ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության եւ ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Պ-743-14.12.2023-ՄԻ-011/0), «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Պ-7431 -14.12.2023-ՄԻ-011/0), «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքում լրացում եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Պ-7432 -14.12.2023-ՄԻ-011/0), «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Պ-7433 -14.12.2023-ՄԻ-011/0), « Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Պ-7434 -14.12.2023-ՄԻ-011/0), «Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Պ-7435 -14.12.2023-ՄԻ-011/0), «Սոցիալական աջակցության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Պ-7436 -14.12.2023-ՄԻ-011/0), «Հաշտարարության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Պ-7437 -14.12.2023-ՄԻ-011/0), «Փաստաբանության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Պ-7438 -14.12.2023-ՄԻ-011/0) եւ «Զենքի շրջանառության կարգավորման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Պ-7439 -14.12.2023-ՄԻ-011/0) վերաբերյալ Ազգային ժողովի պատգամավորներ Զարուհի Բաթոյանի, Սոնա Ղազարյանի եւ Ծովինար Վարդանյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության եւ ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը, (փաստաթղթային կոդ` Պ-743-14.12.2023-ՄԻ-011/0), «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Պ-743.1-14.12.2023-ՄԻ-011/0), «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքում լրացում եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Պ-743.2-14.12.2023-ՄԻ-011/0), «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Պ-743.3-14.12.2023-ՄԻ-011/0), «Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Պ-743.4-14.12.2023-ՄԻ-011/0), «Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Պ-743.5-14.12.2023-ՄԻ-011/0) եւ «Սոցիալական աջակցության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Պ-743.6-14.12.2023-ՄԻ-011/0), «Հաշտարարության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը եւ (փաստաթղթային կոդ` Պ-743.7-14.12.2023-ՄԻ-011/0), «Փաստաբանության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Պ-743.8-14.12.2023-ՄԻ-011/0) եւ «Զենքի շրջանառության կարգավորման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Պ-743.9-14.12.2023-ՄԻ-011/0) (այսուհետ միասին` Նախագծերի փաթեթ) մասնագիտական փորձաքննության են ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչությունում: Նախագծերի փաթեթը ենթարկվել է իրավական, ֆինանսատնտեսագիտական, սոցիալական փորձաքննության: Ստորեւ ներկայացվում է մասնագիտական փորձաքննության եզրակացությունը, ինչպես նաեւ Նախագծերի փաթեթին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին տեղեկանքը: Իրավական փորձաքննության արդյունքները
Նախագծերի փաթեթի՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության (այսուհետ՝ Սահմանադրություն) եւ օրենքների պահանջներին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը. 1. «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության եւ ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» օրենք նախագծի (այսուհետ՝ Նախագիծ) 1-ին հոդվածով նախատեսվում է «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության եւ ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» օրենքի (այսուհետ՝ Օրենք) վերնագիրը շարադրել հետեւյալ կերպ. «ԸՆՏԱՆԻՔՈՒՄ ԵՎ ԿԵՆՑԱՂԱՅԻՆ ԲՌՆՈՒԹՅԱՆ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ, ԸՆՏԱՆԻՔՈՒՄ ԵՎ ԿԵՆՑԱՂԱՅԻՆ ԲՌՆՈՒԹՅԱՆ ԵՆԹԱՐԿՎԱԾ ԱՆՁԱՆՑ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ԸՆՏԱՆԻՔՈՒՄ ՀԱՄԵՐԱՇԽՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ՄԱՍԻՆ»: Ցանկանում ենք նշել, որ նախագծով օգտագործվող «կենցաղային բռնություն» հասկացությունը հանդիսանում է օրենքով չբացահայտված հասկացություն: «Կենցաղային» բառը Հրաչյա Աճառյանի Ժամանակակից հայոց լեզվի բացատրական բառարանը բացատրում է որպես կենցաղին՝ առօրյա կյանքին հատուկ: Ցանկանում ենք նշել, որ բռնության ցանկացած դրսեւորում հանցագործություն է եւ դատապարտվում է պետության կողմից՝ ապահովվելով Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքով (այսուհետ՝ Օրենսգիրք) նախատեսվող պատժի սպառնալիքով: Այս համատեքստում ուշադրոթյան է արժանի այն փաստը, որ «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության եւ ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» Օրենքի ընդունման նպատակներ են ապահովել ընտանիքի՝ որպես հասարակության բնական ու հիմնական բջջի, հատուկ պաշտպանությունը, ձեւավորել ընտանիքում բռնության կանխարգելման, նրանց իրավունքների եւ օրինական շահերի ապահովման համար անհրաժեշտ իրավական կառուցակարգեր, ապահովել ընտանիքի անդամների անվտանգությունը եւ նպաստել ընտանիքում համերաշխության վերականգնմանը, կանոնակարգել ընտանիքում բռնության կանխարգելման եւ ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության ուղղությամբ պատասխանատու մարմինների գործունեությունը, ապահովել ընտանիքում բռնության ենթարկվածներին հոգեբանական, նյութական եւ սոցիալական աջակցության տրամադրման եւ նրանց սոցիալական վերականգնման համար պատասխանատու մարմինների գործունեության համար իրավական հիմքերը: Այսինքն Օրենքի ընդունումը պայմանավորված է այնպիսի «խոցելի» կարգավիճակում գտնվող անձանց նկատմամբ գործադրված բռնությունից պաշտպանության անհրաժեշտությամբ, որոնց նկատմամբ կիրառվող բռնության դեպքում վերջիններս առավելապես են ունենում պետական պաշտպանության կարիք: Ընդ որում, ընտանիքի որպես հասարակության բնական եւ հիմնական բջջի, բնակչության պահպանման եւ վերարտադրման հիմքի, հատուկ պաշտպանությունը թելադրված է Սահմանադրությամբ: Օրենքի կիրառման դաշտում «կենցաղային բռնության» ենթարկվածներին ներառելը կարող է հակասել Օրենքի ընդունման գաղափարին՝ եւ նրանով կարգավորվող հարաբերությունների տրամաբանությանը՝ նախատեսվող կարգավորումները տարածելով անորոշ իրավական կարգավիճակ ունեցող հարաբերությունների նկատմամբ: Ընդ որում, ցանկանում ենք ուշադրություն հրավիրել այն հանգամանքին, որ ընտանեկան հարաբերությունների սուբյեկտները հստակեցված են Օրենքի 2-րդ հոդվածով, որտեղ սահմանվում են «ընտանիքի անդամները», ում մասնակցությամբ առաջանում են ընտանեկան հարաբերություններ եւ կարող է դրսեւորվել ընտանիքում բռնություն: Մինչդեռ կենցաղային հարաբերությունները զուրկ են նման որոշակիությունից եւ Նախագծով չի սահմանվում, թե ինչ սուբյեկտների մասնակցությամբ են առաջանում նման հարաբերություններ: Ինչպես նշեցինք սկզբում «կենցաղային» հասկացությունը օրենքով չբացահայտված, անորոշ հասարակական հարաբերություններ մատնանշող տերմին է, որի օգտագործումը եւ Օրենքով նախատեսվող կարգավորումների տարածումը այդ հասարակական հարաբերությունների շրջանակում բռնության դեպքերի նկատմամբ կարող է խնդրահարույց լինել իրավական որոշակիության տեսանկյունից: Իրավական որոշակիության տեսանկյունից խնդրահարույց լինելու վերաբերյալ դիտարկումը վերաբերելի է նաեւ Նախագծի 6-րդ հոդվածով նախատեսվող Օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասում լրացվող 10-րդ կետով նախատեսվող «զուգընկեր» հասկացությանը: