ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ

«Զենքի շրջանառության կարգավորման մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-638-12.07.2023-ՊԱ-011/0)  եւ «Պետական տուրքի մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ`Կ-6381 -12.07.2023-ՊԱ-011/0) վերաբերյալ

Կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Զենքի շրջանառության կարգավորման մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-638-12.07.2023-ՊԱ-011/0)  եւ «Պետական տուրքի մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-6381 -12.07.2023-ՊԱ-011/0)  (այսուհետ միասին` Նախագծերի փաթեթ) մասնագիտական փորձաքննության են ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական  վարչությունում:

Նախագծերի փաթեթը ենթարկվել է ֆինանսատնտեսագիտական եւ սոցիալական փորձաքննության: 
 
 



ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ 

ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԿԱՏԱՐՈՂ                                            ԱՐԹՈՒՐ ԹԱՄԱԶՅԱՆ 
 

13.07.2023թ.







Ֆինանսատնտեսագիտական փորձաքննության արդյունքները

Ներկայացված Նախագծերի փաթեթով առաջարկվում է «Զենքի շրջանառության կարգավորման մասին» օրենքի (այսուհետ՝ Օրենք) դրույթները տարածել նաեւ փամփուշտների, ինչպես նաեւ հրազենի հիմնական բաղկացուցիչ մասերի շրջանառության վրա, զենքի հետ կապված եւ անվտանգության կանոնների իմացության տեսական եւ գործնական քննությունների անցակացումը կազմակերպելու համար նախատեսվում է դրանք իրականացնել ներքին գործերի բնագավառի պետական կառավարման լիազոր  մարմնի սահմանած կարգով, Օրենքի ողջ տեքստից առաջարկվում է հանել ռազմամարզական կազմակերպություններին վերաբերող դրույթները, քանի որ վերջիններիս վերաբերող կարգավորումները նախատեսվում է սահմանել ոլորտը կարգավորող առանձին օրենսդրությամբ, ինչպես նաեւ հստակեցնել Օրենքի մի շարք դրույթներ:

«Պետական տուրքի մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծով անհրաժեշտություն է առաջացել սահմանել «Զենքի շրջանառության կարգավորման մասին» օրենքով նախատեսված լիցենզիաներ եւ թույլտվություններ տալու եւ դրանց գործողության ժամկետները երկարաձգելու համար պետական տուրքի նոր դրույքաչափեր, որոնք դուրս են մնացել օրենքից եւ որը բխելու է անմիջականորեն «Զենքի շրջանառության կարգավորման մասին» օրենքից:

Նախագծերի փաթեթը ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրներ չի պարունակում:

Նախագծերի փաթեթի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:


Եզրահանգում

Նախագծերի փաթեթը ֆինանսատնտեսագիտական հիմնահարցերի տեսանկյունից լրամշակման կարիք չունի:
 



ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                             ԱՐԹՈՒՐ ԹԱՄԱԶՅԱՆ 

(հեռ.` 011 513-668)

13.07.2023թ.






Սոցիալական փորձաքննության արդյունքները

ՀՀ կառավարության կողմից ներկայացված Նախագծերի փաթեթով առաջարկվում է լրացումներ եւ փոփոխություններ կատարել «Զենքի շրջանառության մասին» օրենքում (այսուհետ՝ Օրենք), համապատասխան լրացումներ եւ փոփոխություն կատարել հարակից՝ «Պետական տուրքի մասին» օրենքում, ինչը պայմանավորված է իրավակիրառ պրակտիկայում առաջացած խնդիրների եւ առկա իրավական անհամապատասխանությունները վերացնելու անհրաժեշտությամբ:

Մասնավորապես, «Զենքի շրջանառության կարգավորման մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծով, հեղինակն առաջարկում է Օրենքի դրույթները տարածել նաեւ փամփուշտների եւ հրազենի հիմնական բաղկացուցիչ մասերի շրջանառության վրա, քանի որ գործող կարգավորումներով վերջիններիս հիմնական բաղկացուցիչ մասերին վերաբերող դրույթները որոշ հոդվածներից բացակայում են, ինչն, ըստ հեղինակի, խոչընդոտներ է առաջացնում իրավակիրառ պրակտիկայում: Մյուս կողմից, առաջին անգամ քաղաքացիական հրազեն ձեռք բերող քաղաքացինների համար նախատեսված է պարտականություն՝ Կառավարության կողմից երաշխավորված ռազմամարզական հասարակական կազմակերպություններից մեկում հանձնել զենքի հետ կապված եւ անվտանգության կանոնների իմացության տեսական եւ գործնական քննություններ, մինչդեռ նման կազմակերպություններ, ըստ էության, դեռեւս չկան: Դրանով պայմանավորված, նշված քննությունների անցակացումը կազմակերպելու համար, Նախագծով նախատեսվում է դրանք իրականացնել ներքին գործերի բնագավառի պետական կառավարման լիազոր  մարմնի սահմանած կարգով:

Գործող Օրենքի ողջ տեքստից առաջարկվում է հանել ռազմամարզական կազմակերպություններին վերաբերող դրույթները, քանի որ վերջիններիս վերաբերող կարգավորումները նախատեսվում է սահմանել ոլորտը կարգավորող առանձին օրենսդրությամբ:

Նախագծերի փաթեթի «Պետական տուրքի մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծով առաջարկվում է սահմանել «Զենքի շրջանառության կարգավորման մասին» օրենքով նախատեսված լիցենզիաներ եւ թույլտվություններ տալու եւ դրանց գործողության ժամկետները երկարաձգելու համար պետական տուրքի նոր դրույքաչափեր:

Նախագծերի փաթեթի վերաբերյալ առաջարկություններ եւ դիտողություններ չկան:

Նախագծերի փաթեթով առաջարկվող լրացումների եւ փոփոխությունների ընդունումը սոցիալական առումով կունենա չեզոք ազդեցություն: 


Եզրահանգում

Նախագծերի փաթեթը սոցիալ, կրթական, առողջապահական հիմնախնդիրների տեսանկյունից լրամշակման կարիք չունի:
 



ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ

ՍՈՑԻԱԼ, ԿՐԹԱԿԱՆ, ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏԻ 

ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՊԱՏՈՆԱԿԱՏԱՐ                                           Ա. ԳԱԼՍՏՅԱՆ

(հեռ. 011-513-235), (12-35)

13.07.2023թ.