ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-634-10.07.2023-ՏՀ-011/0) վերաբերյալ Կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-634-10.07.2023-ՏՀ-011/0) (այսուհետ՝ Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչությունում: Նախագիծը ենթարկվել է իրավական, ֆինանսատնտեսագիտական, սոցիալական փորձաքննության: Ստորեւ ներկայացվում է մասնագիտական փորձաքննության եզրակացությունը, ինչպես նաեւ Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին տեղեկանքը:
ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԿԱՏԱՐՈՂ ԱՐԹՈՒՐ ԹԱՄԱԶՅԱՆ
21.07.2023թ.
Նախագծի` Հայաստանի Հանրապետության Սահմանադրության եւ օրենքների պահանջներին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը. 1. Նախագծի 1-ին հոդվածի 1-ին կետով Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 45-րդ հոդվածի 1-ին մասի նոր խմբագրությամբ շարադրվող 4-րդ կետում «Սնանկության մասին» օրենքին հղում կատարելիս առաջարկում ենք «Հայաստանի Հանրապետության» բառերը հանել՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 18-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջը: 2. Նախագծի 1-ին հոդվածի 2-րդ կետով Օրենսգրքի 45-րդ հոդվածի 1-ին մասում լրացվող նոր՝ 9-րդ կետում նշված է «ժառանգը (ժառանգները)»: «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 16-րդ հոդվածի 8-րդ մասով սահմանված է. «Եթե նորմատիվ իրավական ակտում բառը նշված է եզակի թվով, ապա դա տարածվում է նաեւ այդ բառի հոգնակիի վրա եւ ընդհակառակը (...)»: Վերոգրյալը հիմք ընդունելով՝ առաջարկում ենք քննարկվող նորմում նշված «(ժառանգները)» բառը հանել: 3. Նախագծի 4-րդ հոդվածի 2-րդ մասում «ենթաօրենսդրական» բառից հետո առաջարկում ենք լրացնել «նորմատիվ» բառը՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 15-րդ հոդվածի 1-ին մասի պահանջը, ինչպես նաեւ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով սահմանված հասկացությունը: 4. Նախագծի 4-րդ հոդվածի 2-րդ մասով նշված է Նախագծից բխող ենթաօրեսնդրական նորմատիվ իրավական ակտի ընդունման ժամկետ: Այս կապակցությամբ հարկ է նկատել, որ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 13-րդ հոդվածի 5-րդ մասի 1-ին կետով սահմանված է. «Եթե օրենսդրական ակտով (բացառությամբ Սահմանադրության) սահմանված նորմը կարող է կատարվել միայն այդ ակտով նախատեսված ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտի ընդունմամբ, կամ դրա կատարումն ուղղակիորեն պայմանավորված է ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտի ընդունմամբ, ապա օրենսդրական ակտի անցումային դրույթներով սահմանվում են նաեւ ( ) օրենսդրական ակտի այն մասերը, որոնք գործելու են ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտն ուժի մեջ մտնելու պահից»: Հետեւաբար՝ առաջարկում ենք Նախագծի 4-րդ հոդվածով սահմանել նաեւ, թե Նախագծի որ դրույթներն են գործելու դրանից բխող ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտի ուժի մեջ մտնելու պահից: Եզրահանգում
Ամփոփելով փորձաքննության արդյունքները՝ կարող ենք նշել, որ Նախագծով սահմանված կարգավորումներում Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը հակասող նորմեր առկա չեն: Միաժամանակ առաջարկում ենք ներկայացված դիտարկումների հիման վրա ապահովել Նախագծով սահմանված կարգավորումների համապատասխանությունը «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի պահանջներին:
ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ ԶԵՄՖԻՐԱ ՀՈՎԱՍԱՓՅԱՆ Կատարող` Ա. Ղազարյան (հեռ.` 011-513-248) 21.07.2023թ.
Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:
ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ ԶԵՄՖԻՐԱ ՀՈՎԱՍԱՓՅԱՆ Կատարող` Ա. Ղազարյան (հեռ.` 011-513-248) 21.07.2023թ.
