ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ

«Կատարողական վարույթի մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-764-16.01.2024-ՊԻ-011/0), «Վարչարարության հիմունքների եւ վարչական վարույթի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-7641 -16.01.2024-ՊԻ-011/0), «Պետական տուրքի մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-7642 -16.01.2024-ՊԻ-011/0), «Հայաստանի Հանրապետության քրեակատարողական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-7643 -16.01.2024-ՊԻ-011/0), «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-7644 -16.01.2024-ՊԻ-011/0), «Քաղաքաշինության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-7645 -16.01.2024-ՊԻ-011/0), «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-7646 -16.01.2024-ՊԻ-011/0), «Նոտարիատի մասին» օրենքում լրացում եւ փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-7647 -16.01.2024-ՊԻ-011/0), «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-7648 -16.01.2024-ՊԻ-011/0), «Ներդրումային ֆոնդերի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-7649 -16.01.2024-ՊԻ-011/0), «Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-76410 -16.01.2024-ՊԻ-011/0), «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում լրացում եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-76411 -16.01.2024-ՊԻ-011/0), «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-76412 -16.01.2024-ՊԻ-011/0), «Սնանկության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-76413 -16.01.2024-ՊԻ-011/0), «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-76414 -16.01.2024-ՊԻ-011/0), «Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ  կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-76415 -16.01.2024-ՊԻ-011/0), «Հայաստանի Հանրապետության ընտանեկան օրենսգրքում փոփոխություններ  կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-76416 -16.01.2024-ՊԻ-011/0), «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-76417 -16.01.2024-ՊԻ-011/0), «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-76418 -16.01.2024-ՊԻ-011/0), «Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների եւ անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-76419 -16.01.2024-ՊԻ-011/0), «Հրապարակային սակարկությունների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-76420 -16.01.2024-ՊԻ-011/0), «Ֆինանսական համակարգի հաշտարարի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-76421 -16.01.2024-ՊԻ-011/0), «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-76422 -16.01.2024-ՊԻ-011/0), «Առեւտրային արբիտրաժի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-76423 -16.01.2024-ՊԻ-011/0), «Բանկային գաղտնիքի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-76424 -16.01.2024-ՊԻ-011/0), «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-76425 -16.01.2024-ՊԻ-011/0), «Հայաստանի Հանրապետության դասատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-76426 -16.01.2024-ՊԻ-011/0), «Գնահատման գործունեության մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-76427 -16.01.2024-ՊԻ-011/0), «Հրդեհային անվտանգության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-76428 -16.01.2024-ՊԻ-011/0), «Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-76429 -16.01.2024-ՊԻ-011/0), «Հարկադիր կատարումն ապահովող ծառայության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-76430 -16.01.2024-ՊԻ-011/0), «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ  կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-76431 -16.01.2024-ՊԻ-011/0) վերաբերյալ

Կառավարության  կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Կատարողական վարույթի մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-764-16.01.2024-ՊԻ-011/0), «Վարչարարության հիմունքների եւ վարչական վարույթի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-7641 -16.01.2024-ՊԻ-011/0), «Պետական տուրքի մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-7642 -16.01.2024-ՊԻ-011/0), «Հայաստանի Հանրապետության քրեակատարողական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-7643 -16.01.2024-ՊԻ-011/0), «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-7644 -16.01.2024-ՊԻ-011/0), «Քաղաքաշինության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-7645 -16.01.2024-ՊԻ-011/0), «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-7646 -16.01.2024-ՊԻ-011/0), «Նոտարիատի մասին» օրենքում լրացում եւ փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-7647 -16.01.2024-ՊԻ-011/0), «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-7648 -16.01.2024-ՊԻ-011/0), «Ներդրումային ֆոնդերի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-7649 -16.01.2024-ՊԻ-011/0), «Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-76410 -16.01.2024-ՊԻ-011/0), «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում լրացում եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-76411 -16.01.2024-ՊԻ-011/0), «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-76412 -16.01.2024-ՊԻ-011/0), «Սնանկության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-76413 -16.01.2024-ՊԻ-011/0), «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-76414 -16.01.2024-ՊԻ-011/0), «Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ  կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-76415 -16.01.2024-ՊԻ-011/0), «Հայաստանի Հանրապետության ընտանեկան օրենսգրքում փոփոխություններ  կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-76416 -16.01.2024-ՊԻ-011/0), «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-76417 -16.01.2024-ՊԻ-011/0), «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-76418 -16.01.2024-ՊԻ-011/0), «Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների եւ անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-76419 -16.01.2024-ՊԻ-011/0), «Հրապարակային սակարկությունների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-76420 -16.01.2024-ՊԻ-011/0), «Ֆինանսական համակարգի հաշտարարի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-76421 -16.01.2024-ՊԻ-011/0), «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-76422 -16.01.2024-ՊԻ-011/0), «Առեւտրային արբիտրաժի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-76423 -16.01.2024-ՊԻ-011/0), «Բանկային գաղտնիքի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-76424 -16.01.2024-ՊԻ-011/0), «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-76425 -16.01.2024-ՊԻ-011/0), «Հայաստանի Հանրապետության դասատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-76426 -16.01.2024-ՊԻ-011/0), «Գնահատման գործունեության մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-76427 -16.01.2024-ՊԻ-011/0), «Հրդեհային անվտանգության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-76428 -16.01.2024-ՊԻ-011/0), «Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-76429 -16.01.2024-ՊԻ-011/0), «Հարկադիր կատարումն ապահովող ծառայության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-76430 -16.01.2024-ՊԻ-011/0), «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ  կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-76431 -16.01.2024-ՊԻ-011/0) (այսուհետ միասին` Նախագծերի փաթեթ) մասնագիտական փորձաքննության են ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական  վարչությունում:

Նախագծերի փաթեթը ենթարկվել է իրավական, ֆինանսատնտեսագիտական, սոցիալական փորձաքննության: 

Ստորեւ ներկայացվում է մասնագիտական փորձաքննության եզրակացությունը, ինչպես նաեւ Նախագծերի փաթեթին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության  մասին տեղեկանքը:







Իրավական փորձաքննության արդյունքները

Նախագծերի փաթեթի՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության եւ օրենքների պահանջներին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը.

