ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ «Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Հնդկաստանի Հանրապետության կառավարության միջեւ՝ մաքսային հարցերով համագործակցության եւ փոխադարձ օգնության մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-674-06.10.2023-ՏՀ-011/0) վերաբերյալ Կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Հնդկաստանի Հանրապետության կառավարության միջեւ՝ մաքսային հարցերով համագործակցության եւ փոխադարձ օգնության մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-674-06.10.2023-ՏՀ-011/0) (այսուհետ` Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչությունում: Նախագիծը ենթարկվել է իրավական, ֆինանսատնտեսագիտական, սոցիալական փորձաքննության: Ստորեւ ներկայացվում է մասնագիտական փորձաքննության եզրակացությունը, ինչպես նաեւ Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին տեղեկանքը: Իրավական փորձաքննության արդյունքները
Նախագծի` Հայաստանի Հանրապետության Սահմանադրության եւ օրենքների պահանջներին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը. 1. Նախագծի 1-ին հոդվածում «թ.» ձեւակերպումն առաջարկում ենք փոխարինել «թվականի» ձեւակերպմամբ՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 21-րդ հոդվածի 5-րդ մասում սահմանված դրույթը, այն է՝ «Նորմատիվ իրավական ակտում տարեթիվը եւ ամսաթիվը գրվում են թվերով, իսկ ամիսը` տառերով: «Թվական» բառը եւ դրա հոլովաձեւերը գրվում են ամբողջությամբ:»: 2. Միջազգային պայմանագիրն Ազգային ժողովի վավերացմանը ներկայացնելու նպատակով իրավասու մարմնի կողմից ապահովվող «Միջազգային պայմանագրերի մասին» օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով նախատեսված տեղեկատվությունը, այն է՝ տեղեկատվություն միջազգային պայմանագրի կատարման համար պատասխանատու մարմինների վերաբերյալ, եւ 4-րդ կետով նախատեսված տեղեկատվությունը, այն է՝ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության կողմից ներկայացվող տեղեկատվությունը պայմանագիրը ստորագրած կողմի (կողմերի)՝ պայմանագրի ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերը կատարելու մասին, Նախագծին կից ներկայացված չեն: Եզրահանգում
Ամփոփելով փորձաքննության արդյունքները՝ կարող ենք նշել, որ Նախագծում Հայաստանի Հանրապետության Սահմանադրության տեսանկյունից խնդրահարույց նորմեր առկա չեն: Միաժամանակ անհրաժեշտ է ապահովել Նախագծի համապատասխանությունը «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքին, ինչպես նաեւ Նախագծին կից ապահովել «Միջազգային պայմանագրերի մասին» օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ եւ 4-րդ կետերով նախատեսված տեղեկատվությունը:
ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ ԶԵՄՖԻՐԱ ՀՈՎԱՍԱՓՅԱՆ Կատարող` Ն.Ներսիսյան (հեռ.՝ 011-513-248) 20.10.2023թ.
Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:
ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ ԶԵՄՖԻՐԱ ՀՈՎԱՍԱՓՅԱՆ Կատարող` Ն. Ներսիսյան (հեռ.՝ 011-513-248) 20.10.2023թ.
Ներկայացված Նախագծով առաջարկվում է վավերացնել «Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Հնդկաստանի Հանրապետության կառավարության միջեւ՝ մաքսային հարցերով համագործակցության եւ փոխադարձ օգնության մասին» համաձայնագիրը (այսուհետ՝ Համաձայնագիր), որով նախատեսվում է մաքսային գործին վերաբերող հարցերում փոխադարձ վարչական օգնության ցուցաբերման եւ այդ նպատակով տեղեկատվության փոխանակման ընթացակարգերի սահմանում: Համաձայնագրի կիրառմամբ կհաստատվի ուղղակի կապ երկու երկրների համապատասխան ստորաբաժանումների միջեւ, ինչն էլ իր դրական ազդեցությունը կունենա Հնդկաստանից ՀՀ ներմուծման եւ ՀՀ-ից Հնդկաստան արտահանման ժամանակ մաքսային կանոնների խախտման դեպքերի բացահայտման, առկա խնդիրների առավել արագ եւ օպերատիվ լուծման վրա: Համաձայնագրում Հայաստանի Հանրապետության համար ֆինանսական պարտավորություններ, ինչպես նաեւ գույքային պարտավորություններ նախատեսող դրույթներ առկա չեն: Նախագիծը ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրներ չի պարունակում: Նախագծի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան: Եզրահանգում
Նախագիծը ֆինանսատնտեսագիտական հիմնահարցերի տեսանկյունից լրամշակման կարիք չի զգում:
ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ ԱՐԹՈՒՐ ԹԱՄԱԶՅԱՆ 16.10.2023թ.
Նախագծով առաջարկվում է վավերացնել 2023 թվականի հունիսի 23-ին Բրյուսելում ստորագրված՝ «Հայաստանի Հանրապետության Կառավարության եւ Հնդկաստանի Հանրապետության Կառավարության միջեւ մաքսային հարցերով համագործակցության եւ փոխադարձ օգնության մասին» համաձայնագիրը (այսուհետ՝ Համաձայնագիր)՝ ծախսերի նվազեցման եւ երկու երկրների միջեւ օրինական առեւտրի դյուրացմանն ուղղված՝ ժամանակակից, արդյունավետ եւ թափանցիկ ընթացակարգերի խթանման նպատակով: Համաձայնագրով հիմքեր են ստեղծվում Հայաստանի Հանրապետության եւ Հնդկաստանի Հանրապետության մաքսային ծառայությունների միջեւ փոխհամագործակցության ընդլայնման ու ամրապնդման համար, մասնավորապես, Համաձայնագրի կողմերը, իրենց մաքսային ծառայությունների միջոցով եւ Համաձայնագրի դրույթներին համապատասխան, միմյանց տրամադրում են օգնություն` մաքսային օրենսդրության պատշաճ կիրառման նպատակով մաքսային իրավախախտումները կանխելու, քննելու եւ դրանց դեմ պայքարելու, ինչպես նաեւ օրինական առեւտուրը դյուրացնելու նպատակով: Նախագծի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան: Եզրահանգում
Նախագիծը սոցիալական հիմնախնդիրների տեսանկյունից լրամշակման կարիք չունի:
ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼ, ԿՐԹԱԿԱՆ, ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ՝ ԼԻԼԻԹ ՄԱՐԿՈՍՅԱՆ Կատարող՝ Մ. Դալլաքյան (հեռ.՝ 011-513-235, 12-35) 17.10.2023թ.
|