ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ

«Եվրասիական վերաապահովագրական ընկերության հիմնադրման մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-595-24.05.2023-ՏԵ-011/0) վերաբերյալ

Կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Եվրասիական վերաապահովագրական ընկերության հիմնադրման մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-595-24.05.2023-ՏԵ-011/0) (այսուհետ՝ Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչությունում: 

Նախագիծը ենթարկվել է իրավական, ֆինանսատնտեսագիտական, սոցիալական փորձաքննության: 

Ստորեւ ներկայացվում է մասնագիտական փորձաքննության եզրակացությունը, ինչպես նաեւ Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին տեղեկանքը:
 
 


ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ 

ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԿԱՏԱՐՈՂ                                            ԱՐԹՈՒՐ ԹԱՄԱԶՅԱՆ 
 

08.06.2023թ. 






Իրավական փորձաքննության արդյունքները

Նախագծի` Հայաստանի Հանրապետության Սահմանադրության եւ օրենքների պահանջներին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը.

Միջազգային պայմանագիրն Ազգային ժողովի վավերացմանը ներկայացնելու նպատակով իրավասու մարմնի կողմից ապահովվող «Միջազգային պայմանագրերի մասին» օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով նախատեսված տեղեկատվության կապակցությամբ նշենք, որ Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության եզրակացության մեջ ամբողջական չեն ներկայացված «Միջազգային պայմանագրերի մասին» օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով սահմանված տեղեկությունները, մասնավորապես՝ բացակայում է միջազգային պայմանագրով ծախսերի ավելացման հանգեցնող դրույթների մասին տեղեկությունը:


Եզրահանգում

Ամփոփելով փորձաքննության արդյունքները՝ կարող ենք նշել, որ Նախագիծը Հայաստանի Հանրապետության Սահմանադրության եւ օրենքերի տեսանկյունից խնդրահարույց նորմեր չի պարունակում:

Միաժամանակ առաջարկում ենք ներկայացված դիտարկման հիման վրա Նախագծին կից ապահովել «Միջազգային պայմանագրերի մասին» օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով նախատեսված տեղեկատվության ամբողջականությունը:
 



ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                          ԶԵՄՖԻՐԱ ՀՈՎԱՍԱՓՅԱՆ

Կատարող` Ա. Ղազարյան (հեռ.` 011-513-248)

01.06.2023թ.




ՏԵՂԵԿԱՆՔ

Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին

Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:
 



ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                         ԶԵՄՖԻՐԱ ՀՈՎԱՍԱՓՅԱՆ

Կատարող` Ա. Ղազարյան (հեռ.` 011-513-248)

01.06.2023թ.







Ֆինանսատնտեսագիտական փորձաքննության արդյունքները

Ներկայացված Նախագծով առաջարկվում է վավերացնել 2022 թվականի հոկտեմբերի 20-ին Երեւանում ստորագրված «Եվրասիական վերաապահովագրական ընկերության հիմնադրման մասին» համաձայնագիրը (այսուհետ՝ Համաձայնագիր), որով սահմանվում է, որ ընկերությունը միջազգային իրավունքի սուբյեկտ հանդիսացող միջազգային ֆինանսական կազմակերպություն է, օժտված է միջազգային իրավասուբյեկտությամբ եւ իր իրավասության շրջանակներում միջազգային պայմանագրեր կնքելու իրավունքով:

Համաձայնագրի անբաժանելի մաս է կազմում ընկերության կանոնադրությունը, որով սահմանվում են վերջինիս խնդիրները, գործառույթները, կառավարման մարմինների իրավասությունը, որոշումների ընդունման ընթացակարգը, ընկերության կանոնադրական կապիտալում հիմնադիր պետությունների մասնաբաժինը եւ այլն: Ամրագրված է երրորդ երկրների եւ միջազգային ֆինանսական կազմակերպությունների անդամակցության, ինչպես նաեւ անդամակցության դադարեցման կարգը:

Ընդհանուր առմամբ, ընկերության նպատակն է՝ արտահանման վարկերը, արտահանմանն ուղղված ֆինանսավորումը եւ ներդրումները վերաապահովագրել ԵԱՏՄ անդամ պետություններում կամ երրորդ երկրներում ձեռնարկատիրական եւ (կամ) քաղաքական ռիսկերից՝ նպաստելով փոխադարձ եւ արտաքին առեւտրի խթանմանը, համատեղ նախագծերի եւ ներդրումների իրագործմանը, միության ներդրումային գրավչության բարձրացմանը, ներդրումների ծավալների մեծացմանը, երրորդ երկրների հետ առեւտրատնտեսական կապերի ընդլայնմանը:

Համաձայնագրում Հայաստանի Հանրապետության համար լրացուցիչ ֆինանսական պարտավորություններ նախատեսող դրույթներ առկա չեն, քանի որ Եվրասիական վերաապահովագրական ընկերության բաժնեմասերի ձեռքբերման նպատակով ՀՀ 2023թ. պետական բյուջեով նախատեսվել է 725.6 մլն դրամ:

Միաժամանակ, Համաձայնագրի ընդունումը կարող է հանգեցնել ՀՀ պետական բյուջեի եկամուտների նվազեցման՝ հաշվի առնելով Համաձայնագրով հաստատվող հավելվածի 31-րդ հոդվածը (Ընկերությունը, նրա եկամուտները, գույքը եւ այլ ակտիվները, ինչես նաեւ գործառնությունները եւ գործարքները, որոնք իրականացվում են անդամ պետությունների տարածքում Համաձայնագրին եւ Կանոնադրությանը համապատասխան, ազատվում են հարկերից, տուրքերից եւ այլ վճարներից):

Նախագիծը ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրներ չի պարունակում:

Նախագծի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:


Եզրահանգում

Նախագիծը ֆինանսատնտեսագիտական հիմնահարցերի տեսանկյունից լրամշակման կարիք չի զգում:
 



ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                                 ԱՐԹՈՒՐ ԹԱՄԱԶՅԱՆ 

Կատարող՝ Գ.  Սաֆարյան  (հեռ.` 011 513-343)

08.06.2023թ.







Սոցիալական փորձաքննության արդյունքները

Նախագծով առաջարկվում է վավերացնել 2022 թվականի հոկտեմբերի 20-ին Երեւանում ստորագրված «Եվրասիական վերաապահովագրական ընկերության հիմնադրման մասին» համաձայնագիրը (այսուհետ՝ Համաձայնագիր)՝ տնտեսական աճի աջակցման եւ Կողմերի փոխադարձ ու արտաքին առեւտրատնտեսական կապերի ընդլայնման համար Եվրասիական վերաապահովագրական ընկերության հիմնադրման նպատակով:

Համաձայնագիրը ստորագրվել է Հայաստանի Հանրապետության, Բելառուսի Հանրապետության, Ղազախստանի Հանրապետության, Ղրղզական Հանրապետության եւ Ռուսաստանի Դաշնության միջեւ:

Համաձայնագիրը նախատեսում է Եվրասիական վերաապահովագրական ընկերության (այսուհետ՝ Ընկերություն) ստեղծում:

Ընկերությունը միջազգային ֆինանսական կազմակերպություն է, որի նպատակն է՝ արտահանման վարկերը, արտահանմանն ուղղված ֆինանսավորումը եւ ներդրումները վերաապահովագրել ԵԱՏՄ անդամ պետություններում կամ երրորդ երկրներում ձեռնարկատիրական եւ (կամ) քաղաքական ռիսկերից՝ նպաստելով փոխադարձ եւ արտաքին առեւտրի խթանմանը, համատեղ նախագծերի եւ ներդրումների իրագործմանը, միության ներդրումային գրավչության բարձրացմանը, ներդրումների ծավալների մեծացմանը, երրորդ երկրների հետ առեւտրատնտեսական կապերի ընդլայնմանը:

Համաձայնագրի անբաժանելի մաս է կազմում Ընկերության կանոնադրությունը, որով սահմանվում են վերջինիս խնդիրները, գործառույթները, կառավարման մարմինների իրավասությունը, որոշումների ընդունման ընթացակարգը, Ընկերության կանոնադրական կապիտալում հիմնադիր պետությունների մասնաբաժինը եւ այլն:

Նախագծի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:


Եզրահանգում

Նախագիծը սոցիալական հիմնախնդիրների տեսանկյունից լրամշակման կարիք չունի:
 



ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼ, ԿՐԹԱԿԱՆ, ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ

 ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ՝                                                     ԼԻԼԻԹ ՄԱՐԿՈՍՅԱՆ 

Կատարող՝   Մ. Դալլաքյան (հեռ.՝ 011-513-235, 12-35)

05.06.2023թ.