ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ

«Բնակչության բժշկական օգնության եւ սպասարկման մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-584-08.05.2023-ԱռՀ-011/0), «Պետական տուրքի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-5841 -08.05.2023-ԱռՀ-011/0), «Լիցենզավորման մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-5842 -08.05.2023-ԱռՀ-011/0), «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-5843 -08.05.2023-ԱռՀ-011/0) եւ «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-5844 -08.05.2023-ԱռՀ-011/0) վերաբերյալ

Կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Բնակչության բժշկական օգնության եւ սպասարկման մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-584-08.05.2023-ԱռՀ-011/0), «Պետական տուրքի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-5841 -08.05.2023-ԱռՀ-011/0), «Լիցենզավորման մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-5842 -08.05.2023-ԱռՀ-011/0), «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-5843 -08.05.2023-ԱռՀ-011/0) եւ «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-5844 -08.05.2023-ԱռՀ-011/0) (այսուհետ միասին` Նախագծերի փաթեթ) մասնագիտական փորձաքննության են ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական  վարչությունում:

Նախագծերի փաթեթը ենթարկվել է իրավական, ֆինանսատնտեսագիտական, սոցիալական փորձաքննության: 

Ստորեւ ներկայացվում է մասնագիտական փորձաքննության եզրակացությունը, ինչպես նաեւ Նախագծերի փաթեթին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության  մասին տեղեկանքը:
 


ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ 

ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԿԱՏԱՐՈՂ                                            ԱՐԹՈՒՐ ԹԱՄԱԶՅԱՆ 
 
 

29.05.2023թ.

Իրավական փորձաքննության արդյունքները

Նախագծերի փաթեթի` Հայաստանի Հանրապետության Սահմանադրության եւ օրենքների պահանջներին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը.

1. «Բնակչության բժշկական օգնության եւ սպասարկման մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի (այսուհետ՝ Նախագիծ) 1-ին հոդվածում առաջարկում ենք «Բնակչության բժշկական օգնության եւ սպասարկման մասին» օրենքի (այսուհետ նաեւ՝ Օրենք) լրիվ անվանման հիշատակման մեջ նշված «Հայաստանի Հանրապետության» բառերը հանել՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի» մասին օրենքի 18-րդ հոդվածի 3-րդ մասում սահմանված իրավադրույթը, այն է՝ «Օրենքի լրիվ անվանումը հիշատակելիս հետեւյալ հաջորդականությամբ ներառվում են օրենքի վերնագիրը, օրենքի ընդունման տարին, ամիսը (տառերով), ամսաթիվը, հերթական համարը եւ «օրենք» բառը: Օրենքի կրճատ անվանումը հիշատակելիս դրանում նշվում է օրենքի վերնագիրը:»:

Նույն դիտարկումը վերաբերելի է նաեւ «Պետական տուրքի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածում «Պետական տուրքի մասին» օրենքի լրիվ անվանման հիշատակման մեջ նշված «Հայաստանի Հանրապետության» բառերին:

2. Նախագծի 1-ին հոդվածում առաջարկում ենք «այսուհետ՝ օրենք» ձեւակերպումը փոխարինել «այսուհետ՝ Օրենք» ձեւակերպմամբ՝ իրավական շփոթից խուսափելու նպատակով:

Նույն դիտարկումը վերաբերելի նաեւ «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի «այսուհետ՝ օրենք» ձեւակերպմանը:

3. Նախագծերի փաթեթով նախատեսվում է ներդնել բուժաշխատողների անհատական լիցենզավորման համակարգ: Մասնավորապես Նախագծով նախատեսված կարգավորումներից բխում է, որ ֆիզիկական անձը կարող է համարվել բուժաշխատող, եթե, բացի շարունակական մասնագիտական զարգացման հավաստագրից, ունի նաեւ անհատական լիցենզիա կամ անցումային անհատական լիցենզիա: Այսպես՝ Նախագծի 1-ին հոդվածով Օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 19-րդ եւ 20-րդ կետերը շարադրվում են հետեւյալ խմբագրությամբ՝ «19) բուժաշխատող՝  սույն օրենքով նախատեսված դեպքերում մասնագիտական գործունեություն իրականացնող ու դրա համար համապատասխան մասնագիտական կրթություն, որակավորում, մասնագիտացում, շարունակական մասնագիտական զարգացման հավաստագիր, անհատական լիցենզիա կամ անցումային անհատական լիցենզիա ունեցող ֆիզիկական անձ. «20) ավագ բուժաշխատող՝ առողջապահության բնագավառում որոշակի մասնագիտական գործունեություն իրականացնող ֆիզիկական անձ, որն ունի համապատասխան բարձրագույն կրթություն ու բժշկի որակավորում, մասնագիտացում եւ օրենսդրությամբ սահմանված կարգով ստացել է ՇՄԶ հավաստագիր եւ անհատական լիցենզիա, ինչպես նաեւ դիպլոմավորված մասնագետ, որն ունի  համապատասխան հետբուհական մասնագիտական կրթություն, ՇՄԶ հավաստագիր եւ անհատական լիցենզիա կամ մինչեւ 2014 թվականը (ներառյալ) 10 տարվա անընդմեջ լաբորատոր ախտորոշման ոլորտի աշխատանքային փորձ եւ վերջին 5 տարվա ընթացքում Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված դեպքերում եւ ժամկետներում շարունակական մասնագիտական զարգացման հավաստագիր եւ անհատական լիցենզիա ունեցող մասնագետ.»:

Նշված դրույթների բովանդակությունից բխում է, որ ավագ բուժաշխատողի համար պարտադիր է նշված երկու փաստաթղթերի՝ հավաստագրի եւ լիցենզիայի միաժամանակյա առկայությունը:

Որպես նշված կարգավորման հիմնավորում՝ սահմանված է մատուցվող առողջապահական ծառայությունների որակի բարելավումը. մասնավորապես՝ Նախագծերի փաթեթին կից ներկայացված հիմնավորմամբ սահմանված է, որ բուժաշխատողների անհատական լիցենզավորման համակարգի ներդրումը կնպաստի բուժաշխատողների գիտելիքների եւ հմտությունների շարունակական բարելավմանը: Արդյունքում ստացվում է՝ բուժաշխատողների համար բուհական կրթությունից, հետբուհական մասնագիտական կրթությունից եւ շարունակական մասնագիտական զարգացումից զատ պահանջվում է նաեւ կենտրոնացված քննության հանձնում եւ դրա արդյունքների հիման վրա լիցենզավորում: Նշենք նաեւ, որ Օրենքով շարունակական մասնագիտական զարգացումն արդեն իսկ սահմանված է, որպես բուժաշխատողների մասնագիտական կարողությունների, ունակությունների եւ հմտությունների զարգացման անընդհատությունն ապահովող  գործընթաց, հետեւաբար, կարծում ենք, հավաստագրումից բացի, բուժաշխատողների համար կենտրոնացված քննություն հանձնելու եւ լիցենզավորվելու պահանջների սահմանումը արժեզրկում է հավաստագրման ինստիտուտը, ուստի եւ վերջինիս հետ զուգահեռ լիցենզավորման համակարգի ներդրումը լրացուցիչ հիմնավորման կարիք ունի:

4. Նախագծի 1-ին հոդվածի 1-ին կետով Օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 19-րդ կետը շարադրվում է հետեւյալ խմբագրությամբ. «բուժաշխատող?  սույն օրենքով նախատեսված դեպքերում մասնագիտական գործունեություն իրականացնող ու դրա համար համապատասխան մասնագիտական կրթություն, որակավորում, մասնագիտացում, շարունակական մասնագիտական զարգացման հավաստագիր, անհատական լիցենզիա կամ անցումային անհատական լիցենզիա ունեցող ֆիզիկական անձ»: Այսպես՝ այս ձեւակերպման արդյունքում «բուժաշխատող» համարվելու համար պարտադիր պայման է, ի թիվս այլնի, անհատական լիցենզիա կամ անցումային անհատական լիցենզիա ունենալը: Այս կապակցությամբ նշենք, որ միջին բուժաշխատողներն, ովքեր չեն կարող դիմել ո՛չ անհատական լիցենզիա եւ ո՛չ անցումային անհատական լիցենզիա ստանալու համար, լիցենզիա չունենալու հիմքով դուրս են մնում «բուժաշխատող» հասկացությունից: Հատկանշական է, որ «բուժաշխատող» հասկացությունից դուրս են մնում նաեւ կրտսեր բուժաշխատողները, քանի որ, ի տարբերություն գործող Օրենքով սահմանված հասկացության, «բուժաշխատող» հասկացության մեջ այլեւս ընդգրկված չեն ոչ մասնագիտական օժանդակող գործունեություն իրականացնող անձինք, մինչդեռ Օրենքի կարգավորումներից բխում է, որ կրտսեր բուժաշխատողները եւս հանդիսանում են բուժաշխատող, իսկ կրտսեր բուժաշխատողները սահմանված են՝ որպես ոչ մասնագիտական՝ օժանդակող գործունեություն իրականացնող անձինք: Վերոգրյալի հիման վրա կարող ենք փաստել, որ Նախագծի 1-ին հոդվածի 1-ին կետով Օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 19-րդ կետը նոր խմբագրությամբ շարադրելու հետեւանքով «բուժաշխատող» բառն այլեւս կիրառելի չէ կրտսեր եւ միջին բուժաշխատողների նկատմամբ եւ վերջիններիս վրա այլեւս չեն կարող տարածվել բուժաշխատողների վերաբերյալ կարգավորումները: Իրավական շփոթից խուսափելու նպատակով՝ առաջարկում ենք Նախագծով նախատեսված կարգավորումները համապատասխանեցնել միմյանց եւ Օրենքին: 

5. Նախագծի 1-ին հոդվածի 2-րդ կետով Օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 20-րդ կետը շարադրվում է հետեւյալ խմբագրությամբ. «ավագ բուժաշխատող? առողջապահության բնագավառում որոշակի մասնագիտական գործունեություն իրականացնող ֆիզիկական անձ, որն ունի համապատասխան բարձրագույն կրթություն ու բժշկի որակավորում, մասնագիտացում եւ օրենսդրությամբ սահմանված կարգով ստացել է ՇՄԶ հավաստագիր եւ անհատական լիցենզիա (…)»: Այսպես՝ վերը մեջբերված դրույթից բխում է, որ ավագ բուժաշխատող համարվելու համար պարտադիր պայման է անհատական լիցենզիայի եւ շարունակական մասնագիտական զարգացման հավաստագրի միաժամանակյա առկայությունը: Մինչդեռ Նախագծի 2-րդ հոդվածի 2-րդ կետով Օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 37-րդ կետը նոր խմբագրությամբ շարադրելու արդյունքում սահմանվում է. «շարունակական մասնագիտական զարգացման հավաստագիր (այսուհետ? ՇՄԶ հավաստագիր)? ավագ բուժաշխատողի անհատական լիցենզիայի ժամկետի երկարաձգման համար անհրաժեշտ (…) փաստաթուղթ»: Այսինքն՝ «ՇՄԶ հավաստագիր» եզրույթի հասկացության համաձայն՝ այն ավագ բուժաշխատողներին անհրաժեշտ է ոչ թե մասնագիտական գործունեություն իրականացնելու կամ ընդհանրապես ավագ բուժաշխատող համարվելու համար, այլ ընդամենը անհատական լիցենզիայի ժամկետի երկարաձգման համար: Դա բխում է նաեւ Նախագծի այլ դրույթներից, ինչպես օրինակ՝ Նախագծի 4-րդ հոդվածով Օրենքի 28-րդ հոդվածի 1-ին մասի նոր խմբագրությամբ շարադրվող 9-րդ կետից, Նախագծի 9-րդ հոդվածով Օրենքում լրացվող նոր՝ 32.1-ին հոդվածի 17-րդ մասից եւ Նախագծի 11-րդ հոդվածի 4-րդ եւ 5-րդ մասերի համադրությունից: Վերոգրյալը հիմք ընդունելով՝ առաջարկում ենք ապահովել Նախագծի դրույթների համապատասխանությունը միմյանց:

