ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ

«Ոստիկանության գվարդիայի մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-840-03.05.2024-ՊԱ-011/0), «Արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-8401 -03.05.2024-ՊԱ-011/0), «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-8402 -03.05.2024-ՊԱ-011/0), «Հավաքների ազատության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-8403 -03.05.2024-ՊԱ-011/0), «Ոստիկանության մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-8404 -03.05.2024-ՊԱ-011/0), «Ոստիկանությունում ծառայության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացում  կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-8405 -03.05.2024-ՊԱ-011/0), «Պաշտպանության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-8406 -03.05.2024-ՊԱ-011/0), «Ռազմական դրության իրավական ռեժիմի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-8407 -03.05.2024-ՊԱ-011/0), «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-8408 -03.05.2024-ՊԱ-011/0), «Ազգային անվտանգության մարմինների մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-8409 -03.05.2024-ՊԱ-011/0), «Հայաստանի Հանրապետության զինանշանի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-84010 -03.05.2024-ՊԱ-011/0), «Հայաստանի Հանրապետության պետական պարգեւների եւ պատվավոր կոչումների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-84011 -03.05.2024-ՊԱ-011/0), «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-84012 -03.05.2024-ՊԱ-011/0), «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-84013 -03.05.2024-ՊԱ-011/0), «Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-84014 -03.05.2024-ՊԱ-011/0), «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-84015 -03.05.2024-ՊԱ-011/0) վերաբերյալ

Կառավարության  կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Ոստիկանության գվարդիայի մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-840-03.05.2024-ՊԱ-011/0), «Արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-8401 -03.05.2024-ՊԱ-011/0), «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-8402 -03.05.2024-ՊԱ-011/0), «Հավաքների ազատության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-8403 -03.05.2024-ՊԱ-011/0), «Ոստիկանության մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-8404 -03.05.2024-ՊԱ-011/0), «Ոստիկանությունում ծառայության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացում  կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-8405 -03.05.2024-ՊԱ-011/0), «Պաշտպանության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-8406 -03.05.2024-ՊԱ-011/0), «Ռազմական դրության իրավական ռեժիմի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-8407 -03.05.2024-ՊԱ-011/0), «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-8408 -03.05.2024-ՊԱ-011/0), «Ազգային անվտանգության մարմինների մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-8409 -03.05.2024-ՊԱ-011/0), «Հայաստանի Հանրապետության զինանշանի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-84010 -03.05.2024-ՊԱ-011/0), «Հայաստանի Հանրապետության պետական պարգեւների եւ պատվավոր կոչումների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-84011 -03.05.2024-ՊԱ-011/0), «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-84012 -03.05.2024-ՊԱ-011/0), «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-84013 -03.05.2024-ՊԱ-011/0), «Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-84014 -03.05.2024-ՊԱ-011/0), «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-84015 -03.05.2024-ՊԱ-011/0) (այսուհետ միասին` Նախագծերի փաթեթ) մասնագիտական փորձաքննության են ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական  վարչությունում:

Նախագծերի փաթեթը ենթարկվել է իրավական, ֆինանսատնտեսագիտական, սոցիալական փորձաքննության: 

Ստորեւ ներկայացվում է մասնագիտական փորձաքննության եզրակացությունը, ինչպես նաեւ Նախագծերի փաթեթին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության  մասին տեղեկանքը:







Իրավական փորձաքննության արդյունքները

Նախագծերի փաթեթի՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության եւ օրենքների պահանջներին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը.

1. «Ոստիկանության գվարդիայի մասին» օրենքի նախագծի (այսուհետ՝ Նախագիծ) «ԳԼՈՒԽ 1»-ի եւ «ԳԼՈՒԽ 2»-ի համարակալումն առաջարկում ենք համապատասխանեցնել Նախագծի մյուս գլուխների համարակալման ձեւին՝ գլուխների համարակալումից հետո նշելով միջակետ իրավական ակտի միատեսակ տեսքն ապահովելու նպատակով:

2. Նախագծի 9-րդ հոդվածի վերնագրում եւ 1-ին մասում «Հայաստանի Հանրապետության կառավարության» բառերը առաջարկում ենք փոխարինել «Կառավարության» բառով, իսկ նույն հոդվածի 3-րդ մասում գործածվող «կառավարություն» բառն առաջարկում ենք շարադրել մեծատառով՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 15-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջը, այն է. «Նորմատիվ իրավական ակտում միեւնույն միտքն արտահայտելիս կիրառվում են միեւնույն բառերը, տերմինները կամ բառակապակցությունները` որոշակի հերթականությամբ:»:

