ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ «Ոստիկանության մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-581-05.05.2023-ՊԱ-011/0), «Երեխայի իրավունքների մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-5811 -05.05.2023-ՊԱ-011/0) եւ «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության եւ ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-5812 -05.05.2023-ՊԱ-011/0) վերաբերյալ Կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Ոստիկանության մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-581-05.05.2023-ՊԱ-011/0), «Երեխայի իրավունքների մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-5811 -05.05.2023-ՊԱ-011/0) եւ «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության եւ ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-5812 -05.05.2023-ՊԱ-011/0) (այսուհետ միասին` Նախագծերի փաթեթ) մասնագիտական փորձաքննության են ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչությունում: Նախագծերի փաթեթը ենթարկվել է իրավական, ֆինանսատնտեսագիտական, սոցիալական փորձաքննության: Ստորեւ ներկայացվում է մասնագիտական փորձաքննության եզրակացությունը, ինչպես նաեւ Նախագծերի փաթեթին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին տեղեկանքը:
ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԿԱՏԱՐՈՂ ԱՐԹՈՒՐ ԹԱՄԱԶՅԱՆ
26.05.2023թ.
Նախագծերի փաթեթի` Հայաստանի Հանրապետության Սահմանադրության եւ օրենքների պահանջներին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը. 1. «Ոստիկանության մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածից առաջարկում ենք հանել «(այսուհետ՝ Օրենք)» ձեւակերպումը՝ հիմք ընդունելով այն հանգամանքը, որ «Ոստիկանության մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծում «Ոստիկանության մասին» օրենքին այլեւս հղում չի կատարվում: Նույն դիտարկումը վերաբերելի է նաեւ «Երեխայի իրավունքների մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածի «(այսուհետ՝ Օրենք)» ձեւակերպմանը: 2. «Ոստիկանության մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածում նշված «մասում» բառն առաջարկում ենք փոխարինել «պարբերությունում» բառով՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 14-րդ հոդվածի 3-րդ մասը, այն է՝ «3. Օրենսդրական ակտերում հոդվածները բաժանվում են «մասեր» կոչվող միայն համարակալված պարբերությունների: Հոդվածների մասերը կարող են բաժանվել միայն համարակալված կետերի, կետերը` միայն համարակալված ենթակետերի:»: 3. «Երեխայի իրավունքների մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածի «մաս» բառն առաջարկում ենք փոխարինել «պարբերություն» բառով՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 14-րդ հոդվածի 3-րդ մասը: 4. «Երեխայի իրավունքների մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածով «Երեխայի իրավունքների մասին» օրենքի 9-րդ հոդվածում լրացվող նոր հինգերորդ պարբերության համաձայն՝ «Բռնության ենթարկված երեխայի՝ պաշտպանության կամ աջակցության տրամադրման նպատակով համապատասխան մարմիններ ուղղորդման կարգը, բռնության ենթարկված երեխային տրամադրվող աջակցության ձեւերը եւ տրամադրման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:»: Վերոնշյալ իրավակարգավորումը խնդրահարույց է իրավական որոշակիության տեսանկյունից: Հարկ ենք համարում նշել, որ «Երեխայի իրավունքների մասին» օրենքում, ինչպես նաեւ Նախագծերի փաթեթում բացակայում են բռնության ենթարկված երեխային տրամադրվող աջակցության հասկացությունը, ինչպես նաեւ բռնության ենթարկված երեխային աջակցություն տրամադրելու դեպքերը: «Բռնության ենթարկված երեխային տրամադրվող աջակցություն» հասկացության սահմանման անհրաժեշտությունը պայմանավորված է Կառավարության կողմից բռնության ենթարկված երեխային տրամադրվող աջակցության ձեւերը եւ տրամադրման կարգը սահմանելու լիազորության իրականացման հնարավորության ապահովմամբ: Մասնավորապես Կառավարությունը՝ որպես իրավասու սուբյեկտ, կկարողանա առաջնորդվել կամ ուղղորդվել օրենքում ամրագրված հասկացությամբ: Ուստի առաջարկում ենք ապահովել «Երեխայի իրավունքների մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածով «Երեխայի իրավունքների մասին» օրենքի 9-րդ հոդվածում լրացվող դրույթի իրավական որոշակիությունը, որպեսզի հասցեատեր սուբյեկտները կարողանան դրսեւորել համապատասխան վարքագիծ: Եզրահանգում
Ամփոփելով փորձաքննության արդյունքները՝ կարող ենք նշել, որ Նախագծերի փաթեթով սահմանված կարգավորումները կարող են խնդրահարույց լինել իրավական որոշակիության տեսանկյունից: Միաժամանակ, ներկայացված առաջարկությունների հիման վրա, անհրաժեշտ է ապահովել Նախագծերի փաթեթի համապատասխանությունը «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքին:
ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ ԶԵՄՖԻՐԱ ՀՈՎԱՍԱՓՅԱՆ Կատարող՝ Ն. Ներսիսյան (հեռ.` 011-513-248) 26.05.2023թ.