1. «Կատարողական վարույթի մասին» օրենքի նախագծի (այսուհետ՝ Նախագիծ) 2-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետում կիրառվում է «դատական ակտի կատարման շրջադարձի դիմում» հասկացությունը: Այս կապակցությամբ հարկ է նշել, որ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 15-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված է. «Նորմատիվ իրավական ակտում կիրառվում են նորմատիվ իրավական ակտերով սահմանված կամ հանրածանոթ հասկացություններ կամ տերմիններ»: Այսպես՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 15-րդ հոդվածի 1-ին մասի պահանջը, ինչպես նաեւ այն հանգամանքը, որ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ, մասնավորապես՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքով եւ «Պետական տուրքի մասին» օրենքով կիրառվում է ոչ թե Նախագծով նշված «դատական ակտի կատարման շրջադարձի դիմում» տարբերակը, այլ «դատական ակտի կատարման շրջադարձ կատարելու վերաբերյալ դիմում» հասկացությունը՝ առաջարկում ենք Նախագծում ապահովել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ արդեն իսկ կիրառվող հասկացությունների կիրառությունը:

2. Նախագծի 2-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետով սահմանվում է «անձի հետախուզում» հասկացությունը: Հիմք ընդունելով այն հանգամանքը, որ Նախագծով սահմանվում են կարգավորումներ ոչ միայն անձի, այլ նաեւ գույքի եւ փաստաթղթերի հետախուզման վերաբերյալ, կարծում ենք, որ անհրաժեշտ է կա՛մ սահմանել միայն «հետախուզում» հասկացությունը՝ առանց դրա օբյեկտների տարանջատման, կա՛մ բացի «անձի հետախուզում» հասկացությունից սահմանել նաեւ գույքի եւ փաստաթղթերի հետախուզում հասկացությունները:

3. Նախագծի 3-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետում առաջարկում ենք քրեական գործերով կատարման ենթակա ակտերի շարքում նախատեսել նաեւ հաշտության համաձայնությունը հաստատելու մասին դատարանի որոշումը, քանզի Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 457-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ «Հաշտության համաձայնությունը հաստատելու մասին դատարանի որոշումը կամովին չկատարելու դեպքում այն կատարվում է «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» օրենքով սահմանված կարգով:»: Նախագծերի փաթեթում ներառված «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում լրացում եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի 3-րդ հոդվածով նախատեսվում է միայն հիշատակված հոդվածում «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» բառերի փոխարինում «Կատարողական վարույթի մասին» բառերով: Ուստի Հաշտության համաձայնությունը հաստատելու մասին դատարանի որոշումը շարունակում է քրեական գործով կատարման ենթակա ակտ հանդիսանալ եւ առկա է Նախագծի 3-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետում այն ներառելու անհրաժեշտություն:

4. Նախագծի 3-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի համաձայն. «Հարկադիր կատարման ենթակա են հետեւյալ ակտերը՝ (...) Սահմանադրական դատարանի (...) որոշումները՝ օրենքով նախատեսված դեպքերում. »:

Ցանականում ենք նշել, որ «Սահմանադրական դատարանի մասին» օրենքի 50-րդ հոդվածի 7-րդ մասի համաձայն. «Դատական տուգանք կիրառելու մասին որոշումը ենթակա է հարկադիր կատարման օրենքով սահմանված կարգով:»: Հստակ նախատեսելով տուգանք նշանակելու որոշման հարկադիր կատարման կարգը՝ այլ  որոշումների կատարման վերաբերյալ «Սահմանադրական դատարանի մասին» օրենքը այլեւս հղում չի կատարում հարկադիր կատարման օրենսդրությանը, քանզի այդ որոշումների հասցեատերերը չեն հանդիսանում վարչական իրավահարաբերությունների կողմեր եւ նրանց միջեւ չի կարող ծավալվել  վարչական վարույթ: Ավելին, «Սահմանադրական դատարանի մասին» օրենքի 50-րդ հոդվածի 7-րդ մասով նախատեսվող տուգանքը որպես դատավարական սանկցիա հանդիսանում է միջանկյալ դատական ակտ, որը որպես առանձին կատարման ենթակա ակտի տեսակ սահմանված է  Նախագծի 3-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով: 

Ուստի առաջարկում ենք սույն դիտարկման հիման վրա վերանայել Նախագծի 3-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետը:

5. Նախագծի 14-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված է. «Որպես փորձագետ կարող է հանդես գալ համապատասխան կրթություն, ունակություն, հմտություն կամ փորձ, իսկ օրենքով նախատեսված դեպքում` նաեւ որակավորում (թույլտվություն, լիցենզիա, արտոնագիր եւ այլն) ունեցող, վարույթով չշահագրգռված գործունակ ֆիզիկական անձը»: Նույնաբովանդակ կարգավորում առկա է նաեւ Նախագծի՝ մասնագետի վերաբերյալ կարգավորումներ սահմանող 15-րդ հոդվածի 2-րդ մասում: Այսպես՝ վերոգրյալ երկու դրույթներից բխում է, որ եւ՛ մասնագետը, եւ՛ փորձագետը պետք է լինեն համապատասխան գիտելիք կամ հմտություն ունեցող, վարույթով չշահագրգռված գործունակ ֆիզիկական անձինք: Այս համատեքստում հարկ է անդրադառնալ 14-րդ հոդվածի 5-րդ մասին, որով սահմանված է.

«Փորձագետը պարտավոր է հրաժարվել փորձաքննություն կատարելուց, իսկ հարկադիր կատարողը՝ դադարեցնել փորձաքննությունը, եթե փորձագետը՝

1) չունի անհրաժեշտ գիտելիքներ կամ հմտություններ.

2) շահագրգռված է կատարողական վարույթով.

3) անաչառ չէ կատարողական վարույթի մասնակիցների նկատմամբ»: Այսպես՝ Նախագծի 14-րդ հոդվածի 5-րդ մասով կարգավորվում է փորձագետի՝ նույն հոդվածի 2-րդ մասով սահմանված պահանջներին չհամապատասխանելու հարցը: Ինչպես արդեն վերը նշվեց, մասնագետի համար եւս սահմանված են մասնագետին ներկայացվող պարտադիր պահանջներ, սակայն առկա չէ որեւէ կարգավորում առ այն, թե ինչ է կատարվում, եթե մասնագետը չի համապատասխանում Նախագծի 15-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված պահանջներին: Նշենք, որ հասկանալի չէ, թե ինչով է պայմանավորված վերոնշյալ տարբերակված մոտեցումը մասնագետի եւ փորձագետ միջեւ, մասնավորապես՝ փորձագետի դեպքում փորձագետին ներկայացվող պահանջներին չհամապատասխանելու դեպքում նրա կողմից կատարվող փորձաքննությունը պետք է դադարեցվի, մինչդեռ մասնագետին ներկայացված պահանջներին չհամապատասխանելու դեպքում որեւէ հետեւանք վրա չի հասնում:

6. Նախագծի 15-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն. «Հարկադիր կատարողը նախազգուշացնում է մասնագետին կեղծ բացատրություն տալու համար քրեական պատասխանատվության մասին՝ դրա վերաբերյալ ստորագրություն վերցնելով մասնագետից:»:

Ցանկանում ենք ուշադրություն հրավիրել այն հանգամանքին, որ Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքով չի սահմանվում պատասխանատվություն մասնագետի կողմից կեղծ բացատրություն տալու համար: Ուստի առաջարկում ենք հիշատակված դրույթը լրամշակել՝ հիմք ընդունելով Հայաստանի Հնարապետության քրեական օրենսգրքով նախատեսվող հանցակազմերը:

Միաժամանակ ցանկանում ենք նշել, որ Նախագծի մի շարք հոդվածներում օգտագործվում է «մասնագետի եզրակացություն» արտահայտությունը, մինչդեռ Նախագծի 15-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն. «Մասնագետը տեսական կամ կիրառական գիտելիքներ ունեցող ֆիզիկական անձ է, որին հարկադիր կատարողը ներգրավում է կատարողական գործողությունների իրականացմանը՝ որոշակի մասնագիտական հարցերի վերաբերյալ առանց նախնական հետազոտությունների իրականացման բացատրություններ տալու համար:»: 

Գտնելով, որ առկա է անհամապատասխանություն Նախագծի 15-րդ հոդվածի եւ մյուս հոդվածների միջեւ՝ առաջարկում ենք պահպանել «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 15-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջը, առ այն՝ «Նորմատիվ իրավական ակտում միեւնույն միտքն արտահայտելիս կիրառվում են միեւնույն բառերը, տերմինները կամ բառակապակցությունները` որոշակի հերթականությամբ:»:

7. Նախագծի 28-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով սահմանվում է. «Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված կայուն գումարը գանձվում է (…) պահանջատիրոջից, եթե կատարողական վարույթն ավարտվում կամ կարճվում է սույն օրենքի 59-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին, 2-րդ կամ 11-րդ կետով, 60-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի՝ հարկադիր կատարման վերջին դիմումի ներկայացումից հետո պարտավորության կատարման հետ չկապված հիմքով կամ 60-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով սահմանված հիմքով՝ պայմանով, որ կայուն գումարը մինչ այդ չի գանձվել պարտապանից, կամ գանձված լինելու դեպքում սույն հոդվածի 5-րդ մասի հիման վրա ենթակա է վերադարձման»: 

 Նախագծի 59-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նշված է. «Հարկադիր կատարողն իր որոշմամբ ավարտում է կատարողական վարույթը, եթե (…) կատարողական վարույթի հարուցումից հետո պարզվել է, որ առկա է կատարողական վարույթի հարուցումը (վերսկսումը) մերժելու՝ սույն օրենքի 38-րդ հոդվածով նախատեսված հիմք»: 

Այսպես՝ վերոգրյալը հիմք ընդունելով՝ կարող ենք փաստել, որ Նախագծի 38-րդ հոդվածով նախատեսված ցանկացած հիմքով կատարողական վարույթի հարուցումը (վերսկսումը) մերժելուց հետո վարույթը ավարտվելու դեպքում Նախագծի 28-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված կայուն գումարը գանձվում է պահանջատիրոջից: Այս համատեքստում հարկ է անդրադառնալ այն փաստին, որ Նախագծի 38-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված են կատարողական վարույթի հարուցումը (վերսկսումը) մերժելու հիմքեր, որոնք կախված չեն պահանջատիրոջ վարքագծից, ինչպես օրինակ՝ Նախագծի 38-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով սահմանված նոտարի կողմից հարկադիր կատարման դիմումը՝ դիմումի բովանդակությանը եւ կից փաստաթղթերին օրենքով ներկայացվող պահանջների խախտմամբ ներկայացնելու հիմքը: Կարծում ենք՝ այս դեպքում  Նախագծի 28-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված կայուն գումարը պահանջատիրոջից գանձելու նպատակահարմարությունը լրացուցիչ հիմնավորման կարիք ունի:

8. Նախագծի 33-րդ հոդվածով սահմանվում են կարգավորումներ պահանջատիրոջ կողմից ներկայացվող հարկադիր կատարման դիմումին ներկայացվող պահանջների վերաբերյալ: Մասնավորապես՝ Նախագծի 33-րդ հոդվածի 1-ին մասով սպառիչ թվարկվում է, թե վերոնշյալ դիմումն իր մեջ ինչ պետք է պարունակի, իսկ նույն հոդվածի 3-րդ մասով սպառիչ թվարկվում է, թե դիմումին կից ինչ փաստաթղթեր պետք է ներկայացվեն: Այսպես՝ վերոգրյալից բխում է, որ պահանջատիրոջ կողմից ներկայացվող հարկադիր կատարման դիմումին ներկայացվող պահանջները, այդ թվում նաեւ, թե դիմումն իր մեջ ինչ պետք է պարունակի արդեն իսկ սպառիչ սահմանված են օրենքով: Մինչդեռ Նախագծի 34-րդ հոդվածի 6-րդ մասով սահմանված է. «Սահմանադրական դատարանի, Բարձրագույն դատական խորհրդի (դրանց աշխատակազմերի), դատարանի կողմից ներկայացվող հարկադիր կատարման դիմումը պարունակում է սույն օրենքի 23-րդ հոդվածի 4-րդ մասի հիման վրա ընդունված՝ Կառավարության որոշմամբ նախատեսված տվյալները»: Նշենք, որ Նախագծի 34-րդ հոդվածի 6-րդ մասով սահմանված կարգավորման առկայության պարագայում հասկանալի չէ, թե արդյոք Նախագծի 33-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված կարգավորումները տարածվում են Սահմանադրական դատարանի, Բարձրագույն դատական խորհրդի (դրանց աշխատակազմերի), դատարանի կողմից ներկայացվող հարկադիր կատարման դիմումի նկատմամբ, թե՝ ոչ: Եթե այո, ապա որքանով են տարածվում, եթե ոչ, ապա ինչով է պայամանավորված տարբերակված մոտեցումը հենց Սահմանադրական դատարանի, Բարձրագույն դատական խորհրդի (դրանց աշխատակազմերի), դատարանի կողմից ներկայացվող հարկադիր կատարման դիմումի նկատմամբ:

9. Նախագծի 41-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն. «Հարկադիր կատարման միջոցներն են՝

(...)

4)    պարտապանին, իսկ օրենքով նախատեսված դեպքերում՝ նաեւ այլ անձանց որոշակի գործողություններ կատարել պարտավորեցնելը կամ որոշակի գործողությունների կատարումն արգելելը. 

(...)

