ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-841-07.05.2024-ՊԻ-011/0) վերաբերյալ Կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-841-07.05.2024-ՊԻ-011/0) (այսուհետ՝ Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչությունում: Նախագիծը ենթարկվել է իրավական, ֆինանսատնտեսագիտական, սոցիալական փորձաքննության: Ստորեւ ներկայացվում է մասնագիտական փորձաքննության եզրակացությունը, ինչպես նաեւ Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին տեղեկանքը: Իրավական փորձաքննության արդյունքները Նախագծի՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության (այսուհետ՝ Սահմանադրություն) եւ օրենքների պահանջներին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը. 1. Նախագծի վերնագրում «ԼՐԱՑՈՒՄ» բառն առաջարկում ենք փոխարինել «ԼՐԱՑՈՒՄՆԵՐ» բառով՝ հիմք ընդունելով այն հանգամանքը, որ նշված նախագծով կատարվում է մեկից ավելի լրացում, եւ ապահովել «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի պահանջը առ այն՝ «Նորմատիվ իրավական ակտը ունենում է վերնագիր, որը համապատասխանում է նորմատիվ իրավական ակտի բովանդակությանը:»։ 2. Նախագծի 1-ին հոդվածով նախատեսվում է «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին» օրենքի (այսուհետ՝ Օրենք) 48-րդ հոդվածում, որը կրում է «Քննչական կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձի վարձատրությունը անցումային փուլում» վերնագիրը, լրացնել նոր 16-րդ մաս հետեւյալ բովանդակությամբ՝ «Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության փորձաքրեագիտական վարչության քաղաքացիական ծառայողները «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի փորձաքրեագիտական կենտրոն» պետական ոչ առեւտրային կազմակերպությունում աշխատանքի անցնելու դեպքում պահպանում են Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության փորձաքրեագիտական վարչությունում զբաղեցրած վերջին պաշտոնի համար սահմանված ինչպես հիմնական, այնպես էլ լրացուցիչ աշխատավարձը, եթե այն բարձր է «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի փորձաքրեագիտական կենտրոն» պետական ոչ առեւտրային կազմակերպությունում զբաղեցրած հաստիքի համար սահմանված աշխատավարձից:»: Գտնում ենք, որ Նախագծի 1-ին հոդվածով նախատեսվող Օրենքի 48-րդ հոդվածում նախատեսվող լրացվող նորմի բովանդակությունը չի համապատասխանում 48-րդ հոդվածի վերագրին, քանզի վերջինս ոչ թե Հայաստնի Հանրապետության քննչական կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող, այլ «Հայաստանի Հանարապետության քննչական կոմիտեի փորձաքրեագիտական կենտրոն» պետական ոչ առեւտրային կազմակերպությունում աշխատանքի անցնող անձանց վաձատրության մասին է: Ուստի առաջարկում ենք վերանայել Նախագծի 1-ին հոդվածը եւ ապահովել «Նորմատիվ իրավական կատերի մասին» օրենքի 14-րդ հոդվածի 8-րդ մասի պահանջը առ այն՝ «Հոդվածների վերնագրերը համապատասխանում են հոդվածների բովանդակությանը:»: 3. Նախագծի 1-ին հոդվածով նախատեսվող Օրենքի 48-րդ հոդվածում նոր լրացվող 16-րդ մասի համաձայն՝ «Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության փորձաքրեագիտական վարչության քաղաքացիական ծառայողները «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի փորձաքրեագիտական կենտրոն» պետական ոչ առեւտրային կազմակերպությունում աշխատանքի անցնելու դեպքում պահպանում են Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության փորձաքրեագիտական վարչությունում զբաղեցրած վերջին պաշտոնի համար սահմանված ինչպես հիմնական, այնպես էլ լրացուցիչ աշխատավարձը, եթե այն բարձր է «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի փորձաքրեագիտական կենտրոն» պետական ոչ առեւտրային կազմակերպությունում զբաղեցրած հաստիքի համար սահմանված