ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ «Պրոբացիայի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Պ-632-10.07.2023-ՊԻ-011/0) վերաբերյալ Ազգային ժողովի պատգամավոր Ալխաս Ղազարյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Պրոբացիայի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Պ-632-10.07.2023-ՊԻ-011/0) (այսուհետ՝ Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչությունում: Նախագիծը ենթարկվել է ֆինանսատնտեսագիտական եւ սոցիալական փորձաքննության:
ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԿԱՏԱՐՈՂ ԱՐԹՈՒՐ ԹԱՄԱԶՅԱՆ
12.07.2023թ.
Ներկայացված Նախագծով առաջարկվում է «Պրոբացիայի մասին» օրենքում` - օգտագործվող հասկացությունների շարքից եւ այլ դրույթների բովանդակությունից հանել «հետպատժյա փուլ» հասկացությունը, - նախատեսել դրույթ, որի համաձայն՝ եթե էլեկտրոնային հսկողության սարքավորումները տեխնիկական պատճառներով հնարավոր չէ տեղադրել դատական ակտում նշված՝ տնային կալանք խափանման միջոցը կրելու համար սահմանված վայրում, կամ մեղադրյալը չի հանդիսանում դատական ակտում նշված տնային կալանք խափանման միջոցը կրելու համար սահմանված տան կամ բնակարանի սեփականատերը, իսկ սեփականատերը չի տալիս իր տանը կամ բնակարանում էլեկտրոնային հսկողության սարքավորումներ տեղադրելու համաձայնություն, ապա Պրոբացիայի ծառայությունը չի տեղադրում էլեկտրոնային հսկողության սարքավորումները եւ անհապաղ դրա մասին հայտնում է վարույթն իրականացնող մարմնին, - նախատեսել դրույթ ըստ որի՝ պրոբացիայի շրջանակներում հոգեբանական օգնությունը ցույց է տրվում համապատասխան դատական ակտի հիման վրա՝ Պրոբացիայի ծառայության կողմից հոգեբանական կազմակերպությունների ներգրավման միջոցով, իսկ հոգեբանական օգնություն ցույց տվող կազմակերպություններն ընտրվում են գնման համապատասխան ընթացակարգերի իրականացման արդյունքում, - նախատեսել դրույթ, որի համաձայն՝ պատիժը պայմանականորեն չկիրառելու, պատժից ազատելու, պատժից պայմանական վաղաժամկետ ազատման դեպքում փորձաշրջանի մեջ գտնվող կամ պատժի կատարումը հետաձգված զինծառայողի նկատմամբ սահմանված վերահսկողությունն իրականացնում է նրա զորամասի հրամանատարությունը, իսկ այն դեպքում, երբ իրավասու մարմիններից ստացված տեղեկությամբ հաստատվում է պրոբացիայի շահառուի՝ զինված հակամարտության արդյունքում ռազմական գործողություններին (մարտական առաջադրանքներին) մասնակցությունը, որի հետեւանքով վերջինս անհետ կորել է եւ նրագտնվելու վայրը իրավասու մարմիններին պարզել չի հաջողվել պրոբացիայի շահառուի՝ հետախուզում հայտարարելուց մեկ տարված ընթացքում, տարածքային մարմինը դատարան է ներկայացնում միջնորդություն՝ պրոբացիայի շահառուի նկատմամբ հետախուզումը դադարեցնելու մասին եւ այլն: Նախագիծը ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրներ չի պարունակում: Նախագծի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան: Եզրահանգում Նախագիծը ֆինանսատնտեսագիտական հիմնահարցերի տեսանկյունից լրամշակման կարիք չունի:
ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ ԱՐԹՈՒՐ ԹԱՄԱԶՅԱՆ (հեռ.` 011 513-668) 12.07.2023թ.
Նախագծով առաջարկվում է «Պրոբացիայի մասին» օրենքում (այսուհետ՝ Օրենք) փոփոխություններ եւ լրացումներ կատարել: Նախագծին կից ներկայացված հիմնավորմամբ՝ Նախագծի ընդունումը պայմանավորված է Օրենքի կիրառության ընթացքում ի հայտ եկած խնդիրները վերացնելու, ինչպես նաեւ Օրենքի դրույթները նոր իրավակարգավորումներին համապատասխանեցնելու անհրաժեշտությամբ: Նախագծով առաջարկվում է՝
Նախագծի վերաբերյալ առաջարկություններ եւ դիտողություններ չկան: Նախագիծը սոցիալ, կրթական, առողջապահական հիմնահարցերի տեսանկյունից լրամշակման կարիք չունի:
ՍՈՑԻԱԼ, ԿՐԹԱԿԱՆ,ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏԻ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԿԱՏԱՐՈՂ՝ Ա.ԳԱԼՍՏՅԱՆ Կատարող՝ Ս. Համբարձումյան (հեռ. 011-513-360) 12.07.2023թ.
|