ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ

«Սեւանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման եւ օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-627-30.06.2023-ՏՏԳՇ-011/0) վերաբերյալ

Կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Սեւանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման եւ օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-627-30.06.2023-ՏՏԳՇ-011/0) (այսուհետ՝ Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչությունում: 

Նախագիծը ենթարկվել է ֆինանսատնտեսագիտական եւ սոցիալական փորձաքննության: 
 
 


ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ 

ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԿԱՏԱՐՈՂ                                            ԱՐԹՈՒՐ ԹԱՄԱԶՅԱՆ 
 
 

11.07.2023թ. 






Ֆինանսատնտեսագիտական փորձաքննության արդյունքները

Ներկայացված Նախագծով առաջարկվում է փոխել օրենքով սահմանված ոռոգման նպատակով Սեւանա լճից 2023 թվականի բացթողման 170 մլն մ3 չափաքանակը՝ այն դարձնելով մինչեւ 240 մլն մ3, քանի որ, ըստ Նախագծի հեղինակի, տեւական շոգ եւ չոր եղանակով պայմանավորված Մարմարիկ, Հրազդան, Քասախ եւ Ազատ գետերում կտրուկ նվազել է ջրի հոսքը եւ ջրապահանջը լրացնելու նպատակով ինչպես ջրամբարներից, այնպես էլ Սեւանա լճից իրականացվել են պլանավորածից վաղ ջրբացթողումներ՝ նախորդ տարվա համեմատ մեկնարկել է 20 օր շուտ: բացի այդ, Հրազդան գետում միջին ամսական հոսքը 2023 թվականի ապրիլ եւ մայիս ամիսներին դիտվել է համապատասխանաբար 6,86 մ3/վրկ եւ 9,52 մ3/վրկ, այն դեպքում, երբ նույն ցուցանիշները 2022 թվականին կազմել են համապատասխանաբար 15,8 մ3/վրկ եւ 23,2 մ3/վրկ: 

Նախագիծը ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրներ չի պարունակում:

Նախագծի  վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:


Եզրահանգում

Նախագիծը ֆինանսատնտեսագիտական հիմնահարցերի տեսանկյունից լրամշակման կարիք չունի:
 



ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                               ԱՐԹՈՒՐ ԹԱՄԱԶՅԱՆ 

(հեռ.` 011 513-668)

03.07.2023թ.





Սոցիալական փորձաքննության արդյունքները

Ներկայացված Նախագծով առաջարկվում է լրացումներ կատարել «Սեւանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման եւ օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» օրենքում (այսուհետ՝ Օրենք):

Նախագծով առաջարկվում է հաստատել 2023 թվականին Սեւանա լճից ջրի բաց թողնման տարեկան առավելագույն չափաքանակի փոփոխության վերաբերյալ ժամանակավոր ծրագիրը (նախատեսվում է 2023 թվականին Սեւանա լճից ջրի բաց թողնման տարեկան առավելագույն չափաքանակ սահմանել մինչեւ 240 մլն մ3)՝ համաձայն N 8 հավելվածի:

Նախագծի ընդունումը պայմանավորված է Սեւան-Հրազդան դերիվացիոն համակարգից սնվող ոռոգման համակարգերի իշխման տակ ընկած հողերի ոռոգման ջրապահովվածության դեֆիցիտը մասնակի մեղմելու/ջրապահովվածությունը բարձրացնելու անհրաժեշտությամբ: 

Ըստ Նախագծին կից ներկայացված հիմնավորման՝ Սեւան-Հրազդան դերիվացիոն համակարգից սնվող ոռոգման համակարգերի իշխման տակ գտնվող ոռոգելի հողերից 2023 թվականի հունիսի 1-ի դրությամբ, ջրօգտագործողների կողմից ներկայացված ջրապահանջի համաձայն, պայմանագրային ոռոգվելիք հողատարածությունների մակերեսը կազմել է 31.3 հազ հա, իսկ ոռոգման ջրի պահանջարկը համակարգերի գլխամասերում կկազմի շուրջ 445,3 մլն մ3: 

Տեւական շոգ եւ չոր եղանակով պայմանավորված՝ Մարմարիկ, Հրազդան, Քասախ եւ Ազատ գետերում կտրուկ նվազել է ջրի հոսքը եւ ջրապահանջը լրացնելու նպատակով ինչպես ջրամբարներից, այնպես էլ Սեւանա լճից իրականացվել են պլանավորածից վաղ ջրբացթողումներ՝ նախորդ տարվա համեմատ մեկնարկել է 20 օր շուտ: 

2023 թվականի հավանական սակավաջրության պայմաններում ոռոգման բնականոն ջրամատակարարումն ապահովելու նպատակով, հիմք ընդունելով «Հիդրոօդերեւութաբանության եւ մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից տրամադրված կանխատեսումը, վերոնշյալ հողատարածքները սնող ջրաղբյուրների ջրառաջարկը 2023թ. հունիսի 1-ի դրությամբ կազմում է շուրջ 323,9 մլն մ3, դեֆիցիտը՝ շուրջ 121,4 մլն մ3: 

Նշված դեֆիցիտը հնարավոր է մեղմել հրատապ միջոցառումների արդյունքում լրացուցիչ մեխանիկական ջրարտադրությամբ՝ շուրջ 51,4 մլն մ3 եւ Սեւանա լճից լրացուցիչ ջրբացթողումներով՝ մինչեւ 70 մլն մ3:

Այսպիսով, անհրաժեշտ է ավելացնել Օրենքով սահմանված ոռոգման նպատակով Սեւանա լճից տարեկան բացթողման 170 մլն մ3 չափաքանակը՝ այն դարձնելով մինչեւ 240 մլն մ3:

Նախագծի ընդունմամբ հողերին մատակարարվող ոռոգման ջրի դեֆիցիտը կմեղմվի, ջրապահովվածությունը կբարձրանա, ընթացիկ տարվա հնարավոր սակավաջրության ռիսկերը կնվազեն: 

Նախագծի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:


Եզրահանգում

Նախագիծը սոցիալական հիմնահարցերի տեսանկյունից լրամշակման կարիք չունի:
 



ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼ, ԿՐԹԱԿԱՆ, ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ՝                                                     ԼԻԼԻԹ ՄԱՐԿՈՍՅԱՆ 

Հեռ. /011/ 513 235  ներք. /1618/

07.07.2023թ.