աշխատավարձից:»: Վերոգրյալից պարզ է դառնում, որ «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի փորձաքրեագիտական կենտրոն» պետական ոչ առեւտրային կազմակերպությունում աշխատող անձիք, ովքեր այլեւս չեն հանդիսանալու հանրային ծառայող եւ նրանց նկատմամբ տարածելի չի լինելու «Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքը, շարունակելու են ստանալ նույն օրենքով նախատեսվող պետական պաշտոն զբաղեցնող անձանց համար նախատեսվող լրացուցիչ աշխատավարձը, ինչը հակասում է «Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքի տրամաբանությանը, քանզի վերջինիս 1-ին հոդվածով շեշտադրվում է, որ այն կիրառելի է միայն «Հանրային ծառայության մասին» օրենքով սահմանված պետական պաշտոն եւ պետական ծառայության պաշտոն զբաղեցնող անձանց, պետական մարմինների կազմում գործող ծրագրեր իրականացնող պետական հիմնարկների աշխատողների նկատմամբ՝ սահմանելով վարձատրության սկզբունքներ, կարգավորելով նրանց հիմնական եւ լրացուցիչ աշխատավարձերի, պարգեւատրման, դրամական օգնության կազմակերպման եւ վարձատրության հետ կապված այլ հարաբերությունները: Անցնելով «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի փորձաքրեագիտական կենտրոն» պետական ոչ առեւտրային կազմակերպությունում աշխատաքի՝ անձը դադարում է լինել հանրային ծառայող եւ նրա նկատմամբ կիրառելի չեն կարող լինել «Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքով նախատեսվող լրացուցիչ աշխատավարձի վերաբերելի դրույթները: Հետեւաբար գտնում ենք, որ Նախագծի 1-ին հոդվածով նախատեսվող Օրենքի 48-րդ հոդվածում նոր լրացվող 16-րդ մասը կարող է կարիք ունենալ վերանայման: 4. Նախագծի 2-րդ հովածով նախատեսվող Օրենքի 49-րդ հոդվածում նոր լրացվող 2-րդ մասի համաձայն՝ «( ) Այս դեպքում քաղաքացիական ծառայության պաշտոն զբաղեցրած եւ «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի փորձաքրեագիտական կենտրոն» պետական ոչ առեւտրային կազմակերպությունում աշխատած ժամանակահատվածը համարվում է զինվորական ծառայության ստաժ: ( ) »: «Հանրային ծառայության մասին» օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ «Հանրային ծառայությունը ( ) ընդգրկում է պետական ծառայությունը ( )։»: Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ «Պետական ծառայությունն ընդգրկում է ( ) զինվորական ծառայությունը ( ):»: Այսինքն «զինվորական ծառայության ստաժ» հասկացությունը չի կարող «հանրային ծառայության ստաժ» հասկացությունից անջատ դիտարկվել: «Հանրային ծառայության մասին» օրենքի 49-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ «Հանրային ծառայության ստաժը ներառում է հանրային ծառայության պաշտոն զբաղեցնելու, ինչպես նաեւ մինչեւ սույն օրենքն ուժի մեջ մտնելը պետական կամ համայնքային ծառայության պաշտոններում աշխատելու ողջ ժամանակահատվածը։»: Համապատասխանաբար «Զինվորկան ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն զինվորական ծառայությունը Հայաստանի Հանրապետության պաշտպանության եւ ներքին գործերի նախարարությունների ու ազգային անվտանգության համակարգերում օրենքով սահմանված պետական ծառայության տեսակ է: Վերջինս չի ընդգրկում պետական ոչ առեւտրային կազմակերպություններում աշխատած ժամանակահատվածը: Ելնելով վերոգրյալից գտնում ենք, որ «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի փորձաքրեագիտական կենտրոն» պետական ոչ առեւտրային կազմակերպությունում աշխատած ժամանակահատվածը զինվորական ծառայության ստաժ համարելու վերաբերյալ Նախագծի 2-րդ հոդվածով նախատեսվող Օրենքի 49-րդ հոդվածում նոր լրացվող 2-րդ մասի կարգավորումը կարող է խնդրահարույց լինել «Հանրային ծառայության մասին» օրենքով եւ «Զինվորկան ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքով նախատեսվող կարգավորումների