Ըստ Նախագծի 6-րդ հոդվածով նախատեսվող Օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասում լրացվող 10-րդ կետի՝ «զուգընկեր՝ անձ, որի հետ առկա են հարաբերություններ, որոնց հատուկ է սիրային կապը՝ անկախ համատեղ բնակության կամ միմյանց հետ սեռական հարաբերություններ ունենալու հանգամանքից:»: «Սիրային կապ» հասկացությունն ինքնին երկիմաստ, տարընկալման տեղի տվող հասկացություն է, որի միջոցով «զուգընկեր» հասկացության բացահայտումը էլ ավելի խնդրահարույց եւ տարածական է դառնում: Սահմանադրական դատարանը, անդրադառնալով իրավական որոշակիության սկզբունքի սահմանադրաիրավական բովանդակությանը, իր՝ 2021 թվականի դեկտեմբերի 23-ի ՍԴՈ-1621 որոշման մեջ հայտնել է իրավական դիրքորոշում առ այն, որ «( ) Իրավական որոշակիության ապահովման տեսանկյունից օրենսդրության մեջ օգտագործվող հասկացությունները պետք է լինեն հստակ, որոշակի եւ չհանգեցնեն տարաբնույթ մեկնաբանությունների կամ շփոթության: Հիմնական իրավունքները կամ ազատությունները սահմանափակող օրենքների հստակությունը, կանխատեսելիությունը եւ մատչելիությունն ուղիղ համեմատական են հիմնական իրավունքի սահմանափակման աստիճանին. որքան ավելի ինտենսիվ է այդ սահմանափակումը, այնքան ավելի հստակ, կանխատեսելի եւ մատչելի պետք է լինեն հիշյալ օրենքների ձեւակերպումները, որպեսզի երկիմաստություն չառաջացնեն մասնավոր անձանց համար արգելքների, այլ սահմանափակումների կամ նրանց վրա դրված պարտականությունների առկայության եւ բովանդակության հարցում:»: Օրենքով նախատեսվում են բռնություն գործադրած անձանց իրավունքների սամանափակումներ, որոնց թվին Նախագծով առաջարկվում է դասել նաեւ «զուգընկերոջը» կամ «նախկին զուգընկերոջը»: Այս տեսանկյունից առավել քան շոշափելի են այն խնդիրները, որոնք կարող են առաջանալ Նախագծով նախատեսվող փոփոխությունների կատարման արդյունքում: Նախ խնդրահարույց է լինելու որակել` արդյոք անձի կողմից բռնությունը կիրառվել է կենցաղային հարաբերությունների շրջանակում, քանզի այդ հարաբերությունները, միանշանակ չեն ընկալվում: Ապա խնդրահարուց է լինելու որոշել՝ արդյոք բռնություն գործադրած անձը բռնության ենթարկվածի զուգընկերն է կամ զուգընկերն է եղել, քանզի Նախագծով նախատեսվող սահմանումը բացահայտվում է միայն գնահատողական կատեգորիաների միջոցով, ինչպիսինն է «սիրային կապ» տերմինը, որը իրավակիրառողի կողմից օբյեկտիվ իրականությունում կարող է մեկնաբանվել սուբյեկտիվ դրսեւորումներով եւ առաջացնել անձանց իրավունքների կամայական սահմանափակումներ: Ուստի առաջարկում ենք իրավական որոշակիության սկզբունքի պահպանման ոգով ապահովել Նախագծում «կենցաղային» եւ «զուգընկեր» հասկացությունների որոշակիությունն ու միանշանակությունը 2. Նախագծի 1-ին հոդվածով նախատեսվող Օրենքի նոր խմբագրությամբ շարադրվող վերնագրում «ԵՎ» շաղկապի փոխարեն առաջարկում ենք կիրառել «ԿԱՄ» շաղկապը: Առաջարկի հիմքում «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի պահանջն է առ այն, որ «Նորմատիվ իրավական ակտում նորմի կիրառման համար թվարկված բոլոր պայմանների առկայությունը պարտադիր է, եթե իրավական ակտում` 1) նշված նորմի կիրառումը պայմանավորված է միայն «եւ» կամ «ու» շաղկապով բաժանված պայմաններով,»։ Հետեւաբար Նախագծով առաջարկվող վերնագրի կիրառման դեպքում կարող է առաջանալ տարընկալում, որ Օրենքի կիրառության դաշտում են միայն եւ՛ ընտանիքում, եւ՛ կենցաղային բռնության ենթարկված անձիք։ Մինչդեռ Նախագծի հիմնավորմամբ պարզ է դառնում, որ վերջինիս նպատակը այն անձանց պաշտպանությունն է, ովքեր կա՛մ ընտանիքում, կա՛մ կենցաղում ենթարկվել են բռնության։ Միաժամանակ Նախագծի 1-ին հոդվածով նախատեսվող Օրենքի նոր խմբագրությամբ շարադրվող վերնագրից առաջարկում ենք հանել «ԵՎ ԸՆՏԱՆԻՔՈՒՄ ՀԱՄԵՐԱՇԽՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ՄԱՍԻՆ» արտահայտությունը։ Սույն առաջարկի հիմքում ընկած է Նախագծի հիմնավորմամբ ընդունված մոտեցումը՝ հրաժարվել բռնություն գործադրած եւ բռնության ենթարկված սուբյեկտների հաշտեցման ընթացակարգի կիրառումից, քանզի վերջինս հակադրվում է ընտանեկան բռնության դեպքերի բարձր հանրային վտանգավորության, տուժողի բողոքից անկախ քրեորեն հետապնդելի լինելու, համաչափ եւ արդարացի ներգործության միջոցներ պահանջելու սահմանված ուղենիշերի հետ: Օրենքի գործող վերնագրում «ԵՎ ԸՆՏԱՆԻՔՈՒՄ ՀԱՄԵՐԱՇԽՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ՄԱՍԻՆ» արտահայտությունը ներառված է նկատի ունենալով հենց հաշտեցման ընթացակարգի վերաբերյալ կարգավորումները, քանզի «վերականգնել» նշանակում է դարձի բերել անցյալում գոյություն ունեցածը։ Հետեւաբար Նախագծով սահմանվող կարգավորումների պարագայում, երբ հաշտեցման ընթացակարգի վերաբերյալ կարգավորումներ նախատեսող հոդվածները ճանաչվել են ուժը կորցրած, Օրենքի վերնագրում նման արտահայտության ներառումը այլեւս նպատակահարմար չի կարող լինել, քանզի «Նորմատիվ իրավական ակտերի մասին օրենքի» 12-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն. «Նորմատիվ իրավական ակտը ունենում է վերնագիր, որը համապատասխանում է նորմատիվ իրավական ակտի բովանդակությանը:»։ 3. Նախագծի 5-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսվող Օրենքի 3-րդ հոդվածի նոր խմբագրությամբ շարադրվող 2-րդ մասի 1-ին կետի համաձայն. «1) ֆիզիկական բռնություն՝ անձի կամքին հակառակ ֆիզիկական բնույթի բռնի արարքը՝ ներառյալ բժշկական, այդ թվում հոգեբուժական բնույթի միջամտությունների ենթարկվելուն պարտադրելը, բժշկական օգնություն ստանալուց զրկելը կամ նման օգնությանը խոչընդոտելը, ֆիզիկական ցավ պատճառելը, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի իմաստով՝ սպանությունը, առողջությանը ծանր, միջին ծանրության կամ թեթեւ վնաս պատճառելը, ազատությունից ապօրինի զրկելը, ֆիզիկական ներգործությունը, ֆիզիկական ուժեղ ցավ պատճառելը.»: «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 16-րդ հոդվածի 7-րդ մասով նախատեսվում է, որ եթե նորմատիվ իրավական ակտում նշված նորմի կիրառումը պայմանավորված է «ինչպես նաեւ» բառերով բաժանված պայմաններով, ապա «ինչպես նաեւ» բառերից հետո շարադրված պայմանները համարվում են նախկին պայմանների հետ չկապված պայմաններ: Այսինքն կարող ենք եզրակացնել, որ Նախագծով նախատեսվում է բացի Օրենսգրքով նախատեսված սպանության, առողջությանը ծանր, միջին ծանրության կամ թեթեւ վնաս պատճառելու, ազատությունից ապօրինի զրկելու, ֆիզիկական ներգործություն, ֆիզիկական ուժեղ ցավ պատճառելու հանցակազմերը պարունակող արարքներից ֆիզիկական բռնություն որակել ֆիզիկական բնույթի այլ բռնի արարքները: Օրենսգրքի 195-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսվել է ֆիզիկական ներգործություն հանցակազմի օբյեկտիվ կողմի հատկանիշները, այն է՝ 1) Հարվածներ հասցնելը կամ 2) բռնի այլ գործողություններ կատարելը, 3) չեն առաջացել Օրենսգրքի 171-րդ հոդվածով նախատեսված հետեւանքները: Այսինքն ֆիզիկական ցանկացած բռնի արարք, անկախ հետեւանք առաջացնելու հանգամանքից, կարող է որակվել անձի նկատմամբ ֆիզիկական ներգործություն: Ընդ որում, հանցակազմը որակյալ դարձնող է նույն արարքը մերձավոր ազգականի կողմից կատարվելու հանգամանքը: Հետեւանքներ առաջացնելու պարագայում ֆիզիկական բնույթի բռնի գործողությանը որակում կտրվի Օրենսգրքի այլ հոդվածով նախատեսված հանցակազմի շրջանակում: Ուստի Նախագծի 5-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսվող Օրենքի 3-րդ հոդվածի նոր խմբագրությամբ շարադրվող 2-րդ մասի 1-ին կետում անձի կամքին հակառակ ֆիզիկական բնույթի բռնի արարքը Օրենսգրքով նախատեսված հանցակազմերից զատ սահմանելու անհրաժեշտություն չկա եւ առաջարկում ենք ֆիզիկական բռնության հասկացության բացահայտման ժամանակ հղում տալ Օրենսգրքին, քանզի ցանկացած ֆիզիկական բնույթի բռնի արարք որակվելու է Օրենսգրքով նախատեսված հանցակազմերի շրջանակում: Նույն դիտարկումը վերաբերելի է նաեւ Նախագծի 5-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսվող Օրենքի 3-րդ հոդվածի նոր խմբագրությամբ շարադրվող 2-րդ մասի 2-րդ կետով նախատեսվող «անձի կամքին հակառակ սեքսուալ բնույթի գործողություններ, այդ թվում՝ անձի սեռական օրգաններին եւ մարմնի մասերին անցանկալի հպումները, անձին երրորդ անձի հետ սեռական բնույթի գործողություններում ներգրավելը» արարքները Օրենսգրքով նախատեսվող սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված հանցանքներից առանձին սահմանելուն: Նշված արարքները որակվում են Օրենսգրքի 198-րդ եւ 199-րդ հոդվածներով, քանզի վերջիններիս օբյեկտիվ կողմը ընդգրկում է սեռական հարաբերությունը կամ սեքսուալ բնույթի այլ գործողությունները, այդ թվում` սեռական հարաբերության նմանակումը կամ սեռական կարիքները բավարարելը, որոնք կատարվել են հանցագործությունից տուժած անձի կամքին հակառակ կամ նրա կամքն անտեսելով` հանցագործությունից տուժած անձի կամ այլ անձի նկատմամբ բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով կամ հանցագործությունից տուժած անձի անօգնական վիճակն օգտագործելով կամ նման գործողությունների հարկադրելով: 4. Հարկ է նկատել, նաեւ որ Նախագծի 5-րդ հոդվածի 2-րդ մասով՝ Օրենքի 3-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետը նոր խմբագրությամբ շարադրելու արդյունքում նախատեսվող կարգավորմամբ՝ ֆիզիկական բռնության վերաբերյալ նշում կատարելիս կիրառվում են «անձի կամքին հակառակ» եւ «բռնի» հասկացությունները, որպես արարքը որոշակիացնող հատկանիշներ: Բռնի արարքների դեպքում քննարկվող հատկանիշների միաժամանակյա կիրառությունը բացառվում է, ինչը բխում է այն տրամաբանությունից, որ արարքի բռնի համարվելու հիմնական հատկանիշը հանդիսանում է այդ արարքը անձի նկատմամբ նրա կամքի բացակայությամբ իրականացնելը: Հիմք ընդունելով վերոգրյալն՝ առաջարկում ենք վերանայել Նախագծի 5-րդ հոդվածի 2-րդ մասով՝ Օրենքի 3-րդ հոդվածի 2-րդ մասի նոր խմբագրությաբ շարադրվող 1-ին կետի կարգավորումը: 5. Նախագծի 5-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսվող «վերահսկողություն կիրառելը» որպես հոգեբանական բռնության ակտ դիտարկելը կարող է խնդրահարույց լինել, քանզի վերջինս շատ ընդհանրական եւ անորոշ հասկացությունն է եւ վիճելի է լինելու որոշակի իրավիճակներ անձի կողմից մեկ այլ անձի նկատմամբ վերահսկողություն կիրառելու դեպք որակելը: Իրավակիրառ գործունեության ընթացքում խնդիրներից խուսափելու նպատակով առաջարկում ենք հստակեցնել՝ ինչ բնույթի վերահսկողությունն է ակնկալվում որակել որպես հոգեբանական բռնություն։ 6. Նախագծի 6-րդ հոդվածով նախատեսվող Օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասում նոր խմբագրությամբ շարադրվող 1-ին կետում «որդեգրող ծնողը» արտահայտության փոխարեն առաջարկում ենք օգտագործել «որդեգրողը» ձեւակերպումը՝ ուղորդվելով Հայաստանի Հանրապետության ընտանեկան օրենգրքով նախատեսվող կարգավորումներով։ 7. Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 21-րդ հոդվածի 2-րդ մասով, այն է՝ «Արգելվում են նորմատիվ իրավական ակտում կատարել բառերի կամ տերմինների անհարկի կրճատումներ, ինչպես նաեւ բառերի կամ տերմինների հապավումներ:» առաջարկում ենք Նախագծի 6-րդ հոդվածով նախատեսվող Օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասում նոր խմբագրությամբ շարադրվող 3-րդ կետում «ՀՀ» բառը փոխարինել «Հայաստանի Հանրապետության» բառերով: 8. Նախագծի 6-րդ հոդվածով նախատեսվող Օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասում նոր խմբագրությամբ շարադրվող 3-րդ կետի համաձայն՝ «ապաստարան (ընտանիքում եւ կենցաղային բռնության ենթարկված անձի հոգածության կենտրոն)՝ ընտանիքում եւ կենցաղային բռնության ենթարկվածներին եւ նրանց խնամքի տակ գտնվող անձանց՝ սույն օրենքով սահմանված դեպքերում տրամադրվող անվտանգ ժամանակավոր կացարան, հավաստագրված Լիազոր մարմնի կողմից, որտեղ շահառուները ստանում են ՀՀ օրենսդրությամբ նախատեսված սոցիալական ծառայություններ.»: Ցանկանում ենք նշել, որ օգտագործվող «շահառու» հասկացությունը բացահայտվում է Օրենքի 20-րդ հոդվածի 5-րդ մասում, ըստ որի՝ «Ընտանինիքում բռնության ենթարկվածներն իրենց դիմումի դեպքում իրենց խնամքի տակ եղող անձանց հետ (այսուհետ՝ շահառուներ) կարող են ապաստարանում տեղավորվել, եթե առկա է բռնության կրկնման կամ շարունակման վտանգի վերաբերյալ հիմնավոր ենթադրություն:»: «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 21-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ «Նորմատիվ իրավական ակտում հաճախակի կիրառվող երկար արտահայտությունները նույն նորմատիվ իրավական ակտում կարող են սահմանվել կրճատ տարբերակով` իրավական ակտում առաջին իսկ կիրառումից հետո նախատեսելով կամ տվյալ արտահայտության սահմանումը, կամ փակագծերում նշելով կրճատ տարբերակը:»: Ելնելով վերոգրյալից եւ արձանագրելով այն փաստը, որ Նախագծի 6-րդ հոդվածով նախատեսվող Օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասում նոր խմբագրությամբ շարադրվող 3-րդ կետում օգտագործվող հասկացությունը իր առաջին իսկ կիրառումից հետո չի սահմանվել կրճատ տարբերակով, առաջարկում ենք Նախագծի 6-րդ հոդվածով նախատեսվող Օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասում նոր խմբագրությամբ շարադրվող 3-րդ կետը համապատասխանեցնել Օրենքի 20-րդ հոդվածի 5-րդ մասին: Նույն դիտարկումը վերաբերում է նաեւ Նախագծի 6-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսվող Օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասում նոր խմբագրությամբ շարադրվող 2-րդ կետին, քանզի Օրենքի 13-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետում լիազոր հանրապետական գործադիր մարմին հասկացության կողքին փակագծերում նախատեսվում է նրա կրճատ տարբերակը, այն է՝ Լիազոր մարմին, եւ վերջինս «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 21-րդ հոդվածի 4-րդ մասի իմաստով կարող է որպես Օրենքում հաճախակի հանդիպող երկար արտահայտության կրճատ տարբերակ օգտագործվել միայն 13-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետում սահմանվելուց հետո, այսինքն առաջին օգտագործումից հետո միայն։ Առաջարկում ենք սույն նկատառման հաշվառմամբ ապահովել Նախագծի համապատասխանությունը Օրենքին եւ պահպանել «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 21-րդ հոդվածի 4-րդ մասի պահանջը։ 9. «Նորմատիվ իրավական կատերի մասին» օրենքի 14-րդ հոդվածի 7-րդ մասի համաձայն՝ «Օրենսդրական ակտի հոդվածները, մասերը եւ կետերը համարակալվում են արաբական թվանշաններով:»։ Ուստի առաջարկում ենք Նախագծի 8-րդ հոդվածի 1-ին մասում Օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասին հղում տալ օգտագործելով «1-ին» ձեւակերպումը։ 10. Նախագծի 8-րդ հոդվածի 1-ին մաով նախատեսվող Օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասում նոր խմբագրությամբ շարադրվող առաջին նախադասության