6. Նախագծերի փաթեթում առաջարկում ենք պահպանել դասական թվականների գրության ճիշտ ձեւ: Օրինակ՝ Նախագծի 2-րդ հոդվածի 1-ին կետում «22.1-րդ» ձեւակերպումն առաջարկում ենք փոխարինել «22.1-ին» ձեւակերպմամբ:

7. Նախագծի մի շարք հոդվածներում կիրառվում են «կլինիկական ռեզիդենտուրա», «կլինիկական ռեզիդենտներ» հասկացությունները: Հարկ ենք համարում նշել, որ Հայաստանի Հանրապետության օրենսդրությունում բացակայում են «կլինիկական ռեզիդենտուրա» եւ «կլինիկական ռեզիդենտ» հասկացությունները: «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 15-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ «Նորմատիվ իրավական ակտում կիրառվում են նորմատիվ իրավական ակտերով սահմանված կամ հանրածանոթ հասկացություններ կամ տերմիններ:»:

8. Նախագծի 7-րդ հոդվածի 2-րդ կետով նախատեսվում է հանել Օրենքի 34-րդ հոդվածի 13-րդ մասի 2-րդ կետը, որով սահմանված է, որ լիազոր մարմնի ստեղծած մասնագիտական գործունեության հավաստագրման ազգային կենտրոնը «ՇՄԶ հավաստագրումը կազմակերպելու համար իրականացնում է (…) առաջին անգամ մասնագիտական գործունեությունն սկսող բուժաշխատողների գրանցումը եւ հավաստագրի տրամադրումը»: Նախ՝ առաջարկում ենք Նախագծի 7-րդ հոդվածի 2-րդ կետում «հանել» բառը փոխարինել «ուժը կորցրած ճանաչել» բառերով՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետը եւ 36-րդ հոդվածի կարգավորումները: Բացի այդ՝ նշենք, որ Նախագծերի փաթեթին կից ներկայացված հիմնավորմամբ բացակայում է որեւէ բացատրություն այս փոփոխության վերաբերյալ, ինչի արդյունքում քննարկվող նորմը ուժը կորցրած ճանաչելու պատճառը եւ նպատակը հասկանալի չէ, հետեւաբար այն լրացուցիչ հիմնավորան կարիք ունի: Բացի այդ համապատասխան դրույթն ուժը կորցրած ճանաչելու արդյունքում Օրենքում առաջին անգամ մասնագիտական գործունեությունն սկսող բուժաշխատողների հավաստագրման վերաբերյալ որեւէ կարգավորում չի նախատեսվում:

9. Նախագծի 9-րդ հոդվածով Օրենքում լրացվող նոր՝ 5.1-ին գլխում ներառված 32.1-ին հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ «2. Անհատական լիցենզիան եւ անցումային անհատական լիցենզիան տրամադրվում է կենտրոնացված քննության (այսուհետ՝ կենտրոնացված քննություն) հանձնման արդյունքում:»:

Նախագծի 9-րդ հոդվածով Օրենքում լրացվող նոր՝ 5.1-ին գլխում ներառված 32.1-ին հոդվածի 2-րդ մասում «կենտրոնացված քննություն» արտահայտության համար որպես կրճատ տարբերակ սահմանվել է «կենտրոնացված քննություն» միեւնույն արտահայտությունը: Հարկ ենք համարում նշել, որ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 21-րդ հոդվածի 4-րդ մասում սահմանված է՝ «Նորմատիվ իրավական ակտում հաճախակի կիրառվող երկար արտահայտությունները նույն նորմատիվ իրավական ակտում կարող են սահմանվել կրճատ տարբերակով` իրավական ակտում առաջին իսկ կիրառումից հետո նախատեսելով կամ տվյալ արտահայտության սահմանումը, կամ փակագծերում նշելով կրճատ տարբերակը:»:

Հիմք ընդունելով վերոգրյալն՝ առաջարկում ենք Նախագծի 9-րդ հոդվածով Օրենքում լրացվող նոր՝ 5.1-ին գլխում ներառված 32.1-ին հոդվածի 2-րդ մասում «կենտրոնացված քննություն» արտահայտության համար սահմանել կա՛մ կրճատ տարբերակ, կա՛մ բացառել հետագա տեքստում կիրառելի արտահայտության միեւնույն բառերով սահմանումն՝ որպես կրճատ տարբերակ:

10. Նախագծի 9-րդ հոդվածով Օրենքում լրացվող նոր՝ 32.1-ին հոդվածի 3-րդ եւ 4-րդ մասերով սահմանված է. 

«3. Կենտրոնացված քննության կազմակերպման եւ իրականացման կարգը, կենտրոնացված քննության արդյունքների բողոքարկման կարգը, կենտրոնացված քննություն իրականացնող քննական հանձնաժողովի ձեւավորման կարգը, աշխատակարգը եւ անհատական կազմը սահմանում է լիազոր մարմինը:

4. Կենտրոնացված քննությունն իրականացվում է մասնագիտական հանձնաժողովների կողմից կազմված տեսական գիտելիքների եւ գործնական հմտությունների վերաբերյալ առաջադրանքների ստուգման հիման վրա: Մասնագիտական հանձնաժողովների անհատական կազմը եւ աշխատակարգը սահմանում է լիազոր մարմինը:»:

Այսպես՝ վերը մեջբերված դրույթների համաձայն՝ լիցենզիա ստանալու համար անցկացվող կենտրոնացված քննության կազմակերպման եւ անցկացման հարցով զբաղվում են երկու տարբեր հանձնաժողովներ՝ քննական եւ մասնագիտական: Ընդ որում՝ լիազոր մարմինը քննական հանձնաժողովի դեպքում սահմանում է դրա ձեւավորման կարգը, աշխատակարգը եւ անհատական կազմը, իսկ մասնագիտական հանձնաժողովի դեպքում՝ միայն աշխատակարգը եւ անհատական կազմը: Հարկ է նկատել, որ հասկանալի չէ՝ ինչպես է կարգավորվում մասնագիտական հանձնաժողովի ձեւավորվելու հարցը եւ ինչով է տարբերվում քննական հանձնաժողովից:

Միաժամանակ առաջարկում ենք Նախագծի 9-րդ հոդվածով Օրենքում լրացվող նոր՝ 32.1-ին հոդվածի 4-րդ մասի առաջին նախադասությունը խմբագրել՝ վերացնելով այնտեղ առկա վրիպակը: Այլապես ստացվում է, թե քննական հանձնաժողովը ստուգում է ոչ թե քննության մասնակցի կողմից կատարված առաջադրանքի որակը, այլ մասնագիտական հանձնաժողովի կողմից կազմված առաջադրանքը:

11. Նախագծի 9-րդ հոդվածով Օրենքում լրացվող նոր՝ 5.1-ին գլխում ներառված 32.1-ին հոդվածի 5-րդ մասում կիրառված է «եւ(կամ)» ձեւակերպումը: Հարկ ենք համարում նկատել, որ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 16-րդ հոդվածի բովանդակությունից բխում է, որ նորմատիվ իրավական ակտում կարող է կիրառվել կա՛մ «եւ», կա՛մ «կամ» շաղկապը, մինչդեռ «եւ(կամ)» գրելաձեւը կիրառելի չէ: Հիմք ընդունելով վերոգրյալն՝ առաջարկում ենք վերանայել Նախագծի 9-րդ հոդվածով Օրենքում լրացվող նոր՝ 5.1-ին գլխում ներառված 32.1-ին հոդվածի 5-րդ մասում կիրառված է «եւ(կամ)» ձեւակերպումը:

12. Նախագծի 9-րդ հոդվածով լրացվող նոր 32.1-ին հոդվածի 9-րդ մասով սահմանված է՝ «լիցենզավորող հանձնաժողովն իրավասու է քննելու նաեւ ֆիզիկական եւ իրավաբանական անձանց կողմից բուժաշխատողի գործունեության որակի վերաբերյալ բողոքները՝ լիազոր մարմնի սահմանված կարգով»: Նշված դրույթով սահմանվում է միայն լիցենզավորող հանձնաժողովի կողմից ֆիզիկական եւ իրավաբանական անձանց ներկայացված դիմումները քննելու իրավասություն, մինչդեռ նշված ձեւակերպումից հասկանալի չէ բուժաշխատողի գործունեության որակի վերաբերյալ ցանկացած բողոք, ցանկացած ֆիզիկական եւ իրավաբանական անձի կողմից ներկայացված, կարող են արդյո՞ք քննվել (օրինակ, եթե հնարավոր չէ պարզել բողոք ներկայացնողի անձը, բողոք ներկայացնողը չի օգտվել բուժաշխատողի ծառայությունից եւ այլն): Հիմք ընդունելով նորմի՝ իրավական որոշակիության սկզբունքին համապատասխանելու պահանջը՝ առաջարկում ենք Օրենքում սահմանել ֆիզիկական եւ իրավաբանական անձանց կողմից բուժաշխատողի գործունեության որակի վերաբերյալ բողոքներին ներկայացվող նվազագույն կարգավորումներ:

13. Նախագծի 9-րդ հոդվածով Օրենքում լրացվող նոր՝ 32.1-ին հոդվածի 10-րդ մասով սահմանված է. 

«Սույն հոդվածի 9-րդ մասով նախատեսված բողոքների քննության արդյունքում լիցենզավորող հանձնաժողովը կարող է?

1) լիազոր մարմին ներկայացնել առաջարկություն առաջին անգամ խախտում կատարած բուժաշխատողին նկատողություն տալու վերաբերյալ.

2)  մեկ տարվա ընթացքում կրկին բուժաշխատողի կողմից խախտում կատարվելու դեպքում լիազոր մարմին ներկայացնել առաջարկություն բուժաշխատողին խիստ նկատողություն տալու վերաբերյալ.

