ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ «Հայաստանի Հանրապետության եւ Ասիական զարգացման բանկի միջեւ «Երեւանի քաղաքային զարգացման ներդրումային ծրագիր» վարկային համաձայնագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-803-18.03.2024-ՖՎ-011/0) վերաբերյալ Կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Հայաստանի Հանրապետության եւ Ասիական զարգացման բանկի միջեւ «Երեւանի քաղաքային զարգացման ներդրումային ծրագիր» վարկային համաձայնագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-803-18.03.2024-ՖՎ-011/0) (այսուհետ նաեւ՝ Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչությունում: Նախագիծը ենթարկվել է իրավական, ֆինանսատնտեսագիտական, սոցիալական փորձաքննության: Ստորեւ ներկայացվում է մասնագիտական փորձաքննության եզրակացությունը, ինչպես նաեւ Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին տեղեկանքը: Իրավական փորձաքննության արդյունքները
Նախագծով սահմանված կարգավորումները Հայաստանի Հանրապետության Սահմանադրության եւ օրենքների պահանջներին համապատասխանության տեսանկյունից խնդրահարույց նորմեր չեն պարունակում: Միաժամանակ՝ հարկ ենք համարում նշել, որ «Հայաստանի Հանրապետության եւ Ասիական զարգացման բանկի միջեւ «Երեւանի քաղաքային զարգացման ներդրումային ծրագիր» վարկային համաձայնագրի (այսուհետ՝ Համաձայնագիր) ուժի մեջ մտնելու ժամկետ սահմանված է՝ (մեջբերում) «վարկային համաձայնագրի ամսաթվից 90 օր հետո» ժամկետը, ինչի արդյունքում Համաձայնագիրն ուժի մեջ է մտնելու օրենքով սահմանված կարգով վավերացնելուց հետո՝ համաձայնագրում նշված պահից՝ 2024 թվականի փետրվարի 27-ից: Եզրահանգում
Ամփոփելով փորձաքննության արդյունքները՝ կարող ենք նշել, որ Նախագծով սահմանված կարգավորումներում Հայաստանի Հանրապետության Սահմանադրության եւ օրենքների համապատասխանության տեսանկյունից խնդրահարույց նորմեր առկա չեն:
ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ ԶԵՄՖԻՐԱ ՀՈՎԱՍԱՓՅԱՆ Կատարող՝ Լ. Պետրոսյան (հեռ.` 011-513-248) 01.04.2024թ.
Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:
ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ ԶԵՄՖԻՐԱ ՀՈՎԱՍԱՓՅԱՆ Կատարող՝ Լ. Պետրոսյան (հեռ.` 011-513-248) 01.04.2024թ.
Նախագծով առաջարկվում է վավերացնել 2023 թվականի նոյեմբերի 27-ին ստորագրված «Հայաստանի Հանրապետության եւ Ասիական զարգացման բանկի միջեւ «Երեւանի քաղաքային զարգացման ներդրումային ծրագիր» վարկային համաձայնագիրը (այսուհետ՝ Համաձայնագիր), որի համաձայն՝ Բանկը համաձայնում է Վարկառուին տրամադրել 60,090,000.00 եվրո գումարի չափով վարկավորում հետեւյալ պայմաններով. - վարկային միջոցների մասհանման վերջնաժամկետ՝ 30.09.2027թ., - վարկի տոկոսադրույքի տեսակ՝ լողացող, - վարկի տարեկան տոկոսադրույք՝ 6 ամսյա EURIBOR + 0.5% մարժա + 0.3% (մարման հավելավճար): Մարման հավելավճարը կախված է վարկի միջին ժամկետայնությունից եւ ԱԶԲ-ի կողմից զարգացող երկրների դասակարգման եւ աստիճանակարգման քաղաքականության մեթոդաբանության համաձայն դասակարգված երկրի ենթախմբից: 12.12.2023թ. դրությամբ 6 ամսյա EURIBOR-ը կազմել է 3.96%: - պարտավորության վճար՝ տարեկան 