ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ «Լիցենզավորման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-624-28.06.2023-ՏՀ-011/0) վերաբերյալ Կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Լիցենզավորման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-624-28.06.2023-ՏՀ-011/0) (այսուհետ՝ Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչությունում: Նախագիծը ենթարկվել է իրավական, ֆինանսատնտեսագիտական, սոցիալական փորձաքննության: Ստորեւ ներկայացվում է մասնագիտական փորձաքննության եզրակացությունը, ինչպես նաեւ Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին տեղեկանքը:
ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԿԱՏԱՐՈՂ ԱՐԹՈՒՐ ԹԱՄԱԶՅԱՆ
14.07.2023թ.
Նախագծի՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության եւ օրենքների պահանջներին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը. 1. Նախագծի 1-ին հոդվածում նշված «Հայաստանի Հանրապետության» բառերն առաջարկում ենք հանել՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 18-րդ հոդվածի 3-րդ մասում սահմանված իրավադրույթը, այն է՝ «Օրենքի լրիվ անվանումը հիշատակելիս հետեւյալ հաջորդականությամբ ներառվում են օրենքի վերնագիրը, օրենքի ընդունման տարին, ամիսը (տառերով), ամսաթիվը, հերթական համարը եւ «օրենք» բառը»: 2. Նախագծի 1-ին հոդվածով նախատեսված լրացումը համապատասխան փոփոխություններ կատարելու անհրաժեշտություն է առաջացնում մի շարք ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերում, որպիսի օրինակ է հանդիսանում Կառավարության 2023 թվականի հունվարի 19-ի թիվ 79-Ն որոշումը: Ուստի, հիմք ընդունելով այն հանգամանքը, որ Նախագծի կատարումն ուղղակիորեն պայմանավորված է ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերի ընդունմամբ (ներառյալ փոփոխությունները) առաջարկում ենք Նախագծի անցումային դրույթներով սահմանել համապատասխան փոփոխությունները կատարելու ժամկետները: Եզրահանգում Ամփոփելով փորձաքննության արդյունքները՝ կարող ենք նշել, որ Նախագծով սահմանված կարգավորումներում Հայաստանի Հանրապետության Սահմանադրության տեսանկյունից խնդրահարույց նորմեր առկա չեն: Միաժամանակ, ներկայացված առաջարկությունների հիման վրա, անհրաժեշտ է ապահովել Նախագծով սահմանված կարգավորումների համապատասխանությունը «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքին:
ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ ԶԵՄՖԻՐԱ ՀՈՎԱՍԱՓՅԱՆ Կատարող՝ Գ. Մուրադյան (հեռ.` 011-513-248) 14.07.2023թ.
Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:
ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ ԶԵՄՖԻՐԱ ՀՈՎԱՍԱՓՅԱՆ Կատարող՝ Գ. Մուրադյան (հեռ.` 011-513-248) 14.07.2023թ.
Ներկայացված Նախագծով առաջարկվում է «Լիցենզավորման մասին» օրենքի (այսուհետ՝ Օրենք) 7-րդ հոդվածի 6.2-րդ մասով սահմանված՝ Եվրասիական տնտեսական միության, Եվրոպական միության անդամ երկրների, ինչպես նաեւ Ամերիկայի Միացյալ Նահանգների, Կանադայի, Հարավային Կորեայի, Չինաստանի Ժողովրդական Հանրապետության, Ճապոնիայի, Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության, Արաբական Միացյալ Էմիրությունների, Վրաստանի, Իրանի Իսլամական Հանրապետության իրավաբանական անձանց Հայաստանի Հանրապետությունում համապատասխան լիցենզավորող մարմնի թույլտվությամբ օրենքով նախատեսված՝ գործունեության իրականացման վայրի պահանջ չնախատեսող լիցենզավորման ենթակա գործունեության տեսակներից միջուկային նյութերի, ռադիոակտիվ նյութերի (ռադիոակտիվ նյութեր պարունակող սարքերի եւ ռադիոակտիվ թափոնների) ներմուծումն ու արտահանումը դասել հիշյալ դրույթի բացառությունների շարքին: Բացի այդ, անհրաժեշտություն է առաջացել Օրենքում նախատեսել իրավադրույթ, որը հնարավորություն կտա Օրենքի 7-րդ հոդվածի 6.2-րդ մասով նախատեսված թույլտվությունները տրամադրել նաեւ որոշակի ժամկետով, ինչի շնորհիվ հնարավոր կլինի հիշյալ թույլտվությունները անհրաժեշտության դեպքում տրամադրել մինչեւ «Լիցենզավորման մասին» օրենքի 7-րդ հոդվածի 6.2-րդ մասով սահմանված երկրների օրենսդրությամբ՝ համապատասխան գործունեության տեսակով զբաղվելու իրավունքը հավաստող փաստաթղթի ժամկետի ավարտը: Եզրահանգում Նախագիծը ֆինանսատնտեսագիտական հիմնահարցերի տեսանկյունից լրամշակման կարիք չունի:
ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ ԱՐԹՈՒՐ ԹԱՄԱԶՅԱՆ Կատարող՝ Գ. Սաֆարյան (հեռ.` 011 513-343) 04.07.2023թ.
