ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ

Հայաստանի Հանրապետության եւ ՕՊԵԿ-ի միջազգային զարգացման հիմնադրամի միջեւ «Կանաչ, դիմակայուն եւ ներառական զարգացման ծրագիր» վարկային համաձայնագիրը վավերացնելու մասին»» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-733-30.11.2023-ՖՎ-011/0) վերաբերյալ

Կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Հայաստանի Հանրապետության եւ ՕՊԵԿ-ի միջազգային զարգացման հիմնադրամի միջեւ «Կանաչ, դիմակայուն եւ ներառական զարգացման ծրագիր» վարկային համաձայնագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-733-30.11.2023-ՖՎ-011/0 (այսուհետ՝ Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչությունում: 

Նախագիծը ենթարկվել է իրավական, ֆինանսատնտեսագիտական, սոցիալական փորձաքննության: 

Ստորեւ ներկայացվում է մասնագիտական փորձաքննության եզրակացությունը, ինչպես նաեւ Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին տեղեկանքը:







Իրավական փորձաքննության արդյունքները

Նախագիծը Հայաստանի Հանրապետության Սահմանադրության եւ օրենքների պահանջներին համապատասխանության տեսանկյունից խնդրահարույց նորմեր չի պարունակում.

Միաժամանակ առաջարկում ենք Նախագծի տեքստից հանել «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ Վ. ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ» նշումը, քանզի Հայաստանի Հանրապետության նախագահի կողմից ստորագրվում են արդեն իսկ ընդունված օրենքները, իսկ Նախագիծը այդպիսի կարգավիճակ դեռ չի ստացել:


Եզրահանգում

Ամփոփելով փորձաքննության արդյունքները՝ կարող ենք նշել, որ Նախագծով սահմանված կարգավորումներում Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը եւ օրենքների պահանջներին հակասող նորմեր առկա չեն:
 



ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                  ԶԵՄՖԻՐԱ  ՀՈՎԱՍԱՓՅԱՆ 

Կատարող՝ Գ. Մուրադյան (հեռ.` 011-513-248)

08.12.2023թ.



ՏԵՂԵԿԱՆՔ

Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին

Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:
 



ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                  ԶԵՄՖԻՐԱ  ՀՈՎԱՍԱՓՅԱՆ 

Կատարող՝ Գ. Մուրադյան (հեռ.` 011-513-248)

08.12.2023թ.






Ֆինանսատնտեսագիտական փորձաքննության արդյունքները

Ներկայացված Նախագծով առաջարկվում է վավերացնել 2023 թվականի հոկտեմբերի 3-ին եւ հոկտեմբերի 23-ին ստորագրված՝ «Հայաստանի Հանրապետության եւ ՕՊԵԿ-ի միջազգային զարգացման հիմնադրամի միջեւ «Կանաչ, դիմակայուն եւ ներառական զարգացման ծրագիր» վարկային համաձայնագիրը» (այսուհետ՝ Համաձայնագիր), որով նախատեսվում է 50 մլն եվրոյի չափով վարկ տրամադրել Հայաստանի Հանրապետությանը՝ կանաչ, դիմակայուն եւ ներառական զարգացմանը, մասնավորապես՝ կլիմայի փոփոխության հետեւանքների մեղմացմանն ու հարմարվողականությանը, շրջակա միջավայրի կառավարման բարելավմանը եւ էներգաարդյունավետությանը, մարդկային կապիտալի զարգացմանը, հակակոռուպցիոն շրջանակի եւ արդարադատության ոլորտի արդյունավետության հզորացմանը: Վարկը նախատեսվում է տրամադրել հետեւյալ հիմնական պայմաններով.