համաձայն. «Նախազգուշացումը կիրառվում է այն դեպքերում, երբ բռնության դեպքը տեղի է ունեցել առաջին անգամ, առկա չէ հիմնավոր ենթադրություն բռնության կրկնման կամ շարունակման անմիջականորեն սպառնացող վտանգի մասին եւ անհետաձգելի միջամտության հիմքերն առկա չեն:»: Օրենքի գործող խմբագրությամբ նախազգուշացումը կիրառվում է այն դեպքում, երբ բռնություն գործադրածի արարքը հանցակազմ չի պարունակում: Առաջարկում ենք Նախագծի 8-րդ հոդվածի 1-ին մասում առաջնորդվել նույն մոտեցմամբ եւ նախազգուշացման կիրառման հնարավոր դեպքերի կողքին հանցագործության կատարման փաստը որպես բացառող հանգամանք եւս նախատեսել, քանզի հանցանքը այնպիսի բարձր հանրային վտանգավորությամբ օժտված արարք է, որ նրա առկայության պարագայում նախազգուշական միջոցի կիրառման մյուս պայմանների առկայությունը գործնականում դառնալու է իմաստազուրկ: 11. Նախագծի 8-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսվում է մասով Օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ՝ «Նախազգուշացում կիրառելու մասին ոստիկանության իրավասու ծառայողի կայացրած պատճառաբանված որոշման պատճենը ընտանիքում եւ կենցաղային բռնություն գործադրած անձին հանձնվում է ստորագրությամբ՝ առձեռն: Դեպքի վայրում նրա բացակայության դեպքում որոշման բովանդակությունը նրան պարզաբանվում է հեռախոսակապի միջոցով, իսկ դրա անհնարինության դեպքում որոշման պատճենն ուղարկվում է նրա էլեկտրոնային փոստին կամ հաշվառման վայր՝ պատվիրված փոստի միջոցով: Նախազգուշացումն ուժի մեջ է մտնում սույն հոդվածով սահմանված եղանակներից որեւէ մեկով ծանուցելու պահից:»: «Ինտերնետով հրապարակային եւ անհատական ծանուցման մասին» օրենքի 10-րդ հոդվածի համաձայն՝ «Օրենքով կամ ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտով սահմանված այն դեպքերում, երբ նախատեսվում է անհատական ծանուցում, անձը համարվում է պատշաճ ծանուցված նաեւ այն դեպքում, երբ տեղեկատվությունն ուղարկվել է (...), եւ առկա է այն կարդալու մասին էլեկտրոնային հավաստում:»: Նշված որոշումները առաջացնում են որոշակի իրավական հետեւանքներ անձի համար, ուստի կարեւոր է ոչ միայն վերջինիս ծանուցված լինելը համապատասխան որոշումների մասին, այլ նաեւ՝ ծանուցված լինելու վերաբերյալ հավաստման առկայությունը: Առաջարկում ենք անձի ծանուցման պատշաճության բաղադրիչն ապահովելու նպատակով Նախագծի 8-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսվող նոր խմբագրությամբ շարադրվող Օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ մասը եւ Նախագծի 9-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսվող Օրենքի 7-րդ հոդվածում նոր լրացվող նախադասությունը լրամշակել՝ ապահովելով բռնություն գործադրած անձի պատշաճ ծանուցվելու իրավունքը եւ այդ փաստի վերաբերյալ հավաստում ստանալը: Նույն դիտարկումը վերաբերում է նաեւ Նախագծի 9-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսվող Օրենքի 7-րդ հոդվածում նոր լրացվող նախադասությանը, որտեղ ընտանիքում եւ կենցաղային բռնության ենթարկված անձին նախատեսվում անհետաձգելի որոշման պատճեն ուղարկել ի թիվս այլնի՝ էլեկտրոնային փոստով։ 12. Նախագծի 9-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսվող Օրենքի 7-րդ հոդվածի 1-ին մասում նոր խմբագրությամբ շարադրվող առաջին նախադասության համաձայն՝ «Եթե ընտանիքի մեկ անդամը, զուգընկերը կամ նախկին զուգընկերը մյուսի նկատմամբ բռնություն է կիրառել, այդ թվում՝ երեխայի ներկայությամբ, եւ առկա է հիմնավոր ենթադրություն բռնության կրկնման կամ շարունակման անմիջականորեն սպառնացող վտանգի մասին, ապա ընտանիքի մյուս անդամի, զուգընկերոջ կամ նախկին զուգընկերոջ կյանքի եւ առողջության ապահովման նպատակով ոստիկանության իրավասու ծառայողն անհապաղ կայացնում է անհետաձգելի միջամտության որոշում:»։ Ցանկանում ենք նշել, որ «այդ թվում՝ երեխայի ներկայությամբ» արտահայտության կիրառումը Նախագծի 9-րդ հոդվածի 1-ին մասում իմաստազուրկ է, քանի որ Նախագծի 9-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն անհետաձգելի միջամտության որշոման կայացման պայմաններն են՝ 1) ընտանիքի մեկ անդամի, զուգընկերոջ կամ նախկին զուգընկերոջ կողմից բռնության կիրառումը, 2) բռնության կրկնման կամ շարունակման անմիջականորեն սպառնացող վտանգի մասին հիմնավոր ենթադրությունը, 3) ընտանիքի մյուս անդամի, զուգընկերոջ կամ նախկին զուգընկերոջ կյանքի եւ առողջության ապահովման նպատակ։ Այս համատեքստումը, բռնությունը կատարվել է երեխայի ներկայությամբ թե ոչ, իրավական նշանակություն չունի, քանզի անհետաձգելի միջամտության որոշումը իրավասու ծառայողի կողմից կայացվելու է միայն նշված պայմանների միաժամանակյա առկայության պարագայում։ Ուստի առաջարկում ենք Նախագծի 9-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսվող Օրենքի 7-րդ հոդվածի 1-ին մասում նոր խմբագրությամբ շարադրվող առաջին նախադասությունից հանել «այդ թվում՝ երեխայի ներկայությամբ» արտահայտությունը։ 13. Նախագծի 9-րդ հոդվածի 3-րդ մասում առաջարկում ենք ապահովել նախադասության ճիշտ շարադասությունը: 14. Ըստ Նախագծի 12-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսվող Օրենքի 11-րդ հոդվածի նոր խմբագրությամբ շարադրվող 1-ին մասի՝ «Ընտանիքում եւ կենցաղային բռնություն գործադրած անձը, որի նկատմամբ կայացվել է նախազգուշացման, անհետաձգելի միջամտության կամ պաշտպանական որոշում, ինչպես նաեւ ընտանիքում եւ կենցաղային բռնության հետ կապված հանցանքի համար դատվածություն ունեցող անձը ոստիկանության կողմից վերցվում են կանխարգելիչ հաշվառման:»։ Օրենքի 11-րդ հոդվածից պարզ է դառնում, որ կանխարգելիչ հաշվառման ընթացքում իրավասու մարմնի կողմից իրականացվում է մշտադիտարկում։ Օրենքի գործող խմբագրությունը նախատեսում է, որ մշտադիտարկումը այս անձանց շրջանում իրականացվում է Լիազոր մարմնի կամ ներքին գործերի նախարարի սահմանած կարգով, սակայն Նախագծով նման կարգավորում նախատեսված չէ: Նախագծով նախատեսվող փոփոխության կատարման պարագայում կառաջանա ընտանիքում եւ կենցաղային բռնություն գործադրած անձի նկատմամբ մշտադիտարկում իրականացնելու կարգի վերաբերյալ Օրենքի կարգավորման բաց։ Ուստի առաջարկում ենք լրամշակել Նախագծի 12-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսվող Օրենքի 11-րդ հոդվածի նոր խմբագրությամբ շարադրվող 1-ին մասը՝ ապահովելով օրենսդրական կարգավորման լիարժեքությունը։ 15. Ըստ Նախագծի 12-րդ հոդվածի 5-րդ մասով նախատեսվող Օրենքի 11-րդ հոդվածի նոր խմբագրությամբ շարադրվող 4-րդ մասի՝ «4. Հոգեկան առողջության կենտրոնում հաշվառված անձանց նկատմամբ կանխարգելիչ բնույթի աշխատանքներն իրականացվում են Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության համապատասխան մասնագետի որոշմամբ՝ ոստիկանությանը ներկայացված գրության հիման վրա՝ հոգեբույժի պարտադիր մասնակցությամբ:»։ Ցանկանում ենք նշել, որ «Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության համապատասխան մասնագետի որոշում» արտահայտությունը բավական անորոշ է եւ կարող է հետագայում խնդրահարույց լինել՝ թե ում կողմից պետք է տրվի որոշումը։ Ըստ էության, խոսքը վերաբերում է համապատասխան հոգեկան առողջության խնդրի մասնագետի թույլտվությանը, սակայն Նախագծով առաջարկվող ձեւակերպմամբ խնդրահարույց է դառնում այն հարցը, թե ով կարող է Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության անունից նման գրություն ներկայացնել ոստիկանություն։ Ուստի առաջարկում ենք Նախագծի 12-րդ հոդվածի 5-րդ մասով նախատեսվող Օրենքի 11-րդ հոդվածում նոր խմբագրությամբ շարադրվող 4-րդ մասը լրամշակել՝ ապահովելով նախատեսվող գործընթացի հստակությունը։ 16. Նախագծի 15-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսվող Օրենքի 14-րդ հոդվածում նոր խմբագրությամբ շարադրվող 1-ին մասում օգտագործվում է «կառավարություն» հասկացությունը՝ մինչդեռ Նախագծի եւ Օրենքի մյուս հոդվածներում օգտագործվում է «Կառավարություն» ձեւակերպումը։ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 15-րդ հոդվածի 1-ին եւ 2-րդ մասերի համաձայն՝ «Նորմատիվ իրավական ակտում միեւնույն միտքն արտահայտելիս կիրառվում են միեւնույն բառերը, տերմինները կամ բառակապակցությունները` որոշակի հերթականությամբ:»: Հիմք ընդունելով վերոգրյալն՝ առաջարկում ենք Նախագծում միեւնույն միտքն արտայատելիս գործածել միեւնույն բառը։ 17. Նախագծի 15-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսվող Օրենքի 14-րդ հոդվածում նոր խմբագրությամբ շարադրվող 1-ին մասի 6-րդ կետի համաձայն՝ « Լիազոր մարմինը (...) հիմնադրում է ապաստարաններ եւ աջակցության կենտրոններ, ոչ առեւտրային իրավաբանական անձանց հետ կնքում ապաստարանի եւ աջակցության կենտրոնի ֆինանսավորման պայմանագիր՝ կառավարության սահմանած պայմանագրի օրինակելի ձեւի հիման վրա եւ վերահսկողություն իրականացնում իր կողմից մասնակի կամ ամբողջապես ֆինանսավորվող ապաստարանների գործունեության նկատմամբ, այդ թվում՝ ֆինանսական միջոցների օգտագործման մասով.»։ Ցանկանում ենք ուշադրություն հրավիրել այն հանգամանքին, որ Նախագծի 6-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսվող Օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասում նոր խմբագրությամբ շարադրվող 2-րդ կետի համաձայն՝ «աջակցության կենտրոն՝ ընտանիքում եւ կենցաղային բռնության կամ ենթադրաբար ընտանիքում եւ կենցաղային բռնության ենթարկված անձանց, իսկ անհրաժեշտության դեպքում այդ անձանց ընտանիքների անդամներին սոցիալական աջակցություն տրամադրող կազմակերպություն՝ հավաստագրված Լիազոր մարմնի կողմից.»։ Այսինքն, Նախագծի 6-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսվող Օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասում նոր խմբագրությամբ շարադրվող 2-րդ կետի համաձայն աջակցության կենտրոնները միայն հավաստագրվում են Լիազոր մարմնի կողմից, սակայն Նախագծի 15-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսվող Օրենքի 14-րդ հոդվածում նոր խմբագրությամբ շարադրվող 1-ին մասի 6-րդ կետի համաձայն Լիազոր մարմինը ձեռք է բերում նաեւ իրավասություն հիմնադրել նման աջակցության կենտրոն։ Ընդ որում ցանկանում ենք նշել, որ Լիազոր մարմնի կողմից չեն կարող հիմնադրվել աջակցության կենտրոններ պետական ոչ առեւտրային կազմակերպության կարգավիճակով, ինչպես նշում է Նախագծի հիմնավորումը, քանզի «Պետական ոչ առեւտրային կազմակերպությունների մասին» օրենքի 9-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն. «Պետական կազմակերպության հիմնադիր (այսուհետ` հիմնադիր) կարող է հանդիսանալ միայն Հայաստանի Հանրապետությունը` ի դեմս կառավարության:»: Մինչդեռ Օրենքում Լիազոր մարմնի դերում հանդես է գալիս սոցիալական հարցերի ոլորտում լիազոր հանրապետական գործադիր մարմինը: Ելնելով վերոգրյալից՝ առաջարկում ենք Նախագծի 15-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսվող Օրենքի 14-րդ հոդվածում նոր խմբագրությամբ շարադրվող 1-ին մասի 6-րդ կետը եւ Նախագծի 6-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսվող Օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասում նոր խմբագրությամբ շարադրվող 2-րդ կետը համապատասխանեցնել միմյանց եւ «Պետական ոչ առեւտրային կազմակերպությունների մասին» օրենքի պահանջներին։ 18. Նախագծի 15-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսվող Օրենքի 14-րդ հոդվածում նոր խմբագրությամբ շարադրվող 2-րդ մասի համաձայն՝ «Լիազոր մարմնի ղեկավարին կից գործում է Ընտանիքում եւ կենցաղային բռնության կանխարգելման խորհուրդը, որը նրան առաջարկություններ է ներկայացնում ընտանիքում եւ կենցաղային բռնության կանխարգելման բնագավառում պետական ռազմավարության, դրանից բխող ծրագրերի, օրենսդրական բարեփոխումների, հանրության իրազեկման միջոցառումների եւ այլ հարցերի վերաբերյալ: Խորհրդի անդամներն իրենց գործունեությունն իրականացնում են հասարակական հիմունքներով: Խորհրդի կազմում ընդգրկվում են՝ 1)պետական կառավարման համակարգի մարմինների, Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի, դատախազության ներկայացուցիչներ. 2) հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ. 3) աջակցության կենտրոնների եւ ապաստարանների ներկայացուցիչներ:»։ Գտնում ենք, որ Նախագծով նախատեսվող կարգավորումները Ընտանիքում եւ կենցաղային բռնության կանխարգելման խորհրդի վերաբերյալ լիարժեք չեն, քանզի, ի տարբերություն Օրենքի գործող խմբագրության, Նախագծի 15-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսվող Օրենքի 14-րդ հոդվածում նոր խմբագրությամբ շարադրվող 2-րդ մասով չեն նախատեսվում Ընտանիքում եւ կենցաղային բռնության կանխարգելման խորհրդի կազմում անդամների համամասնության կամ ընտրման ներկայացվելու վերաբերյալ կարգավորումներ 19. Նախագծի 16-րդ հոդվածի 1-ին մասում նախատեսվում է նոր խմբագրությամբ շարադրել Օրենքի 15-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը, սակայն նախատեսվող փոփոխությունը ընդգրկել է նաեւ Օրենքի 15-րդ հոդվածի 1-ին մասը։ Առաջարկում ենք նախ նախատեսել Օրենքի 15-րդ հոդվածի 1-ին մասում փոփոխություն, ապա միայն հետո՝ Օրենքի 15-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետում՝ ապահովելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքով նախատեսվող հղումների կատարման կանոնները: 20. Նախագծի 16-րդ հոդվածով նախատեսվող Օրենքի 15-րդ հոդվածի 1-ին մասում նոր խմբագրությամբ շարադրվող 1-ին կետի համաձայն՝ «Ներքին գործերի նախարարությունը ( ) ապահովում է ընտանիքում բռնության կանխարգելման եւ ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության բնագավառում ոստիկանության իրավասու ծառայողների վերապատրաստումը, որի կարգը սահմանում է ներքին գործերի նախարարը. մասնագիտացված ստորաբաժանման հատուկ համազգեստը սահմանում է Կառավարությունը, իսկ վերապատրաստման կարգը եւ գործունեության այլ առանձնահատկությունները՝ ներքին գործերի նախարարը:»։ Առաջարկում ենք Նախագծի 16-րդ հոդվածով նախատեսվող Օրենքի 15-րդ հոդվածի 1-ին մասում նոր խմբագրությամբ շարադրվող 1-ին կետում Նախագծի որդեգրած ընդհանուր տրամաբանության պահպանման նպատակով «ընտանիքում» բառերից հետո ավելացնել «եւ կենցաղային» բառը։ Առաջարկի հիմքում ընկած է այն հանգամանքը, որ Նախագծի 2-րդ հոդվածով նախատեսվող լրացումը չի կարող տարածվել նոր խմբագրությամբ շարադրվող դրույթների վրա: Միաժամանակ Նախագծի 16-րդ հոդվածով նախատեսվող Օրենքի 15-րդ հոդվածի 1-ին մասում նոր խմբագրությամբ շարադրվող 1-ին կետի առնչությամբ ցանկանում ենք նշել, որ «մասնագիտացված ստորաբաժանման հատուկ համազգեստը սահմանում է Կառավարությունը» միտքը անհասկանալի է Նախագծի 16-րդ հոդվածով նախատեսվող Օրենքի 15-րդ հոդվածի 1-ին մասում նոր խմբագրությամբ շարադրվող 1-ին կետի ընդհանուր մտքի համատեքստում եւ իմաստային առումով կապակցված չէ նախադասության մյուս մասին։ Առաջարկում ենք ոստիկանական ծառայողների վերապատրաստմանը վերաբերող կարգավորումներից հետո առանձին նախադասությամբ սահմանել՝ ինչ ստորաբաժանման մասին է խոսքը, ապա նախատեսել համազգեստի սահմանման իրավասություն ունեցող մարմնին։ 21. Նախագծի 16-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսվող Օրենքի 15-րդ հոդվածի 1-ին մասում նոր խմբագրությամբ շարադրվող 2-րդ կետի համաձայն՝ «Ներքին գործորի նախարարությունը ( )սահմանում է կանխարգելիչ հաշվառման վերցնելու կարգը, ինչպես նաեւ կանխարգելիչ հաշվառման շրջանակում ընտանիքում եւ կենցաղային բռնություն գործադրելը կանխարգելելու նպատակով ամսական առնվազն մեկ հանդիպում ունենում հաշվառված անձանց հետ.»