ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ «Բնակչության բժշկական օգնության եւ սպասարկման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ՝ Կ-844-14.05.2024-ԱռՀ-011/0) վերաբերյալ Կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Բնակչության բժշկական օգնության եւ սպասարկման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ՝ Կ-844-14.05.2024-ԱռՀ-011/0) (այսուհետ՝ Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչությունում: Նախագիծը ենթարկվել է իրավական, ֆինանսատնտեսագիտական, սոցիալական փորձաքննության: Ստորեւ ներկայացվում է մասնագիտական փորձաքննության եզրակացությունը, ինչպես նաեւ Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին տեղեկանքը: Իրավական փորձաքննության արդյունքները
Նախագիծը Հայաստանի Հանրապետության Սահմանադրության եւ օրենքների պահանջներին համապատասխանության տեսանկյունից խնդրահարույց նորմեր չի պարունակում: Եզրահանգում
Ամփոփելով փորձաքննության արդյունքները՝ կարող ենք նշել, որ Նախագծում Հայաստանի Հանրապետության Սահմանադրության եւ օրենքների պահանջների տեսանկյունից խնդրահարույց նորմեր առկա չեն:
ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ ԶԵՄՖԻՐԱ ՀՈՎԱՍԱՓՅԱՆ Կատարող` Ն.Ներսիսյան (հեռ.` 011-513-248) 29.05.2024թ.
Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:
ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ ԶԵՄՖԻՐԱ ՀՈՎԱՍԱՓՅԱՆ Կատարող` Ն.Ներսիսյան (հեռ.` 011-513-248) 29.05.2024թ.
Նախագծով առաջարկվում է բուժաշխատողների մասնագիտական գիտելիքների եւ հմտությունների շարունակական զարգացման համատեքստում որոշ դասընթացներ պարտադիր դարձնել բուժաշխատողների համար՝ ապահովելով տարբեր իրավիճակներում վերջիններիս պատրաստվածության բարձր մակարդակ` հաշվի առնելով արտաքին մարտահրավերները, ինչպես նաեւ նոր ձեւավորվող մշակույթները (օրինակ՝ վերջերս ընդունված բուժաշխատողի մասնագիտական էթիկայի կանոնները): Նախագծով նախատեսվում է նաեւ օտարերկրյա եւ միջազգային կազմակերպությունների (բժշկական կրթական հաստատությունների, համալսարանական կլինիկաների/գիտահետազոտական կենտրոնների) կողմից իրականացվող շարունակական մասնագիտական զարգացումն ապահովող միջոցառումներին մասնակցելու համար նախատեսել բուժաշխատողի մասնակցության համար որոշակի չափով փոխհատուցում՝ առողջապահական պետական նպատակային ծրագրերի շրջանակում: Նախագիծը ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրներ չի պարունակում: Նախագծի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան: Եզրահանգում
Նախագիծը ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրների տեսանկյունից լրամշակման կարիք չունի:
ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ ԱՐԹՈՒՐ ԹԱՄԱԶՅԱՆ Կատարող՝ Գ. Սաֆարյան (հեռ.` 011 513-343) 21.05.2024թ.
ՀՀ կառավարության կողմից ներկայացված Նախագծով առաջարկվում է լրացումներ կատարել «Բնակչության բժշկական օգնության եւ սպասարկման մասին» օրենքում, ինչը պայմանավորված է բուժաշխատողների մասնագիտական գիտելիքների եւ հմտությունների շարունակական մասնագիտական զարգացման (այսուհետ՝ ՇՄԶ) համատեքստում կարեւոր համարվող որոշ դասընթացների պարտադիր մասնակցելու պահանջի սահմանմամբ: Գործող իրավակարգավորումներով, յուրաքանչյուր հնգամյա շրջափուլում, տվյալ բնագավառի աշխատողների համար նախատեսված սահմանաչափով ՇՄԶ կրեդիտները, որոնք ձեռք են բերում իրենց ցանկությամբ տարբեր ՇՄԶ միջոցառումներին մասնակցելով (գիտական աշխատանքների/աշխատությունների հրատարակման միջոցով, արտերկրի համալսարանական կլինիկաներում/գիտահետազոտական կենտրոններում չկրեդիտավորված վերապատրաստման դասընթացների մասնակցության միջոցով եւ այլն), հաշվի առնելով արտաքին մարտահրավերները, նոր ձեւավորվող մշակույթները (օրինակ՝ վերջերս ընդունված բուժաշխատողի մասնագիտական էթիկայի կանոնները), անհրաժեշտություն է առաջացել որոշ դասընթացներ պարտադիր դարձնել բուժաշխատողների համար՝ ապահովելով տարբեր իրավիճակներում վերջիններիս պատրաստվածության բարձր մակարդակ: Նախագծով առաջարկվող լրացումներով, նախատեսվում է բուժաշխատողների համար սահմանել պարտադիր համարվող ՇՄԶ դասընթացներ, որոնց ցանկը կսահմանի ՀՀ կառավարությունը (օրինակ՝ արտակարգ իրավիճակներում, աղետների ժամանակ տուժածներին ցուցաբերվող անհետաձգելի բուժօգնության կամ բուժաշխատողների մասնագիտական էթիկայի կանոնների վերաբերյալ դասընթացներ): Վերոհիշյալ ցանկում ներառված դասընթացները կարող են կազմակերպվել ինչպես պետական նպատակային ծրագրերի շրջանակներում, այնպես էլ վճարովի հիմունքներով: Նախագծով հեղինակն առաջարկում է նաեւ օտարերկրյա եւ միջազգային կազմակերպությունների կողմից իրականացվող շարունակական մասնագիտական զարգացումն ապահովող միջոցառումների մասնակցության համար սահմանել փոխհատուցման կարգ եւ փոխհատուցման ենթակա դեպքեր, որի հաստատման լիազորությունը կվերապահվի ՀՀ Կառավարությանը: Նախագծի վերաբերյալ առաջարկություններ եւ դիտողություններ չկան: Եզրահանգում
Նախագծով առաջարկվող լրացումների ընդունումը առողջապահական հիմնախնդիրների տեսանկյունից կունենա դրական ազդեցություն: Նախագիծը սոցիալ, կրթական, առողջապահական հիմնախնդիրների տեսանկյունից լրամշակման կարիք չունի:
ՍՈՑԻԱԼ, ԿՐԹԱԿԱՆ, ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ Լ. Մարկոսյան Կատարող` Ա. Գալստյան (հեռ. 011-513-235), (12-35) 24.05.2024թ.
|