ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ

«Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-766-23.01.2024-ՊԻ-011/0), «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ եւ  լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-766.1-23.01.2024-ՊԻ-011/0) վերաբերյալ

Կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-766-23.01.2024-ՊԻ-011/0), «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-766.1-23.01.2024-ՊԻ-011/0)(այսուհետ միասին` Նախագծերի փաթեթ) մասնագիտական փորձաքննության են ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական  վարչությունում:

Նախագծերի փաթեթը ենթարկվել է իրավական, ֆինանսատնտեսագիտական, սոցիալական փորձաքննության: 

Ստորեւ ներկայացվում է մասնագիտական փորձաքննության եզրակացությունը, ինչպես նաեւ Նախագծերի փաթեթին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության  մասին տեղեկանքը:







Իրավական փորձաքննության արդյունքները

Նախագծերի փաթեթի՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության (այսուհետ՝ Սահմանադրություն)  եւ օրենքների պահանջներին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը.

1. «Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի (այսուհետ՝ Նախագիծ) 2-րդ հոդվածով նախատեսվող Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) նոր խմբագրությամբ շարադրվող 57-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն. «Դատական ակտը միայն դատական ծախսերի մասով բողոքարկելու դեպքում բողոք բերող անձից պետական տուրք չի գանձվում:»: Ցանկանում ենք նշել, որ սույն կարգավորումը արդեն իսկ նախատեսված է «Պետական տուրքի մասին» օրենքի 22-րդ հոդվածի 3-րդ մասով: Նախագծի 2-րդ հոդվածով նախատեսվող Օրենսգրքի նոր խմբագրությամբ շարադրվող 57-րդ հոդվածի 1-ին մասը ինքնին բլանկետային հղում կատարելու միջոցով հիշատակված նորմը վարչադատական հարաբերությունների նկատմամբ դարձնում է կիրառելի: Ելնելով վերոգրյալից՝ առաջարկում ենք օրենսդրության ավելորդ ուռճացում թույլ չտալու համար Նախագծի 2-րդ հոդվածով նախատեսվող Օրենսգրքի նոր խմբագրությամբ շարադրվող 57-րդ հոդվածի 2-րդ մասը հանել:

2. Նախագծի 5-րդ, 7-րդ, 33-րդ  եւ 34-րդ հոդվածների համակարգային վերլուծությունը թույլ է տալիս եզրակացնել, որ Նախագծով առաջարկվում է ծանուցումների գործընթացում դատավարության մասնակցի հաշվառման հասցեն հիմք ընդունել՝ նախկին բնակության վայրի փոխարեն։ Ցանկանում ենք նշել, որ սույն փոփոխությունը Նախագծով նախատեսված տարբերակով ունի լրամշակման կարիք «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 15-րդ հոդվածի 2-րդ մասի համատեքստում առ այն, «Նորմատիվ իրավական ակտում միեւնույն միտքն արտահայտելիս կիրառվում են միեւնույն բառերը, տերմինները կամ բառակապակցությունները` որոշակի հերթականությամբ»։ Նախագծի 7-րդ  եւ 33-րդ  հոդվածներով նախատեսվող   Օրենսգրքի 86-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետում եւ 215-րդ հոդվածի 4-րդ մասում  «բնակության վայր» բառերը փոփոխելիս օգտագործվում է «հաշվառման վայր» ձեւակերպումը «հաշվառման հասցե»-ի փոխարեն, Նախագծի 5-րդ հոդվածով նախատեսվում է փոփոխությունը, որի արդյուքում Օրենսգրքի 76-րդ հոդվածի 2-րդ մասում կօգտագործվի «մշտական հաշվառման հասցե» ձեւակերպումը, իսկ Նախագծի 34-րդ հոդվածում, նախատեսված լինելով Օրենսգրքի 222.5-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետում «բնակության վայրը» բառերի փոփոխություն «հաշվառման հասցեն» բառերով, չի նախատեսվել նույն նախադասության մեջ առկա «բնակության վայրից» բառերի փոփոխությունը։ Ուստի առաջարկում ենք «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 15-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջը պահպանել Նախագծի 5-րդ, 7-րդ,  33-րդ եւ  34-րդ հոդվածներում։