։ Այսինքն, կանխարգելիչ հաշվառման շրջանակում ընտանիքում եւ կենցաղային բռնություն գործադրելը կանխարգելելու նպատակով ամսական առնվազն մեկ հանդիպում հաշվառված անձանց հետ ունենալու պարտականությունը, ըստ Նախագծի 16-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսվող Օրենքի 15-րդ հոդվածի 1-ին մասում նոր խմբագրությամբ շարադրվող 2-րդ կետի կրում է Ներքին գործերի նախարարությունը։ Մինչդեռ Նախագծի 12-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսվող Օրենքի 11-րդ հոդվածում նոր խմբագրությամբ շարադրվող 3-րդ մասի համաձայն նման պարտականություն ունի ոստիկանության իրավասու ծառայողը։ Առաջարկում ենք ապահովել Նախագծի 16-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսվող Օրենքի 15-րդ հոդվածի 1-ին մասում նոր խմբագրությամբ շարադրվող 2-րդ կետի եւ Նախագծի 12-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսվող Օրենքի 11-րդ հոդվածում նոր խմբագրությամբ շարադրվող 3-րդ մասի համապատասխանությունը միմյանց։ 22. Նախագծի 18-րդ հոդվածով նախատեսվում է Օրենքի 17-րդ հոդվածը շարադրել նոր խմբագրությամբ, որտեղ առողջապահության ոլորտի պետական կառավարման համակարգի լիազոր մարմնի լիազորությունները սահմանափակվել են միայն ընտանիքում եւ կենցաղային բռնության ենթարկված անձանց պաշտպանության բնագավառում՝ ի տարբերության Օրենքի, որտեղ առողջապահության ոլորտի պետական կառավարման համակարգի լիազոր մարմինը լիազորություններ ունի նաեւ ընտանիքում բռնության կանխարգելման բնագավառում։ Ցանկանում ենք նշել, որ ընտանիքում բռնության կանխարգելման բնագավառում առողջապահության ոլորտի պետական կառավարման համակարգի լիազոր մարմնի լիազորությունների սահմանափակումը ունի լրացուցիչ հիմնավորման կարիք։ 23. Նախագծի 19-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսվում է ուժը կորցրած ճանաչել Օրենքի 19-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետը, որի ուժով աջակցության կենտրոնը Լիազոր մարմնի սահմանած կարգի համաձայն՝ կազմակերպում է ընտանիքում բռնություն գործադրած անձանց ռեաբիլիտացիան, այդ թվում՝ նախազգուշացման եւ անհետաձգելի միջամտության որոշումների պատճեններն ստանալուց հետո հնարավորին չափ սեղմ ժամկետում ընտանիքում բռնություն գործադրած անձին առաջարկում է ստանալ ռեաբիլիտացիոն ծրագրի մաս կազմող համապատասխան աջակցություն եւ մասնակցել որոշակի միջոցառումների։ Նախագծի 14-րդ հոդվածով նախատեսվող Օրենքի 13-րդ հոդվածում նոր լրացվող 3-րդ մասով միայն նախատեսվում է բռնություն գործադրած անձանց ռեաբիլիտացիոն ծրագիրը Կառավարության կողմից հաստատելու իրավասությունը, սակայն Նախագծի 19-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսվող փոփոխության պարագայում չկարգավորված է մնում այն հարցը, թե Կառավարության կողմից հաստատված ռեաբիլիտացիոն ծրագիրը ում կողմից է իրականացվելու։ Հիմք ընդունելով վերոգրյալը առաջարկում ենք լրամշել Նախագծով սահմանվող կարգավորումները։ 24. «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 14-րդ հոդվածի 7-րդ մասի համաձայն՝ «Օրենսդրական ակտի հոդվածները, մասերը եւ կետերը համարակալվում են արաբական թվանշաններով: Հոդվածում ենթակետերը համարակալվում են հայերենի այբուբենի փոքրատառերով: Հոդվածների եւ մասերի համարները տեքստից բաժանվում են միջակետերով, իսկ հոդվածների կետերի համարները` փակագծերով: Հոդվածում ենթակետի` հայերենի այբուբենի փոքրատառերով նշված համարները տեքստից բաժանվում են միջակետով:»։ Առաջարկում ենք սույն պահանջը ապահովել Նախագծի ողջ տեքստում՝ միասնական մոտեցմամբ։ 25. «Նորմատիվ իրավական կատերի մասին» օրենքի 14-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ «Օրենսդրական ակտերում հոդվածները բաժանվում են «մասեր» կոչվող միայն համարակալված պարբերությունների: Հոդվածների մասերը կարող են բաժանվել միայն համարակալված կետերի, կետերը` միայն համարակալված ենթակետերի:»։ Նշված պահանջը առաջարկում ենք ապահովել Նախագծի 19-րդ եւ 20-րդ հոդվածներում։ 26. «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածում «Քրեական» բառը առաջարկում ենք գրել «քրեական» տեսքով՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 12-րդ հոդվածի 2-րդ մասը։ Նույն դիտարկումը վերաբերելի է նաեւ իտարկումը վերաբերոլի է նաեւ «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքում լրացում եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածին, որտեղ «Քաղաքացիական» բառը առաջարկում ենք գրել «քաղաքացիական» տեսքով: 27. «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծով առաջարկվում է Օրենսգրքում մի շարք հանցագործությունների համար արարքը մերձավոր ազգականի կողմից կատարվելու հետ մեկտեղ ծանրացնող հանգամանք ճանաչել նաեւ նույն արարքը զուգընկերոջ կամ նախկին զուգընկերոջ կողմից կատարելը։ Հիմք ընդունելով այն հանգամանքը, որ Օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 18-րդ կետով սահմանվում է «մերձավոր ազգական» հասկացությունը՝ առաջարկում ենք նախատեսել նաեւ «զուգընկեր» հասկացության սահմանումը՝ ապահովելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 15-րդ հոդվածի 1-ին մասի պահանջը։ 28. «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածի 2-րդ մասով նախատեսվող Օրենսգրքի 71-րդ հոդվածի 1-ին մասի 10-րդ կետում կատարվող լրացման արդյունքում քրեական պատասխանատվությունը կամ պատիժը ծանրացնող հանգամանք է դիտարկվելու հանցանքն անձի ( ) կամ մերձավորի, զուգընկերոջ կամ նախկին զուգընկերոջ նկատմամբ կատարելը` կապված այդ անձի կողմից իր ծառայողական կամ մասնագիտական գործունեության կամ հասարակական պարտքը կատարելու հետ։ Առաջարկում ենք «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածի 2-րդ մասով նախատեսվող Օրենսգրքի 71-րդ հոդվածի 1-ին մասի 10-րդ կետում նախատեսվող լրացումը հանել, քանզի հանցանքն անձի զուգընկերոջ կամ նախկին զուգընկերոջ նկատմամբ կատարելը` կապված այդ անձի կողմից իր ծառայողական կամ մասնագիտական գործունեության կամ հասարակական պարտքը կատարելու հետ կարող է դիտարկվել որպես անձի մերձավորի նկատմամբ կատարված հանցանք՝ ղեկավարվելով Օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 19-րդ կետով, ըստ որի՝ «մերձավոր՝ յուրաքանչյուր ոք, որի կյանքը, առողջությունը, շահերը կամ բարեկեցությունը կարեւոր են անձի համար` պայմանավորված այդ անձի հետ ունեցած անձնական հարաբերություններով.», եւ հանցանք կատարած անձին մեղսագրվել Օրենսգրքի 71-րդ հոդվածի 1-ին մասի 10-րդ կետով նախատեսված ծանրացնող հանգամանքը՝ իր գործող խմբագրությամբ։ 29. «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծով առաջարկվում է մի շարք հանցագործությունների համար ծանրացնող հանգամանք նախատեսել, ի թիվս այլնի, նույն արարքը սեռով պայմանավորված ատելության, թշնամանքի կամ անհանդուրժողականության շարժառիթով կատարելը։ Առաջարկում ենք «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծով առաջարկվող մոտեցումը Օրենսգրքում միասնական արտահայտելու նպատակով առաջարկում ենք «կրոնով,» բառից հետո «սեռով» բառի լրացում կատարել նաեւ Օրենսգրքի 191-րդ հոդվածի 2-րդ մասի 9-րդ կետում 30. «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի 20-րդ հոդվածով նախատեսվող Օրենսգրքի 508-րդ հոդվածում նոր խմբագրությամբ շարադրվող 1-ին մասից առաջարկում ենք հանել «կամ կարճաժամկետ ազատազրկմամբ՝ առավելագույնը մեկ ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը մեկ տարի ժամկետով:» արտահայտությունը, քանզի վերջինս անհիմն կրկնություն է։ 31. Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքում լրացում եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածով նախատեսվող փոփոխությունը առաջարկում ենք փոփոխություն կատարել նաեւ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի 122-րդ հոդվածի 1.2-րդ մասում՝ «ընտանիքում» բառից հետո լրացնել «եւ կենցաղային» բառը։ 32. «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքում լրացում եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի 2-րդ հոդվածով նախատեսվում է պաշտպանական որոշման կայացման վերաբերյալ հայցադիմումին ներկայացվող պայմանների շարքում պատասխանողի եւ ենթադրաբար ընտանիքում բռնության ենթարկված անձի միջեւ ընտանիքում եւ արյունակցական կապերի մասին տեղեկություններ ներկայացնելու պահանջը դարձնել դիսպոզիտիվ։ Համաձայն լինելով Նախագծի հիմնավորմամբ առաջարկված մոտեցման հետ, որ այդ տեղեկությունները հիմնավորող փաստերը գուցեւ իրավիճակի հետ կապված առկա չլինեն հայցադիմում ներկայացնողի տիրապետության տակ՝ այնուամենայնիվ, գտնում ենք, որ այդպիսի տեղեկությունների բացակայության պայմաններում պաշտպանական որոշում կայացնելը կարող է խնդրահարույց լինել եւ հետագայում առաջացնել առանց նյութական հիմքի որոշումների առկայության։ Որպես կոնսենսուսային տարբերակ առաջարկում ենք նման տեղեկություն ներկայացնելու պահանջը ոչ թե հայցադիմումի ներկայացման պահին առաջադարել իրավունքի սուբյեկտին, այլ վարույթի ընթացքում՝ այլ ողջամիտ ժամկետում։ 33. «Հաշտարարության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի 2-րդ հոդվածով նախատեսվող «Հաշտարարության մասին» օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ մասում նոր խմբագրությամբ շարադրվող 5-րդ կետի համաձայն՝ «հաշտարարության կողմի՝ ընտանիքում եւ կենցաղային բռնության ենթարկված լինելու վերաբերյալ ողջամիտ կասկած հարուցող նշանների առկայության դեպքում ընտանիքում ենթադրաբար բռնության ենթարկված կողմին տեղեկացնել «Ընտանիքում եւ կենցաղային բռնության կանխարգելման, ընտանիքում եւ կենցաղային բռնության ենթարկված անձանց պաշտպանության եւ ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» օրենքով նախատեսված իրավունքների պաշտպանության եղանակների մասին:»։ Ցանկանում ենք նշել, որ «Հաշտարարության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի 2-րդ հոդվածով նախատեսվող «Հաշտարարության մասին» օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ մասում նոր խմբագրությամբ շարադրվող 5-րդ կետը ունի լրամշակման կարիք, քանզի նախատեսում է հաշտարարության կողմի՝ ընտանիքում եւ կենցաղային բռնության ենթարկված լինելու վերաբերյալ ողջամիտ կասկած հարուցող նշանների առկայության դեպքում միայն ընտանիքում բռնության ենթարկվածի նկատմամբ քայլեր ձեռնարկել։ Առաջարկում ենք «Հաշտարարության մասին» օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ մասում նոր խմբագրությամբ շարադրվող 5-րդ կետում «ընտանիքում» բառից հետո լրացնել «եւ կենցաղում» բառը։ 34. «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածում եւ «Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենգրքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածում Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի եւ Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրեսգրքի լրիվ անվանումներն առաջարկում ենք համապատասխանեցնել «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 18-րդ հոդվածի 5-րդ մասին, այն է՝ «Սահմանադրական օրենք չհանդիսացող օրենսգրքի լրիվ անվանումը հիշատակելիս հետեւյալ հաջորդականությամբ ներառվում են օրենքի ընդունման տարին, ամիսը (տառերով), ամսաթիվը, օրենսգրքի վերնագիրը եւ «օրենսգիրք» բառը, եթե վերնագիրը չի ներառում այն: Սահմանադրական օրենք չհանդիսացող օրենսգրքի կրճատ անվանումը հիշատակելիս նշվում է օրենսգրքի վերնագիրը եւ «օրենսգիրք» բառը, եթե վերնագիրը չի ներառում այն»: 35. «Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածից, «Սոցիալական աջակցության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածից եւ «Փաստաբանության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածից առաջարկում ենք հանել «(այսուհետ՝ Օրենք)» ձեւակերպումը՝ հիմք ընդունելով այն հանագմանքը, որ «Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծում, Սոցիալական աջակցության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծում եւ «Փաստաբանության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծում համապատսխանաբար «Պետական տուրքի մասին» օրենքին, «Սոցիալական աջակցության մասին» օրենքին եւ «Փաստաբանության մասին» օրենքին այլեւս հղում չի կատարվում: 36. «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածում, «Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենգրքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին, 2-րդ եւ 4-րդ հոդվածում, «Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածում եւ «Փաստաբանության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածում Օրենքին հղում կատարելիս առաջարկում ենք պահպանել «Նորմատիվ իրավկան ակտերի մասին» օրենքի 18-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջը, այն է՝ «Օրենքի լրիվ անվանումը հիշատակելիս հետեւյալ հաջորդականությամբ ներառվում են օրենքի վերնագիրը, օրենքի ընդունման տարին, ամիսը (տառերով), ամսաթիվը, հերթական համարը եւ «օրենք» բառը: Օրենքի կրճատ անվանումը հիշատակելիս դրանում նշվում է օրենքի վերնագիրը:» Եզրահանգում
Ամփոփելով փորձաքննության արդյունքները՝ կարող ենք նշել, որ Նախագծերի փաթեթով սահմանված կարգավորումները կարող են խնդրահարույց լինել իրավական որոշակիության տեսանկյունից: Միաժամանակ, ներկայացված առաջարկությունների հիման վրա, անհրաժեշտ է ապահովել Նախագծերի փաթեթով սահմանված կարգավորումների համապատասխանությունը միմյանց, «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության եւ ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» օրենքի, Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի, Հայաստանի Հանարապետության ընտանեկան օրենսգրքի, «Ինտերնետով հրապարակային եւ անհատական ծանուցման մասին» օրենքի, «Պետական ոչ առեւտրային կազմակերպությունների մասին» օրենքի, ինչպես նաեւ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի պահանջներին:
ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ ԶԵՄՖԻՐԱ ՀՈՎԱՍԱՓՅԱՆ Կատարող՝ Գ. Մուրադյան (հեռ.` 011-513-248) 04.01.2024թ.
