ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ

«Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների` հարկադիր վտարման ենթակա անձանց` վերադարձի վկայականներով փաստաթղթավորման հարցերով փոխգործակցության մասին » համաձայնագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագծի  (փաստաթղթային կոդ` Կ-740-07.12.2023-ԱՀ-011/0) վերաբերյալ

Կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված   «Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների` հարկադիր վտարման ենթակա անձանց` վերադարձի վկայականներով փաստաթղթավորման հարցերով փոխգործակցության մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին»   օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-740-07.12.2023-ԱՀ-011/0) (այսուհետ` Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչությունում: 

Նախագիծը ենթարկվել է իրավական, ֆինանսատնտեսագիտական, սոցիալական փորձաքննության: 

Ստորեւ ներկայացվում է մասնագիտական փորձաքննության եզրակացությունը, ինչպես նաեւ Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին տեղեկանքը:






Իրավական փորձաքննության արդյունքները

Նախագիծը Հայաստանի Հանրապետության Սահմանադրության եւ օրենքների պահանջներին համապատասխանության տեսանկյունից խնդրահարույց նորմեր չի պարունակում: 


Եզրահանգում

Ամփոփելով փորձաքննության արդյունքները՝ կարող ենք նշել, որ Նախագծով սահմանված կարգավորումներում Հայաստանի Հանրապետության Սահմանադրության եւ օրենքների պահանջների տեսանկյունից խնդրահարույց նորմեր առկա չեն:
 



ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                        ԶԵՄՖԻՐԱ  ՀՈՎԱՍԱՓՅԱՆ 

Կատարող` Մ. Վասիլյան

(հեռ.՝ 011-513-616) 

19. 12.2023թ.



ՏԵՂԵԿԱՆՔ 

Նախագծին առնչվող  այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին

Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:
 



ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ  ՊԵՏ                                     ԶԵՄՖԻՐԱ  ՀՈՎԱՍԱՓՅԱՆ 

Կատարող` Մ. Վասիլյան 

(հեռ.՝ 011-513-616) 

19.12.2023թ.







Ֆինանսատնտեսագիտական փորձաքննության արդյունքները

Ներկայացված Նախագծով առաջարկվում է վավերացնել 2023 թվականի հունիսի 8-ին ստորագրված «Անկախ Պետությունների Համագործակցության մասնակից պետությունների՝ հարկադիր վտարման ենթակա անձանց՝ վերադարձի վկայականներով փաստաթղթավորման հարցերով փոխգործակցության մասին» համաձայնագիրը, որի նպատակն է ստեղծել հարկադիր վտարման ենթակա անձանց փաստաթղթավորման ժամանակ համագործակցության արդյունավետ մեխանիզմներ: Համաձայնագրով սահմանվում է անձը հաստատող եւ պետական սահմանը հատելու համար անհրաժեշտ վավերական փաստաթղթեր չունեցող հարկադիր վտարման ենթակա անձանց՝ վերադարձի վկայականներով փաստաթղթավորման հարցերով Կողմերի փոխգործակցության կարգը: Համաձայնագիրը չի առնչվում անձանց՝ քրեական գործերով հետընդունման եւ հանձնման ոլորտում Կողմերի համագործակցության հարցերին:

Համաձայն ՀՀ Ֆինանսների նախարարության տեղեկատվության, Համաձայնագրում Հայաստանի Հանրապետության համար ֆինանսական պարտավորություններ նախատեսող՝ եկամուտների նվազեցման կամ ծախսերի ավելացման հանգեցնող դրույթներ առկա չեն:

Նախագիծը ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրներ չի պարունակում:

Նախագծի  վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:


Եզրահանգում

Նախագիծը ֆինանսատնտեսագիտական հիմնահարցերի տեսանկյունից լրամշակման կարիք չունի:
 



ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                       ԱՐԹՈՒՐ ԹԱՄԱԶՅԱՆ 

(հեռ.` 011 513-668)

11.12.2023թ.





Սոցիալական փորձաքննության արդյունքները

Նախագծով առաջարկվում է վավերացնել 2023 թվականի հունիսի 8-ին ստորագրված՝ «Անկախ Պետությունների Համագործակցության մասնակից պետությունների՝ հարկադիր վտարման ենթակա անձանց՝ վերադարձի վկայականներով փաստաթղթավորման հարցերով փոխգործակցության մասին» համաձայնագիրը (այսուհետ՝ Համաձայնագիր):

Համաձայնագիրը նախատեսում է Անկախ Պետությունների Համագործակցության անդամ պետությունների իրավասու մարմինների միջեւ անձնական տվյալների փոխանցում:

Համաձայնագրով Հայաստանի Հանրապետությունը ստանձնում է մի շարք պարտավորություններ, մասնավորապես՝

- հարկադիր վտարման ենթակա անձանց անձնական տվյալները Համաձայնագրի դրույթների իրականացման շրջանակներում փոխանցել առանց այդ անձանց համաձայնության, օգտագործել միայն Համաձայնագրի նպատակների համար եւ պաշտպանել Հայասատանի Հանրապետությունում՝ անձնական տվյալների պաշտպանության ոլորտում օրենսդրությանը եւ այն միջազգային պայմանագրերին համապատասխան, որոնց մասնակիցն է Հայաստանի Հանրապետությունը,

- ծագման պետություն հանդես գալու պարագայում ապահովել, որ Հայաստանի Հանրապետության ներկայացուցչությունը պատասխանն ուղարկի գտնվելու վայրի պետության հարցումը նախաձեռնող միգրացիոն մարմին՝ հարցումը ստանալու օրվանից 30 օրացուցային օրը չգերազանցող ժամկետում,

- ծագման պետություն հանդես գալու պարագայում ապահովել, որ Հայաստանի Հանրապետության ներկայացուցչությունը հարկադիր վտարման ենթակա անձանց վերադարձի վկայականի ձեւակերպումը եւ տրամադրումը իրականացնի առանց հյուպատոսական եւ այլ վճարների գանձման,

- ապահովել, որ Համաձայնագրի շրջանակներում ուղարկվող փաստաթղթերը կազմվեն ռուսերենով կամ ուղեկցվեն ռուսերեն թարգմանությամբ եւ այլն:

Նախագծի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:


Եզրահանգում

Նախագիծը սոցիալական հիմնախնդիրների տեսանկյունից լրամշակման կարիք չունի:
 
 


ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼ, ԿՐԹԱԿԱՆ,

ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ  ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ

 ԲԱԺՆԻ ՊԵՏ՝                                                                Լ. ՄԱՐԿՈՍՅԱՆ 

Կատարող՝  Ս. Համբարձումյան   (հեռ. 011-513-360)

12.12.2023թ.