3. Նախագծի 20-րդ հոդվածով նախատեսվող Օրենսգրքում նոր լրացվող 147.1-ին հոդվածի համաձայն. «Վերաքննիչ դատարանի որոշման մեջ առկա վրիպակների, գրասխալների, թվաբանական սխալների ուղղման, եւ լրացուցիչ որոշման վրա տարածվում են Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի՝ վրիպակների, գրասխալների եւ թվաբանական սխալների ուղղմանը եւ լրացուցիչ որոշմանը վերաբերող համապատասխան կանոնները, եթե սույն օրենսգրքով այլ բան նախատեսված չէ:»: Հարկ է նշել, որ Նախագծի 15-րդ հոդվածով նախատեսվում է Օրենսգրքի 128-րդ հոդվածում «լրացուցիչ» բառի փախարինում «մասնավոր» բառով՝ այդպիսով վարչադատական իրավահարաբերություններում ճանաչելով մասնավոր որոշում կայացնելու դատարանի իրավասությունը՝ նախկին լրացուցիչ որոշման փոխարեն: Այս համատեքստում Նախագծի 20-րդ հոդվածի կարգավորումը չի համապատասխանում Նախագծով առաջարկվող ընդհանուր մոտեցմանը, ուստի առաջարկում ենք Նախագծի 20-րդ հոդվածով նախատեսվող Օրենսգրքում նոր լրացվող 147.1-ին հոդվածում «լրացուցիչ» բառը փոխարինել «մասնավոր» բառով:

4. Նախագծի 26-րդ հոդվածով նախատեսվող Օրենսգրքի 165-րդ հոդվածի նոր խմբագրությամբ շարադրվող 2-րդ մասի համաձայն. «Վերաքննիչ դատարանի միջանկյալ դատական ակտերի եւ վերաքննիչ դատարանում բողոքարկված՝ վարչական դատարանի միջանկյալ դատական ակտերի դեմ բերված վճռաբեկ բողոքները քննվում են դրանք վարույթ ընդունելուց հետո 45 օրվա ընթացքում:»։ Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքով չեն նախատեսվում գործն ըստ էության լուծող եզրափակիչ դատական ակտերի սպառիչ ցանկ, ինչը, սակայն նախատեսվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի 5-րդ հոդվածով՝ սահմանելով, որ չթվարկված դատական ակտերը հանդիսանում են միջանկյալ դատական ակտերը։ Այդ շարքում թվարկված չեն նաեւ ստորադաս դատական ատյանի կայացրած միջանկյալ դատական ակտի վերաբերյալ բողոքով կայացված դատական ակտերը՝ հնարավորություն տալով մեզ այդ ակտերը նույնպես համարել միջանկյալ դատական ակտեր։ Ելնելով վերոգրյալից գտնում ենք, որ Նախագծի 26-րդ հոդվածով նախատեսվող Օրենսգրքի 165-րդ հոդվածի նոր խմբագրությամբ շարադրվող 2-րդ մասում միայն վերաքննիչ դատարանի միջանկյալ դատական ակտերին հղում կատարելով այն իրենում կընդգրկի նաեւ վարչական դատարանի միջանկյալ դատական ակտերի դեմ բողոքով վերաքննիչ դատարանի որոշումները։ 

5. Նախագծի 35-րդ հոդվածի, «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի 6-րդ հոդվածի վերնագրերն առաջարկում ենք հանել՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 14-րդ հոդվածի 8-րդ մասում սահմանված իրավադրույթը, այն է. «Օրենսդրական ակտի հոդվածները ունենում են վերնագրեր, բացառությամբ փոփոխություն կամ լրացում նախատեսող օրենսդրական ակտերի:»:

