ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ

«Հայաստանի Հանրապետության եւ Վերակառուցման ու զարգացման միջազգային բանկի միջեւ «Կանաչ, դիմակայուն եւ ներառական զարգացման քաղաքականության վարկ» վարկային համաձայնագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-605-30.05.2023-ՖՎ-011/0) վերաբերյալ

Կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Հայաստանի Հանրապետության եւ Վերակառուցման ու զարգացման միջազգային բանկի միջեւ «Կանաչ, դիմակայուն եւ ներառական զարգացման քաղաքականության վարկ» վարկային համաձայնագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-605-30.05.2023-ՖՎ-011/0) (այսուհետ` Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչությունում: 

Նախագիծը ենթարկվել է իրավական, ֆինանսատնտեսագիտական, սոցիալական փորձաքննության: 

Ստորեւ ներկայացվում է մասնագիտական փորձաքննության եզրակացությունը, ինչպես նաեւ Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին տեղեկանքը:
 
 


ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ 

ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԿԱՏԱՐՈՂ                                            ԱՐԹՈՒՐ ԹԱՄԱԶՅԱՆ 
 

14.06.2023թ. 






Իրավական փորձաքննության արդյունքները

Նախագծի` Հայաստանի Հանրապետության Սահմանադրության եւ օրենքների պահանջներին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը.

1. Միջազգային պայմանագիրն Ազգային ժողովի վավերացմանը ներկայացնելու նպատակով իրավասու մարմնի կողմից ապահովվող «Միջազգային պայմանագրերի մասին» օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված միջազգային պայմանագրի վավերացման կամ հաստատման նպատակահարմարության մասին տեղեկանքը, Նախագծին կից ներկայացված չէ:

2. Միաժամանակ հարկ ենք համարում նշել, որ միջազգային պայմանագիրն Ազգային ժողովի վավերացմանը ներկայացնելու նպատակով իրավասու մարմնի կողմից ապահովվող «Միջազգային պայմանագրերի մասին» օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով նախատեսված՝ Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության կողմից տրված եզրակացության մեջ միջազգային պայմանագրով տվյալ տարվա համար Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի ընդունած «Պետական բյուջեի մասին» օրենքում չներառված պարտավորությունների մասին տեղեկատվությունը բացակայում է:


Եզրահանգում

Ամփոփելով փորձաքննության արդյունքները՝ կարող ենք նշել, որ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության տեսանկյունից խնդրահարույց նորմեր առկա չեն:

Միաժամանակ անհրաժեշտ է Նախագծին կից ապահովել «Միջազգային պայմանագրերի մասին» օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված տեղեկանքը:
 



ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                ԶԵՄՖԻՐԱ ՀՈՎԱՍԱՓՅԱՆ 

Կատարող` Ն.Ներսիսյան (հեռ.՝ 011-513-248)

14.06.2023թ.


ՏԵՂԵԿԱՆՔ

Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին

Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:
 



ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                ԶԵՄՖԻՐԱ ՀՈՎԱՍԱՓՅԱՆ 

Կատարող` Ն.Ներսիսյան (հեռ.՝ 011-513-248)

14.06.2023թ.







Ֆինանսատնտեսագիտական փորձաքննության արդյունքները

Ներկայացված Նախագծով առաջարկվում է վավերացնել Հայաստանի Հանրապետության եւ Վերակառուցման ու զարգացման միջազգային բանկի (այսուհետ՝ Բանկ) միջեւ 2023 թվականի ապրիլի 4-ին ստորագրված «Կանաչ, դիմակայուն եւ ներառական զարգացման քաղաքականության վարկ» վարկային համաձայնագիրը (այսուհետ՝ Համաձայնագիր), որով Բանկը համաձայնում է Վարկառուին տրամադրել 92,300,000 եվրո գումարի (100 միլիոն ԱՄՆ դոլար գումարին համարժեք) չափով վարկավորում՝ հետեւյալ պայմաններով եւ դրույթներով.