6) պարտապանին կամ այլ անձանց արգելված գործողությունների կատարումը կանխող կամ արձանագրող միջոցները. (...)»: 

Հիաշատակված միջոցների բովանդակությունը բացահայտվում է Նախագծի 45-րդ եւ 103-րդ հոդվածներում: Սակայն ցանկանում ենք ուշադրություն դարձնել այն հանգամանքին, որ Նախագծով հստակ չեն տարանջատվում պարտապանին որոշակի գործողությունների կատարումն արգելելու եւ պարտապանին կամ այլ անձանց արգելված գործողությունների կատարումը կանխող կամ արձանագրող միջոցները, քանզի նրանց բովանդակության բացահայտումը հանգեցնում է այդ միջոցների նույնական լինելու ընկալման: Առաջարկում ենք Նախագծում կատարել համապատասխան լրամշակումները՝ հստակեցնելով այս հարկադիր կատարման միջոցների տարանջատման հիմքը:

10. Նախագծի 46-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն. «Կատարողական գործողությունների կատարման նպատակով այլ անձանց պատկանող բնակարան կամ շինություն հարկադիր կատարողը կարող է մուտք գործել այդ բնակարանի կամ շինության սեփականատիրոջ (ժամանակավոր տիրապետողի) համաձայնությամբ: Համաձայնության բացակայության դեպքում հարկադիր կատարողը կարող է բնակարան կամ շինություն մուտք գործել դատարանի թույլտվությամբ:»: Սույն կարգավորման հիշատակումը նպատակ է հետապնդում ուշադրություն հրավիրել այն հանգամանքին, որ Նախագծով նախատեսվող մի շարք կարգավորումները, այդ թվում հիշատակված 46-րդ հոդվածի 2-րդ մասը, կարգավորվող իրավահարաբերության մասնակից են դարձնում դատարանին: Դատական գործունեությունը կարգավորվում է ոլորտային վարույթային նորմերով՝ հանձինս Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի եւ Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքի: Նախագծով նախատեսվող կարգավորումները անհրաժեշտություն են առաջացնում համապատասխան վարույթային կարգավորումները նախատեսել Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքում, ինչպիսիք նախատեսված են  Նախագծերի փաթեթում ներառված «Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծում:

Ելնելով վերոգրյալից առաջարկում ենք ապահովել Նախագծով նախատեսվող կարգավումների համապատասխանությունը Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքին:

11. Նախագծի 47-րդ հոդվածով սահմանվում են կարգավորումներ անձի, գույքի եւ փաստաթղթերի հետախուզման մասին: Հարկ է նկատել, որ «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» օրենքի գործող կարգավարումներով հարկադիր կատարողը կարող է իրականացնել միայն անձի եւ գույքի հետախուզում: Նախագծով լրացվում է հարկադիր կատարողի կողմից փաստաթղթերի հետախուզումը՝ որպես հետախուզման նոր օբյեկտ: Այս կապակցությամբ հարկ է նկատել, որ «Հարկադիր կատարումն ապահովող ծառայության մասին» օրենքի 24-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանվում են կատարման ենթակա ակտերի հարկադիր կատարման ընթացքում հարկադիր կատարողի իրավունքները, մասնավորապես՝ այդ մասի 9-րդ կետով սահմանվում է, որ հարկադիր կատարողն իրավունք ունի օրենքով սահմանված կարգով հայտարարելու պարտապանի եւ (կամ) նրա գույքի հետախուզում` անհրաժեշտության դեպքում համագործակցելով ոստիկանության հետ: Դրանից բխում է, որ Նախագծով հարկադիր կատարողն իրավունք ունի կատարելու անձի, գույքի եւ փաստաթղթերի հետախուզում, մինչդեռ «Հարկադիր կատարումն ապահովող ծառայության մասին» օրենքով հարկադիր կատարողին վերապահված չէ փաստաթղթերի հետախուզում: Հարկ է նշել, որ Նախագծերի փաթեթով ներկայացված «Հարկադիր կատարումն ապահովող ծառայության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծով չի նախատեսվում համապատասխան փոփոխություն կամ լրացում կատարել «Հարկադիր կատարումն ապահովող ծառայության մասին» օրենքի 24-րդ հոդվածում: Այս դեպքում առկա է անհամապատասխանություն Նախագծի եւ «Հարկադիր կատարումն ապահովող ծառայության մասին» օրենքի դրույթների միջեւ, հետեւաբար առաջարկում ենք ապահովել դրանց համապատասխանությունը միմյանց: 

12. Նախագծի 57-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով սահմանված է. «Հարկադիր կատարողը կարող է իր որոշմամբ կասեցնել կատարողական վարույթը, եթե (…) պարտապանը (իրավաբանական անձի իրավասու անձը) կամ նրա գույքը հետախուզվում է»:  Այսպես՝ վերը մեջբերված դրույթում նշված է հարկադիր կատարողի՝ կատարողական վարույթը կասեցնելու հնարավորության մասին անձի կամ գույք խուզարկման դեպքում: Մինչդեռ հարկ է նկատել, որ Նախագծով նախատեսվում է հետախուզման երրորդ օբյեկտ եւս, այն է՝ փաստաթղթերի հետախուզում, հետեւաբար հասկանալի չէ, թե ինչով է պայմանավորված տարբերակված մոտեցումը փաստաթղթերի հետախուզման նկատմամբ, եթե միայն հետախուզման այդ դեպքում հնարավոր չէ կասեցնել կատարողական վարույթը:

13. Նախագծի 58-րդ հոդվածի 3-րդ մասում եւ 59-րդ հոդվածի 5-րդ մասի 2-րդ կետում օգտագործվում է «լրացուցիչ կատարողական գործողություններ» հասկացությունը: Վերջինս Նախագծի շրջանակում չբացահայտված հասկացություն է եւ իրավակիրառ պրակտիկայում կարող է առաջացնել խնդիրներ՝ տարաբնույթ մեկնաբանվելով՝ որ կատարողական գործողությունները կարող են համարվել լրացուցիչ: Ուստի առաջարկում ենք նշված դիտարկման հիման վրա լրամշակել Նախագիծը՝ պահպանելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 15-րդ հոդվածի 1-ին մասի պահանջը, առ այն՝ «Նորմատիվ իրավական ակտում կիրառվում են նորմատիվ իրավական ակտերով սահմանված կամ հանրածանոթ հասկացություններ կամ տերմիններ:»:

14. Նախագծի 74-րդ հոդվածի 7-րդ մասով սահմանվում է, որ «Գույքի հարկադիր իրացման որոշում կայացնելու դեպքում հարկադիր կատարողն իր որոշմամբ կարող է դադարեցնել, իսկ սույն հոդվածի 7-րդ մասով նախատեսված պայմանները չպահպանվելու դեպքում դադարեցնում է իր թույլատրած օգտագործման իրավունքը: (…)», մինչդեռ նշենք, որ Նախագծի 74-րդ հոդվածի 7-րդ մասով նախատեսված չեն հարկադիր կատարողի կողմից թույլատրված օգտագործման իրավունքի պայմանները չպահպանելու դեպքերը: Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 17-րդ հոդվածի 4-րդ մասը, այն է՝ «Հղումները կատարվում են հստակ եւ ուղղակի», առաջարկում ենք հստակեցնել հղումը քննարկվող հատվածում:

15. Նախագծի 94-րդ հոդվածի 1-ին մասում  հղում է կատարված Նախագծի 28-րդ հոդվածի 7-րդ մասի 3-րդ կետին, որն էլ իր հերթին հղում է կատարում Նախագծի մեկ այլ հոդվածի, մինչդեռ  «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 17-րդ հոդվածի 5-րդ մասի 3-րդ կետի համաձայն՝ արգելվում է կատարել շարունակական հղումներ, երբ նորմը, որին հղում է կատարվում, իր հերթին հղում է կատարում մեկ այլ նորմի:

16. Նախագծով մի շարք դրույթներում կիրառվում է «ՀՀ քաղաքացիական օրենսգիրք» եւ «ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգիրք» ձեւակերպումները: Մինչդեռ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 21-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ «Արգելվում են նորմատիվ իրավական ակտում կատարել բառերի կամ տերմինների անհարկի կրճատումներ, ինչպես նաեւ բառերի կամ տերմինների հապավումներ», ուստի առաջարկում ենք Նախագծի ողջ տեքստում «ՀՀ քաղաքացիական օրենսգիրք» եւ «ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգիրք» ձեւակերպումները փոխարինել «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգիրք» եւ «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգիրք» ձեւակերպումներով:

Նույն դիտարկումը վերաբերելի է նաեւ «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծում կիրառված «ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգիրք» ձեւակերպմանը:

17. Ցանկանում ենք նաեւ նշել, որ ի հեճուկս Նախագծի  1-ին հոդվածի 1-ին մասի, ըստ որի՝ «Սույն օրենքը սահմանում է կատարողական վարույթի իրականացման կարգը:», Նախագծում մի շարք հոդվածներ նախատեսում են դատարանների կողմից դատավարության իրականացման կարգին վերաբերող կարգավորումներ՝ դրանով իսկ դուրս գալով Նախագծի կարգավորման առարկայի շրջանակից: Նման հոդվածների օրինակներ են Նախագծի 117-119-րդ հոդվածները: Վերջիններս կարգավորումներ են պարունակում դատարանի կողմից որոշակի դատավարական գործողությունների կատարելու վերաբերյալ, որոնք կարող են նախատեսվել միայն համապատասխան ոլորտային դատավարական օրենքներով: Վերոգրյալի համատեքստում առաջարկում ենք վերանայել Նախագծով որդեգրված մոտեցումը:

18. «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 14-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝  «Օրենսդրական ակտերում հոդվածները բաժանվում են «մասեր» կոչվող միայն համարակալված պարբերությունների: Հոդվածների մասերը կարող են բաժանվել միայն համարակալված կետերի, կետերը` միայն համարակալված ենթակետերի»:

«Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 14-րդ հոդվածի 7-րդ մասի համաձայն՝ «(…) Հոդվածների եւ մասերի համարները տեքստից բաժանվում են միջակետերով, իսկ հոդվածների կետերի համարները` փակագծերով: (…)»:

Վերոգրյալը հիմք ընդունելով՝ առաջարկում ենք վերանայել «Պետական տուրքի մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի 2-րդ եւ 3-րդ հոդվածների համարակալումը՝ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի պահանջները կիրառելով միասնական մոտեցմամբ:

Նույն դիտարկումը վերաբերելի է նաեւ «Սնանկության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի 6-րդ, 7-րդ հոդվածների եւ «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին եւ 2-րդ հոդվածների կետերի համարակալմանը:

19. «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի 2-րդ հոդվածով նախատեսվում է «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» օրենքի 19-րդ հոդվածի 1-ին մասում «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին Հայաստանի Հանրապետության» բառերը փոխարինել «Կատարողական վարույթի մասին» բառերով:

Մինչդեռ հարկ է նկատել, որ «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» օրենքի 19-րդ հոդվածի 1-ին մասում առկա չեն «Հայաստանի Հանրապետության» բառերը: Առաջարկում ենք կատարել համապատասխան հստակեցում  «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի 2-րդ հոդվածում՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 17-րդ հոդվածի 4-րդ մասի պահանջը: 

20. «Պետական տուրքի մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի 5-րդ հոդվածի վերնագիրն առաջարկում ենք հանել՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 14-րդ հոդվածի 8-րդ մասում սահմանված պահանջը, այն է՝ «Օրենսդրական ակտի հոդվածները ունենում են վերնագրեր, բացառությամբ փոփոխություն կամ լրացում նախատեսող օրենսդրական ակտերի: (...)»:

Նույն դիտարկումը վերաբերելի է նաեւ «Սնանկության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի 7-րդ հոդվածի, «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի 35-րդ հոդվածի,  «Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ  կատարելու մասին» օրենքի նախագծի 6-րդ հոդվածի, «Հայաստանի Հանրապետության ընտանեկան օրենսգրքում փոփոխություններ  կատարելու մասին» օրենքի նախագծի 4-րդ հոդվածի, «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի 2-րդ հոդվածի, «Հրապարակային սակարկությունների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի 3-րդ հոդվածի, «Ֆինանսական համակարգի հաշտարարի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի 2-րդ հոդվածի եւ «Առեւտրային արբիտրաժի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի 2-րդ հոդվածի վերնագրերին:

21. «Հայաստանի Հանրապետության քրեակատարողական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածով նախատեսվում է Հայաստանի Հանրապետության քրեակատարողական օրենսգրքի 150-րդ հոդվածի 2-րդ մասում «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» բառերը փոխարինել «Կատարողական վարույթի մասին» բառերով: Հարկ է նկատել, որ Հայաստանի Հանրապետության քրեակատարողական օրենսգրքի 150-րդ հոդվածում առկա է այլ փոփոխություն կատարելու անհրաժեշտություն եւս, մասնավորապես՝ հիմք ընդունելով Նախագծերի փաթեթով կատարվող փոփոխությունները «կատարողական թերթ» հասկացության հետ կապված՝ անհրաժեշտ է համապատասխան փոփոխություն կատարել նաեւ Հայաստանի Հանրապետության քրեակատարողական օրենսգրքի 150-րդ հոդվածի 1-ին մասում նշված «կատարողական թերթն» բառերի նկատմամբ:

22. «Ներդրումային ֆոնդերի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի վերնագրում առաջարկում ենք «ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ» բառը փոխարինել «ԼՐԱՑՈՒՄ» բառով՝ հիմք ընդունելով այն հանգամանքը, որ վերոնշյալ նախագծով կատարվում է ընդամենը մեկ լրացում: Նշենք, որ այս առաջարկը բխում է «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասից, որով սահմանված է. «Նորմատիվ իրավական ակտը ունենում է վերնագիր, որը համապատասխանում է նորմատիվ իրավական ակտի բովանդակությանը»:

«Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասը հիմք ընդունելով փոփոխության կամ լրացման կարիք ունեն նաեւ «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի, «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում լրացում եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի, «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի, «Սնանկության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի, «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ  կատարելու մասին» օրենքի նախագծի, «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի վերնագրերը:

23. «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում լրացում եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածով նախատեսվող փոփոխության կատարման արդյունքում Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 1-ին հոդվածը կունենա հետեւյալ տեսքը. «Հայաստանի Հանրապետության տարածքում քրեական վարույթը կարգավորվում է Սահմանադրությամբ, Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով, «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքով եւ սույն օրենսգրքով, ինչպես նաեւ «Կատարողական վարույթի մասին» օրենքով:»: Միաժամանակ Նախագծի  1-ին հոդվածի 1-ին մասի համաձայն. «Սույն օրենքը սահմանում է կատարողական վարույթի իրականացման կարգը:»: Ելնելով վերոգրյալից՝ կարող ենք եզրակացնել, որ Նախագծի կարգավորման ոլորտում չի գտնվում քրեական վարույթի կարգավորումը եւ Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով իրականացված քրեական վարույթի արդյունքում կայացված դատական ակտն է միայն ենթակա կատարման Նախագծով նախատեսվող կարգով:

Ուստի առաջարկում ենք Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում լրացում եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածով նախատեսվող փոփոխության կատարման արդյունքում Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 1-ին հոդվածով նախատեսվող Հայաստանի Հանարապետության քրեական դատավարության օրենսգրքի 1-ին հոդվածի 1-ին մասում նախատեսվող լրացումը հանել:

24. «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածում Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) լրիվ անվանումն առաջարկում ենք համապատասխանեցնել «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 18-րդ հոդվածի 5-րդ մասին, այն է՝ «Սահմանադրական օրենք չհանդիսացող օրենսգրքի լրիվ անվանումը հիշատակելիս հետեւյալ հաջորդականությամբ ներառվում են օրենքի ընդունման տարին, ամիսը (տառերով), ամսաթիվը, օրենսգրքի վերնագիրը եւ «օրենսգիրք» բառը, եթե վերնագիրը չի ներառում այն: Սահմանադրական օրենք չհանդիսացող օրենսգրքի կրճատ անվանումը հիշատակելիս նշվում է օրենսգրքի վերնագիրը եւ «օրենսգիրք» բառը, եթե վերնագիրը չի ներառում այն»:

Նույն դիտարկումը վերաբերում է նաեւ «Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի, «Հայաստանի Հանրապետության ընտանեկան օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի, «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածներում համապատասխան օրենսգրքերի վերնագրերի հիշատակմանը:

25. «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի 3-րդ հոդվածում ««2065» բառերը» ձեւակերպումն առաջարկում ենք փոխարինել ««2065,» թիվը եւ կետադրական նշանը» ձեւակերպմամբ:

26. «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի 4-րդ հոդվածի 1-ին կետով նախատեսվում է Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 223.1-ին հոդվածի 2-րդ մասում «.» կետադրական նշանը փոխարինել «,» կետադրական նշանով: Հարկ է նկատել, որ Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 223.1-ին հոդվածի 2-րդ մասում «.» կետադրական նշան առկա չէ, հետեւաբար առաջարկում ենք հղումը կատարել ճիշտ եւ հստակ:

27. «Սնանկության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի 6-րդ հոդվածով նախատեսվող «Սնանկության մասին» օրենքի 82-րդ հոդվածի 1-ին մասից առաջարկում ենք հանել «Հայաստանի Հանրապետության» բառերը՝ հիմք ընդունել «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 18-րդ հոդվածի 3-րդ մասը, առ այն՝ «Օրենքի կրճատ անվանումը հիշատակելիս դրանում նշվում է օրենքի վերնագիրը:»:

28. «Հրապարակային սակարկությունների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծով կատարվող փոփոխությունների արդյունքում նախատեսվում է այդ օրենքից հանել դրանում առկա «հարկադիր աճուրդ» հասկացությունը ներառող ցանկացած նշում: Հիմք ընդունելով վերոգրյալը՝ առաջարկում ենք «Հրապարակային սակարկությունների մասին» օրենքի 35.5-րդ հոդվածի 1-ին մասից հանել «, բացառությամբ հարկադիր էլեկտրոնային աճուրդների» բառերը:

29. «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածով «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքի 15-րդ հոդվածի նոր խմբագրությամբ շարադրվող 13-րդ մասում առաջարկում ենք «Կառավարության» բառը փոխարինել «կառավարության» բառով՝ հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքի 1.2-րդ հոդվածի 13-րդ մասում նշված «Հայաստանի Հանրապետության կառավարության (այսուհետ` կառավարություն)» արտահայտությունը:

30. «Առեւտրային արբիտրաժի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածում կատարվող հղումը առաջարկում ենք հստակեցնել, քանզի «Առեւտրային արբիտրաժի մասին» օրենքի 35.4-րդ հոդվածի 3-րդ մասում առկա չեն «հարկադիր կատարման համար կատարողական թերթ տալու բառերը՝ պահպանելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 17-րդ հոդվածի 4-րդ մասի դրույթը՝ «Հղումները կատարվում են հստակ եւ ուղղակի:»:

31. «Հարկադիր կատարումն ապահովող ծառայության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածով սահմանված է. ««Հարկադիր կատարումն ապահովող ծառայության մասին» 2004 թվականի փետրվարի 18-ի ՀՕ-40-Ն օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասում, 3-րդ հոդվածի 1-ին մասում, 21-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետում եւ 23-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետում ««Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենք» բառերը համապատասխան հոլովաձեւերով փոխարինել ««Կատարողական վարույթի մասին» օրենք» բառերով»: Մինչդեռ՝ հարկ է նկատել, որ «Հարկադիր կատարումն ապահովող ծառայության մասին» օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասում առկա չեն «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենք» բառեր: Առաջարկում ենք կատարել համապատասխան հստակեցում «Հարկադիր կատարումն ապահովող ծառայության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածում՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 17-րդ հոդվածի 4-րդ մասի պահանջը:

Միաժամանակ նշենք, որ Նախագծերի փաթեթում առկա են մի շարք վրիպակներ, ոչ հստակ ձեւակերպումներ:


Եզրահանգում

Ամփոփելով փորձաքննության արդյունքները՝ կարող ենք նշել, որ Նախագծերի փաթեթում Հայաստանի Հանրապետության Սահմանադրության համապատասխանության տեսանկյունից խնդրահարույց նորմեր առկա չեն:

Միաժամանակ առաջարկում ենք ներկայացված դիտարկումների հիման վրա ապահովել Նախագծերի փաթեթով սահմանված կարգավորումների հստակությունը, ինչպես նաեւ համապատասխանությունը Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի, «Սահմանադրական դատարանի մասին» օրենքի, «Հարկադիր կատարումն ապահովող ծառայության մասին» օրենքի եւ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի պահանջներին:

Հաշվի առնելով Նախագծերի փաթեթի ծավալը՝ նշենք, որ սույն եզրակացությունը չի բացառում Նախագծերի փաթեթի լրացուցիչ ուսումնասիրության եւ քննարկման արդյունքում նոր առաջարկությունների, դիտարկումների եւ եզրահանգման ներկայացում:
 



ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                ԶԵՄՖԻՐԱ  ՀՈՎԱՍԱՓՅԱՆ 

Կատարողներ՝ Գ. Մուրադյան (հեռ.` 011-513-248),

Ա. Ղազարյան (հեռ.` 011-513-248),

Լ.Պետրոսյան (հեռ.` 011-513-248)

06.02.2024թ.



