ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ «Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների կողմից արդյունաբերության ճյուղերում համատեղ կոոպերացիոն նախագծեր իրականացվելիս ֆինանսական աջակցություն տրամադրելու մասով «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրում փոփոխություններ կատարելու մասին» արձանագրությունը վավերացնելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-776-08.02.2024-ՏԵ-011/0) վերաբերյալ Կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների կողմից արդյունաբերության ճյուղերում համատեղ կոոպերացիոն նախագծեր իրականացվելիս ֆինանսական աջակցություն տրամադրելու մասով «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրում փոփոխություններ կատարելու մասին» արձանագրությունը վավերացնելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-776-08.02.2024-ՏԵ-011/0) (այսուհետ` Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչությունում: Նախագիծը ենթարկվել է իրավական, ֆինանսատնտեսագիտական, սոցիալական փորձաքննության: Ստորեւ ներկայացվում է մասնագիտական փորձաքննության եզրակացությունը, ինչպես նաեւ Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին տեղեկանքը: Իրավական փորձաքննության արդյունքները Նախագիծը Հայաստանի Հանրապետության Սահմանադրության եւ օրենքների պահանջներին համապատասխանության տեսանկյունից խնդրահարույց նորմեր չի պարունակում: Եզրահանգում Ամփոփելով փորձաքննության արդյունքները՝ կարող ենք նշել, որ Նախագծում Հայաստանի Հանրապետության Սահմանադրության եւ օրենքների պահանջների տեսանկյունից խնդրահարույց նորմեր առկա չեն:
ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ ԶԵՄՖԻՐԱ ՀՈՎԱՍԱՓՅԱՆ Կատարող` Ն.Ներսիսյան (հեռ.՝ 011-513-248) 16.02.2024թ.
Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:
ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ ԶԵՄՖԻՐԱ ՀՈՎԱՍԱՓՅԱՆ Կատարող` Ն.Ներսիսյան (հեռ.՝ 011-513-248) 16.02.2024թ.
Նախագծով առաջարկվում է վավերացնել 2023 թվականի մայիսի 25-ին Մոսկվայում ստորագրված «Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների կողմից արդյունաբերության ճյուղերում համատեղ կոոպերացիոն նախագծեր իրականացվելիս ֆինանսական աջակցություն տրամադրելու մասով «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրում փոփոխություններ կատարելու մասին» արձանագրությունը (այսուհետ՝ Արձանագրություն), որով սահմանվում է Եվրասիական տնտեսական միության (այսուհետ՝ ԵԱՏՄ) անդամ պետությունների կողմից արդյունաբերության ոլորտում համատեղ կոոպերացիոն նախագծերի իրականացման նպատակով ֆինանսական միջոցների ձեւավորման ընթացակարգը եւ ամրագրվում է այդպիսի նախագծերի ընտրության ու իրականացման կարգը, ինչպես նաեւ սահմանվում է ֆինանսական աջակցության ձեւաչափը՝ համապատասխանաբար Եվրասիական միջկառավարական եւ Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհուրդների որոշումներով: Արձանագրությամբ կատարվող փոփոխությունները նախատեսում են. - ԵԱՏՄ անդամ պետությունների կողմից արդյունաբերության ճյուղերում համատեղ կոոպերացիոն նախագծեր իրականացվելիս տրամադրել ֆինանսական աջակցություն ԵԱՏՄ բյուջեի միջոցների հաշվին: ԵԱՏՄ բյուջեի միջոցների ձեւավորման եւ ծախսման կարգը սահմանվում է «Եվրասիական տնտեսական միության բյուջեի մասին» հիմնադրույթով, - բարձր տեխնոլոգիական, նորարարական եւ մրցունակ արտադրանք ստեղծելու նպատակով ԵԱՏՄ շրջանակներում արդյունաբերական համագործակցություն իրականացնելու միջոցով խթանել փոխշահավետ արդյունաբերական կոոպերացիան, - ԵԱՏՄ անդամ պետությունների կողմից արդյունաբերության ճյուղերում համատեղ կոոպերացիոն նախագծեր իրականացվելիս ֆինանսական աջակցություն տրամադրելու համար ԵԱՏՄ բյուջեում հերթական ֆինանսական տարվա համար նախատեսվող միջոցների ծավալը սահմանել ԵԱՏՄ բյուջեի հաստատման տարվան նախորդող ֆինանսական տարում ԵԱՏՄ անդամ պետությունների բյուջեներ հատուկ, հակագնագցման եւ փոխհատուցման տուրքերից մուտքերի ընդհանուր գումարի տոկոսային հարաբերակցությամբ, իսկ տոկոսային հարաբերակցության չափը եւ ֆինանսական աջակցության տրամադրման ձեւը սահմանել Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի կողմից, - ֆինանսական աջակցության մեխանիզմը կիրառել Արձանագրությունն ուժի մեջ մտնելու ամսաթվից 5 տարվա ընթացքում, իսկ ֆինանսական աջակցության մեխանիզմի կիրառման ժամկետը երկարաձգելու մասին որոշումն ընդունել Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի կողմից: Նշված մեխանիզմի գործողության դադարեցման դեպքում ԵԱՏՄ անդամ պետությունները եւ Հանձնաժողովը պարտավոր են ապահովել այն ֆինանսական պարտավորությունների ամբողջ ծավալով կատարումը, որոնք առաջացել են արդյունաբերության ճյուղերում համատեղ կոոպերացիոն նախագծերի իրականացմանը ֆինանսական աջակցություն տրամադրելու մասին որոշումների հիման վրա՝ նման նախագծերի իրականացման ամբողջ ժամկետի ընթացքում՝ անկախ մեխանիզմի գործողության դադարեցումից: ՀՀ Ֆինանսների նախարարության տեղեկատվության համաձայն, ԵԱՏՄ անդամ պետությունների կողմից արդյունաբերության ոլորտներում համատեղ կոոպերացիոն նախագծերի ընտրության եւ դրանց իրականացման համար ֆինանսական աջակցության տրամադրման նպատակով ԵԱՏՄ 2024թ. բյուջեով նախատեսվել են համապատասխան գումարներ: Մինչդեռ ՀՀ 2024թ. պետական բյուջեով վերոնշյալ նպատակով գումարներ նախատեսված չեն՝ ՀՀ արտաքին գործերի նախարարության կողմից համապատասխան բյուջետային հայտ չներկայացնելու հանգամանքով պայմանավորված, եւ հետեւաբար ԵԱՏՄ բյուջեում ՀՀ-ի մասնաբաժինը չի ներառել նշյալ հավելյալ ծախսերը: Սա նշանակում է, որ Նախագծի ընդունումը կհանգեցնի ՀՀ պետական բյուջեից լրացուցիչ միջոցների հատկացման անհրաժեշտության: Նախագիծը ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրներ չի պարունակում: Նախագծի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան: Եզրահանգում Նախագիծը ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրների տեսանկյունից լրամշակման կարիք չունի:
ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ ԱՐԹՈՒՐ ԹԱՄԱԶՅԱՆ Կատարող՝ Գ. Սաֆարյան (հեռ.` 011 513-343) 15.02.2024թ.
Նախագծով առաջարկվում է վավերացնել 2023թ. մայիսի 25-ին Մոսկվայում ստորագրված` «Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների կողմից արդյունաբերության ճյուղերում համատեղ կոոպերացիոն նախագծեր իրականացվելիս ֆինանսական աջակցություն տրամադրելու մասով «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրում փոփոխություններ կատարելու մասին» արձանագրությունը (այսուհետ՝ Արձանագրություն), որի նպատակն է ստեղծել Եվրասիական տնտեսական միության (այսուհետ՝ ԵԱՏՄ) շրջանակներում արդյունաբերության ոլորտների կոոպերացիոն ծրագրերի իրականացման համար ֆինանսական աջակցության նոր գործիք: Արձանագրությունը ստորագրվել է Հայաստանի Հանրապետության, Բելառուսի Հանրապետության, Ղազախստանի Հանրապետության, Ղրղզական Հանրապետության եւ Ռուսաստանի Դաշնության միջեւ: Արձանագրությամբ սահմանվում է ԵԱՏՄ անդամ պետությունների կողմից արդյունաբերության ոլորտում համատեղ կոոպերացիոն նախագծերի իրականացման նպատակով ֆինանսական միջոցների ձեւավորման ընթացակարգը, ինչպես նաեւ ամրագրվում է այդպիսի նախագծերի ընտրության ու իրականացման կարգը: Սահմանվում է նաեւ ֆինանսական աջակցության ձեւաչափը՝ համապատասխանաբար Եվրասիական միջկառավարական եւ Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհուրդների որոշումներով: Արձանագրությամբ կատարվող փոփոխություններով նախատեսվում են. ԵԱՏՄ անդամ պետությունների կողմից արդյունաբերության ճյուղերում համատեղ կոոպերացիոն նախագծեր իրականացվելիս տրամադրել ֆինանսական աջակցություն ԵԱՏՄ բյուջեի միջոցների հաշվին,
ֆինանսական աջակցության մեխանիզմի գործողության դադարեցման դեպքում՝ ամբողջ ծավալով ապահովել այն ֆինանսական պարտավորությունների կատարումը, որոնք առաջացել են դրա գործողության շրջանակներում արդյունաբերության ճյուղերում համատեղ կոոպերացիոն նախագծերի իրականացման համար ֆինանսական աջակցություն տրամադրելու մասին Հանձնաժողովի խորհրդի կողմից ընդունված որոշումների հիման վրա՝ այդ նախագծերի իրականացման ամբողջ ժամկետի ընթացքում:
Նախագծի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան: Եզրահանգում Նախագիծը սոցիալ, կրթական, առողջապահական հիմնախնդիրների տեսանկյունից լրամշակման կարիք չունի:
ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼ, ԿՐԹԱԿԱՆ, ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ ԼԻԼԻԹ ՄԱՐԿՈՍՅԱՆ Կատարող՝ Լ. Սարգսյան (հեռ.՝ 011 513-270, 12-70) 16.02.2024թ.
|