3. Նախագծի 11-րդ հոդվածում առկա է նույն իմաստն արտահայտող «հատուկ պետական պաշտպանության ենթակա անձ» եւ «պետական պաշտպանության ենթակա անձ» հասկացությունների միաժամանակյա կիրառություն: Այս կապակցությամբ հարկ է անդրադառնալ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 15-րդ հոդվածի 1-ին մասի պահանջին, այն է. «Նորմատիվ իրավական ակտում կիրառվում են նորմատիվ իրավական ակտերով սահմանված կամ հանրածանոթ հասկացություններ կամ տերմիններ»: Հիմք ընդունելով այն հանգամանքը, որ «Հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման մասին» օրենքում կիրառվում է «հատուկ պետական պաշտպանության ենթակա անձ» հասկացությունը, ինչպես նաեւ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 15-րդ հոդվածի 1-ին եւ 2-րդ մասերով սահմանված կարգավորումները՝ առաջարկում ենք Նախագծում առկա «պետական պաշտպանության ենթակա անձ» հասկացությունը փոխարինել «հատուկ պետական պաշտպանության ենթակա անձ» հասկացությամբ:

4. Նախագծի  16-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ «Ձերբակալում իրականացնելուց հետո ոստիկանության գվարդիայի ծառայողն իրավասու է կատարել դրան ուղեկցող անձնական խուզարկություն, որից հետո ձերբակալվածին բերել իրավասու մարմին, ինչպես նաեւ կազմել ձերբակալման արձանագրություն:»:

Ցանկանում ենք նշել, որ սույն նորմի բովանդակությունից կարելի է եզրակացնել, որ թե՛ անձնական խուզարկությունը, թե՛ ձերբակալվածին իրավասու մարմին ներկայացնելը եւ ձերբակալման արձանագրություն կազմելը հանդիսանում են միեւնույն իրավական ռեժիմով իրականացվող գործողություններ: Մինչդեռ անձնական խուզարկությունը ձերբակալումից հետո իրականացվող պարտադիր գործողություն չէ, ի տարբերություն մյուս երկուսի: Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենգրքի 237-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ «Անձնական խուզարկություն կատարվում է այն դեպքում, երբ բավարար հիմքեր կան ենթադրելու, որ անձի հագուստի մեջ, նրա մոտ գտնվող իրերում կամ նրա մարմնի վրա կարող են լինել ենթադրյալ հանցագործությանն առնչվող առարկաներ, նյութեր կամ փաստաթղթեր:»: Այսինքն օրենքը բոլոր դեպքերում մարդու ֆիզիկական անձեռնմխելիության իրավունքը անձնական խուզարկություն իրականացնելիս իրավաչափ է համարում սահմանափակել, երբ բավարար հիմքեր են առկա լինում այդպիսի սահմանափակման միջոցով հետապնդվող իրավաչափ նպատակ ապահովելու, եւ այն ձերբակալմանը հաջորդող մեխանիկական գործողություն չէ: Առաջարկում ենք Նախագծի  16-րդ հոդվածի 4-րդ մասը լրամշակել՝ հստակեցնելով, որ ձերբակալումից հետո անձը ներկայացվում է իրավասու մարմին եւ կազմվում է ձերբակալման արձանագրություն, ինչը հայեցողական լիազորություն չէ, ի տարբերություն անձնական խուզարկության, որը իրականացվում է բավարար հիմքերի առկայութամբ՝ ըստ անհրաժեշտության:

5. Նախագծի 4-րդ գլխով սահմանվում են կարգավորումներ առ այն, որ ոստիկանության գվարդիայի ծառայողների՝ Նախագծի 27-րդ հոդվածում նշված հմտություններ, գիտելիքներ եւ կարողություններ ձեռք բերելուն ուղղված հատուկ պատրաստությունն ու վերապատրաստումն անցնելը նպատակաուղղված է իրենց լիազորությունների իրականացման ընթացքում հարկադրանքի կիրառման, այդ թվում՝ ուժային միջոցների գործադրման նվազագույնի հասցնելու հմտություններ ձեռք բերելուն եւ զարգացմանը: Այնուամենայնիվ, Նախագծի անցումային դրույթներով սահմանված չէ, թե Նախագծի ընդունումից հետո ինչ ժամկետում պետք է իրականացվի Նախագծի 4-րդ գլխի պահանջներին համապատասխանող առաջին հատուկ պատրաստությունը եւ վերապատրաստումը: Առաջարկում ենք Նախագծի 30-րդ հոդվածում վերոգրյալի հիման վրա կատարել համապատասխան լրացում:

6. Նախագծի «Անցումային դրույթներ» վերտառությամբ  30-րդ հոդվածի 1-ին մասում սահմանված է Նախագծից բխող այլ իրավական ակտերի ընդունման  ժամկետները:

«Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 13-րդ հոդվածի 5-րդ մասի 2-րդ կետը սահմանում է. «(…) օրենսդրական ակտի անցումային դրույթներով սահմանվում են՝ ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտի ընդունման նախատեսվող ժամկետը»: Հաշվի առնելով վերոգրյալը Նախագծի 30-րդ հոդվածի 1-ին մասում առաջարկում ենք «իրավական ակտերը ենթակա են ընդունման» ձեւակերպումը փոխարինել «այլ ենթաօրենսդրական նորմատիվ  իրավական ակտերն ընդունվում են» ձեւակերպմամբ:

7. «Հավաքների ազատության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծով նախատեսվում է ուժը կորցրած ճանաչել մի շարք սահմանափակում նախատեսող իրավանորմեր, ինչպիսի օրինակ է «Հավաքների ազատության մասին» օրենքի 27-րդ հոդվածի 3-րդ մասը, ըստ որի՝ «Ինքնաբուխ եւ շտապ հավաքները չեն կարող տեւել վեց ժամից ավելի։»: Միեւնույն ժամանակ «Հավաքների ազատության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի 8-րդ հոդվածով նախատեսվում է՝ «Սույն օրենքն ուժի մեջ է մտնում «Ոստիկանության զորքերի մասին» 1997 թվականի նոյեմբերի 17-ի ՀՕ-163 օրենքն ուժը կորցրած ճանաչելու օրը:»: Ցանկանում ենք նշել, որ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի 3-րդ հոդվածով նախատեսվում է համապատասխան սահմանափակումների համար վարչական պատասխանատվություն նախատեսող նորմերը ուժը կորցրած ճանաչել 2024 թվականի սեպտեմբերի 1-ից: Այսինքն առաջանալու է մի իրավիճակ, երբ «Հավաքների ազատության մասին» օրենքում գործելու են մի շարք արգելող նորմեր, որոնց պահպանման համար առկա չեն լինելու պատասխանատվություն նախատեսող նորմեր: Առաջարկում ենք վերանայել «Հավաքների ազատության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի եւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի ուժի մեջ մտնելու ժամկետները՝ ապահովելով նրանց միաժամանակությունը:

Սույն դիտարկումը վերաբերելի է նաեւ ««Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծին, քանզի նրանում նախատեսվող փոփոխությունները փոխադարձաբար կապված են «Հավաքների ազատության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծով նախատեսվող կարգավորումներին եւ պահաջում են ուժի մեջ մտնելու ժամկետների փոխհամաձայնեցում:

8. «Ոստիկանության մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծով նախատեսվում է «Ոստիկանության մասին» օրենքում լրացնել ուժային միջոցներ գործադրելու վերաբերյալ կարգավորումներ, որոնք նույնաբովանդակ են Նախագծով սահմանվող ուժային միջոցներ գործադրելու վերաբերյալ կարգավորումներին: «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 13-րդ հոդվածի 8-րդ մասով սահմանված է. «Նորմատիվ իրավական ակտերում բացառվում են իրավական նորմերի անհիմն կրկնությունները (…)»: Առաջարկում ենք ոստիկանության ծառայողներին վերաբերող երկու տարբեր օրենքներով նույն կարգավորումները սահմանելու փոխարեն դրանք սահմանել միայն «Ոստիկանության մասին» օրենքով, իսկ Նախագծով սահմանել միայն այնպիսի կարգավորումներ, որոնք վերաբերում են միայն ոստիկանության գվարդիայի ծառայողներին:

9. «Ոստիկանության ծառայության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածում «պարբերությունից» բառն՝ առաջարկում ենք փոխարինել «մասից» բառով՝ հիմք ընդունելով «Նորմատիվ  իրավական ակտերի մասին» օրենքի 14-րդ հոդվածի 3-րդ մասում սահմանված իրավադրույթը, այն է. «Օրենսդրական ակտերում հոդվածները բաժանվում են «մասեր» կոչվող միայն համարակալված պարբերությունների:»:

Նույն դիտարկմամբ առաջարկում ենք «Ոստիկանության ծառայության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի 2-րդ հոդվածի 2-րդ մասով «Ոստիկանության ծառայության մասին» օրենքի 4-րդ հոդվածի նոր խմբագրությամբ շարադրվող 3-րդ մասում «պարբերությամբ» բառը համապատասխանաբար փոխարինել «մասով» բառով:

10. «Ոստիկանության ծառայության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի 9-րդ հոդվածի համաձայն. «Սույն օրենքի 1-ին հոդվածը, 2-րդ հոդվածի 1-ին մասը եւ 8-րդ հոդվածն ուժի մեջ են մտնում «Ոստիկանության զորքերի մասին» 1997 թվականի նոյեմբերի 17-ի ՀՕ-163 օրենքն ուժը կորցրած ճանաչելու օրը, բայց ոչ շուտ, քան ««Ոստիկանությունում ծառայության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» 2022 թվականի դեկտեմբերի 16-ի ՀՕ-461-Ն օրենքի 33-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված օրվանից, սույն օրենքի 3-5-րդ հոդվածներն ուժի մեջ են մտնում 2024 թվականի սեպտեմբերի 1-ից, իսկ սույն օրենքի 2-րդ հոդվածի 2-րդ մասը, 6-րդ եւ 7-րդ հոդվածներն ուժի մեջ են մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:»:

Նշված դրույթով «Ոստիկանության ծառայության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» օրենքի 1-ին հոդվածի, 2-րդ հոդվածի 1-ին մասի եւ 8-րդ հոդվածի ուժի մեջ մտնելու ժամկետը պայմանավորվում է «Ոստիկանությունում ծառայության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» 2022 թվականի դեկտեմբերի 16-ի ՀՕ-461-Ն օրենքի 33-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված օրով: 

Հարկ ենք համարում նշել, որ «Ոստիկանությունում ծառայության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» 2022 թվականի դեկտեմբերի 16-ի ՀՕ-461-Ն օրենքի 33-րդ հոդվածի 3-րդ մասում սահմանված է. «Սույն օրենքի 27-րդ հոդվածն ուժի մեջ է մտնում բժշկական օգնության եւ սպասարկման հարաբերությունները կանոնակարգող նոր իրավական ակտն ուժի մեջ մտնելու օրը։»: «Ոստիկանությունում ծառայության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» 2022 թվականի դեկտեմբերի 16-ի ՀՕ-461-Ն օրենքի 27-րդ հոդվածը նախատեսում է ուժը կորցրած ճանաչել «Ոստիկանության ծառայության մասին» օրենքի 56-րդ հոդվածը, որում սահմանված է ոստիկանության բժշկական հաստատության մասին իրավակարգավորումներ: Այսպես՝ «Ոստիկանության ծառայության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» օրենքի նախագծով նախատեսված փոփոխություները հիմնականում վերաբերում են ոստիկանության զորքերի հրամանատարին վերաբերող իրավակարգավորումները համապատասխանաբար ոստիկանության գվարդիայի հրամանատարի համար սահմանելուն: Մինչդեռ հասկանալի չէ՝ նշված փոփոխությունների ուժի մեջ մտնելու ժամկետի կապը «Ոստիկանությունում ծառայության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» 2022 թվականի դեկտեմբերի 16-ի ՀՕ-461-Ն օրենքով «Ոստիկանության ծառայության մասին» օրենքի Ոստիկանության բժշկական հաստատություն վերատառությամբ 56-րդ հոդվածի ուժը կորցրած ճանաչվելու համար սահմանաված համապատասխան ժամկետի հետ, ինչն իր հերթին ենթադրում է բժշկական օգնության եւ սպասարկման հարաբերությունները կանոնակարգող նոր իրավական ակտն ուժի մեջ մտնելու ժամկետ: Հիմք ընդունելով վերոգրյալն՝ առաջարկում ենք հիմնավորել «Ոստիկանության ծառայության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» 9-րդ հոդվածով «Ոստիկանության ծառայության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» օրենքի 1-ին հոդվածի, 2-րդ հոդվածի 1-ին մասի եւ 8-րդ հոդվածի ուժի մեջ մտնելու ժամկետի սահմանումը:

Նույն դիտարկումը վերաբերելի է նաեւ «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի 4-րդ հոդվածով «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի 1-ին հոդվածի 1-ին մասի եւ 2-րդ հոդվածի ուժի մեջ մտնելու սահմանված ժամկետին: Նշենք, որ «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծով հիմնականում նախատեսված են տեխնիկական շտկումներ: 

11. «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի վերնագրում «ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ» բառն առաջարկում ենք փոխարինել «ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ» բառով՝ հիմք ընդունելով այն հանգամանքը, որ նշված նախագծով կատարվում է միայն մեկ փոփոխություն եւ  ապահովելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի պահանջը առ այն՝ «Նորմատիվ իրավական ակտը ունենում է վերնագիր, որը համապատասխանում է նորմատիվ իրավական ակտի բովանդակությանը:»։


Եզրահանգում

Ամփոփելով փորձաքննության արդյունքները՝ կարող ենք նշել, որ Նախագծերի փաթեթում Հայաստանի Հանրապետության Սահմանադրության համապատասխանության տեսանկյունից խնդրահարույց նորմեր առկա չեն:

Միաժամանակ առաջարկում ենք ներկայացված դիտարկումների հիման վրա ապահովել Նախագծերի փաթեթով սահմանված կարգավորումների հստակությունը, ինչպես նաեւ համապատասխանությունը միմյանց եւ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի պահանջներին:



ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                ԶԵՄՖԻՐԱ ՀՈՎԱՍԱՓՅԱՆ 

Կատարողներ՝ Ն. Ներսիսյան (հեռ.` 011-513-248),

                       Գ. Մուրադյան (հեռ.` 011-513-248),

                       Ա. Ղազարյան (հեռ.` 011-513-248),

                       Լ.Պետրոսյան (հեռ.` 011-513-248)

24.05.2024թ.


ՏԵՂԵԿԱՆՔ

Նախագծերի փաթեթին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին

Նախագծերի փաթեթին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:



ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                ԶԵՄՖԻՐԱ ՀՈՎԱՍԱՓՅԱՆ 

Կատարողներ՝ Ն. Ներսիսյան (հեռ.` 011-513-248),

                          Գ. Մուրադյան (հեռ.` 011-513-248),

                          Ա. Ղազարյան (հեռ.` 011-513-248),

                          Լ.Պետրոսյան (հեռ.` 011-513-248)

24.05.2024թ.





Ֆինանսատնտեսագիտական փորձաքննության արդյունքները

Ներկայացված Նախագծերի փաթեթով առաջարկվում է սահմանել ոստիկանության գվարդիայի կարգավիճակը, կառուցվածքը, խնդիրներն ու գործառույթները: Մասնավորապես, առաջարկվող կարգավորումները հանգում են հետեւյալ ուղղություններով ոստիկանության գվարդիայի նոր կարգավիճակի սահմանմանը, ոստիկանության գվարդիայի կառուցվածքի որոշակիացմանը, ոստիկանության գվարդիայի կողմից իրականացվող անմիջական գործառույթների վերանայմանը եւ հստակեցմանը, ոստիկանության գվարդիայի ծառայողների կողմից ուժային միջոցների՝ ֆիզիկական ուժի, հատուկ միջոցների, հրազենի եւ մարտական տեխնիկայի գործադրման դեպքերի, հիմքերի եւ համաչափության պայմանների մանրամասն եւ հստակ կանոնակարգմանը, ոստիկանության գվարդիայի ծառայողների պատարաստման եւ վերապատրաստման հիմնական ուղղությունների սահմանմանը, ինչպես նաեւ հարակից օրենքներում համապատասխան փոփոխություններիկ եւ լրացումների կատարմանը:

Նախագծերի փաթեթը ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրներ չի պարունակում:

Նախագծերի փաթեթի  վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:


Եզրահանգում

Նախագծերի փաթեթը ֆինանսատնտեսագիտական հիմնահարցերի տեսանկյունից լրամշակման կարիք չունի:
 


ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                             ԱՐԹՈՒՐ ԹԱՄԱԶՅԱՆ 

(հեռ.` 011 513-668)

12.05.2024թ.