ՏԵՂԵԿԱՆՔ

Նախագծերի փաթեթին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության մասին

Նախագծերի փաթեթի ընդունմամբ, կարծում ենք, անհրաժեշտություն է առաջանալու համապատասխան լրացումներ կատարելու «Ոստիկանության մասին» օրենքում. մասնավորապես՝

«Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի 3-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսվող Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի 69-րդ հոդվածի նոր խմբագրությամբ շարադրվող 4-րդ մասի  համաձայն. «Բերման ենթարկելու մասին որոշումը առաջին ատյանի դատարանն անհապաղ ուղարկում է ոստիկանությանը՝ կատարման»: «Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի 2-րդ հոդվածով նախատեսվող Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքր 34-րդ հոդվածի 2-րդ մասում եւ 64-րդ հոդվածի 2-րդ մասում նոր լրացվող նախադասության համաձայն. «Բերման ենթարկելու մասին որոշումը դատարանն անհապաղ ուղարկում է ոստիկանությանը՝ կատարման:»:

Ըստ այդմ, կարող ենք եզրակացնել, որ «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի եւ «Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծերի հիշատակված կարգավորումները անհրաժեշտություն են առաջացնում լրացում կատարել «Ոստիկանության մասին» օրենքում եւ վերջիններիս իրավասությունն ընդլայնել՝ հավելելով համապատասխան լիազորությունները: 

Նախագծերի փաթեթին առնչվող Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:
 



ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                     ԶԵՄՖԻՐԱ  ՀՈՎԱՍԱՓՅԱՆ 

Կատարողներ՝ Գ. Մուրադյան (հեռ.` 011-513-248),

Ա. Ղազարյան (հեռ.` 011-513-248),

Լ.Պետրոսյան (հեռ.` 011-513-248)

06.02.2024թ. 






Ֆինանսատնտեսագիտական փորձաքննության արդյունքները

Ներկայացված Նախագծերի փաթեթով առաջարկվում է կատարողական վարույթի հետ կապված նորմերը կենտրոնացնել եւ վարույթը համապարփակ կանոնակարգել «Կատարողական վարույթի մասին» օրենքով՝ դրան առնչվող փոփոխություններ եւ լրացումներ կատարելով հարակից մի շարք օրենքներում: 

Նախագծերի փաթեթով առաջարկվում են մի շարք նորամուծություններ, մասնավորապես՝ կատարողական վարույթի՝ որպես վարչական վարույթի հատուկ տեսակի էությունից բխող կանոնների սահմանման եւ վարույթի արդյունավետության բարձրացման, կատարողական վարույթի կողմերի դիսպոզիտիվ (տնօրինչական) հնարավորությունների ընդլայնման, շահագրգիռ անձանց իրավունքների պաշտպանության, ձեռնարկատիրական գործունեության պաշտպանության, ոչ դրամական պահանջների կատարման (աստրենտ), ապահովման վարույթի կանոնակարգման, պատասխանատվության եւ իրավունքների պաշտպանության ուղղություններով:

Նախագծերի փաթեթը ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրներ չի պարունակում:

Նախագծերի փաթեթի  վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:


Եզրահանգում

Նախագծերի փաթեթը ֆինանսատնտեսագիտական հիմնահարցերի տեսանկյունից լրամշակման կարիք չունի:
 



ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                        ԱՐԹՈՒՐ ԹԱՄԱԶՅԱՆ 

(հեռ.` 011 513-668)

30.01.2024թ.






Սոցիալական փորձաքննության արդյունքները

Կառավարության կողմից ներկայացվել է «Կատարողական վարույթի մասին» օրենքի նախագիծը, ինչպես նաեւ մի շարք հարակից օրենքներում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օենքների նախագծեր (այսուհետ՝ Նախագծերի փաթեթ):

Նախագծերի փաթեթով առաջարկվում է`

- Կատարողական վարույթի՝ որպես վարչական վարույթի հատուկ տեսակի էությունից բխող կանոնների սահմանում եւ վարույթի արդյունավետության բարձրացում.

- Կատարողական վարույթի կողմերի դիսպոզիտիվ (տնօրինչական) հնարավորությունների ընդլանում, մասնավորապես՝ կողմերի համաձայնությամբ կատարման հետաձգման, տարաժամկետման, կատարման կարգ կամ եղանակ սահմանելու կամ դրանք փոփոխելու հնարավորության սահմանում (ներկայումս դա հնարավոր է միայն դատական կարգով՝ անգամ կողմերի համաձայնության դեպքում), կողմերի համաձայնությամբ բռնագանձման հերթականության փոփոխման հնարավորության սահմանների ընդլայնում/հստակեցում, արգելադրված գույքը որոշ դեպքերում վարձակալության հանձնելու հնարավորության նախատեսում՝ վարձավճարը պահանջի բավարարմանն ուղղելով, պարտապանի կողմից արգելադրված գույքն ինքնուրույն վաճառելու հնարավորության նախատեսում՝ վաճառքի գումարը/համապատասխան մասը պահանջի բավարարմանն ուղղելով, պարտապանի գույքի հարկադիր աճուրդին պահանջատիրոջ հնարավորության ընդլայնում.

- Շահագրգիռ անձանց իրավունքների պաշտպանություն, մասնավորապես, կատարողական վարույթին մասնակցող երրորդ անձանց (օրինակ՝ պարտապանի արգելադրված գույքի համասեփականատերեր) ինստիտուտի ներդրում, կատարողական վարույթում թույլ տրված խախտումների հիմքով հարկադիր աճուրդն անվավեր ճանաչվելու դեպքում գույքի գնորդների պաշտպանվածություն. 

- Ձեռնարկատիրական գործունեության պաշտապանություն, մասնավորապես՝ պարտապան անհատ ձեռնարկատիրոջ գույքի վրա բռնագանձում տարածելու հատուկ հերթականության սահմանում, իրավական ներգործության կանխատեսելի եւ մեղմ կանոններ այն իրավաբանական անձանց նկատմամբ, որոնցում մասնակցություն ունի պարտապանը (որոնք չեն խաթարի իրավաբանական անձի կառավարումը).

- Աստրենտի ինստիտուտի ներդրում. 

Ֆրանսիական իրավունքում ծագած աստրենտի ինստիտուտը ենթադրում է ոչ դրամական պահանջների կատարման կետանցի դեպքում պարտապանի կողմից պահանջատիրոջը վճարման ենթակա շարունակական տուժանքի սահմանում դատարանի կողմից.