տեսանկյունից եւ առաջարկում ենք վերջինս լրամշակել: 5. Նախագծի 2-րդ հոդվածով նախատեսվող Օրենքի 49-րդ հոդվածում նոր լրացվող 2-րդ մասում առաջարկում ենք «Կառավարության կառուցվածքի եւ գործունեության մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» արտահայտությունը փոխարինել «Կառավարության կառուցվածքի եւ գործունեության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ձեւակերպմամբ՝ հիմք ընդունելով համապատասխան նորմատիվ իրավական ակտի վերնագիրը: Եզրահանգում Ամփոփելով փորձաքննության արդյունքները՝ կարող ենք նշել, որ Նախագծով սահմանված կարգավորումներում Սահմանադրության տեսանկյունից խնդրահարույց նորմեր առկա չեն: Միաժամանակ առաջարկում ենք ներկայացված դիտարկումների հիման վրա ապահովել Նախագծով սահմանված կարգավորումների համապատասխանությունը «Հանրային ծառայության մասին» օրենքի, «Զինվորկան ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի, «Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքի, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի պահանջներին:
ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ ԶԵՄՖԻՐԱ ՀՈՎԱՍԱՓՅԱՆ Կատարող՝ Գ. Մուրադյան (հեռ.` 011-513-248) 29.05.2024թ.
Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:
ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ ԶԵՄՖԻՐԱ ՀՈՎԱՍԱՓՅԱՆ Կատարող՝ Գ. Մուրադյան (հեռ.` 011-513-248) 29.05.2024թ.
Նախագծով առաջարկվում է «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին» ՀՀ օրենքով ամրագրել, որ ՀՀ ներքին գործերի նախարարության փորձաքրեագիտական վարչության քաղաքացիական ծառայողները «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի փորձաքրեագիտական կենտրոն» պետական ոչ առեւտրային կազմակերպությունում աշխատանքի անցնելու դեպքում պահպանում են ՀՀ ներքին գործերի նախարարության փորձաքրեագիտական վարչությունում զբաղեցրած վերջին պաշտոնի համար սահմանված ինչպես հիմնական, այնպես էլ լրացուցիչ աշխատավարձը, եթե այն բարձր է «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի փորձաքրեագիտական կենտրոն» պետական ոչ առեւտրային կազմակերպությունում զբաղեցրած հաստիքի համար սահմանված աշխատավարձից: Առաջարկվում է նախատեսել նաեւ դրույթ այն մասին, որ «Կառավարության կառուցվածքի եւ գործունեության մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» 2022 թվականի դեկտեմբերի 16-ի ՀՕ-457-Ն օրենքի 4-րդ հոդվածի 10-րդ մասով նախատեսված երաշխիքից օգտվող անձինք, որոնք աշխատանքի կանցնեն «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի փորձաքրեագիտական կենտրոն» պետական ոչ առեւտրային կազմակերպությունում՝ կպահպանեն «Պետական կենսաթոշակների մասին» օրենքով սահմանված երկարամյա ծառայության զինվորական կենսաթոշակ ստանալու իրավունքը: Այս դեպքում քաղաքացիական ծառայության պաշտոն զբաղեցրած եւ «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի փորձաքրեագիտական կենտրոն» պետական ոչ առեւտրային կազմակերպությունում աշխատած ժամանակահատվածը համարվում է զինվորական ծառայության ստաժ: Առաջարկվող կարգավորմամբ ՆԳՆ փորձաքրեագիտական վարչության աշխատակիցները ՊՈԱԿ-ում աշխատանքի նշանակվելուց հետո կպահպանեն «Պետական կենսաթոշակների մասին» օրենքով սահմանված երկարամյա ծառայության զինվորական կենսաթոշակ ստանալու իրավունքը: Նախագիծը ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրներ չի պարունակում: Նախագծի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան: Եզրահանգում Նախագիծը ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրների տեսանկյունից լրամշակման կարիք չունի:
ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ ԱՐԹՈՒՐ ԹԱՄԱԶՅԱՆ Կատարող՝ Գ. Սաֆարյան (հեռ.` 011 513-343) 15.05.2024թ.