Նախագծերի փաթեթին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին Նախագծերի փաթեթին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:
ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ ԶԵՄՖԻՐԱ ՀՈՎԱՍԱՓՅԱՆ Կատարող՝ Ն. Ներսիսյան (հեռ.` 011-513-248) 26.05.2023թ.
Ներկայացված Նախագծերի փաթեթով առաջարկվում է «Ոստիկանության մասին» 2001 թվականի ապրիլի 16-ի ՀՕ-177 օրենքի 10-րդ հոդվածի 2-րդ մասում «տուժած,» բառից հետո լրացնել «ընտանիքում բռնության ենթարկված,» բառերը՝ համապատասխան լրացումներ կատարելով նաեւ հարակից՝ «Երեխայի իրավունքների մասին» եւ «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության եւ ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» օրենքներում, որի արդյունքում համայնքային ոստիկանությունը կօժտվի մարդկանց, եւ առաջին հերթին՝ երեխաների նկատմամբ բռնության դեմ պայքարի առավել ամբողջական եւ արդյունավետ մեխանիզմներով: Նախագծերի փաթեթը ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրներ չի պարունակում: Նախագծերի փաթեթի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան: Եզրահանգում
Նախագծերի փաթեթը ֆինանսատնտեսագիտական հիմնահարցերի տեսանկյունից լրամշակման կարիք չունի:
ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ ԱՐԹՈՒՐ ԹԱՄԱԶՅԱՆ (հեռ.` 011 513-668) 12.05.2023թ.
Ներկայացված Նախագծերի փաթեթով առաջարկվում է լրացում կատարել «Ոստիկանության մասին» օրենքում, լրացում կատարել «Երեխայի իրավունքների մասին» օրենքում, փոփոխություններ եւ լրացում կատարել «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության եւ ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» օրենքում: 1. «Ոստիկանության մասին» օրենքում՝ 10-րդ հոդվածում, առաջարկվում է նախատեսել, որ` ոստիկանությունը պարտավոր է միջոցներ ձեռնարկել նաեւ ընտանիքում բռնության ենթարկված մարդկանց օգնություն ցույց տալու համար. 2. «Երեխայի իրավունքների մասին» օրենքում առաջարկվում է Կառավարության համար ամրագրել լիազորող նորմ, համաձայն որի Հայաստանի Հանրապետության կառավարությունը սահմանում է բռնության ենթարկված երեխայի՝ պաշտպանության կամ աջակցության տրամադրման նպատակով համապատասխան մարմիններ ուղղորդման կարգը, բռնության ենթարկված երեխային տրամադրվող աջակցության ձեւերը եւ տրամադրման կարգը. 3. «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության եւ ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» օրենքում «ոստիկանության ծառայող» արտահայտությունը փոխարինվել են «ոստիկանության իրավասու ծառայող» արտահայտությամբ, «ոստիկանության պետ» արտահայտությունը փոխարինվել է «ներքին գործերի նախարար» արտահայտությամբ: Նշվածի հետ կապված՝ օրենքի 15-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը շարադրվել է նոր խմբագրությամբ, համաձայն որի՝ ընտանիքում բռնության կանխարգելման եւ ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության բնագավառում ոստիկանությունը՝ ապահովում է ընտանիքում բռնության կանխարգելման եւ ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության բնագավառում ոստիկանության իրավասու ծառայողների վերապատրաստումը, որի կարգը սահմանում է ներքին գործերի նախարարը: Վերոշարադրյալ օրենքների նախատեսվող փոփոխությունները պայմանավորված են Ներքին գործերի նախարարության ձեւավորման, մասնավորապես, ոստիկանությունում իրականացված եւ իրականացվող կառուցվածքային եւ գործառութային փոփոխությունների տրամաբանությամբ: Նախագծերի փաթեթի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան: Եզրահանգում
Նախագծերի փաթեթը սոցիալ, կրթական, առողջապահական հիմնախնդիրների տեսանկյունից լրամշակման կարիք չունի:
ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼ, ԿՐԹԱԿԱՆ, ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ ԼԻԼԻԹ ՄԱՐԿՈՍՅԱՆ Հեռ. /011/ 513 235 /Ներք. 1618/ 25.05.2023թ.
|