- վարկի տարեկան տոկոսադրույքը՝ լողացող, 6-ամսյա EURIBOR + 1.61% (31.10.2023թ. դրությամբ 4.092% + 1.61%),

- վարկի մարման ժամկետ՝ 20 տարի, որից արտոնյալը՝ 5 տարի,

- պարտավորության վճար՝ տարեկան 0.25% դրույքաչափ, հաշվարկվում է վարկի չմասհանված գումարի նկատմամբ, հաշվարկվում է Համաձայնագրի ստորագրումից 60 օր հետո,

- միանվագ կոմիսիոն վճար՝ վարկի գումարի 0.25%-ի չափով, որը պետք է վճարվի ոչ ուշ, քան Համաձայնագրի ուժի մեջ մտնելուց 90 օրվա ընթացքում,

- վարկի սպասարկման գծով վճարումները կատարվում են կիսամյակային կտրվածքով` յուրաքանչյուր տարվա ապրիլի 15-ին եւ հոկտեմբերի 15-ին,

- մայր գումարի մարումն իրականացվելու է սկսած 2028թ. հոկտեմբերի 15-ից մինչեւ 2042թ. հոկտեմբերի 15-ը՝ վարկի գումարի 3.33%-ի չափով, իսկ 2043թ. ապրիլի 15-ին՝ վարկի  գումարի 3.43%-ի չափով,

- վարկային միջոցների օգտագործման վերջնաժամկետ՝ 2024թ. դեկտեմբերի 31:

Նախագիծը ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրներ չի պարունակում:

Նախագծի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:


Եզրահանգում

Նախագիծը ֆինանսատնտեսագիտական հիմնահարցերի տեսանկյունից լրամշակման կարիք չունի:
 



ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                                 ԱՐԹՈՒՐ ԹԱՄԱԶՅԱՆ 

Կատարող՝ Գ.  Սաֆարյան  (հեռ.` 011 513-343)

11.12.2023թ.





Սոցիալական փորձաքննության արդյունքները

Նախագծով առաջարկվում է վավերացնել հոկտեմբերի 3-ին եւ 23-ին ստորագրված՝ «Հայաստանի Հանրապետության եւ ՕՊԵԿ-ի միջազգային զարգացման հիմնադրամի միջեւ «Կանաչ, դիմակայուն եւ ներառական զարգացման ծրագիր» (այսուհետ՝ Ծրագիր) վարկային համաձայնագիրը (այսուհետ՝ Համաձայնագիր):

Համաձայնագիրն ունի երեք հավելված՝ «Ծրագրի նկարագրություն», «Վարկի տրամադրում», «Աստիճանական մարում»:

Համաձայնագրով նախատեսվում է 50 մլն եվրոյի չափով վարկ տրամադրել Հայաստանի Հանրապետությանը՝ Ծրագրի իրականացման նպատակով:

Ծրագրի նպատակն է նպաստել Հայաստանում կանաչ, դիմակայուն եւ ներառական զարգացմանը, մասնավորապես, կլիմայի փոփոխության հետ?անքների մեղմացմանն ու հարմարվողականությանը, շրջակա միջավայրի կառավարման բարելավմանը եւ էներգաարդյունավետությանը, մարդկային կապիտալի զարգացմանը, հակակոռուպցիոն շրջանակի եւ արդարադատության ոլորտի արդյունավետության հզորացմանը:

Ծրագրի բարեփոխումների շրջանակը ներառում է մասնավորապես հետեւյալ միջոցառումները՝ 

- կլիմայի փոփոխության մեղմացման եւ հարմարվողականության խթանում, շրջակա միջավայրի կառավարման համար կարգավորող շրջանակի բարելավում,

- հավասարության ամրապնդում եւ մարդկային կապիտալի զարգացման խթանում,

- հակակոռուպցիոն շրջանակի եւ արդարադատության ոլորտի արդյունավետության հզորացում:

Նախագծի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:


Եզրահանգում

Նախագիծը սոցիալական հիմնախնդիրների տեսանկյունից լրամշակման կարիք չունի:
 



ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼ, ԿՐԹԱԿԱՆ, ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ

 ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ՝                                                     ԼԻԼԻԹ ՄԱՐԿՈՍՅԱՆ 

Կատարող՝   Մ. Դալլաքյան (հեռ.՝ 011-513-235, 12-35)

08.12.2023թ.