Նախագծերի փաթեթին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին Նախագծերի փաթեթով նախատեսվող փոփոխությունները անհրաժեշտություն են առաջացնում լրացում կատարել «Ոստիկանության մասին» օրենքի 10-րդ հոդվածի 2-րդ պարբերությունում՝ «ընտանիքում» բառից հետո «եւ կենցաղային» բառը լրացնելով։
ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ ԶԵՄՖԻՐԱ ՀՈՎԱՍԱՓՅԱՆ Կատարող՝ Գ. Մուրադյան (հեռ.` 011-513-248) 04.01.2024թ.
Ներկայացված Նախագծերի փաթեթով առաջարկվում է փոփոխություններ եւ լրացումներ կատարել «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության եւ ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» օրենքում (այսւոհետ՝ Օրենք) եւ հարակից մի շարք օրենքներում, մասնավորապես՝ լրացնել օրենքի վերնագիրը, հստակեցնել առկա սահմանումները, դրանք համապատասխանեցնել ՀՀ Քրեական օրենսգրքի սահմանումներին, լրացնել նոր սահմանումներով, վերանայել համատեղ բնակվող եւ համատեղ չբնակվող ընտանիքի անդամներին տարանջատելու կարգավորումը, որպես բռնության ենթարկված անձ դիտարկել երեխային, ով անմիջականորեն ականատես է եղել բռնության կիրառմանը եւ/կամ կրել է այդ բռնության բացասական հետեւանքներն իր վրա (անուղղակի զոհեր), վերանայել անհետաձգելի միջամտության եւ պաշտպանական որոշման ժամկետները, ուժը կորցրած ճանաչել հաշտեցման ընթացակարգի վերաբերյալ սահմանումը, հստակեցնել կանխարգելիչ հաշվառման շրջանակում ընտանեկան բռնության դեպքերի մոնիթորինգի պատասխանատուների շրջանակը եւ մեխանիզմները, հստակեցնել ընտանեկան բռնության կանխարգելման եւ ընտանեկան բռնության ենթարկված անձանց պաշտպանության բնագավառում լիազոր մարմնի եւ մյուս դերակատարերի լիազորությունները, ինչպես նաեւ լուծել իրավակիրառ պրակտիկայում ի հայտ եկած մի շարք խնդիրներ: Ընդհանուր առմամբ Նախագծերի փաթեթը ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրներ չի պարունակում, սակայն հարկ ենք համարում նշել, որ «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության եւ ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծի 20-րդ հոդվածով առաջարկվող՝ Օրենքի 20-րդ հոդվածի նոր շարադրանքի երկրորդ նախադասության մեջ «անցկացվող մրցույթով» բառերն ավելորդ են (որոնք առաջարկում ենք հանել), քանի որ մրցույթը պետական գնումների իրականացման ընդամենը մեկ մեխանիզմն է, հետեւաբար՝ անիմաստ է դրա շեշտադրումը եւ պետական գնումների գործընթացի անհարկի սահմանափակումը: Նախագծերի փաթեթի վերաբերյալ այլ դիտողություններ եւ առաջարկություններ չկան: Եզրահանգում Նախագծերի փաթեթը ֆինանսատնտեսագիտական հիմնահարցերի տեսանկյունից որոշ հստակեցման կարիք ունի:
ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ ԱՐԹՈՒՐ ԹԱՄԱԶՅԱՆ Կատարող՝ Գ. Սաֆարյան (հեռ.` 011 513-343) 19.12.2023թ.
Ազգային ժողովի պատգամավորների կողմից ներկայացված Նախագծերի փաթեթով առաջարկվում է փոփոխություններ եւ լրացումներ կատարել «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության եւ ընտանիքում համերաշխության վերականգնման մասին օրենքում» (այսուհետ՝ Օրենք), համապատասխան փոփոխություններ եւ լրացումներ կատարելով նաեւ հարակից՝ «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում», «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքում», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում», «Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքում», «Պետական տուրքի մասին», «Սոցիալական աջակցության մասին», «Հաշտարարության մասին», «Փաստաբանության մասին», «Զենքի շրջանառության կարգավորման մասին», որի նպատակը ընտանեկան բռնության բոլոր դեպքերի բացահայտումն ու արդյունավետ կանխարգելումն է, ընտանեկան բռնության ենթարկված անձանց, այդ թվում՝ երեխաների արդյունավետ պաշտպանության ապահովումն ու աջակցության միջոցների տրամադրումը: Ընդհանուր առմամբ, Նախագծերի փաթեթով առաջարկվող փոփոխություններն ու լրացումները պայմանավորված են գործող իրավակարգավորումներում սահմանումների հստակեցման եւ լրացման անհրաժեշտությամբ, ինչպես նաեւ Օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունների համախատասխանեցմամբ 2022թ. հուլիսի 1-ին ուժի մեջ մտած «Քրեական օրենսգրքի» սահմանումներին եւ ՄԱԿ-ի ուղեցույցներին ու միջազգային չափանիշներին: Նախագծերի փաթեթի ընդունման արդյունքում իրավական հիմքեր կստեղծվեն իրավակիրառ պրակտիկայում ի հայտ եկած խնդիրների լուծման, ընտանիքում բռնության կանխարգելման եւ դրա դեմ պայքարի, ինչպես նաեւ բռնության ենթարկված անձանց պաշտպանության եւ աջակցության արդյունավետ միջոցների իրականացման համար: Նախագծերի փաթեթով առաջարկվող փոփոխությունների եւ լրացումների ընդունումը սոցիալական առումով կունենա դրական ազդեցություն եւ կբերի Նախագծերի փաթեթով հետապնդվող խնդիրների լուծմանը:: Եզրահանգում
Նախագծերի փաթեթը սոցիալ, կրթական, առողջապահական հիմնախնդիրների տեսանկյունից լրամշակման կարիք չունի, սակայն առկա են որոշ լեզվաոճական եւ խմբագրական թերություններ, որոնք՝ անրաժեշտության դեպքում, կներկայացվեն աշխատանքային քննարկումների ժամանակ:
ՍՈՑԻԱԼ, ԿՐԹԱԿԱՆ, ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ Լ. ՄԱՐԿՈՍՅԱՆ Կատարող` Ա. Գալստյան (հեռ. 011-513-235), (12-35) 22.12.2023թ.
|