ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ «Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Չեխիայի Հանրապետության կառավարության միջեւ ռազմատեխնիկական համագործակցության մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-590-23.05.2023-ՊԱ-011/0) վերաբերյալ Կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Չեխիայի Հանրապետության կառավարության միջեւ ռազմատեխնիկական համագործակցության մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-590-23.05.2023-ՊԱ-011/0) (այսուհետ՝ Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչությունում: Նախագիծը ենթարկվել է իրավական, ֆինանսատնտեսագիտական, սոցիալական փորձաքննության: Ստորեւ ներկայացվում է մասնագիտական փորձաքննության եզրակացությունը, ինչպես նաեւ Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին տեղեկանքը:
ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԿԱՏԱՐՈՂ ԱՐԹՈՒՐ ԹԱՄԱԶՅԱՆ
31.05.2023թ.
Նախագծի` Հայաստանի Հանրապետության Սահմանադրության եւ օրենքների պահանջներին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը. Միջազգային պայմանագիրն Ազգային ժողովի վավերացմանը ներկայացնելու նպատակով իրավասու մարմնի կողմից ապահովվող «Միջազգային պայմանագրերի մասին» օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով նախատեսված տեղեկատվության կապակցությամբ նշենք, որ Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության եզրակացության մեջ ամբողջական չեն ներկայացված «Միջազգային պայմանագրերի մասին» օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով սահմանված տեղեկությունները, մասնավորապես՝ բացակայում են միջազգային պայմանագրով եկամուտների նվազեցման հանգեցնող դրույթների եւ տվյալ տարվա համար Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի ընդունած «Պետական բյուջեի մասին» օրենքում չներառված պարտավորությունների մասին տեղեկությունները: Եզրահանգում
Ամփոփելով փորձաքննության արդյունքները՝ կարող ենք նշել, որ Նախագիծը Հայաստանի Հանրապետության Սահմանադրության եւ օրենքերի տեսանկյունից խնդրահարույց նորմեր չի պարունակում: Միաժամանակ առաջարկում ենք ներկայացված դիտարկման հիման վրա Նախագծին կից ապահովել «Միջազգային պայմանագրերի մասին» օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով նախատեսված տեղեկատվության ամբողջականությունը:
ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ ԶԵՄՖԻՐԱ ՀՈՎԱՍԱՓՅԱՆ Կատարող` Ա. Ղազարյան (հեռ.` 011-513-248) 30.05.2023թ.
Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:
ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ ԶԵՄՖԻՐԱ ՀՈՎԱՍԱՓՅԱՆ Կատարող` Ա. Ղազարյան (հեռ.` 011-513-248) 30.05.2023թ.
Ներկայացված Նախագծով առաջարկվում է վավերացնել 2019 թվականի ապրիլի 9-ին Երեւանում ստորագրված՝ «Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Չեխիայի Հանրապետության կառավարության միջեւ ռազմատեխնիկական համագործակցության մասին» համաձայնագիրը (այսուհետ՝ Համաձայնագիր), որի համաձայն Կողմերը, իրենց պետությունների օրենսդրությանը համապատասխան, պետք է աջակցություն ցուցաբերեն ռազմատեխնիկական բնագավառում հայկական եւ չեխական ձեռնարկությունների, կազմակերպությունների եւ հաստատությունների հետ համագործակցությանը՝ հետեւյալ ուղղություններով՝ - ռազմական նշանակության արտադրանքի մատակարարում, շահագործում, նորոգում, արդիականացում եւ տեխնիկական սպասարկում, - ռազմական նշանակության արտադրատեսակների եւ արտադրանքի հետազոտում եւ մշակում, - լիցենզավորված արտադրության կազմակերպում, մյուս Կողմին մատակարարման ենթակա ռազմական նշանակության արտադրանքի որակի նկատմամբ հսկողության ապահովում, - ուսումնական հաստատություններում մասնագետների եւ տեխնիկական անձնակազմի պատրաստում՝ հաշվի առնելով Կողմերի պահանջարկները եւ հնարավորությունները, - ռազմատեխնիկական համագործակցության այլ ուղղություններ, որոնց առնչությամբ Կողմերը հետաքրքրություն են դրսեւորում: Համաձայնագրում առկա են Հայաստանի Հանրապետության համար ֆինանսական պարտավորություններ նախատեսող, մասնավորապես՝ պետական բյուջեի ծախսերի ավելացման հանգեցնող դրույթներ, որոնց չափը գնահատելի չէ: Նախագիծը ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրներ չի պարունակում: Նախագծի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան: Եզրահանգում
Նախագիծը ֆինանսատնտեսագիտական հիմնահարցերի տեսանկյունից լրամշակման կարիք չի զգում:
ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ ԱՐԹՈՒՐ ԹԱՄԱԶՅԱՆ Կատարող՝ Գ. Սաֆարյան (հեռ.` 011 513-343) 31.05.2023թ.
Նախագծով առաջարկվում է վավերացնել 2019 թվականի ապրիլի 9-ին Երեւանում ստորագրված՝ «Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Չեխիայի Հանրապետության կառավարության միջեւ ռազմատեխնիկական համագործակցության մասին» համաձայնագիրը (այսուհետ՝ Համաձայնագիր)՝ ռազմատեխնիկական ոլորտում Հայաստանի Հանրապետության եւ Չեխիայի Հանրապետության (այսուհետ՝ Կողմեր) միջեւ համագործակցությունը զարգացնելու նպատակով: Համաձայնագրի վավերացմամբ Կողմերն ընդլայնում եւ ամրապնդում են համագործակցությունը քաղաքական, ռազմական, տնտեսական ոլորտներում: Համաձայնագրով նախատեսվում է համագործակցություն ուսումնական հաստատություններում մասնագետների եւ տեխնիկական անձնակազմի պատրաստում՝ հաշվի առնելով Կողմերի պահանջարկները եւ հնարավորությունները, ինչպես նաեւ ռազմատեխնիկական համագործակցության այլ ուղղություններ, որոնց առնչությամբ Կողմերը հետաքրքրություն են դրսեւորում: Համաձայնագրով Հայաստանի Հանրապետությունը ստանձնում է մի շարք պարտավորություններ, մասնավորապես՝ - ռազմական նշանակության արտադրանքի մատակարարում, շահագործում, նորոգում, արդիականացում եւ տեխնիկական սպասարկում, - ռազմական նշանակության արտադրատեսակների եւ արտադրանքի հետազոտում եւ մշակում, - լիցենզավորված արտադրության կազմակերպում, մյուս Կողմին մատակարարման ենթակա ռազմական նշանակության արտադրանքի որակի նկատմամբ հսկողության ապահովում եւ այլն: Նախագծի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան: Եզրահանգում
Նախագիծը սոցիալական հիմնախնդիրների տեսանկյունից լրամշակման կարիք չունի:
ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼ, ԿՐԹԱԿԱՆ, ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ՝ ԼԻԼԻԹ ՄԱՐԿՈՍՅԱՆ Կատարող՝ Մ. Դալլաքյան (հեռ.՝ 011-513-235, 12-35) 30.05.2023թ.
|