Ներկայացված Նախագծով առաջարկվում է լրացում կատարել «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին» օրենքում (այսուհետ՝ Օրենք): Նախագծով առաջարկվում է Օրենքով ամրագրել, որ ՀՀ ներքին գործերի նախարարության փորձաքրեագիտական վարչության քաղաքացիական ծառայողները «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի փորձաքրեագիտական կենտրոն» պետական ոչ առեւտրային կազմակերպությունում աշխատանքի անցնելու դեպքում պահպանում են Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության փորձաքրեագիտական վարչությունում զբաղեցրած վերջին պաշտոնի համար սահմանված ինչպես հիմնական, այնպես էլ լրացուցիչ աշխատավարձը, եթե այն բարձր է «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի փորձաքրեագիտական կենտրոն» պետական ոչ առեւտրային կազմակերպությունում զբաղեցրած հաստիքի համար սահմանված աշխատավարձից: Միաժամանակ, առաջարկվում է Օրենքով նախատեսել դրույթ այն մասին, որ ««Կառավարության կառուցվածքի եւ գործունեության մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» 2022 թվականի դեկտեմբերի 16-ի ՀՕ-457-Ն օրենքի 4-րդ հոդվածի 10-րդ մասով նախատեսված երաշխիքից օգտվող անձինք, որոնք աշխատանքի կանցնեն «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի փորձաքրեագիտական կենտրոն» պետական ոչ առեւտրային կազմակերպությունում, կպահպանեն «Պետական կենսաթոշակների մասին» օրենքով սահմանված երկարամյա ծառայության զինվորական կենսաթոշակ ստանալու իրավունքը: Այս դեպքում քաղաքացիական ծառայության պաշտոն զբաղեցրած եւ «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի փորձաքրեագիտական կենտրոն» պետական ոչ առեւտրային կազմակերպությունում աշխատած ժամանակահատվածը համարվում է զինվորական ծառայության ստաժ: Պետական կենսաթոշակ ստանալու պահից «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի փորձաքրեագիտական կենտրոն» պետական ոչ առեւտրային կազմակերպությունում տվյալ աշխատողի աշխատավարձի հաշվարկն իրականացվում է «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի փորձաքրեագիտական կենտրոն» պետական ոչ առեւտրային կազմակերպությունում զբաղեցրած հաստիքին համապատասխան: Նախկինում հաշվարկվող հավելումները եւ լրավճարներն այլեւս չեն հաշվարկվում: Նախագծի ընդունմամբ ակնկալվում է, որ աշխատավարձի չափի, ինչպես նաեւ զինվորական կենսաթոշակ ստանալու իրավունքի պահպանման դեպքում ՆԳՆ փորձաքրեագիտական վարչության փորձագետներն իրենց մասնագիտական գործունեությունը կշարունակեն «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի փորձաքրեագիտական կենտրոն» պետական ոչ առեւտրային կազմակերպությունում, ինչը հնարավորություն կտա ստեղծվելիք ՊՈԱԿ-ը համալրել երկարամյա աշխատանքային փորձ ունեցող փորձագետներով: Նախագծի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան: Եզրահանգում
Նախագիծը սոցիալական հիմնահարցերի տեսանկյունից լրամշակման կարիք չունի:
ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼ, ԿՐԹԱԿԱՆ, ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ՝ ԼԻԼԻԹ ՄԱՐԿՈՍՅԱՆ Հեռ. /011/ 513 235 ներք. /1618/ 24.05.2024թ.
|