ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ «Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի հիմնադրման համաձայնագրի թիվ 1 հոդվածի փոփոխություն՝ Բանկի գործունեության աշխարհագրական շրջանակի սահմանափակ եւ աստիճանական ընդլայնման հնարավորություն ընձեռելու դեպի Ենթասահարական Աֆրիկա եւ Իրաք» թիվ 259 բանաձեւը վավերացնելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-828-22.04.2024-ՖՎ-011/0) վերաբերյալ Կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի հիմնադրման համաձայնագրի թիվ 1 հոդվածի փոփոխություն՝ Բանկի գործունեության աշխարհագրական շրջանակի սահմանափակ եւ աստիճանական ընդլայնման հնարավորություն ընձեռելու դեպի Ենթասահարական Աֆրիկա եւ Իրաք» թիվ 259 բանաձեւը վավերացնելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-828-22.04.2024-ՖՎ-011/0) (այսուհետ՝ Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչությունում: Նախագիծը ենթարկվել է իրավական, ֆինանսատնտեսագիտական, սոցիալական փորձաքննության: Ստորեւ ներկայացվում է մասնագիտական փորձաքննության եզրակացությունը, ինչպես նաեւ Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին տեղեկանքը: Իրավական փորձաքննության արդյունքները
Նախագծով սահմանված կարգավորումները Հայաստանի Հանրապետության Սահմանադրության եւ օրենքների պահանջներին համապատասխանության տեսանկյունից խնդրահարույց նորմեր չեն պարունակում: Եզրահանգում
Ամփոփելով փորձաքննության արդյունքները՝ կարող ենք նշել, որ Նախագծով սահմանված կարգավորումներում Հայաստանի Հանրապետության Սահմանադրության եւ օրենքների համապատասխանության տեսանկյունից խնդրահարույց նորմեր առկա չեն:
ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ ԶԵՄՖԻՐԱ ՀՈՎԱՍԱՓՅԱՆ Կատարող՝ Լ. Պետրոսյան (հեռ.` 011-513-248) 03.05.2024թ.
Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:
ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ ԶԵՄՖԻՐԱ ՀՈՎԱՍԱՓՅԱՆ Կատարող՝ Լ. Պետրոսյան (հեռ.` 011-513-248) 03.05.2024թ.
Նախագծով առաջարկվում է վավերացնել Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի կառավարիչների խորհրդի 2023 թվականի մայիսի 18-ի՝ «Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի հիմնադրման համաձայնագրի թիվ 1 հոդվածի փոփոխություն՝ Բանկի գործունեության աշխարհագրական շրջանակի սահմանափակ եւ աստիճանական ընդլայնման հնարավորություն ընձեռելու դեպի Ենթասահարական Աֆրիկա եւ Իրաք» թիվ 259 բանաձեւը, որի համաձայն Բանկի գործառնությունների աշխարհագրությունը ընդլայնվում է Աֆրիկայի Անդրսահարայի տարածաշրջանի՝ սահմանափակ թվով երկրների եւ Իրաքի վրա: Համաձայնագիրը ՀՀ համար ֆինանսական պարտավորություններ նախատեսող, այդ թվում՝ պետական բյուջեի ծախսերի ավելացման հանգեցնող դրույթներ չի պարունակում: Նախագծի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան: Եզրահանգում
Նախագիծը ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրների տեսանկյունից լրամշակման կարիք չունի:
ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ ԱՐԹՈՒՐ ԹԱՄԱԶՅԱՆ կատարող՝ գլխավոր մասնագետ Գ. Կիրակոսյան (հեռ.՝ 011 513-603) 26.04.2024թ.
Նախագծով առաջարկվում է վավերացնել Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի կառավարիչների խորհրդի 2023 թվականի մայիսի 18-ի՝ «Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի հիմնադրման համաձայնագրի թիվ 1 հոդվածի փոփոխություն՝ Բանկի գործունեության աշխարհագրական շրջանակի սահմանափակ եւ աստիճանական ընդլայնման հնարավորություն ընձեռելու դեպի Ենթասահարական Աֆրիկա եւ Իրաք» թիվ 259 բանաձեւը (այսուհետ՝ Բանաձեւ), որի նպատակն է Բանկի գործառնությունների աշխարհագրության աստիճանական ընդլայնումը Ենթասահարական Աֆրիկայի տարածաշրջանի սահմանափակ թվով պետությունների եւ Իրաքի վրա: Նշենք, որ ՀՀ կառավարության 2021-2026թթ. գործունեության արտաքին քաղաքականության ծրագրում` որպես կարեւոր ուղղություն ներառված է աֆրիկյան երկրների հետ հարաբերությունների զարգացումը: Հայաստանը մեծապես կարեւորում է Իրաքի հետ բազմոլորտ հարաբերությունների զարգացումը: Բանաձեւը ուժի մեջ է մտնում երեք (3) ամիս հետո այն օրվանից, երբ պաշտոնապես հաստատել է իր անդամներին, որ նշված փոփոխության ընդունման համար անհրաժեշտ պահանջները, ինչպես նախատեսված է Բանկի հիմնադրման համաձայնագրի (այսուհետ՝ Համաձայնագիր) 56-րդ հոդվածով, բավարարվել են: Բանկին անդամակցում են եւ հանդիսանում են բաժնետեր 72 պետություն եւ 2 կազմակերպություն՝ Եվրոպական միությունը եւ Եվրոպական ներդրումային բանկը: Բանաձեւին կողմ են քվեարկել Բանկի 72 անդամ, ձեռնպահ՝ 2 անդամ պետություն: Բանաձեւը կազմված է նախաբանից եւ երեք կետերից: Բանաձեւով Հայաստանի Հանրապետությունը փոխադարձության հիման վրա ստանձնում է հետեւյալ պարտավորությունը. որպես Բանկի անդամ Բանաձեւով Համաձայնագրում կատարվող փոփոխության վերաբերյալ դիրքորոշում հայտնել՝ (ա) կատարելով եւ Բանկին ի պահ հանձնելով փաստաթուղթ, որում նշված է, որ Հայաստանի Հանրապետությունը՝ որպես Բանկի անդամ, ընդունել է նշված փոփոխությունը՝ իր օրենսդրության համաձայն եւ (բ) ներկայացնելով ապացույցներ՝ Բանկի համար ընդունելի ձեւով եւ բովանդակությամբ, որ փոփոխությունն ընդունվել է, ընդունման փաստաթուղթը կազմվել եւ ի պահ է հանձնվել այդ անդամի օրենսդրությանը համապատասխան (կետ 2): Նախագիծը սոցիալ, կրթական, առողջապահական հիմնախնդիրներ չի պարունակում: Նախագծի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան: Եզրահանգում
Նախագիծը սոցիալ, կրթական, առողջապահական հիմնախնդիրների տեսանկյունից լրամշակման կարիք չունի:
ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼ, ԿՐԹԱԿԱՆ, ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ ԼԻԼԻԹ ՄԱՐԿՈՍՅԱՆ Կատարող՝ Լ. Սարգսյան (հեռ.՝ 011 513-270, 12-70) 03.05.2024թ.
|