6. «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածով նախատեսվում է. «1985 թվականի դեկտեմբերի 6-ի Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 223-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետից հանել «972 , 973 ,» եւ «2065 , 20610 , 20611 , 20612 , 20613 , 206.14» թվերը, իսկ «189.9-189.10» թվերը փոխարինել «189.9» թվով:»: Հարկ է նշել, որ Ազգային ժողովի ութերորդ գումարման յոթերորդ նստաշրջանի օրակարգում է ընդգրկվել «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծ (փաստաթղթային կոդ` Կ-761-15.01.2024-ՊԻ-011/1), որով արդեն իսկ նախատեսվում է Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապտեության օրենսգրքի 223-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի նոր խմբագրությամբ շարադրում: Ուստի առաջարկում ենք «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածի փոփոխությունները նախատեսելիս հաշվի առնել Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 223-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի նոր խմբագրությամբ շարադրված լինելու իրական հնարավորությունը: 

7. «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի 4-րդ հոդվածով նախատեսվում է Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացնել նոր 244.19-244.21-րդ հոդվածներ: Ցանկանում ենք նշել, որ Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում արդեն իսկ առկա է 244.19-րդ հոդված: Ելնելով այն հանգամանքից, որ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի 4-րդ հոդվածով նախատեսվող լրացումը չի համապատասխանում  «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածով նախատեսվող կանոններին, առաջարկում ենք «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի 4-րդ հոդվածով նախատեսվող նոր լրացվող հոդվածների համարակալումը վերանայել:

8. «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի 5-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսվում է ուժը կորցրած ճանաչել Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 254-րդ հոդվածի 1-ին մասում 4-րդ, 6-րդ եւ 9-րդ. 12-րդ եւ 13-րդ կետերը: Ցանկանում ենք ուշադրություն հրավիրել այն հանգամանքին, որ Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 254-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով սահմանվում է Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 1892 -1896 –րդ հոդվածներով նախատեսված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերով լեզվի պետական տեսչության իրավասությունը գործի քննությունն իրականացնելու: «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի 5-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված կարգով Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 254-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի ուժը կորցրած ճանաչելու պարագայում Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 1892 -1896 –րդ հոդվածներով նախատեսված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերով գործի քննությունն իրականացնող իրավասու մարմին այլեւս չի նախատեսվի, ինչը կառաջացնի իրավական բաց: Ուստի առաջարկում ենք սույն համատեքստում վերանայել «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի 5-րդ հոդվածի 1-ին մասը եւ «6-րդ եւ» թվականը եւ շաղկապը հանել:

9. «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծում առաջարկում ենք ապահովել դասական թվականների ճիշտ գրելաձեւը:


Եզրահանգում

Ամփոփելով փորձաքննության արդյունքները՝ կարող ենք նշել, որ Նախագծով սահմանված կարգավորումներում Սահմանադրության տեսանկյունից խնդրահարույց նորմեր առկա չեն:

Միաժամանակ, ներկայացված առաջարկությունների հիման վրա, անհրաժեշտ է ապահովել Նախագծերի փաթեթով սահմանված կարգավորումների համապատասխանությունը միմյանց, Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքի Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի, «Պետական տուրքի մասին» օրենքի, ինչպես նաեւ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի պահանջներին: 
 



ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                          ԶԵՄՖԻՐԱ  ՀՈՎԱՍԱՓՅԱՆ 

Կատարող՝ Գ. Մուրադյան (հեռ.` 011-513-248)

13.02.2014թ.



ՏԵՂԵԿԱՆՔ

Նախագծերի փաթեթին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին

Նախագծերի փաթեթին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:
 



ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                          ԶԵՄՖԻՐԱ  ՀՈՎԱՍԱՓՅԱՆ 

Կատարող՝ Գ. Մուրադյան (հեռ.` 011-513-248)

13.02.2014թ.