Ներկայացված Նախագծով առաջարկվում է ուժը կորցրած ճանաչել ՀՀ հարկային օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 45-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված՝ չկատարված հարկային պարտավորություններն անհուսալի համարելու վերաբերյալ կանոնակարգումները: Միաժամանակ, Օրենսգրքի 45-րդ հոդվածի 2-րդ մասի գործող խմբագրությամբ սահմանված չկատարված հարկային պարտավորություններն անհուսալի համարելու դեպքերը Նախագծով նախատեսվում են որպես հարկային պարտավորության դադարման հիմքեր, իսկ որպես հարկային պարտավորությունների դադարման հիմք՝ նախատեսվում է հարկային պարտավորությունների կատարման՝ Օրենսգրքով եւ վճարների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենքներով սահմանված վերջնաժամկետից 5 տարի անցնելը անհատ ձեռնարկատեր եւ նոտար չհանդիսացող ֆիզիկական անձի, եւ 7 տարի անցնելը՝ կազմակերպության կամ անհատ ձեռնարկատիրոջ կամ նոտարի դեպքում: Հաշվի առնելով նաեւ, որ չկատարված հարկային պարտավորություններն անհուսալի համարելու Օրենսգրքով սահմանված կանոնակարգումներն ուժը կորցրած են ճանաչվում, Նախագծով նախատեսվում է հանել նաեւ անհուսալի համարվող հարկային պարտավորությունների հաշվառման եւ հաշվառումից հանելու կարգը Կառավարության կողմից սահմանվելու վերաբերյալ կանոնակարգումը, իսկ այդ կարգի սահմանման լիազորությունը վերապահվում է հարկային մարմնին: Նախագծով առաջարկվում է վերացնել նաեւ առկա անհամապատասխանությունները եւ հակասությունները հարկային պարտավորության դադարման հիմքերի եւ որպես դադարման հիմք հանդիսացող չկատարված հարկային պարտավորությունները անհուսալի համարելու դեպքերի միջեւ: Նախագիծը ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրներ չի պարունակում: Նախագծի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան: Եզրահանգում Նախագիծը ֆինանսատնտեսագիտական հիմնահարցերի տեսանկյունից լրամշակման կարիք չունի:
ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ ԱՐԹՈՒՐ ԹԱՄԱԶՅԱՆ (հեռ.` 011 513-668) 17.07.2023թ.
ՀՀ կառավարության կողմից ներկայացված Նախագծով առաջարկվում է փոփոխություններ եւ լրացումներ կատարել «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում» (այսուհետ՝ Օրենսգիրք), որով նախատեսվում է հստակեցնել հարկային պարտավորության դադարման դեպքերը: Նախագծով առաջարկվող փոփոխություններով եւ լրացումներով հեղինակը նախատեսում է ուժը կորցրած ճանաչել Օրենսգրքի 45-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված՝ չկատարված հարկային պարտավորություններն անհուսալի համարելու վերաբերյալ կանոնակարգումները: Նույն հոդվածի 2-րդ մասի գործող իրավակարգավորմամբ սահմանված չկատարված հարկային պարտավորություններն անհուսալի համարելու դեպքերը Նախագծով նախատեսվում են որպես հարկային պարտավորության դադարման հիմքեր: Ընդ որում, հաշվի առնելով, որ չկատարված հարկային պարտավորություններն անհուսալի համարելու Օրենսգրքով սահմանված իրավակարգումներն ուժը կորցրած են ճանաչվում, Նախագծով առաջարկվում է հանել նաեւ անհուսալի համարվող հարկային պարտավորությունների հաշվառման եւ հաշվառումից հանելու կարգը ՀՀ կառավարության կողմից սահմանվելու վերաբերյալ կանոնակարգումը, իսկ տվյալ կարգի սահմանումը նախատեսվում է, որ կկատարվի հարկային մարմնի կողմից: Նախագծի վերաբերյալ առաջարկություններ եւ դիտողություններ չկան: Նախագծով առաջարկվող փոփոխությունների եւ լրացումների ընդունումը սոցիալական առումով կունենա չեզոք ազդեցություն: Եզրահանգում Նախագիծը սոցիալ, կրթական, առողջապահական հիմնախնդիրների տեսանկյունից լրամշակման կարիք չունի:
ՍՈՑԻԱԼ, ԿՐԹԱԿԱՆ, ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏԻ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՊԱՏՈՆԱԿԱՏԱՐ Ա. ԳԱԼՍՏՅԱՆ (հեռ. 011-513-235), (12-35) 17.07.2023թ.
|