-  վարկի մասհանման արժույթ՝ եվրո,

-  վարկի տարեկան տոկոսադրույք՝ ֆիքսվող 6-ամսյա EURIBOR (ֆիքսվում է վարկի ամբողջ գումարի համար՝ 90 մլն եվրո գումարից ավել ներկայացված միանվագ մասհանման հայտի դեպքում) + լողացող սպրեդ (թարմացվում է ՎԶՄԲ-ի կողմից եռամսյակային կտրվածքով): 12.04.2023թ. դրությամբ ինդիկատիվ տոկոսադրույքը կազմում է 3.67% (3.0%+0.67%),

-  վարկային միջոցների մասհանման եղանակ՝ մեկ մասհանման հայտի միջոցով,

-  վարկային միջոցների մասհանման վերջնաժամկետ՝ 2024թ. մարտի 29-ը,

-  վարկի մարման ժամկետ՝ 19 տարի, որից արտոնյալը՝ 5 տարի,

-  վարկի սպասարկման գծով վճարումները կատարվում են կիսամյակային կտրվածքով` յուրաքանչյուր տարվա հունիսի 15-ին եւ դեկտեմբերի 15-ին,

-  մայր գումարի մարումն իրականացվելու է՝ սկսած 2028թ. հունիսի 15-ից մինչեւ 2041թ. հունիսի 15-ը՝ վարկի գումարի 3.57% հավասարաչափ չափաբաժիններով, իսկ վերջին մարումը՝ 2041թ. դեկտեմբերի 15-ին՝ վարկի 3.61%-ի չափով,

-  պարտավորության վճար՝ տարեկան 0.25% դրույքաչափ, հաշվարկվում է վարկի չմասհանված գումարի նկատմամբ, հաշվարկվում է համաձայնագրի ստորագրումից 60 օր հետո, վճարվում է տոկոսավճարների վճարման հետ միաժամանակ,

-  միանվագ կոմիսիոն վճար՝ վարկի գումարի 0.25%-ի չափով, որը պետք է վճարվի Վարկառուի սեփական միջոցների հաշվին ոչ ուշ, քան Համաձայնագրի ուժի մեջ մտնելուց 60 օրվա ընթացքում, եւ որը կազմում է 230,750 եվրո,

-  վարկի ամբողջական մասհանումից հետո Վարկառուն իրավունք ունի փոխարկել լողացող տոկոսադրույքը ֆիքսված տոկոսադրույքի, եւ հակառակը, ինչպես նաեւ կատարել արժույթի փոփոխություն:

Նախագիծը ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրներ չի պարունակում:

Նախագծի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:


Եզրահանգում

Նախագիծը ֆինանսատնտեսագիտական հիմնահարցերի տեսանկյունից լրամշակման կարիք չի զգում:
 



ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                                 ԱՐԹՈՒՐ ԹԱՄԱԶՅԱՆ 

12.06.2023թ.






Սոցիալական փորձաքննության արդյունքները

Նախագծով առաջարկվում է վավերացնել Հայաստանի Հանրապետության (այսուհետ՝ Վարկառու) եւ Վերակառուցման ու զարգացման միջազգային բանկի (այսուհետ՝ Բանկ) միջեւ 2023 թվականի ապրիլի 4-ին ստորագրված «Կանաչ, դիմակայուն եւ ներառական զարգացման քաղաքականության վարկ» վարկային համաձայնագիրը (այսուհետ՝ Համաձայնագիր)` Համաձայնագրին կից Հավելվածում սահմանված ծրագրին (այսուհետ` Ծրագիր) աջակցելու համար ֆինանսավորում տրամադրելու նպատակով:

Համաձայնագրով Բանկը համաձայնում է Վարկառուին տրամադրել 92,300,000 եվրո գումարի (100 միլիոն ԱՄՆ դոլար գումարին համարժեք) չափով վարկավորում` հետեւյալ պայմաններով.