0.15% դրույքաչափ, հաշվարկվում է վարկի չմասհանված գումարի նկատմամբ, հաշվարկման սկիզբ է համարվում պայմանագրի ստորագրման ամսաթվից հետո 60-րդ օրը, վճարվում է կիսամյակային կտրվածքով, տոկոսավճարների վճարման հետ միաժամանակ, - վարկի սպասարկման գծով վճարումները կատարվում են կիսամյակային կտրվածքով` յուրաքանչյուր տարվա հունվարի 15-ին եւ հուլիսի 15-ին, - վարկի ժամկետ՝ 27 տարի, արկի մարման ժամկետ՝ 17 տարի, վարկի արտոնյալ ժամկետ՝ 10 տարի, - մայր գումարը ենթակա է մարման հետեւյալ ժամանակացույցով` 15.01.2034թ.-ից մինչեւ 15.01.2050թ. յուրաքանչյուր մարման մասնաբաժինը` 2.941176%, իսկ 15.07.2050թ. վերջին մարումը` 2.941192%, - վարկառուն ցանկացած ժամանակ կարող է դիմել ԱԶԲ-ին` խնդրելով կատարել վարկավորման պայմանների հետեւյալ փոփոխությունները` 1. փոխարկել ամբողջությամբ կամ մասնակիորեն վարկի օգտագործված եւ չմարված գումարի կամ չմասհանված գումարի արժույթը Բանկի համար ընդունելի մեկ այլ արժույթի, 2. փոխարկել վարկի օգտագործված եւ չմարված գումարի կամ դրա մի մասի տոկոսադրույքը լողացողից ֆիքսվածի եւ հակառակը: Նախագիծը ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրներ չի պարունակում: Նախագծի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան: Եզրահանգում
Նախագիծը ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրների տեսանկյունից լրամշակման կարիք չունի:
ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ ԱՐԹՈՒՐ ԹԱՄԱԶՅԱՆ Կատարող՝ Գ. Սաֆարյան (հեռ.` 011 513-343) 02.04.2024թ.
Նախագծով առաջարկվում է վավերացնել 2023 թվականի նոյեմբերի 27-ին ստորագրված «Հայաստանի Հանրապետության եւ Ասիական զարգացման բանկի միջեւ «Երեւանի քաղաքային զարգացման ներդրումային ծրագիր» վարկային համաձայնագիրը (այսուհետ՝ Համաձայնագիր), որի նպատակն է մեծացնել քաղաքային շարժունակությունն ու քաղաքային կառավարումը եւ բարելավել նախագիծը: Համաձայնագրով սահմանված կարգով եւ բովանդակությամբ փոփոխություններ են կատարվում Ասիական զարգացման բանկի (այսուհետ՝ ԱԶԲ)՝ 2022 թվականի հունվարի 1-ով թվագրված Ընթացիկ գործառնությունների մասով Վարկային կանոնակարգերում: Համաձայնագրով ԱԶԲ համաձայնում է ԱԶԲ-ի սովորական կապիտալ միջոցներից Հայաստանի Հանրապետությանը տրամադրել վաթսուն միլիոն իննսուն հազար եվրոյի (60,090,000) չափով վարկ, ընդ որում նշված գումարը կարող է ժամանակ առ ժամանակ փոխարկվել Արժույթի փոխարկման միջոցով: Վարկի փակման ամսաթիվ է համարվում 2028 թվականի մարտի 31-ը կամ այն ամսաթիվը, որը ժամանակ առ ժամանակ կարող է համաձայնեցվել Հայաստանի Հանրապետության եւ ԱԶԲ-ի միջեւ: Համաձայնագրով նախատեսված ծրագրի ակնկալվող ավարտը 2027 թվականի սեպտեմբերի 30-ն է: Նախագիծը սոցիալ, կրթական, առողջապահական հիմնախնդիրներ չի պարունակում: Նախագծի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան: Եզրահանգում
Նախագիծը սոցիալ, կրթական, առողջապահական հիմնախնդիրների տեսանկյունից լրամշակման կարիք չունի:
ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼ, ԿՐԹԱԿԱՆ, ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ ԼԻԼԻԹ ՄԱՐԿՈՍՅԱՆ Կատարող՝ Լ. Սարգսյան (հեռ.՝ 011 513-270, 12-70) 29.03.2024թ.
|