ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ «Առեւտրի եւ ծառայությունների մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ՝ Կ-815-09.04.2024-ՏՀ-011/0) վերաբերյալ Կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Առեւտրի եւ ծառայությունների մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ՝ Կ-815-09.04.2024-ՏՀ-011/0) (այսուհետ՝ Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչությունում: Նախագիծը ենթարկվել է իրավական, ֆինանսատնտեսագիտական, սոցիալական փորձաքննության: Ստորեւ ներկայացվում է մասնագիտական փորձաքննության եզրակացությունը, ինչպես նաեւ Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին տեղեկանքը: Իրավական փորձաքննության արդյունքները
Նախագիծը Հայաստանի Հանրապետության Սահմանադրության եւ օրենքների պահանջներին համապատասխանության տեսանկյունից խնդրահարույց նորմեր չի պարունակում: Միաժամանակ առաջարկում ենք Նախագծի 2-րդ հոդվածում «որոշումն» բառը փոխարինել «օրենքն» բառով՝ հիմք ընդունելով այն հանգամանքը, որ Նախագծի 2-րդ հոդվածով սահմանված է օրենքի նախագծի ուժի մեջ մտնելու ժամկետի վերաբերյալ իրավակարգավորում: Եզրահանգում
Ամփոփելով փորձաքննության արդյունքները՝ կարող ենք նշել, որ Նախագծում Հայաստանի Հանրապետության Սահմանադրության եւ օրենքների պահանջների տեսանկյունից խնդրահարույց նորմեր առկա չեն:
ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ ԶԵՄՖԻՐԱ ՀՈՎԱՍԱՓՅԱՆ Կատարող` Ն.Ներսիսյան (հեռ.` 011-513-248) 17.04.2024թ.
Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:
ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ ԶԵՄՖԻՐԱ ՀՈՎԱՍԱՓՅԱՆ Կատարող` Ն.Ներսիսյան (հեռ.` 011-513-248) 17.04.2024թ.
Նախագծով առաջարկվում է հստակեցնել եւ ընդլայնել ավտոտրանսպորտային միջոցի ձեռքբերման թրեյդ-ին առեւտրի տեսակի հասկացությունը՝ որպես այդպիսին դիտարկելով նաեւ այն դեպքերը, երբ ավտոտրանսպորտային միջոցն (այդ թվում՝ գյուղատնտեսական տեխնիկան) արտադրողի դիստրիբյուտորը կամ դիլերը ֆիզիկական անձից հատուցմամբ ձեռք է բերում այդ ֆիզիկական անձին պատկանող ցանկացած տեսակի ավտոտրանսպորտային միջոց եւ իրականացնում է այդ ավտոտրանսպորտային միջոցի մանրածախ վաճառք որեւէ ֆիզիկական անձին: Նախագիծը ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրներ չի պարունակում: Նախագծի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան: Եզրահանգում
Նախագիծը ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրների տեսանկյունից լրամշակման կարիք չունի:
ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ ԱՐԹՈՒՐ ԹԱՄԱԶՅԱՆ կատարող՝ գլխավոր մասնագետ Գ. Կիրակոսյան (հեռ.՝ 011 513-603) 18.04.2024թ.
ՀՀ կառավարության կողմից ներկայացված Նախագծով առաջարկվում է փոփոխություն կատարել «Առեւտրի եւ ծառայությունների մասին» օրենքում (այսուհետ՝ Օրենք), ինչը պայմանավորված է ավտոտրանսպորտային միջոցի (այդ թվում՝ գյուղատնտեսական տեխնիկայի) ձեռքբերման թրեյդ-ին առեւտրի տեսակի գործունեության ընթացքում առկա խնդիրները վերացնելու անհրաժեշտությամբ: Խնդիրը կայանում է նրանում, որ ավտոտրանսպորտային միջոցի ձեռքբերման թրեյդ-ին առեւտրի տեսակի հասկացությունը, մասնավորաբար՝ տարբեր տնտեսավարողների կողմից, տարաբնույթ է ընկալվում (օրինակ, արդյո՞ք ֆիզիկական անձին պատկանող ավտոտրանսպորտային միջոցի միակողմանի ձեռքբերումը դիստրիբյուտորի կամ դիլերի կողմից համարվում է ավտոտրանսպորտային միջոցի ձեռքբերման թրեյդ-ին առեւտուր, արդյո՞ք կարող է X մակնիշի ավտոտրանսպորտային միջոցը արտադրողի դիստրիբյուտորը կամ դիլերը ֆիզիկական անձից ձեռք բերել Y մակնիշի ավտոտրանսպորտային միջոց, եւ փոխարենը՝ ֆիզիկական անձին վաճառել X մակնիշի ավտոտրանսպորտային միջոց՝ հիմք ընդունելով «թրեյդ-ին առեւտուր» հասկացության վրա եւ այլն): Այս ամենի համատեքստում, ավտոտրանսպորտային միջոցի ձեռքբերման թրեյդ-ին առեւտրի տեսակի հասկացության տարաբնույթ ընկալումը բացառելու համար, հեղինակն առաջարկում է Օրենքով հստակեցնել թրեյդ-ին առեւտրի տեսակի հասկացությունը՝ ներկայացնելով նոր սահմանմամբ՝ պայմանավորված վերջինիս կիրառելիությունը բարձրացնելու եւ լիցենզիա ստանալու ցանկություն ունեցող կազմակերպությունների թիվը մեծացնելու անհրաժեշտությամբ: Առաջարկվում է նաեւ ընդլայնել ավտոտրանսպորտային միջոցի (այդ թվում՝ գյուղատնտեսական տեխնիկայի) ձեռքբերման «թրեյդ-ին առեւտուր» գործունեության տեսակի սահմանման բովանդակությունը: Նախագծի վերաբերյալ առաջարկություններ եւ դիտողություններ չկան: Նախագծով առաջարկվող փոփոխության ընդունումը սոցիալական առումով կունենա դրական ազդեցություն՝ կապված բնակչության կողմից ավտոմեքենաների ձեռքբերման մատչելիության մակարդակի բարձրացման հետ: Եզրահանգում
Նախագիծը սոցիալ, կրթական, առողջապահական հիմնախնդիրների տեսանկյունից լրամշակման կարիք չունի:
ՍՈՑԻԱԼ, ԿՐԹԱԿԱՆ, ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ Լ. Մարկոսյան Կատարող` Ա. Գալստյան (հեռ. 011-513-235), (12-35) 16.04.2024թ.
|