3) մեկ տարվա ընթացքում երրորդ անգամ բուժաշխատողի կողմից խախտում կատարվելու դեպքում լիազոր մարմին ներկայացնել առաջարկություն? կասեցնել բուժաշխատողի անհատական լիցենզիան? մեկ ամիս ժամկետով»:

Նախ նշենք, որ հասկանալի չէ, թե քննարկվող նորմում «խախտում» բառն ինչ իմաստով է կիրառված, մասնավորապես՝ կոնկրետ ինչ նորմերի կամ կանոնների խախտումն է հանգեցնում հենց քննարկվող նորմով սահմանված պատասխանատվության ենթարկվելուն:

Նշենք նաեւ, որ վերը մեջբերված դրույթով կարգավորված չէ մեկ տարվա ընթացքում մեկ անգամ խախտում կատարած անձի պատասխանատվության հարցը, ինչից բխում է, որ այդ դեպքում անձը ոչ մի պատասխանատվության չի ենթարկվում: Առաջարկում ենք նշված դեպքը կա՛մ առանձին կետով լրացնել, կա՛մ Նախագծի 9-րդ հոդվածով Օրենքում լրացվող նոր՝ 32.1-ին հոդվածի 10-րդ մասի 1-ին կետում հստակեցնել, որ այն վերաբերում է մեկ տարվա ընթացքում առաջին անգամ կատարած խախտմանը:

Բացի այդ՝ նշենք, որ հասկանալի չէ խախտում կատարելու համար մեկ տարվա ընթացքը կարեւորելու փաստը, երբ Նախագծով չկա կարգավորում, համաձայն որի, եթե կարգապահական տույժի ենթարկված անձը տույժի կատարումն ավարտելու օրվանից մեկ տարվա ընթացքում նոր կարգապահական խախտում չի կատարել, ապա այդ անձը համարվում է կարգապահական տույժի չենթարկված:

14. Նախագծի 9-րդ հոդվածով Օրենքում լրացվող նոր՝ 32.1-ին հոդվածի 11-րդ մասով սահմանված է. «Սույն հոդվածի 10-րդ մասով նախատեսված դեպքերում լիցենզավորող հանձնաժողովի առաջարկության հիման վրա լիազոր մարմնի ղեկավարը դիմում է համապատասխան բուժաշխատողի գործատուին? վերջինիս նկատմամբ կարգապահական տույժ կիրառելու համար»: Նախ՝ նշենք, որ Նախագծով սահմանված չէ բուժաշխատողի գործատուի պարտականություն առ այն, որ լիազոր մարմնի ղեկավարի դիմելու դեպքում նա պարտավոր է համապատասխան բուժաշխատողի նկատմամբ կարգապահական տույժ կիրառել: Երկրորդ՝ սահմանված չէ, թե լիազոր մարմնի ղեկավարի դիմելուց հետո ինչ ժամանակահատվածում բուժաշխատողը պետք է ենթարկվի պատասխանատվության: Բացի այդ՝ քննարկվող նորմից հասկանալի չէ՝ արդյոք բուժաշխատողի նկատմամբ պետք է կիրառվի Նախագծի 9-րդ հոդվածով Օրենքում լրացվող նոր՝ 32.1-ին հոդվածի 10-րդ մասի համապատասխան կետով սահմանված կարգապահական տույժ, թե այլ կարգապահական տույժ նույնպես հնարավոր է կիրառել, հետեւաբար առաջարկում ենք հստակեցնել նաեւ այս հարցը:

15. Նախագծի 9-րդ հոդվածով Օրենքում լրացվող «Բուժաշխատողի անհատական լիցենզավորման կազմակերպման գործընթացը» վերտառությամբ 32.1-ին հոդվածի 13-րդ մասով սահմանված է. «Առողջապահության բնագավառի բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթություն իրականացնող այն ուսումնական հաստատությունները, որոնց շրջանավարտների 70 եւ ավելի տոկոսը կենտրոնացված քննությունը չհանձնելու արդյունքում անհատական կամ անցումային լիցենզիա չեն ստանում,  զրկվում են  պետական նպատակային ծրագրերի շրջանակներում ֆինանսավորման հնարավորությունից»: Այսինքն՝ վերը մեջբերված մասով կարգավորվում է ուսումնական հաստատությանը պետական նպատակային ծրագրերի շրջանակներում ֆինանսավորման հնարավորությունից զրկելու հարցը: Այս կապակցությամբ հարկ է անդրադառնալ Օրենքի 1-ին հոդվածին, որով սահմանված է Օրենքի կարգավորման առարկան, այն է. «(…) մարդու առողջության պահպանման սահմանադրական իրավունքի իրականացումն ապահովող բժշկական օգնության եւ սպասարկման կազմակերպման, կանխարգելման, իրավական, տնտեսական եւ ֆինանսական հարցերի, ինչպես նաեւ բժշկական արտադրատեսակների շրջանառության հետ կապված հարաբերությունները»: Դրանից բխում է, որ Նախագծի 9-րդ հոդվածով Օրենքում լրացվող նոր՝ 32.1-ին հոդվածի 13-րդ մասով կարգավորվող հարցը դուրս է ոչ միայն այդ հոդվածի, այլեւ ընդհանրապես Օրենքի կարգավորման առարկայից: Այս համատեքստում հարկ է անդրադառնալ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասին, որով սահմանված է. «Նորմատիվ իրավական ակտի կարգավորումը չպետք է դուրս գա իր առարկայի շրջանակներից», ինչպես նաեւ նույն օրենքի 14-րդ հոդվածի 8-րդ մասին, որով սահմանված է. «(…) Հոդվածների վերնագրերը համապատասխանում են հոդվածների բովանդակությանը (…)»:

16. Նախագծի 9-րդ հոդվածով Օրենքում լրացվող նոր՝ 32.1-ին հոդվածի 20-րդ մասով սահմանված է. «Ռազմաբժշկական ուսումնական հաստատություն կամ պետական լիազոր մարմնի պատվերով բարձրագույն բժշկական ուսումնական հաստատություններ  ավարտած եւ սահմանված կարգով անհատական լիցենզա չստանալու հիմքով պայմանագրային զինվորական ծառայությունից արձակված ավագ բուժաշխատողին սահմանված կարգով անհատական լիցենզիա կարող է տրամադրվել պահեստազոր արձակվելուց երեք տարի հետո»: Հատկանշական է, որ Նախագծի 9-րդ հոդվածով Օրենքում լրացվող նոր՝ 32.3-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված է, որ նույնիսկ օրենքի պահանջների խախտմամբ անհատական լիցենզիա ստանալու դեպքում անձն իրավունք ունի նոր անհատական լիցենզիա ստանալու համար դիմել անհատական լիցենզիայի գործողությունը դադարեցվելուց ընդամենը մեկ տարի հետո: Նշենք, որ հասկանալի չէ՝ ինչով է պայմանավորված վերոնշյալ երկու դեպքերում անհատական լիցենզիա ստանալու համար դիմելու համար սահմանված ժամկետների հարցում տարբերակված մոտեցումը, քանի որ այդ հարցին Նախագծով անդրադաձ կատարված չէ, իսկ Նախագծերի փաթեթին կից ներկայացված հիմնավորմամբ դրա վերաբերյալ որեւէ պատճառ ներկայացված չէ:

17. Նախագծի 9-րդ հոդվածով Օրենքում լրացվող նոր՝ 5.1-ին գլխում ներառված 32.2-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ «3. Անհատական լիցենզիայի վերականգնման կամ վերականգնումը մերժելու վերաբերյալ լիազոր մարմնի հրամանն ընդունվում է 5 աշխատանքային օրվա ընթացքում:»:

Վերոնշյալ իրավակարգավորումը խնդրահարույց է իրավական որոշակիության տեսանկյունից: Անհատական լիցենզիայի վերականգնման կամ վերականգնումը մերժելու վերաբերյալ լիազոր մարմնի հրամանի ընդունման ժամկետ է սահմանված 5 աշխատանքային օրը, մինչդեռ անհատական լիցենզիայի վերականգնման կամ վերականգնումը մերժելու վերաբերյալ լիազոր մարմնի հրամանի ընդունման ժամկետի հաշվարկման սկիզբը պարզ չէ, մասնավորապես հասկանալի չէ՝ հրամանն ընդունելու համար սահմանված 5 աշխատանքային օրը որ պահից է սկսվում հաշվարկվել: Հիմք ընդունելով վերոգրյալն՝ առաջարկում ենք վերանայել Նախագծի 9-րդ հոդվածով Օրենքում լրացվող նոր՝ 5.1-ին գլխում ներառված 32.2-րդ հոդվածի 3-րդ մասում սահմանված իրավադրույթն իրավական որոշակիության տեսանկյունից՝ հստակեցնելով սահմանված ժամկետի հաշվարկման սկիզբը:

Նույն դիտարկումը վերաբերելի է նաեւ Նախագծի 9-րդ հոդվածով Օրենքում լրացվող նոր՝ 5.1-ին գլխում ներառված 32.4-րդ հոդվածի 3-րդ մասում սահմանված իրավակարգավորմանը:

18. Նախագծի 9-րդ հոդվածով Օրենքում լրացվող նոր՝ 5.1-ին գլխում ներառված 32.5-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետում «ՀՀ կառավարության» ձեւակերպումն առաջարկում ենք փոխարինել «Կառավարության» ձեւակերպմամբ՝ հիմք ընդունելով Սահմանադրությամբ սահմանված եւ Օրենքում կիրառվող հասկացությունը, ինչպես նաեւ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 15-րդ հոդվածի 1-ին եւ 2-րդ մասերում սահմանված իրավադրույթները՝ «1. Նորմատիվ իրավական ակտում կիրառվում են նորմատիվ իրավական ակտերով սահմանված կամ հանրածանոթ հասկացություններ կամ տերմիններ:

2. Նորմատիվ իրավական ակտում միեւնույն միտքն արտահայտելիս կիրառվում են միեւնույն բառերը, տերմինները կամ բառակապակցությունները` որոշակի հերթականությամբ:»: Սույն առաջարկը պայմանավորված է նաեւ է նաեւ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 21-րդ հոդվածի 2-րդ մասի սահմանված պահանջով, որի համաձայն՝ «Արգելվում են նորմատիվ իրավական ակտում կատարել բառերի կամ տերմինների անհարկի կրճատումներ, ինչպես նաեւ բառերի կամ տերմինների հապավումներ:»: 

19. Նախագծի 11-րդ հոդվածի վերնագիրն առաջարկում ենք հանել՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 14-րդ հոդվածի 8-րդ մասում սահմանված պահանջը, այն է՝ «Օրենսդրական ակտի հոդվածները ունենում են վերնագրեր, բացառությամբ փոփոխություն կամ լրացում նախատեսող օրենսդրական ակտերի:»:

20. Նախագծի 11-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված է. «Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը, բացառությամբ սույն օրենքի 1-ին, 2-րդ, 4-րդ, 6-րդ հոդվածների, 7-րդ հոդվածի 2-րդ մասի,  9-րդ եւ 10-րդ հոդվածների, որոնք ուժի մեջ են մտնում 2024 թվականի փետրվարի 1-ից»: Այսպես՝ վերոգրյալից բխում է, որ Նախագծի 8-րդ հոդվածն ավելի շուտ է ուժի մեջ մտնում, քան Նախագծի 1-ին, 2-րդ, 4-րդ, 6-րդ հոդվածները, 7-րդ հոդվածի 2-րդ մասը,  9-րդ եւ 10-րդ հոդվածները: Նախագծի 11-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված է, որ Նախագծի ընդունմամբ պայմանավորված համապատասխան ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերն ընդունվում են մինչեւ 2024 թվականի հոկտեմբերի 1-ը: Հիմք ընդունելով այն հանգամանքը, որ Նախագծի 8-րդ հոդվածից նույնպես բխում է ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտի ընդունում՝ նշենք, որ հասկանալի չէ, թե ինչով է պայմանավորված նոր ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտի ընդունում նախատեսող այլ նորմերի համեմատությամբ Նախագծի 8-րդ հոդվածի ավելի շուտ ուժի մեջ մտնելու ժամկետը, եթե վերջինս կարող է կատարվել համապատասխան ենթաօրենսդրական ակտերն ուժի մեջ մտնելուց հետո:

21. Նախագծի 9-րդ հոդվածով Օրենքում լրացվող նոր՝ 5.1-ին գլխում ներառված 32.1-րդ հոդվածի 1-ին եւ 2-րդ մասերի համաձայն՝ «1. Առողջապահության բնագավառում մասնագիտական գործունեություն ինքնուրույն իրականացնելու համար ավագ բուժաշխատողները, որպես ֆիզիկական անձինք, պետք է ստանան անհատական լիցենզիա՝ անկախ նրանց աշխատանքի վայրից, իսկ կլինիկական օրդինատորները (կլինիկական ռեզիդենտները), ռազմաբժշկական հետբուհական ուսուցում իրականացնող հաստատություններում ուսումնառող անձինք՝ անցումային անհատական լիցենզիա:

2. Անհատական լիցենզիան եւ անցումային անհատական լիցենզիան տրամադրվում է կենտրոնացված քննության (այսուհետ՝ կենտրոնացված քննություն) հանձնման արդյունքում:»:

Նույն հոդվածի 7-րդ մասի համաձայն՝ «7. Անցումային անհատական լիցենզիան տրամադրվում է առողջապահության բնագավառի բարձրագույն մասնագիտական կրթության փաստը հաստատող ավարտական փաստաթղթի (դիպլոմ) հիման վրա՝ անցումային անհատական լիցենզիա ստանալու համար կազմակերպվող կենտրոնացված քննության հանձնման արդյունքում կլինիկական օրդինատուրա (կլինիկական ռեզիդենտուրա) կամ ռազմաբժշկական հետբուհական ուսուցում իրականացնող հաստատություններ ընդունված անձանց՝ ուսումնառությունն սկսելու պահից:»:

Հարկ ենք համարում նշել, որ Նախագծով բացակայում են անցումային անհատական լիցենզիա ստանալու համար նախատեսված կենտրոնական քննությունը չհանձնելու արդյունքում ծագած հարաբերությունների վերաբերյալ իրավակարգավորումները: Մասնավորապես՝ ի՞նչ հետեւանքներ են առաջանում կլինիկական օրդինատորների (կլինիկական ռեզիդենտների), ռազմաբժշկական հետբուհական ուսուցում իրականացնող հաստատություններում ուսումնառող անձանց համար ուսումը շարունակելու գործընթացում:

Հիմք ընդունելով վերոգրյալն՝ առաջարկում ենք վերանայել Նախագծերի փաթեթով սահմանված իրավակարգավորումների ամբողջականությունը:

22. «Պետական տուրքի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածից առաջարկում ենք հանել «(այսուհետ՝ օրենք)» ձեւակերպումը՝ հիմք ընդունելով այն հանգամանքը, որ «Պետական տուրքի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծում «Պետական տուրքի մասին» օրենքին այլեւս հղում չի կատարվում:

Նույն դիտարկումը վերաբերելի է նաեւ «Լիցենզավորման մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածի «(այսուհետ՝ օրենք)» ձեւակերպմանը:

23. «Պետական տուրքի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծում առաջարկում ենք բացառել «ՀՀ» հապավման կիրառումը՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 21-րդ հոդվածի 2-րդ մասում սահմանված իրավադրույթը:

24. «Պետական տուրքի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածով «Պետական տուրքի մասին» օրենքի 19-րդ հոդվածի «ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌ» կետում լրացվող նոր՝ 2.81-ին եւ 2.83-րդ ենթակետերի համաձայն՝ «2.8.1 Անհատական լիցենզիա ստանալու համար (բացառությամբ Հայաստանի Հանրապետության զինված ուժերի, Ազգային անվտանգության ծառայության, ՀՀ ներքին գործերի նախարարության ենթակայությամբ գործող Ոստիկանության եւ Փրկարար ծառայության զինվորական հաստիք զբաղեցնող ավագ բուժաշխատողների)՝  բազային տուրքի տասնհինգապատիկի չափով.

(…)

2.83 . 2.8.1-ին ենթակետում նշված լիցենզիայի գործողության ժամկետի երկարաձգման համար գանձվում է նույն չափով պետական տուրք, որը նախատեսված է տվյալ լիցենզիայի համար (բացառությամբ Հայաստանի Հանրապետության զինված ուժերի, Ազգային անվտանգության ծառայության, ՀՀ ներքին գործերի նախարարության ենթակայությամբ գործող Ոստիկանության եւ Փրկարար ծառայության զինվորական հաստիք զբաղեցնող ավագ բուժաշխատողների):»:

Հարկ ենք համարում նշել, որ «Պետական տուրքի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածով «Պետական տուրքի մասին» օրենքի 19-րդ հոդվածի «ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌ» կետում լրացվող 2.83-րդ ենթակետում հղում է կատարվում «Պետական տուրքի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածով «Պետական տուրքի մասին» օրենքի 19-րդ հոդվածի «ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌ» կետում լրացվող 2.81-ին ենթակետին: Հետեւաբար «Պետական տուրքի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածով «Պետական տուրքի մասին» օրենքի 19-րդ հոդվածի «ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌ» կետում լրացվող 2.83-րդ ենթակետում բացառությունների թվարկման անհրաժեշտությունը բացակայում է: Հիմք ընդունելով վերոգրյալն՝ առաջարկում ենք «Պետական տուրքի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծում բացառել անհիմն կրկնությունը: Սույն առաջարկը բխում է «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 13-րդ հոդվածի 8-րդ մասում սահմանված իրավադրույթից, այն է՝ «Նորմատիվ իրավական ակտերում բացառվում են իրավական նորմերի անհիմն կրկնությունները եւ ներքին հակասությունները:»:

Բացի այդ, «Պետական տուրքի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածով «Պետական տուրքի մասին» օրենքի 19-րդ հոդվածի «ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌ» կետում լրացվող 2.83-րդ ենթակետում առաջարկում ենք «2.8.1-ին» ձեւակերպումը փոխարինել «2.8.1-ին ձեւակերպմամբ»՝ հղման հստակությունն ապահովելու նպատակով՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 17-րդ հոդվածի 4-րդ մասը, որի համաձայն՝ «Հղումները կատարվում են հստակ եւ ուղղակի:»:

25. «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածում առաջարկում ենք Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի (այսուհետ նաեւ՝ Օրենսգիրք) լրիվ անվանման հիշատակումը համապատասխանեցնել «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 18-րդ հոդվածի 5-րդ մասում սահմանված իրավադրույթին, այն է՝ «Սահմանադրական օրենք չհանդիսացող օրենսգրքի լրիվ անվանումը հիշատակելիս հետեւյալ հաջորդականությամբ ներառվում են օրենքի ընդունման տարին, ամիսը (տառերով), ամսաթիվը, օրենսգրքի վերնագիրը եւ «օրենսգիրք» բառը, եթե վերնագիրը չի ներառում այն:»:

26. «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծում հոդվածների համարներից առաջ գրված «ՀՈԴՎԱԾ» բառերն առաջարկում ենք փոխարինել «Հոդված» բառով՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 14-րդ հոդվածի 2-րդ մասում սահմանված իրավադրույթը, այն է՝ «Օրենսդրական ակտերում նորմերը շարադրվում են հերթական համար ունեցող հոդվածների տեսքով: Հոդվածի համարից առաջ գրվում է «Հոդված» բառը:»:

Նույն դիտարկումը վերաբերելի նաեւ «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի հոդվածների համարներից առաջ գրված «ՀՈԴՎԱԾ» բառերին:

27. «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածով Օրենսգրքի նոր խմբագրությամբ շարադրվող 47.9-րդ հոդվածում հոդվածի համարից առաջ առաջարկում ենք գրել «Հոդված» բառը՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 14-րդ հոդվածի 2-րդ մասում սահմանված պահանջը:

 Բացի այդ, առաջարկում ենք նաեւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածով Օրենսգրքի նոր խմբագրությամբ շարադրվող 47.9-րդ հոդվածի վերնագրի տեսքը համապատասխանեցնել Օրենքսգրքում կիրառված հոդվածների վերնագրերի տեսքին՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածի 3-րդ մասում սահմանված իրավադրույթը, այն է՝ «Նորմատիվ իրավական ակտում կատարվող փոփոխությունների կամ լրացումների ձեւը (տեսքը) պետք է համապատասխանի փոփոխվող կամ լրացվող իրավական ակտի ձեւին (տեսքին):»:

28. «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածով նախատեսվում է Օրենսգրքի 47.9-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ. 

«47.9. Շարունակական մասնագիտական զարգացման հավաստագիր չունեցող անձին կամ  առաջին անգամ մասնագիտական գործունեության հավաստագիր չունեցող անձին մասնագիտական աշխատանքային պարտականություններ իրականացնել թույլատրելը

1. Շարունակական մասնագիտական զարգացման հավաստագիր չունեցող անձին կամ առաջին անգամ մասնագիտական գործունեության հավաստագիր չունեցող անձին մասնագիտական աշխատանքային պարտականություններ իրականացնել թույլատրելը

առաջացնում է տուգանքի նշանակում? սահմանված նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկի չափով (…)»:

Այսպես՝ վերը մեջբերված դրույթով սահմանվում է վարչական պատասխանատվություն առաջին անգամ մասնագիտական գործունեության հավաստագիր չունեցող անձին մասնագիտական աշխատանքային պարտականություններ իրականացնել թույլատրելու համար, մինչդեռ Նախագծի 7-րդ հոդվածի 2-րդ կետով ուժը կորցրած է ճանաչվում Օրենքի 34-րդ հոդվածի 13-րդ մասի 2-րդ կետը, ինչի արդյունքում առաջին անգամ մասնագիտական գործունեության հավաստագիր ունեցող անձանց վերաբերյալ որեւէ կարգավորում չի սահմանվում: 

29. «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի 2-րդ հոդվածով Օրենսգրքում լրացվող նոր՝ 47.29-րդ հոդվածի վերնագրի վերջում դրված միջակետն առաջարկում ենք հանել՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 14-րդ հոդվածի 8-րդ մասում սահմանված կանոնը, որի համաձայն՝ «Հոդվածների վերնագրերի վերջում որեւէ կետադրական նշան չի դրվում:»:

30. Առաջարկում ենք «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածում նշված օրենքի լրիվ անվանման մեջ օրենքի հերթական համարից հետո լրացնել վերջինիս  նորմատիվ բնույթի մասին նշում, այն է՝ «-Ն»:

31. «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի 2-րդ հոդվածով պայմանագրային զինվորական ծառայությունից արձակվելու հիմքերի մեջ լրացվում է անհատական լիցենզիա չստանալը: Հաջորդիվ, նույն օրենքի 54-րդ հոդվածի 3-րդ մասում, հղում կատարելով «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 54-րդ հոդվածի 2-րդ մասի 9-րդ կետին, նախատեսվում է ուսումնառության ընթացքում պայմանագրային զինվորական ծառայությունից արձակելու բացասական հետեւանք՝ տուժանքի տեսքով: Հիմք ընդունելով այն հանգամանքը, որ Նախագծով եւ  «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծով սահմանված կարգավորումները վերաբերում են ուսումնառության ավարտից հետո պայմանագրային զինվորական ծառայությունից արձակելուն՝ առաջարկում ենք «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 54-րդ հոդվածի 3-րդ մասում նշել, որ նշված մասով սահմանված իրավական հետեւանքի կիրառման կանոնը չի տարածվում  անհատական լիցենզիա չստանալու հիմքով պայմանագրային զինվորական ծառայությունից արձակվելու վրա:

32. Հարկ ենք համարում նշել, որ ռեսուրսների սղությամբ պայմանավորված բացակայել է Նախագծերի փաթեթն ամբողջական եւ համապարփակ փորձաքննության ենթարկելու հնարավորությունը, ուստի սույն եզրակացությունը չի բացառում Նախագծերի փաթեթի լրացուցիչ ուսումնասիրության եւ քննարկման արդյունքում նոր դիտողությունների, առաջարկությունների եւ եզրահանգումների ներկայացում:


Եզրահանգում

Ամփոփելով փորձաքննության արդյունքները՝ կարող ենք նշել, որ Նախագծերի փաթեթով սահմանված կարգավորումները կարող են խնդրահարույց լինել իրավական որոշակիության տեսանկյունից:

Միաժամանակ, ներկայացված առաջարկությունների հիման վրա, անհրաժեշտ է ապահովել Նախագծերի փաթեթի համապատասխանությունը միմյանց, Օրենքին եւ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքին:
 


ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                          ԶԵՄՖԻՐԱ  ՀՈՎԱՍԱՓՅԱՆ 

Կատարողներ՝ Ն. Ներսիսյան (հեռ.` 011-513-248),

Ա. Ղազարյան (հեռ.` 011-513-248)

29.05.2023թ.



ՏԵՂԵԿԱՆՔ

Նախագծերի փաթեթին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին

Նախագծերի փաթեթին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:
 


ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                          ԶԵՄՖԻՐԱ  ՀՈՎԱՍԱՓՅԱՆ 

Կատարողներ՝ Ն. Ներսիսյան (հեռ.` 011-513-248),

Ա. Ղազարյան (հեռ.` 011-513-248)

29.05.2023թ.







Ֆինանսատնտեսագիտական փորձաքննության արդյունքները

Ներկայացված Նախագծերի փաթեթով առաջարկվում է «Բնակչության բժշկական օգնության եւ սպասարկման մասին» օրենքը (այսուհետ՝ Օրենք) լրացնել նոր հասկացություններով (անհատական լիցենզիա եւ անցումային անհատական լիցենզիա), վերանայել բուժաշխատողի եւ ավագ բուժաշխատողի հասկացությունները, անհատական լիցենզիան տրամադրել ավագ բուժաշխատողներին, որի հիման վրա վերջիններս ինքնուրույն մասնագիտական գործունեություն են իրականացնում, իսկ անցումային անհատական լիցենզիան՝ կլինիկական օրդինատուրայում (կլինիկական ռեզիդենտուրայում) եւ ռազմաբժշկական հետբուհական ուսուցում իրականացնող հաստատություններում ուսումնառող անձանց: Սահմանվում են նաեւ լիցենզիաների դադարեցման եւ կասեցման հիմքերը, նախատեսվում է, որ հետբուհական կրթության ավարտից հետո կլինիկական օրդինատորները (կլինիկական ռեզիդենտները), ռազմաբժշկական հետբուհական հաստատություններում ուսումնառող անձինք հանձնում են կենտրոնացված մասնագիտական քննություն, որի հիման վրա անցումային անհատական լիցենզիան փոխարինվում է անհատական լիցենզիայով: Անհատական լիցենզիան նախատեսվում է տալ 5 տարի ժամկետով՝ յուրաքանչյուր հնգամյա փուլում երկարաձգման հնարավորությամբ եւ այլն:

Ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրների տեսանկյունից, Նախագծերի փաթեթի կազմում ընդգրկված «Բնակչության բժշկական օգնության եւ սպասարկման մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծի (այսուհետ՝ Նախագիծ) վերաբերյալ, հարկ ենք համարում ներկայացնել հետեւյալ դիտողություններն ու առաջարկությունները:

1. Նախագծի 4-րդ հոդվածով առաջարկվում է Օրենքի 28-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ. «անհատական լիցենզիա կամ անցումային անհատական լիցենզիա չունեցող անձի, ինչպես նաեւ միջին բուժաշխատող հանդիսացող եւ ՇՄԶ հավաստագիր չունեցող անձի հետ դադարեցնել աշխատանքային հարաբերությունները՝ օրենսդրությամբ սահմանված կարգով.»: 

Այս կապակցությամբ հարկ է նախ եւ առաջ հստակեցնել, թե ի՞նչ է նշանակում «դադարեցնել աշխատանքային հարաբերությունները», քանի որ «աշխատանքի դադարեցումը», ըստ ՀՀ Աշխատանքային օրենսգրքի որոշ դրույթների, կարճաժամկետ եւ մեկանգամյա գործողություն է իրենից ներկայացնում, իսկ առաջարկվող նորմից ակնհայտ է, որ խոսքը գնում է աշխատանքային պայմանագրի գործողությունը դադարեցնելու մասին: Հետեւաբար, եթե առաջարկվող դրույթն իսկապես վերաբերում է բուժաշխատողին աշխատանքից ազատելու դեպքին, ապա գործող օրենսդրության համաձայն գործատուները պետք է առաջնորդվեն ՀՀ Աշխատանքային օրենսգրքի 15-րդ գլխով սահմանված իրավակարգավորումներով եւ առաջին հերթին՝ հիմք ընդունել այս օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետը, ըստ որի՝ աշխատանքային պայմանագիրը լուծվում է. «եթե օրենսդրությամբ սահմանված կարգով աշխատողը զրկվել է որոշակի աշխատանքներ կատարելու իրավունքներից.»: Խնդիրը կայանում է նաեւ նրանում, որ ՀՀ Աշխատանքային օրենսգրքի 113-րդ հոդվածը սպառիչ կերպով է սահմանում գործատուի նախաձեռնությամբ աշխատանքային պայմանագրի լուծման հիմքերը, որոնց ցանկում բացակայում է անհատական լիցենզիա կամ անցումային անհատական լիցենզիա չունենալու, ինչպես նաեւ միջին բուժաշխատող հանդիսացողների համար՝ ՇՄԶ հավաստագիր չունենալու դեպքերը, իսկ այս կամ որոշակի աշխատանքներ կատարելու իրավունքներից զրկված լինելու հիմքերով պայմանագրի լուծման կարգն էլ, ի տարբերություն մյուս դեպքերի,  առանձին սահմանված չէ: 

Բացի այդ, տվյալ դեպքում հաշվի չի առնված այն հանգամանքը, որ ավագ բուժաշխատողը կարող է նաեւ միաժամանակ ինքը լինել գործատուն, ասինքն՝ կարող է աշխատել սեփական կլինիկայում կամ իրականացնել անհատական մասնագիտական գործունեություն, կամ էլ նշանակված լինել գործատուի հրամանով՝ առանց աշխատանքային պայմանագիր կնքելու: Տվյալ դեպքում, Նախագծի 4-րդ հոդվածից ենթադրելի է, որ այս կատեգորիայի բուժաշխատողներին էլ պետք է արգելվի բժշկական գործունեությամբ զբաղվելը կամ նրանք պետք է ազատվեն աշխատանքից՝ գործատուի կողմից անհատական իրավական ակտ ընդունելու միջոցով: 

Այս կապակցությամբ առաջարկում ենք Նախագծի 4-րդ հոդվածով առաջարկվող՝ Օրենքի 28-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ. «դադարեցնել անհատական մասնագիտական գործունեության իրականացումը, օրենքով սահմանված կարգով լուծել անհատական լիցենզիա կամ անցումային անհատական լիցենզիա չունեցող անձի, ինչպես նաեւ միջին բուժաշխատող հանդիսացող եւ ՇՄԶ հավաստագիր չունեցող անձի հետ կնքված աշխատանքային պայմանագիրը կամ ազատել նրան զբաղեցրած պաշտոնից.», իսկ զուգահեռաբար էլ ՀՀ Աշխատանքային օրենսգրքում անհրաժեշտ է ավելացնել նոր՝ «Աշխատանքային պայմանագրի լուծումը աշխատողի՝ որոշակի աշխատանքներ կատարելու իրավունքներից զրկվելու դեպքում» 120.1.-ին հոդված, որով պետք է կարգավորվեն նշված դեպքում աշխատանքային պայմանագրի լուծման հարցերը:

2. Նախագծի 9-րդ հոդվածով առաջարկվում է Օրենքը 5-րդ գլխից հետո լրացնել նոր՝ 5.1-ին գլխով, որի 32.1.-ին հոդվածի 2-րդ մասի համաձայն. «Անհատական լիցենզիան եւ անցումային անհատական լիցենզիան տրամադրվում է կենտրոնացված քննության (այսուհետ՝ կենտրոնացված քննություն) հանձնման արդյունքում:»: Այս կապակցությամբ, ինչպես Նախագծում, այնպես էլ Օրենքում որեւէ խոսք չի գնում կենտրոնացված քննությանը թույլատրելու համար վճար գանձելու մասին, ինչից կարելի է ենթադրել, որ քննությանը մասնակցությունն անվճար է: Սակայն, հնարավոր տարընթերցումներից խուսափելու եւ ենթաօրենսդրական ակտերով նման վճար սահմանելու հնարավորության կասեցման նպատակով, առաջարկում ենք տվյալ հոդվածի վերջում հստակ ամրագրել, որ կենտրոնացված քննությանը մասնակցելու համար վճարներ չեն կարող գանձվել:

3. Նախագծի 9-րդ հոդվածով առաջարկվող՝ Օրենքի նոր՝ 32.1.-ին հոդվածի 8-րդ մասի համաձայն. «Անհատական լիցենզիա եւ անցումային անհատական լիցենզիա տալու, դրա տրամադրումը մերժելու, լիցենզիայի գործողությունը կասեցնելու կամ դադարեցնելու, լիցենզիայի գործողության ժամկետը երկարաձգելու վերաբերյալ եզրակացությունները  տրվում են  լիցենզավորող հանձնաժողովի կողմից, որի կազմում լիազոր մարմնի ղեկավարի հրամանով կարող են ներգրավվել նաեւ միջգերատեսչական ներկայացուցիչներ:»: Այս կապակցությամբ, կարծում ենք, հստակեցման կարիք ունի այն հարցը, թե ովքե՞ր կարող են ընդգրկվել այս հանձնաժողովի կազմում (մասնագիտությունը, աշխատանքային ստաժը եւ այլն) եւ արդյո՞ք այդ հանձնաժողովի կազմում կարող են ընդգրկվել բժշկական մասնագիտություն չունեցող անձինք: Խնդիրը կայանում է նրանում, որ այս հոդվածի՝

ա) 4-րդ մասի համաձայն. «Կենտրոնացված քննությունն իրականացվում է մասնագիտական հանձնաժողովների կողմից կազմված տեսական գիտելիքների եւ գործնական հմտությունների վերաբերյալ առաջադրանքների ստուգման հիման վրա:...»,

բ) 5-րդ մասի համաձայն. «Կենտրոնացված քննությունը կազմակերպվում է ըստ առողջապահության բնագավառի հիմնական մասնագիտությունների եւ (կամ) նեղ մասնագիտացումների:», 

գ) 9-րդ մասի համաձայն. «Լիցենզավորող հանձնաժողովը իրավասու է քննելու նաեւ ֆիզիկական եւ իրավաբանական անձանց կողմից բուժաշխատողի գործունեության որակի վերաբերյալ բողոքները՝ լիազոր մարմնի սահմանված կարգով:» եւ այլն:

Բնականաբար, բժշկական կրթություն չունեցող անձը (նույնիսկ՝ եթե նա տաղանդավոր մասնագետ է իր գործունեության բնագավառում), իրավասու չէ եւ օբյեկտիվորեն չի կարող գնահատել բուժաշխատողի գործունեության որակը, ինչպես նաեւ նրա տեսական գիտելիքների եւ գործնական հմտությունների մակարդակը, առավել եւս՝ նեղ մասնագիտացումների գծով: Հետեւաբար, կենտրոնացված քննության արդյունքների նկատմամբ վստահության բարձր մակարդակ ապահովելու, քննության ընթացքի օբյեկտիվության երաշխավորման եւ քննություն ընդունողների մասնագիտական կոմպետենցիաների վերաբերյալ անհարկի կասկածներ չառաջացնելու նկատառումներից ելնելով, առաջարկում ենք ամրագրել, որ մասնագիտական հանձնաժողովերի կազմում կարող են ընդգրկվել բացառապես քննական առարկայի գծով մասնագիտական կրթություն, իսկ անցումային որոշ ժամանակահատվածից հետո՝ նաեւ անհատական լիցենզիա ունեցող անձինք (այսինքն՝ առաջարկում ենք ներդնել այն սկզբունքը, ըստ որի՝ անհատական լիցենզիա կարող է տալ այն մասնագետը, որն արդեն իսկ ստացել է այդ անհատական լիցենզիան):

4. Նախագծի 9-րդ հոդվածով առաջարկվող՝ Օրենքի նոր՝ 32.1.-ին հոդվածի 12-րդ մասի համաձայն. «Անհատական լիցենզիայի եւ անցումային անհատական լիցենզիա ստանալու հայտի ձեւերը, անհատական լիցենզիայի եւ անցումային անհատական լիցենզիա ստանալու համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը, անհատական լիցենզիայի եւ անցումային անհատական լիցենզիայի ձեւերը, դրանց մերժման հիմքերը եւ կարգը, տրամադրման եւ գործողության ժամկետի երկարաձգման կարգը սահմանում է Կառավարությունը:»: 

Այս կապակցությամբ հարկ ենք համարում նշել, որ նախ՝ բերված տեքստի «դրանց մերժման հիմքերը եւ կարգը» բառակապակցությունն անհրաժեշտը է փոխարինել «դրանց տրամադրումը մերժելու հիմքերը եւ կարգը» բառակապակցությամբ, եւ երկրորդ՝ անհատական լիցենզիայի եւ անցումային անհատական լիցենզիայի տրամադրումը մերժելու հիմքերը, կարծում ենք, անհրաժեշտ է սահմանել օրենքով, այլ ոչ թե ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտով, քանի որ՝

ա) լիցենզիայի տրամադրումը մերժելու հիմքերը, համաձայն «Լիցենզավորման մասին» օրենքի առնվազն 29-րդ հոդվածի, սահմանվում են օրենքով (տվյալ դեպքում՝ հենց «Լիցենզավորման մասին» օրենքով), ուստի՝ այս մասով Նախագիծը հակասում է օրենքին, 

բ) լիցենզիայի տրամադրումը մերժելու եւ արդեն իսկ տրամադրված լիցենզիայի կասեցումը կամ գործողության դադարեցումը եթե ոչ ամբողջությամբ նույնական են, ապա իրենց նշանակությամբ, կարեւորությամբ եւ իրավական կշռով առնվազն գտնվում են նույն հարթության վրա, եւ եթե տրամադրված անհատական լիցենզիայի եւ անցումային անհատական լիցենզիայի կասեցման եւ գործողության դադարեցման հիմքերը սահմանվում են տվյալ Նախագծի 9-րդ հոդվածով առաջարկվող՝ Օրենքի նոր՝ 32.2.-րդ, 33.3.-րդ, 32.4.-րդ եւ 32.5.-րդ հոդվածներով, ապա որեւէ լուրջ հիմնավորում, կարծում ենք, չի կարող լինել, թե ինչու՞ այդ լիցենզիաների տրամադրումը մերժելու հիմքերը պետք է սահմանվեն ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտով:

Հաշվի առնելով վերը շարադրվածը, առաջարկում ենք Օրենքի նոր՝ 32.1.-ին հոդվածի 12-րդ մասից հանել «դրանց մերժման հիմքերը» բառերը, իսկ լիցենզիաների տրամադրումը մերժելու հիմքերը սահմանել Նախագծերի փաթեթի կազմում ընդգրկված՝ «Լիցենզավորման մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծով, այսինքն՝ «Լիցենզավորման  մասին» օրենքում:

5. Նախագծի 9-րդ հոդվածով առաջարկվող՝ Օրենքի նոր՝ 32.1.-ին հոդվածի 13-րդ մասի համաձայն. «Առողջապահության բնագավառի բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթություն իրականացնող այն ուսումնական հաստատությունները, որոնց շրջանավարտների 70 եւ ավելի տոկոսը կենտրոնացված քննությունը չհանձնելու արդյունքում անհատական կամ անցումային լիցենզիա չեն ստանում, զրկվում են պետական նպատակային ծրագրերի շրջանակներում ֆինանսավորման հնարավորությունից:»: Այս կապակցությամբ հարկ ենք համարում նշել, որ՝

ա) տվյալ դրույթը շատ ավելի նպատակահարմար կլինի սահմանել ոչ թե այս Օրենքում, այլ «Բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթության մասին» օրենքում, քանի որ խնդրո առարկան հենց այդ օրենքի կարգավորման տիրույթում է գտնվում, 

բ) անհրաժեշտ է հստակեցնել «կենտրոնացված քննությունը չհանձնելու արդյունքում անհատական կամ անցումային լիցենզիա չեն ստանում» արտահայտությունը, քանի որ «քննությունը չհանձնել» բառակապակցությունը երկակի իմաստ ունի. մի կողմից դա նշանակում է «չմասնակցել քննությանը», իսկ մյուս կողմից՝ «մասնակցել քննությանը եւ չհաղթահարել սահմանված նվազագույն շեմը»: Առաջին դեպքում առողջապահության բնագավառի բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթություն իրականացնող ուսումնական հաստատության նկատմամբ, հասկանալի է, որեւէ գործողություն կատարելը կամ «պատժամիջոց» սահմանելն արդարացի լինել չի կարող, ուստի՝ ակնհայտ է, որ խոսքը գնում է երկրորդ տարբերակի մասին: Հետեւաբար, տվյալ նորմի ենթադրյալ ճիշտ իմաստի արտահայտման նպատակով առաջարկում ենք այն փոխարինել «կենտրոնացված քննությունը հանձնելու եւ դրա արդյունքների հիման վրա անհատական կամ անցումային լիցենզիա չեն ստանում» արտահայտությամբ,

գ) շրջանավարտների 70 եւ ավելի տոկոսի կողմից կենտրոնացված քննությունը հանձնելու եւ դրա արդյունքների հիման վրա անհատական կամ անցումային լիցենզիա չստանալը, կարծում ենք, բավականին խիստ չափանիշ է՝ դրա դիմաց նախատեսվող՝ պետական նպատակային ծրագրերի շրջանակներում ֆինանսավորման հնարավորությունից զրկվելու հետեւանքի դիմաց: Խնդիրը կայանում է նրանում, որ եթե օբյեկտիվ քննությունների անցկացման արդյունքում պարզվում է, որ ուսումնական որեւէ հաստատության շրջանավարտների 70 եւ ավելի տոկոսը չի կարողանում հաղթահարել այդ քննությունները, ապա դա նշանակում է, որ տվյալ ուսումնական հաստատության կողմից տրված դիպլոմները (վկայագրերը) ըստ էության չեն համապատասխանում դրանք ստացած շրջանավարտների գիտելիքների մակարդակին կամ էլ տվյալ ուսումնական հաստատությունը չի կարողացել ապահովել սահմանված կրթական չափորոշիչներն ու պահանջները: Այս պարագայում, կարծում ենք, ամենահամապատասխան պատժամիջոցը ոչ թե պետական նպատակային ֆինանսավորման հնարավորությունից զրկելը (որից հնարավոր է այդ հաստատությունները ցանկություն էլ չունենան օգտվելու), այլ առնվազն այդ հաստատությունների լիցենզիաները կասեցնելը կամ լիցնեզիաների գործողությունը դադարեցնելը պետք է լինի: Բացի այդ, ակամայից ստացվում է նաեւ, որ առողջապահության բնագավառի բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթություն իրականացնող ուսումնական հաստատությունները միայն պետական նպատակային ֆինանսավորման շրջանակներում չեն կարող պատրաստել ոչ կոմպետենտ մասնագետներ, իսկ մյուս բոլոր դեպքերում՝ նման մասնագետներին դիպլոմներ տալը եւ մասնագիտական որակավորում շնորհելը միանգամայն նորմալ երեւույթ է: 

Այս կապակցությամբ առաջարկում ենք քննարկել նշված դեպքում պատժամիջոցների խստացման հարցը, ինչպես նաեւ «Բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթության մասին» օրենքում (կամ էլ՝ առնվազն տվյալ Նախագծում) լրացնել սահմանվող պատժամիջոցների կիրառման ժամկետները, դրանց վերացման պայմանները, կարգը եւ այլն:

դ) Տվյալ իրավակարգավորման առումով, հստակեցման ենթակա ամենակարեւոր հարցը թերեւս կայանում է նրանում, որ անհրաժեշտ է հստակեցնել նշված 70 տոկոսի հաշվարկման բազան: Այսինքն, եթե այս 70 տոկոսը հաշվարկենք յուրաքանչյուր տարվա շրջանավարտների թվից՝ կստանանք որոշակի պատկեր, իսկ եթե հաշվարկենք տվյալ ուսումնական հաստատության բոլոր տարիների շրջանավարտների թվից՝ կստանանք այլ պատկեր, եթե հաշվարկենք տվյալ ուսումնական հաստատության վերջին երեք տարիների շրջանավարտների թվից՝ կստանանք մեկ այլ պատկեր եւ այլն: Հետեւաբար, ուսումնական հաստատության շրջանավարտների գիտելիքների եւ գործնական հմտությունների  մակարդակի օբյեկտիվ գնահատման առումով, կարծում ենք, անհրաժեշտ է հստակ սահմանել, որ նշված 70 տոկոսը հաշվարկվում է յուրաքանչյուր տարվա շրջանավարտների ընդհանուր թվաքանակի նկատմամբ, որի համար էլ Օրենքի նոր՝ 32.1.-ին հոդվածի 13-րդ մասի «շրջանավարտների» բառից առաջ առաջարկում ենք ավելացնել «տվյալ տարվա» բառերը:

?) Ընդհանուր առմամբ, նման կարգավորումների սահմանումը թեեւ սկզբունքորեն արդարացված են, սակայն մյուս կողմից կարող են կոռուպցիոն ռիսկեր ստեղծել՝ նշված պատժամիջոցների տակ չհայտնվելու եւ ուսումնական հաստատության համբավի չարատավորման մոտիվացիաներից ելնելով: Հետեւաբար, այս մասով, կարծում ենք, Նախագիծը նաեւ հակակոռուպցիոն կարգավորումներով լրացման անհրաժեշտություն է զգում:

6. Նախագծի 9-րդ հոդվածով առաջարկվող՝ Օրենքի նոր՝ 32.1.-ին հոդվածի 18-րդ մասում օգտագործվում է «մասնագիտական կրթություն իրականացնող կազմակերպություն» իսկ 19-րդ մասում եւ Նախագծի այլ հոդվածներում՝ «մասնագիտական կրթություն իրականացնող հաստատություն» հասկացությունը, ինչն էլ խոսում է նույն իմաստով միասնական հասկացության օգտագործման անհրաժեշտության մասին:

7. Նախագծի 9-րդ հոդվածով առաջարկվող՝ Օրենքի նոր՝ 32.1.-ին հոդվածի 20-րդ մասի համաձայն. «Ռազմաբժշկական ուսումնական հաստատություն կամ պետական լիազոր մարմնի պատվերով բարձրագույն բժշկական ուսումնական հաստատություններ ավարտած եւ սահմանված կարգով անհատական լիցենզա չստանալու հիմքով պայմանագրային զինվորական ծառայությունից արձակված ավագ բուժաշխատողին սահմանված կարգով անհատական լիցենզիա կարող է տրամադրվել պահեստազոր արձակվելուց երեք տարի հետո:», որի հետ կապված հարկ ենք համարում ներկայացնել հետեւյալ նկատառումները:

ա) Անհատական լիցենզիա չստանալու հիմքով պայմանագրային զինվորական ծառայությունից արձակված լինելը, կարծում ենք, սկզբունքորեն կապ չունի այն հանգամանքի հետ, թե բարձրագույն բժշկական ուսումնական հաստատություններ ավարտած անձը «պետական լիազոր մարմնի պատվերո՞վ» է այն ավարտել, թե՞ ոչ: Տվյալ դեպքում խնդիրն անհատական լիցենզիան ստանալու կամ չստանալու մեջ է, ուստի առաջարկում ենք այս մասից հանել «պետական լիազոր մարմնի պատվերով» բառերը:

բ) Առաջարկում ենք ընդհանուր առմամբ վերաիմաստավորել նշված՝ 20-րդ մասի գաղափարը՝ նկատի ունենալով, որ անհատական լիցենզա չստանալու հիմքով պայմանագրային զինվորական ծառայությունից արձակված ավագ բուժաշխատողին պահեստազոր արձակվելուց միայն երեք տարի հետո անհատական լիցենզիա տրամադրելու հնարավորություն տալը խաթարում է ներդրվող լիցենզավորման այս գործընթացի տրամաբանությունը: Խնդիրը կայանում է նրանում, որ ռազմաբժշկական ուսումնական հաստատություն կամ բարձրագույն բժշկական ուսումնական այլ հաստատությունն ավարտած եւ կենտրոնացված քննության արդյունքներով անհատական լիցենզիա չստացած շրջանավարտը տրամաբանորեն շատ ավելի մեծ դժվարություններ կունենա այդ նույն քննությունը երեք տարի հետո նորից հանձնելու հարցում, քան թե մեկ կամ երկու տարի հետո: Այսինքն, որքան շատ ժամանակ անցնի ուսումնական հաստատությունն ավարտելու օրվանից, այնքան կմեծանա կենտրոնացված քննությունը չհանձնելու ռիսկը, քանի որ չսովորելով եւ մասնագիտական գործունեությամբ չզբաղվելով՝ այդ շրջանավարտի գիտելիքները, առավել եւս՝ գործնական հմտությունները չեն ավելանա: Հետեւաբար, եթե այս դեպքի համար կենտրոնացված քննություն հանձնելու հատուկ կարգ չի նախատեսվում սահմանել, ապա տրամաբանական կլինի ընդհանրապես չսահմանափակել շրջանավարտի՝ հաջորդ բոլոր կենտրոնացված քննություններին ընդհանուր կարգով մասնակցելու իրավունքը:

Մյուս կողմից, նման պահանջ սահմանվում է միայն ռազմաբժշկական ուսումնական հաստատություն ավարտածների համար, ինչն էլ, քաղաքացիական բուժաշխատողների համեմատությամբ, ըստ էության, խտրականության դրսեւորում է իրենից ներկայացնում: Բացի այդ, անհրաժեշտ է նաեւ հստակեցնել, թե հաջորդիվ կենտրոնացված քննությունը հաջողությամբ հաղթահարելուց եւ անհատական լիցենզիան ստանալուց հետո պայմանագրային զինվորական ծառայությունից արձակված ավագ բուժաշխատողը կարո՞ղ է արդյոք վերականգնվել իր նախկին պաշտոնում, թե՞ ոչ:

8. Նախագծի անցումային դրույթների համաձայն՝ 

ա) սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը, բացառությամբ որոշ հոդվածների եւ մասերի,

բ) անհատական լիցենզավորման գործընթացի մեկնարկը սկսվում է 2024 թվականի հոկտեմբերի 15-ից՝ լիազոր մարմնի կողմից հաստատված ժամանակացույցին համապատասխան,

գ) սույն օրենքով նախատեսված անցումային անհատական լիցենզիա բուժաշխատողները պետք է ստանան մինչեւ 2025 թվականի հունվարի 1-ը, իսկ  անհատական լիցենզիա ստացող ավագ բուժաշխատողները պետք է անհատական լիցենզիա ստանան մինչեւ 2026 թվականի հունվարի 1-ը:

Այսինքն, տվյալ Նախագծով սահմանվող դրույթները չեն ունենալու հետադարձ ուժ, իսկ եթե հաշվի առնենք, որ ՀՀ Սահմանադրության 73-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն. «Անձի իրավական վիճակը վատթարացնող օրենքները եւ այլ իրավական ակտերը հետադարձ ուժ չունեն:», ապա տվյալ դեպքում այս դրույթներին չի էլ կարող հետադարձ ուժ տրվել: Մյուս կողմից, Նախագծով առաջարկվող՝ Օրենքի նոր՝ 32.1.-ին հոդվածի 1-ին մասի համաձայն. «Առողջապահության բնագավառում մասնագիտական գործունեություն ինքնուրույն իրականացնելու համար ավագ բուժաշխատողները, որպես ֆիզիկական անձինք, պետք է ստանան անհատական լիցենզիա՝ անկախ նրանց աշխատանքի վայրից, իսկ կլինիկական օրդինատորները (կլինիկական ռեզիդենտները), ռազմաբժշկական հետբուհական ուսուցում իրականացնող հաստատություններում ուսումնառող անձինք՝ անցումային անհատական լիցենզիա:»: 

Արդյունքում ստացվում է մի իրավիճակ, երբ միաժամանակ՝

- օրենքով սահմանվում է անհատական լիցենզիա եւ անցումային անհատական լիցենզիա ստանալու պահանջ, որը պետք է գործի օրենքի ուժի մեջ մտնելուց հետո եւ չի կարող տարածվել արդեն իսկ մասնագիտական գործունեություն իրականացնողների վրա՝ ելնելով ՀՀ Սահմանադրության 73-րդ հոդվածի 1-ին մասից, ըստ որի. «Անձի իրավական վիճակը վատթարացնող օրենքները եւ այլ իրավական ակտերը հետադարձ ուժ չունեն:»,

- մինչեւ սույն օրենքն ուժի մեջ մտնելը մասնագիտական գործունեություն իրականացնող բուժաշխատողներից, իրենց գործունությունը շարունակելու համար պահանջվելու է անհատական լիցենզիա, քանի որ դրա բացակայության դեպքում նրանց հետ կնքված աշխատանքային պայմանագրերը լուծվելու են (կամ էլ, լավագույն դեպքում, ըստ Նախագծի 4-րդ հոդվածի տերմինաբանության՝ անորոշ ժամկետով, անորոշ պայմաններով եւ անորոշ ապագայով դադարեցվելու են աշխատանքային հարաբերությունները), 

- ուսումնական հաստատությունը նոր ավարտած շրջանավարտը եւ աշխատանքի մեծ փորձ ունեցող բուժաշխատողները դրվելու են նույն հարթության վրա,

- անհայտ է մնում, թե ինչպե՞ս կամ ո՞ր իրավակարգավորումներով պետք է կողմնորոշվեն մինչեւ սույն օրենքն ուժի մեջ մտնելու մասնագիտական գործունեություն իրականացնող բուժաշխատողները, որի արդյունքում է կխախտվի ՀՀ Սահմանադրության 79-րդ հոդվածով սահմանված իրավական որոշակիության սկզբունքը (ըստ որի. «Հիմնական իրավունքները եւ ազատությունները սահմանափակելիս օրենքները պետք է սահմանեն այդ սահմանափակումների հիմքերը եւ ծավալը, լինեն բավարար չափով որոշակի, որպեսզի այդ իրավունքների եւ ազատությունների կրողները եւ հասցեատերերն ի վիճակի լինեն դրսեւորելու համապատասխան վարքագիծ:») եւ այլն:

Այս իրավիճակից խուսափելու նպատակով առաջարկում ենք Նախագծի անցումային դրույթներով սահմանել, որ մինչեւ սույն օրենքի ուժի մեջ մտնելը մասնագիտական գործունեություն իրականցնող ավագ բուժաշխատողները կարող են շարունակել աշխատել առանց անհատական լիցենզիա ստանալու, եթե իրենք կամավոր չեն դիմել այդ լիցենզիան ստանալու համար, կամ էլ սահմանել, որ մինչեւ սույն օրենքի ուժի մեջ մտնելը մասնագիտական գործունեություն իրականցնող ավագ բուժաշխատողներին անհատական լիցենզիաները տրվում են օրենքի ուժով:

Նախագծերի փաթեթի կազմում ընդգրկված մյուս նախագծերի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:


Եզրահանգում

Նախագծերի փաթեթը ֆինանսատնտեսագիտական եւ կազմակերպական հիմնահարցերի տեսանկյունից լրամշակման կարիք ունի՝ ինչպես վերը նշված հարցերի հստակեցման, այնպես էլ ներկայացված նախագծերում նոր կարգավորումների ավելացման տեսանկյունից:
 



ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                              ԱՐԹՈՒՐ ԹԱՄԱԶՅԱՆ 

(հեռ.` 011 513-668)

26.05.2023թ.