Ֆինանսատնտեսագիտական փորձաքննության արդյունքները

Նախագծերի փաթեթով (այսուհետ՝ Փաթեթ) կարգավորվում են դատական ակտը միայն դատական ծախսերի մասով բողոքարկելու, հիմնական պահանջից բացի, ածանցյալ պահանջներ ներկայացնելու դեպքում պետական տուրքի գանձման հարցերը, սահմանվում է վերաքննիչ եւ Վճռաբեկ դատարանների  որոշումների մեջ առկա վրիպակների, գրասխալների եւ թվաբանական սխալների ուղղման, լրացուցիչ որոշում կայացնելու հնարավորություն, նախատեսվում է որոշ հիմքերի առկայության պարագայում  դատական ակտը՝ անկախ բողոքի հիմքերից եւ հիմնավորումներից անվերապահ բեկանելու կանոն, կարգավորում են դատական նիստում վճռաբեկ բողոքի քննությունն իրականացնելու հարցերը: 

Փաթեթը ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրներ չի պարունակում:

Փաթեթի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան: 


Եզրահանգում

Փաթեթի ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրների տեսանկյունից լրամշակման կարիք չունի:
 



ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                          ԱՐԹՈՒՐ ԹԱՄԱԶՅԱՆ  

կատարող՝ գլխավոր մասնագետ Գ. Կիրակոսյան 

(հեռ.՝ 011 513-603) 

05.02.2024թ.






Սոցիալական փորձաքննության արդյունքները

1. Նախագծերի փաթեթով առաջարկվում է «Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքում» եւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում»  կատարել փոփոխություններ եւ լրացումներ:

Նախագծերի փաթեթի ընդունումը պայմանավորված է Վարչական դատարանների ծանրաբեռնվածությունը նվազեցնելու եւ իրավակիրառ պրակտիկայում ի հայտ եկած խնդիրները լուծելու անհրաժեշտությամբ:

Նախագծերի փաթեթին կից ներկայացված հիմնավորմամբ՝ խնդիրը կայանում է նրանում, որ ներկայիս կարգավորումներով Վարչական դատարաններին վերապահված են այնպիսի վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերի քննությունը, որոնք կարող էին վերապահվել իրավասու վարչական մարմինների քննությանը եւ ավելորդ չծանրաբեռնել  Վարչական դատարաններին:

Բացի այդ, Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքով սահմանված չէ Վերաքննիչ եւ Վճռաբեկ դատարանների որոշումների մեջ առկա վրիպակների, գրասխալների եւ թվաբանական սխալների  ուղղման, լրացուցիչ որոշում  կայացնելու հնարավորություն, ինչպես նաեւ սահմանված չեն, թե ի՞նչ որոշում պետք է կայացնի Վճռաբեկ դատարանն այն դեպքերում, երբ մերժվել է պետական տուրքի արտոնություն կիրառելու մասին  միջնորդությունը, կամ բողոք բերող անձը չի վերացրել վճռաբեկ բողոքը վերադարձնելու մասին որոշման մեջ նշված թերությունները կամ բողոքը կրկին ներկայացնելու դեպքում թույլ է տվել նոր խախտումներ եւ այլն:

Հիմք ընդունելով վերոգրյալը՝  Նախագծերի փաթեթի հեղինակի կողմից առաջարկվում է.