Ներկայացված Նախագծով առաջարկվում է լրացումներ կատարել «Լիցենզավորման մասին» օրենքում (այսուհետ՝ Օրենք): Նախագծով նախատեսվում է՝ - Օրենքի 7-րդ հոդվածի 6.2-րդ մասով սահմանված՝ Եվրասիական տնտեսական միության, Եվրոպական միության անդամ երկրների, ինչպես նաեւ Ամերիկայի Միացյալ Նահանգների, Կանադայի, Հարավային Կորեայի, Չինաստանի Ժողովրդական Հանրապետության, Ճապոնիայի, Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության, Արաբական Միացյալ Էմիրությունների, Վրաստանի, Իրանի Իսլամական Հանրապետության իրավաբանական անձանց Հայաստանի Հանրապետությունում համապատասխան լիցենզավորող մարմնի թույլտվությամբ օրենքով նախատեսված՝ գործունեության իրականացման վայրի պահանջ չնախատեսող լիցենզավորման ենթակա գործունեության տեսակներից միջուկային նյութերի, ռադիոակտիվ նյութերի/ռադիոակտիվ նյութեր պարունակող սարքերի եւ ռադիոակտիվ թափոնների ներմուծումը/արտահանումը դասել վերոնշյալ դրույթով նախատեսված բացառությունների շարքին. - Սահմանել կարգավորում, ինչի շնորհիվ հնարավոր կլինի Օրենքի 7-րդ հոդվածի 6.2-րդ մասով նախատեսված թույլտվությունները տրամադրել նաեւ մինչեւ Օրենքի 7-րդ հոդվածի 6.2-րդ մասով սահմանված երկրների օրենսդրությամբ՝ համապատասխան գործունեության տեսակով զբաղվելու իրավունքը հավաստող փաստաթղթի ժամկետի ավարտը: Նախագծի ընդունմամբ կապահովվի Օրենքի 7-րդ եւ 26-րդ հոդվածների միմյանց համապատասխանությունն ատոմային էներգիայի օգտագործման բնագավառի մասով, ինչպես նաեւ միջուկային եւ ճառագայթային անվտանգության մակարդակը՝ Հայաստանի Հանրապետության ստանձնած միջազգային պարտավորություններին համապատասխան: Միաժամանակ կսահմանվի հնարավորություն Օրենքի 7-րդ հոդվածի 6.2-րդ մասով նախատեսված թույլտվությունները տրամադրել նաեւ մինչեւ Օրենքի 7-րդ հոդվածի 6.2-րդ մասով սահմանված երկրների օրենսդրությամբ՝ համապատասխան գործունեության տեսակով զբաղվելու իրավունքը հավաստող փաստաթղթի ժամկետի ավարտը: Նախագծի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան: Եզրահանգում
Նախագիծը սոցիալական հիմնահարցերի տեսանկյունից լրամշակման կարիք չունի:
ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼ, ԿՐԹԱԿԱՆ, ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ՝ ԼԻԼԻԹ ՄԱՐԿՈՍՅԱՆ Հեռ. /011/ 513 235 ներք. /1618/ 06.07.2023թ.
|