ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-702-13.11.2023-ՏՏԳՇ-011/0), ««Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-7021 -13.11.2023-ՏՏԳՇ-011/0) եւ ««Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-7022 -13.11.2023-ՏՏԳՇ-011/0) վերաբերյալ Կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-702-13.11.2023-ՏՏԳՇ-011/0), ««Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-7021 -13.11.2023-ՏՏԳՇ-011/0) եւ ««Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-7022 -13.11.2023-ՏՏԳՇ-011/0) (այսուհետ միասին` Նախագծերի փաթեթ) մասնագիտական փորձաքննության են ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչությունում: Նախագծերի փաթեթը ենթարկվել է իրավական, ֆինանսատնտեսագիտական, սոցիալական փորձաքննության: Ստորեւ ներկայացվում է մասնագիտական փորձաքննության եզրակացությունը, ինչպես նաեւ Նախագծերի փաթեթին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին տեղեկանքը: Իրավական փորձաքննության արդյունքները
Նախագծերի փաթեթի` Հայաստանի Հանրապետության Սահմանադրության եւ օրենքների պահանջներին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը. «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածում նշված «(այսուհետ՝ Օրենք)» բառերն առաջարկում ենք հանել՝ հիմք ընդունելով այն հանգամանքը, որ «Օրենք» կրճատ տարբերակը վերոնշյալ նախագծում այլեւս չի կիրառվում: Նշենք, որ այս առաջարկը բխում է «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 21-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված կարգավորումից: Նույն դիտարկումը վերաբերելի է նաեւ ««Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի եւ ««Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածներում նշված «(այսուհետ՝ Օրենք)» բառերին: Եզրահանգում
Ամփոփելով փորձաքննության արդյունքները՝ ներկայացված առաջարկությունների հիման վրա, անհրաժեշտ է ապահովել Նախագծերի փաթեթով սահմանված իրավակարգավորումների համապատասխանությունը «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի պահանջներին: Միաժամանակ՝ հաշվի առնելով Նախագծերի փաթեթը հանձնաժողովի արտահերթ նիստի օրակարգում ընդգրկվելու հետեւանքով ժամանակի սղության գործոնները՝ նշենք, որ բացակայել է այն համապարփակ փորձաքննության ենթարկելու հնարավորությունը: Ուստի սույն եզրակացությունը չի բացառում Նախագծերի փաթեթի լրացուցիչ ուսումնասիրության եւ քննարկման արդյունքում նոր առաջարկությունների, դիտողությունների եւ եզրահանգումների ներկայացում:
ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ ԶԵՄՖԻՐԱ ՀՈՎԱՍԱՓՅԱՆ Կատարող՝ Ա. Ղազարյան (հեռ.` 011-513-248) 20.11.2023թ.
Նախագծերի փաթեթին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին Նախագծերի փաթեթին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:
ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ ԶԵՄՖԻՐԱ ՀՈՎԱՍԱՓՅԱՆ Կատարող՝ Ա. Ղազարյան (հեռ.` 011-513-248) 20.11.2023թ.
Ներկայացված Նախագծերի փաթեթով առաջարկվում է ընդլայնել համայնքի բյուջեի վարչական մասի պահուստային ֆոնդի միջոցները՝ համայնքի բյուջեի վարչական մասի եկամուտների 5-ից 20 տոկոսի փոխարեն նախատեսելով 5-ից 30 տոկոսի չափով: Այս կապակցությամբ նկատի է ունեցվել, որ ՀՀ կառավարության 2006 թվականի նոյեմբերի 16-ի N 1708-Ն որոշմամբ 2018 թվականից սկսած մեծ տարածում եւ կիրարկում ունի ՀՀ համայնքների ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիայի տրամադրման ծրագիրը, որի համաձայն իրականացվող ծրագրի գումարային չափը պայմանավորված է համայնքի համաֆինանսավորումից եւ նկատի ունենալով համայնքների բյուջեներին ֆինանսական համահարթեցման սկզբունքով նախատեսվող դոտացիաների չափերի զգալի աճը, ինչպես նաեւ գործող օրենսդրական մեխանիզմերով համայնքի վարչական բյուջեի պահուստային ֆոնդի միջոցները համայնքի ավագանու որոշմամբ համայնքի ֆոնդային բյուջե ուղղելու հանգամանքը՝ համայնքներում խոշոր ներդրումային ծրագրերի կենսագործման հնարավորության ապահովման նպատակով: Նախագծերի փաթեթը ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրներ չի պարունակում: Նախագծերի փաթեթի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան: Եզրահանգում
Նախագծերի փաթեթը ֆինանսատնտեսագիտական հիմնահարցերի տեսանկյունից լրամշակման կարիք չի զգում:
ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ ԱՐԹՈՒՐ ԹԱՄԱԶՅԱՆ Կատարող՝ Գ. Սաֆարյան (հեռ.` 011 513-343) 17.11.2023թ.
ՀՀ կառավարության կողմից ներկայացված Նախագծերի փաթեթով առաջարկվում է փոփոխություն կատարել «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքում (այսուհետ՝ Օրենք), համապատասխան փոփոխություն կատարելով նաեւ հարակից՝ «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքում, որի նպատակը ՀՀ համայնքներին առավել խոշոր ներդրումային ծրագրերին մասնակցության ընձեռնման հնարավորությունն է՝ համայնքի բյուջեի վարչական մասի պահուստային ֆոնդի ընդլայնմամբ: Նախագծերի փաթեթով, հեղինակն առաջարկում է ընդլայնել համայնքի բյուջեի վարչական մասի պահուստային ֆոնդի միջոցները՝ 5-20% փոխարեն նախատեսելով 5-30% չափով, ինչն, ըստ հեղինակի, համայնքներում ներդրումային ծրագրերի իրականացման մեխանիզմների ապահովումը կխթանի նոր աշխատատեղերի ստեղծմանը, հարկային եւ վարչական եկամուտների ավելացմանը, մարզի սոցիալտնտեսական վիճակի բարելավմանը, ենթակառուցվածքների արագ վերականգնմանը եւ այլն: Նախագծերի փաթեթի վերաբերյալ առաջարկություններ եւ դիտողություններ չկան: Նախագծերի փաթեթով առաջարկվող փոփոխությունների եւ լրացումների ընդունումը սոցիալական առումով կունենա դրական ազդեցություն եւ կբերի Նախագծերի փաթեթով հետապնդվող խնդիրների լուծմանը:: Եզրահանգում
Նախագծերի փաթեթով առաջարկվող փոփոխության ընդունման դեպքում ակնկալվում է, որ կապահովվի համայնքներում խոշոր ներդրումային ծրագրերի իրականացման հնարավորությունը: Նախագծերի փաթեթը սոցիալ, կրթական, առողջապահական հիմնախնդիրների տեսանկյունից լրամշակման կարիք չունի:
ՍՈՑԻԱԼ, ԿՐԹԱԿԱՆ, ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ Լ. ՄԱՐԿՈՍՅԱՆ Կատարող` Ա. Գալստյան (հեռ. 011-513-235), (12-35) 20.11.2023թ.
|