ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ «Դատախազության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Պ-699-07.11.2023-ՊԻ-011/0) վերաբերյալ Ազգային ժողովի պատգամավորներ Արփինե Դավոյանի եւ Վլադիմիր Վարդանյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Դատախազության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Պ-699-07.11.2023-ՊԻ-011/0) (այսուհետ՝ Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչությունում: Նախագիծը ենթարկվել է իրավական, ֆինանսատնտեսագիտական, սոցիալական փորձաքննության: Ստորեւ ներկայացվում է մասնագիտական փորձաքննության եզրակացությունը, ինչպես նաեւ Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին տեղեկանքը: Իրավական փորձաքննության արդյունքները Նախագծի՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության եւ օրենքների պահանջներին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը. 1. Նախագծի 1-ին հոդվածից առաջարկում ենք հանել «(այսուհետ` Օրենք)» ձեւակերպումը՝ հիմք ընդունելով այն հանգամանքը, որ Նախագծում «Դատախազության մասին» օրենքին այլեւս հղում չի կատարվում: 2. Նախագծի 1-ին հոդվածում կիրառվող «բառերը», «բառերով» բառերը առաջարկվում ենք գրել եզակի թվով համապատասխանաբար՝ «բառը», «բառով» բառերով՝ հիմք ընդունելով այն հանգամաքը, որ «Դատախազության մասին» օրենքի 38-րդ հոդվածի 10-րդ մասի 1-ին կետով նախատեսվում է՝ միայն մեկ բառի փոխարինում մեկ այլ բառով: Եզրահանգում Ամփոփելով փորձաքննության արդյունքները՝ կարող ենք նշել, որ Նախագծում Հայաստանի Հանրապետության Սահմանադրության եւ օրենքներին համապատասխանության տեսանկյունից խնդրահարույց նորմեր առկա չեն:
ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ ԶԵՄՖԻՐԱ ՀՈՎԱՍԱՓՅԱՆ Կատարող՝ Լ. Պետրոսյան (հեռ.` 011-513-248) 23.11.2023թ.
Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:
ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ ԶԵՄՖԻՐԱ ՀՈՎԱՍԱՓՅԱՆ Կատարող՝ Լ. Պետրոսյան (հեռ.` 011-513-248) 23.11.2023թ.
Ներկայացված Նախագծով առաջարկվում է «Դատախազության մասին» օրենքի 38-րդ հոդվածի 10-րդ մասի 1-ին կետով նախատեսված՝ դատախազների թեկնածությունների ցուցակում ընդգրկված անձի համար արդարադատության ակադեմիայում ուսումնառության դասընթացներից եւ քննություններ հանձնելուց ազատվելու համար սահմանված՝ վերջին հինգ տարվա ընթացքում առնվազն երեք տարվա մասնագիտական աշխատանքի ստաժի պահանջը փոխարինել առնվազն երկու տարվա մասնագիտական աշխատանքի ստաժի պահանջով, քանի որ, ըստ Նախագծի հեղինակների, նշված ժամանակահատվածն արդեն իսկ բավարար է անհրաժեշտ պրակտիկ մասնագիտական հմտությունների եւ անձնային որակների ձեւավորման համար: Նախագիծը ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրներ չի պարունակում: Նախագծի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան: Եզրահանգում Նախագիծը ֆինանսատնտեսագիտական հիմնահարցերի տեսանկյունից լրամշակման կարիք չունի:
ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ ԱՐԹՈՒՐ ԹԱՄԱԶՅԱՆ Կատարող՝ Գ. Սաֆարյան (հեռ.` 011 513-343) 14.11.2023թ.
Պատգամավորների կողմից ներկայացված Նախագծով առաջարկվում է փոփոխություն կատարել «Դատախազության մասին» օրենքում՝ օրենքի 38-րդ հոդվածի 10-րդ մասի 1-ին կետով նախատեսված՝ դատախազների թեկնածությունների ցուցակում ընդգրկված անձի համար արդարադատության ակադեմիայում ուսումնառության դասընթացներից եւ քննություններ հանձնելուց ազատվելու համար սահմանված՝ վերջին հինգ տարվա ընթացքում առնվազն երեք տարվա մասնագիտական աշխատանքի ստաժի պահանջը փոխարինել առնվազն երկու տարվա մասնագիտական աշխատանքի ստաժի պահանջով, քանի որ ըստ Նախագծին կից ներկայացված հիմնավորման՝ նշված ժամանակահատվածն արդեն իսկ բավարար է անհրաժեշտ պրակտիկ մասնագիտական հմտությունների եւ անձնային որակների ձեւավորման համար:
Նախագիծը սոցիալական հիմնահարցերի տեսանկյունից լրամշակման կարիք չունի:
ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼ, ԿՐԹԱԿԱՆ, ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ՝ ԼԻԼԻԹ ՄԱՐԿՈՍՅԱՆ Հեռ. /011/ 513 235 ներք. /1618/ 24.11.2023թ.
|