Սոցիալական փորձաքննության արդյունքները

1. Նախագծերի փաթեթով առաջարկվում է փոփոխություններ եւ լրացումներ կատարել «Բնակչության բժշկական օգնության եւ սպասարկման մասին» օրենքում (այսուհետ՝ Օրենք)  եւ հարակից օրենքներում: 

Նախագծերի փաթեթի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է Կառավարության 2021 թվականի նոյեմբերի 18-ի թիվ 1902-Լ որոշման հավելված 1-ի «Առողջապահության նախարարություն» բաժնի 9.1-րդ կետի պահանջով:

Նախագծերի փաթեթին կից ներկայացված հիմնավորմամբ՝ (այսուհետ՝ Հիմնավորում) ներկայիս կարգավորումներով՝

  •   բժշկական օգնություն եւ սպասարկում իրականացնելու համար բուժաշխատողները անհատական լիցենզիա չեն ստանում, լիցենզիա ստանում են միայն բժշկական հաստատությունները,
  •  Հայաստանի Հանրապետությունում բժշկական կադրային ներուժի կազմավորման ոչ մի փուլում որակի մշտական վերահսկողություն չի իրականացվում, ինչը հնարավորություն չի տալիս գնահատել կադրային ներուժի ձեւավորման գործընթացը, ժամանակին գտնել բացերն ու առաջարկել դրանց հնարավոր լուծումները եւ այլն, 

Միջազգային փորձի ուսումնասիրությունները վկայում են, որ մի շարք երկրներում ներդրված են բուժաշխատողների անհատական լիցենզավորման համակարգեր:՟ Լիցենզավորվելով ու մասնագետների ռեգիստրում գրանցվելով բուժաշխատողը հաստատում է բժշկական օգնություն իրականացնելու իր կոմպետենտությունը: Բժշկական բուհերում, հետբուհական կրթության, բժիշկների շարունակական զարգացման կրթական փուլերում առկա են որակի վերահսկման տարաբնույթ մեխանիզմներ։

Նախագծերի փաթեթով առաջարկվում է՝

  •    ներդնել բուժաշխատողների անհատական լիցենզավորման համակարգ,
  •   վերանայել  բուժաշխատողի եւ ավագ բուժաշխատողի հասկացությունները,
  •      սահմանել անհատական եւ անցումային անհատական լիցենզիաների հասկացությունների սահմանումները,
  •   սահմանել անհատական եւ անցումային անհատական լիցենզիաների դադարեցման եւ կասեցման հիմքերը,
  •      բուժաշխատողների ռեգիստրում ներառել նաեւ կրտսեր բուժաշխատողներին եւ կլինիկական օրդինատորներին,
  •      սահմանել պետական տուրք` անհատական եւ անցումային անհատական լիցենզիաների տրամադրման համար,
  •      նախատեսել վարչական պատասխանատվություն՝  բուժաշխատողի կամ կլինիկական օրդինատորի կողմից առանց անհատական լիցենզիայի կամ անցումային անհատական լիցենզիայի մասնագիտական գործունեություն իրականացնելու համար եւ այլն:

2. Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Նախագծերի փաթեթի ընդունմամբ ակնկալվում է անհատական լիցենզիայի համակարգի ներդրման արդյունքում բարձրացնել բժշկական օգնության եւ սպասարկման որակը, բացառել մասնագետի կախվածությունը բուժհաստատությունից, բարելավել բուժաշխատողների գիտելիքներն ու հմտությունները, կարծում ենք առողջապահական տեսանկյունից, կունենա դրական նշանակություն: Սակայն Նախագծերի փաթեթում ներառված «Բնակչության բժշկական օգնության եւ սպասարկման մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի (այսուհետ՝ նաեւ Նախագիծ) վերաբերյալ կցանկանայինք ներկայացնել հետեւյալ նկատառումները:

2.1. Նախագծի 1-ին հոդվածով առաջարկվում է Օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 19-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ. «19) բուժաշխատող՝  սույն օրենքով նախատեսված դեպքերում մասնագիտական գործունեություն իրականացնող ու դրա համար համապատասխան մասնագիտական կրթություն, որակավորում, մասնագիտացում, շարունակական մասնագիտական զարգացման հավաստագիր, անհատական լիցենզիա կամ անցումային անհատական լիցենզիա ունեցող ֆիզիկական անձ.»: 

Նշենք, որ ներկայիս կարգավորումներով (Օրենքի 2-րդ հոդվածի 19-րդ կետի համաձայն) բուժաշխատող է համարվում առողջապահության բնագավառում գործունեություն իրականացնող, իսկ սույն օրենքով նախատեսված դեպքերում նաեւ մասնագիտական գործունեություն իրականացնող ու դրա համար համապատասխան բժշկական մասնագիտական կրթություն, որակավորում, մասնագիտացում եւ նախատեսված շարունակական մասնագիտական զարգացման հավաստագիր ունեցող, ինչպես նաեւ ոչ մասնագիտական օժանդակող գործունեություն իրականացնող ֆիզիկական անձը:

Օրենքի 2-րդ հոդվածի 22-րդ կետի համաձայն՝ կրտսեր բուժաշխատող է համարվում առողջապահության բնագավառում ոչ մասնագիտական՝ օժանդակող գործունեություն իրականացնող ֆիզիկական անձը: Այսինքն, ի տարբերություն գործող Օրենքի, Նախագծով առաջարկվող փոփոխությամբ ստացվում է, որ կրտսեր բուժաշխատողները չեն համարվելու բուժաշխատողներ: Մինչդեռ, Նախագծի 3-րդ հոդվածով առաջարկվում է բուժաշխատողների ռեգիստրում ներառել նաեւ կրտսեր բուժաշխատողներին: Այս կապակցությամբ, կարծում ենք, Նախագծի 1-ին հոդվածով առաջարկվող Օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 19-րդ կետը վերանայման կարիք ունի:

2.2. Ըստ Հիմնավորման՝ անցումային անհատական լիցենզիայի ներդրման արդյունքում կլինիկական օրդինատորը հնարավորություն է ստանում բժշկի հսկողության ներքո որոշակի ծավալի բժշկական օգնություն եւ սպասարկում իրականացնել, գրանցվել բժշկական հաստատությունում որպես աշխատող ու վարձատրվել դրա համար:

Վերոգրյալի հետ կապված նշենք, որ Նախագծի 2-րդ հոդվածով առաջարկվող Օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 22.2-րդ կետով տրվում է միայն «անցումային անհատական լիցենզիա» հասկացության սահմանումը, որի համաձայն՝ անցումային անհատական լիցենզիան կլինիկական օրդինատուրայում ուսումնառող անձանց բարձրագույն բժշկական կրթության հենքի վրա ոչ ինքնուրույն, հսկողության ներքո լիազոր մարմնի կողմից սահմանված ծավալով մասնագիտական գործունեություն իրականացնելու իրավունքը հաստատող պաշտոնական թույլտվություն է: Իսկ վերջիններիս վարձատրությանը վերաբերող կարգավորումներ Նախագծով նախատեսված չեն:

2.3. Նախագծի 6-րդ հոդվածով առաջարկվում է Օրենքի 31-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել նոր՝ 8.1-րդ կետով, այն է. «8.1) ավագ բուժաշխատողը՝ օրենսդրությամբ սահմանված կարգով ունենալ անհատական լիցենզիա, իսկ կլինիկական օրդինատորը (կլինիկական ռեզիդենտը), ռազմաբժշկական հետբուհական ուսուցում իրականացնող հաստատություններում ուսումնառող անձը՝ անցումային անհատական լիցենզիա.»: Այսինքն, Օրենքի 31-րդ հոդվածի 1-ին մասի նոր՝ 8.1-րդ կետի բովանդակությունից հետեւում է, որ ավագ բուժաշխատողը օրենսդրությամբ սահմանված կարգով պարտավոր է ունենալ միայն անհատական լիցենզիա: Վերոգրյալի հետ կապված, կարծում ենք, որ ավագ բուժաշխատողը մասնագիտական գործունեություն իրականացնելիս պարտավոր է ունենալ եւ՛ անհատական լիցենզիա, եւ՛ շարունակական մասնագիտական զարգացման հավաստագիր՝ (այսուհետ՝ ՇՄԶ հավաստագիր) հիմք ընդունելով Նախագծի 1-ին հոդվածով առաջարկվող Օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 20-րդ կետը, որի համաձայն՝ ավագ բուժաշխատողը առողջապահության բնագավառում որոշակի մասնագիտական գործունեություն իրականացնող ֆիզիկական անձ է, որն օրենսդրությամբ սահմանված կարգով ստացել է ՇՄԶ հավաստագիր եւ անհատական լիցենզիա (երկու պայմանների առկայությունը պարտադիր է) եւ Նախագծի 2-րդ հոդվածով առաջարկվող Օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 37-րդ կետը: Ուստի, առաջարկում ենք քննարկել Օրենքի 31-րդ հոդվածի 1-ին մասի նոր՝ 8.1-րդ կետում «անհատական լիցենզիա» բառերից հետո «եւ ՇՄԶ հավաստագիր» բառերը լրացնելու հարցը:

2.4. Նախագծի 9-րդ հոդվածով առաջարկվող Օրենքի նոր՝ 5.1-րդ գլխի 32.1-րդ հոդվածը վերնագրված է «Բուժաշխատողի անհատական լիցենզավորման կազմակերպման գործընթացը», մինչդեռ այն ներառում է նաեւ անցումային անհատական լիցենզիային վերաբերող կարգավորումներ: Այս կապակցությամբ, առաջարկում ենք Օրենքի նոր՝ 5.1-րդ գլխի 32.1-րդ հոդվածի վերնագիրը համապատասխանեցնել բովանդակությանը:

3.Նախագծերի փաթեթում ներառված մյուս օրենքների նախագծերի վերաբերյալ առաջարկություններ եւ դիտողություններ չկան:


Եզրահանգում 

Նախագծերի փաթեթում ներառված «Բնակչության բժշկական օգնության եւ սպասարկման մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին»  օրենքի նախագիծը, մեր կարծիքով, լրամշակման կարիք ունի՝ վերը նշված  նկատառումներից ելնելով:
 


ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼ, ԿՐԹԱԿԱՆ,

ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ  ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ՝         Լ. ՄԱՐԿՈՍՅԱՆ 

Կատարող՝  Ս. Համբարձումյան   (հեռ. 011-513-360)

 25.05.2023թ.