- վերանայել Վարչական դատարանների քննությանը վերապահված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերի քննության շրջանակը, ինչպես նաեւ վարչական իրավախախտումների վերաբերյալ այն գործերը, որոնք, վերապահելով իրավասու վարչական մարմնին,  կարող են արդյունավետորեն  քննվել վերջինիս կողմից,

- կարգավորել պետական տուրքի գանձման հարցերը՝ դատական ակտը միայն դատական ծախսերի մասով բողոքարկելու, հիմնական պահանջից բացի, ածանցյալ պահանջներ ներկայացնելու դեպքում,

- նախատեսել Վերաքննիչ եւ Վճռաբեկ դատարանների որոշումների մեջ առկա վրիպակների, գրասխալների եւ թվաբանական սխալների ուղղման, լրացուցիչ որոշում  կայացնելու հնարավորություն,

- նոր երեւան եկած կամ նոր հանգամանքներով դատական ակտերի վերանայման դատավարական կանոնները համապատասխանեցնել Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքի գործող կարգավորումներին եւ այլն:

2. Նախագծերի փաթեթը սոցիալ, կրթական, առողջապահական հիմնախնդիրներ չի պարունակում ու դրա վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան, սակայն Նախագծերի փաթեթում ներառված «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում» փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի (այսուհետ՝ նաեւ Նախագիծ) վերաբերյալ կցանկանայինք ներկայացնել մեկ նկատառում: Մասնավորապես, Նախագծի 1-ին հոդվածով առաջարկվում է փոփոխություն կատարել Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի (այսուհետ՝ նաեւ Օրենսգիրք) 223-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետում, որի նպատակն է վերանայել Վարչական դատարանների քննությանը վերապահված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերի քննության շրջանակը եւ թեթեւացնել վերջինիս ծանրաբեռնվածությունը (տե՛ս Նախագծերի փաթեթին կից ներկայացված հիմնավորումը):

Վերոգրյալի հետ կապված հարկ ենք համարում նշել, որ Կառավարության կողմից նույն հիմնավորմամբ շրջանառության մեջ է դրված օրենքների նախագծերի փաթեթ, որում ընդգրկված «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում» փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-761-15.01.2024-ՊԻ-011/0) 2-րդ հոդվածով առաջարկվում է Օրենսգրքի 223-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը շարադրել նոր խմբագրությամբ, ըստ որի՝ Վարչական դատարանները քննում են  «1) սույն օրենսգրքի 972 , 973 , 147 հոդվածներով, 1831 , 1892 -1896 , 189.9-189.10, 189.25, 189.26-189.28 հոդվածներով, 2065 , 20610 , 20611 , 20612 , 20613, 206.14 հոդվածներով նախատեսված դեպքերում՝ վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն կազմելու իրավասություն ունեցող պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների (պաշտոնատար անձանց) հայցադիմումով.»: Մինչդեռ, սույն Նախագծի 1-ին հոդվածով նախատեսվում է Օրենսգրքի «223-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետից հանել «972, 973,» եւ «2065 , 20610 , 20611 , 20612 , 20613,206.14» թվերը, իսկ «189.9-189.10» թվերը փոխարինել «189.9» թվով:»:

Այդ կապակցությամբ, առաջարկում ենք քննարկել շրջանառության մեջ գտնվող վերը նշված երկու օրենքների նախագծերի փաթեթները միասին դիտարկելու եւ մեկ օրենսդրական նախաձեռնությամբ հանդես գալու հարցը:

3. Նախագծերի փաթեթում ներառված «Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքում» փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի վերաբերյալ առաջարկություններ եւ դիտողություններ չկան:


Եզրահանգում

Նախագծերի փաթեթը սոցիալ, կրթական, առողջապահական հիմնահարցերի տեսանկյունից լրամշակման կարիք չունի, սակայն, կարծում ենք, վերը նշված երկու օրենքների նախագծերի փաթեթները անհրաժեշտ է դիտարկել միասին, իսկ դրանցում ներառված «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում» փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերը միացնել եւ ներկայացնել մեկ օրենքի նախագծի տեսքով:
 



ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼ, ԿՐԹԱԿԱՆ,

ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ  ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ 

ԲԱԺՆԻ ՊԵՏ՝                                                     ԼԻԼԻԹ ՄԱՐԿՈՍՅԱՆ 

Կատարող՝  Ս. Համբարձումյան 

(հեռ. 011-513-360)

01.02.2024թ.