  • վարկի մասհանման արժույթ՝ եվրո,
  • վարկի տարեկան տոկոսադրույք՝ ֆիքսվող 6-ամսյա EURIBOR (ֆիքսվում է վարկի ամբողջ գումարի համար՝ 90 մլն եվրո գումարից ավել ներկայացված միանվագ մասհանման հայտի դեպքում) + լողացող սպրեդ (թարմացվում է ՎԶՄԲ-ի կողմից եռամսյակային կտրվածքով): 12.04.2023թ. դրությամբ ինդիկատիվ տոկոսադրույքը կազմում է 3.67% (3.0%+0.67%),
  • վարկային միջոցների մասհանման եղանակ՝ մեկ մասհանման հայտի միջոցով,
  • վարկային միջոցների մասհանման վերջնաժամկետ՝ 2024թ. մարտի 29-ը,
  • վարկի մարման ժամկետ՝ 19 տարի, որից արտոնյալը՝ 5 տարի,
  • վարկի սպասարկման գծով վճարումները կատարվում են կիսամյակային կտրվածքով` յուրաքանչյուր տարվա հունիսի 15-ին եւ դեկտեմբերի 15-ին,
  • մայր գումարի մարումն իրականացվելու է՝ սկսած 2028թ. հունիսի 15-ից մինչեւ 2041թ. հունիսի 15-ը՝ վարկի գումարի 3.57% հավասարաչափ չափաբաժիններով, իսկ վերջին մարումը՝ 2041թ. դեկտեմբերի 15-ին՝ վարկի 3.61%-ի չափով,
  • պարտավորության վճար՝ տարեկան 0.25% դրույքաչափ, հաշվարկվում է վարկի չմասհանված գումարի նկատմամբ, հաշվարկվում է համաձայնագրի ստորագրումից 60 օր հետո, վճարվում է տոկոսավճարների վճարման հետ միաժամանակ,
  • միանվագ կոմիսիոն վճար՝ վարկի գումարի 0.25%-ի չափով, որը պետք է վճարվի Վարկառուի սեփական միջոցների հաշվին ոչ ուշ, քան Համաձայնագրի ուժի մեջ մտնելուց 60 օրվա ընթացքում, եւ որը կազմում է 230,750 եվրո,
  • վարկի ամբողջական մասհանումից հետո Վարկառուն իրավունք ունի փոխարկել լողացող տոկոսադրույքը ֆիքսված տոկոսադրույքի, եւ հակառակը, ինչպես նաեւ կատարել արժույթի փոփոխություն:

Ծրագրի շրջանակը, մասնավորապես, ներառում է.

1. Կլիմայի փոփոխության մեղմացման եւ հարմարվողականության խթանում, եւ շրջակա միջավայրի կառավարման համար կարգավորող շրջանակի բարելավում,

2. Հավասարության ամրապնդում եւ մարդկային կապիտալի զարգացման խթանում,

3. Հակակոռուպցիոն շրջանակի եւ արդարադատության ոլորտի արդյունավետության հզորացում:

Ծրագրի շրջանակներում Վարկառուի կողմից իրականացվող գործողություններն ուղղված են լինելու կլիմայի նկատմամբ դիմակայունության բարելավմանը, կլիմայի փոփոխության հետեւանքների մեղմացմանը, սոցիալական հավասարության ամրապնդմանը, մարդկային կապիտալի զարգացման խթանմանը եւ պետական հատվածի կառավարման արդյունավետության բարձրացմանը:

Նախագծի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:


Եզրահանգում

Նախագիծը սոցիալական հիմնախնդիրների տեսանկյունից լրամշակման կարիք չունի:
 



ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼ, ԿՐԹԱԿԱՆ, ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ

 ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ՝                                                     ԼԻԼԻԹ ՄԱՐԿՈՍՅԱՆ 

Կատարող՝   Մ. Դալլաքյան (հեռ.՝ 011-513-235, 12-35)

09.06.2023թ.