Սոցիալական փորձաքննության արդյունքները

1. Նախագծերի փաթեթով առաջարկվում է շրջանառության մեջ դնել «Ոստիկանության գվարդիայի մասին» օրենքի նախագիծը, համապատասխան փոփոխություններ եւ լրացումներ կատարելով նաեւ հարակից օրենքներում:

Նախագծերի փաթեթին կից ներկայացված հիմնավորմամբ՝ խնդիրը կայանում է նրանում, որ ոստիկանության զորքերը եւ վերջիններիս ծառայողներն ունեն երկակի կարգավիճակ: Ներկայիս կարգավորումներով ոստիկանության զորքերի գործունեությունը կարգավորվում է ինչպես ոստիկանական, այնպես էլ ռազմական ոլորտի օրենսդրությամբ, ոստիկանության զորքերը դասվում է «այլ զորքերի» թվին, որի հետեւանքով վերջիններիս վրա տարածվում են նաեւ ՀՀ զինված ուժերի ներքին ծառայության կանոնագրքի եւ ՀՀ զինված ուժերի կայազորային ու պահակային ծառայությունների կանոնագրքի դրույթները: 

Հիմք ընդունելով վերոգրյալը՝ Նախագծերի փաթեթի հեղինակի կողմից առաջարկվում է.

  • վերանայել ոստիկանության զորքերի կարգավիճակը, 
  • ոստիկանության գվարդիայի կառուցվածքում ներառել ներկայիս ոստիկանության զորքերը, 
  • սահմանել ոստիկանության գվարդիայի լիազորությունները,
  • սահմանել ոստիկանության գվարդիայի ծառայողների կողմից ուժային միջոցներ գործադրելու դեպքերը, հիմքերն ու իրավաչափության ընդհանուր պայմանները,
  • սահմանել ոստիկանության գվարդիայի ծառայողների հատուկ պատրաստության եւ վերապատրաստման  տեւողությունը,
  • հավաքի անցկացումը արգելելու հիմքերից հանել Հանրապետության նախագահի, Ազգային ժողովի, Կառավարության նստավայրերից, դատարաններից կամ քրեակատարողական հիմնարկների մոտ հավաքների անցկացման վերաբերյալ դրույթը,
  • հանել ինքնաբուխ եւ շտապ հավաքների համար մինչեւ վեց ժամ տեւողության սահմնափակումը եւ այլն:

2. Նախագծերի փաթեթի ընդունմամբ՝ ոստիկանության գվարդիան կլինի  ոստիկանության կառուցվածքային միավոր եւ այլեւս չի ներառվի «այլ զորքեր» օրենսդրական հասկացության մեջ: Ոստիկանության գվարդիայի ձեւավորման եւ գործունեության կարգը, ինչպես նաեւ դրանում իրականացվող ծառայության, այդ թվում՝ քաղաքացիական ծառայության առանձնահատկությունները կկարգավորվեն ոստիկանությանը վերաբերող օրենսդրությամբ: Նշենք նաեւ, որ Նախագծերի փաթեթի ընդունման դեպքում ոստիկանության գվարդիայի ծառայողների սոցիալական ապահովության հարցերը կկարգավորվեն «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» եւ «Ոստիկանության մասին» օրենքներով, ինչպես նաեւ զինծառայողների սոցիալական ապահովության հարցերը կարգավորող այլ նորմատիվ իրավական ակտերով:

Նախագծերի փաթեթի վերաբերյալ առաջարկություններ եւ դիտողություններ չկան:


Եզրահանգում

Նախագծերի փաթեթը սոցիալ, կրթական, առողջապահական հիմնահարցերի տեսանկյունից լրամշակման կարիք չունի:



ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼ, ԿՐԹԱԿԱՆ,

ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ  ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ 

ԲԱԺՆԻ ՊԵՏ՝                                                                 ԼԻԼԻԹ ՄԱՐԿՈՍՅԱՆ 

Կատարողներ՝  Ս. Համբարձումյան   (հեռ. 011-513-360)

                            Լ. Սարգսյան (հեռ. 011-513-270)

17.05.2024թ.