- Ապահովման վարույթի կանոնակարգում, այն է՝ հայցի ապահովման, հայցի նախնական ապահովման, վճռի կատարման ապահովման, վարչական արգելանքների կատարման, դրանց շրջանակներում գույքի արգելադրման, այդպիսի վարույթների եւ դրամական միջոցների բռնագանձման վարույթների հարաբերակցության անհրաժեշտ կանոնների սահմանում.

- Կատարողական վարույթի կանոնների խախտման համար վարչական եւ քրեական պատասխանատվություն սահմանող նորմերի կատարելագործում, ինչպես նաեւ կատարման շրջադարձի նոր կանոնների սահմանում՝ գործող դատավարական ընթացակարգերին համահունչ:

Նախագծերի փաթեթի ընդունման արդյունքում ակնկալվում է ապահովել կատարողական վարույթի վերաբերյալ օրենսդրության կանխատեսելիությունը, որոշակիությունը՝ նախադրյալներ ստեղծելով նաեւ օրենքի առավել ճիշտ մեկնաբանման եւ կիրառման, կատարողական վարույթի հետ կապված վեճերի արդարացի լուծման համար, ինչպես նաեւ ապահովել կատարողական վարույթի վերաբերյալ ներպետական օրենսդրության ամբողջական համապատասխանությունը Մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների պաշտպանության մասին  եվրոպական կոնվենցիայի, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային իրավունքին, Եվրոպայի խորհրդի վերահսկողական մարմինների պահանջներին:

«Կատարողական վարույթի մասին» օրենքի նախագծի (այսուհետ նաեւ՝ Նախագիծ) վերաբերյալ ներկայացնում ենք հետեւյալ առաջարկություններն ու նկատառումները.

1. Նախագծի 7-րդ հոդվածում թվարկված են կատարողական վարույթի մասնակիցների (կողմեր եւ երրորդ անձինք) իրավունքներն ու պարտականությունները, որտեղ, սակայն չի նշվում հաշտության համաձայնության կնքման իրավունքի մասին (չնայած որ Նախագծի այլ դրույթներից ակնհայտ է կողմերի համար նշված իրավունքի առկայությունը), մինչդեռ «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» գործող օրենքի 8-րդ հոդվածում՝ որպես կողմերի իրավունք առաջինը նշված է հենց կողմերի հաշտության համաձայնություն կնքելու իրավունքը.

2. Նախագծի 18-րդ հոդվածի 3-րդ մասում առաջարկում ենք նշել հարկադիր կատարողի կողմից պահանջի ներկայացման եղանակը.

3. Նախագծի 27-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ «Եթե կատարողական վարույթն ավարատվել է պարտապանի սնանկության կամ սնանկության վտանգի վարույթի հիմքով, ապա սնանկության իրավահարաբերությունները կարգավորող օրենսդրությանը համապատասխան պարտապանից բռնագանձվում է կատարողական վճար փաստացի կատարված կատարողական ծախսերի չափով, բայց ոչ պակաս, քան բռնագանձման ենթակա գումարի 2 տոկոսը»:

Հարց է առաջանում, եթե փաստացի կատարված կատարողական ծախսերը էականորեն պակաս են բռնագանձման ենթակա գումարի 2 տոկոսից, ապա ինչու՞   պետք է ավել գումար գանձվի պարտապանից (հատկապես, ֆիզիկական անձ հանդիսացող պարտապանի պարագայում)՝ այն էլ այն դեպքում, երբ կատարողական վարույթն ավարտվել է պարտապանի սնանկության կամ սնանկության վտանգի հիմքով.

4. Նախագծի 28-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն՝ «Պարբերական վճարումներ ենթադրող ալիմենտային, կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման դրամական պահանջների կատարման վարույթներով սույն հոդվածի 1-ին մասը, 3-րդ մասի 3-րդ կետը եւ 4-րդ մասը չեն կիրառվում, իսկ 3-րդ մասի մյուս կետերը կիրառվում են միայն այն դեպքում, երբ բռնագանձումը սույն օրենքով սահմանված հիմքերով տարածվել է պարտապանի գույքի վրա»:

Առաջարկում ենք քննարկել նույնիսկ բռնագանձումը պարտապանի գույքի վրա վրա տարածվելու դեպքում՝ պարբերական վճարումներ ենթադրող ալիմենտային, կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման դրամական պահանջների վարույթներով պարտապանից կատարողական վճար չգանձելու հարցը՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ պարտապանից գանձվող կատարողական վճարի չափով գումարը եւս կարող էր ուղղվել ալիմենտային պարտավորությունների, ինչպես նաեւ կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցմանը: 

5. Նախագծի 64-րդ հոդվածի 5-րդ մասում թվարկվում են այն եկամուտները, որոնց վրա բռնագանձում չի կարող տարածվել:

Վերոնշյալի կապակցությամբ առաջարկում ենք նաեւ քննարկել մեխանիզմներ՝ առեւտրային կազմակերպությունների եւ ֆիզիկական անձանց կողմից կյանքի դժվարին իրավիճակում հայտնված անձանց (համապատասխան կարիքները հոգալու նպատակով) վերջիններիս անուններով բացված բանկային հաշիվներին պարբերաբար գումար փոխանցելու դեպքում՝ այդ դրամական գումարների վրա բռնագանձում չտարածելու համար (այսինքն՝ երբ խոսքը չի վերաբերում Նախագծի 64-րդ հոդվածի 5-րդ մասի 3-րդ եւ 4-րդ կետերին): 

6. Նախագծի 66-րդ հոդվածի 8-րդ մասի համաձայն՝ «Եթե պարտապանի նկատմամբ դրամական պահանջի հարկադիր կատարման եւ դրամական պահանջի ապահովման բոլոր վարույթներով կիրառված արգելանքների չափերի հանրագումարը չի գերազանցում 100 հազար դրամը, ապա տեղեկատվության հարցում չի իրականացվում պարտապանին պատկանող անշարժ գույքի, արժեթղթերի, տնտեսական ընկերությունների կանոնադրական կապիտալում բաժնեմասերի, նշված գույքի նկատմամբ գույքային իրավունքների, ինչպես նաեւ պարտապանի ներկա կամ նախկին ամուսնու գույքի վերաբերյալ»:

Առաջարկում ենք նախադասության վերջում «վերաբերյալ» բառից հետո  ավելացնել՝ «բացառությամբ, եթե հարկադիր կատարողին հայտնի/պարզված այլ գույքի արժեքը բավարար չէ բոլոր պահանջների կատարման համար»:


Եզրահանգում

Հաշվի առնելով վերոնշյալ առաջարկությունները եւ նկատառումները՝ կարծում ենք 

«Կատարողական վարույթի մասին» օրենքի նախագիծը լրամշակման կարիք ունի:

Նախագծերի փաթեթում ներառված այլ օրենքների նախագծերի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:
 



ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼ, ԿՐԹԱԿԱՆ, ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ՝                         ԼԻԼԻԹ ՄԱՐԿՈՍՅԱՆ 

Հեռ. /011/ 513 235  ներք. /1618/

06.02.2024թ.