ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ «Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների եւ անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ`Կ-847-23.05.2024-ՊԻ-011/0) եւ «Կենսաթոշակային համակարգի կուտակային բաղադրիչի մասնակիցների իրավունքների եւ օրինական շահերի պաշտպանության լրացուցիչ երաշխիքների մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-8471 -23.05.2024-ՊԻ-011/0) վերաբերյալ Կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների եւ անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-847-23.05.2024-ՊԻ-011/0) եւ «Կենսաթոշակային համակարգի կուտակային բաղադրիչի մասնակիցների իրավունքների եւ օրինական շահերի պաշտպանության լրացուցիչ երաշխիքների մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-8471 -23.05.2024-ՊԻ-011/0) (այսուհետ միասին` Նախագծերի փաթեթ) մասնագիտական փորձաքննության են ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչությունում: Նախագծերի փաթեթը ենթարկվել է ֆինանսատնտեսագիտական եւ սոցիալական փորձաքննության: Ֆինանսատնտեսագիտական փորձաքննության արդյունքները
Ներկայացված Նախագծերի փաթեթով առաջարկվում է` 1) երկարաձգել 2023թ.-ի նոյեմբերի 22-ին ընդունված թիվ ՀՕ-374-Ն օրենքի անցումային դրույթով նախատեսված ժամկետը՝ հնարավորություն տալով անձանց դիմել պետական գրանցում եւ պետական հաշվառում իրականացնող մարմին կազմակերպությունների գրանցումը կամ անհատ ձեռնարկատերերի հաշվառումը ճանաչելու համար, 2) սահմանել Լեռնային Ղարաբաղի կուտակային համակարգում ձեւավորված կենսաթոշակային խնայողությունները Հայաստանի Հանրապետությունում գործող կենսաթոշակային ֆոնդեր տեղափոխելու հնարավորությունը: Լեռնային Ղարաբաղի կուտակային համակարգի մասնակից հանդիսացող անձը կարող է դիմել իր կենսաթոշակային խնայողությունների տեղափոխման համար, իսկ չդիմելու դեպքում ֆոնդի մասնակիցների ռեեստրը վարողն է ապահովում կենսաթոշակային խնայողությունների՝ Հայաստանի Հանրապետության կուտակային համակարգում գործող կենսաթոշակային ֆոնդեր տեղափոխելու համար անհրաժեշտ քայլերը: Նախագծերի փաթեթը ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրներ չի պարունակում: Նախագծերի փաթեթի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան: Եզրահանգում
Նախագծերի փաթեթը ֆինանսատնտեսագիտական հիմնահարցերի տեսանկյունից լրամշակման կարիք չունի:
ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ ԱՐԹՈՒՐ ԹԱՄԱԶՅԱՆ (հեռ.` 011 513-668) 27.05.2024թ.
ՀՀ կառավարության կողմից ներկայացված Նախագծերի փաթեթով առաջարկվում է փոփոխություն եւ լրացում կատարել «Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների եւ անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքում, համապատասխան լրացում կատարելով նաեւ հարակից՝ «Կենսաթոշակային համակարգի կուտակային բաղադրիչի մասնակիցների իրավունքների եւ օրինական շահերի պաշտպանության լրացուցիչ երաշխիքների մասին» օրենքում, ինչը պայմանավորված է իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության կողմից վարվող տեղեկատվական համակարգում առկա տեխնիկական խնդիրների լուծման անհրաժեշտությամբ: Խնդիրն, ըստ էության, կայանում է նրանում, որ 2019 թվականի հուլիսի 1-ից Լեռնային Ղարաբաղում ներդրված կուտակային կենսաթոշակային համակարգը՝ Հայաստանի Հանրապետության կուտակային համակարգի համանմանությամբ, գործել է մեկ պահպանողական կենսաթոշակային ֆոնդ, որին ուղղվել են մասնակիցների օգտին կատարվող կուտակային հատկացումները: Վերոհիշյալ կենսաթոշակային ֆոնդը շարունակում է սահմանված կարգով կառավարվել՝ տվյալ ֆոնդի կանոններին համապատասխան, սակայն գործող օրենքները չեն նախատեսում 2023 թվականի աշնանից հետո առաջացած իրավիճակի կարգավորումներ: Լեռնային Ղարաբաղից տեղահանված եւ Հայաստանի Հանրապետությունում աշխատող անձինք, «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի համաձայն կատարում են սոցիալական վճարներ, փաստացի հանդիսանում են նաեւ Հայաստանի Հանրապետության կուտակային համակարգի մասնակից, արդյունքում՝ այդ անձինք ունեն երկու կենսաթոշակային հաշիվ՝ երկու առանձին համակարգերում: Նման իրավիճակը հանգեցնում է կենսաթոշակի չափի սխալ հաշվարկի եւ կենսաթոշակի տեսակի սխալ որոշման: Նախագծերի փաթեթով, հեղինակն առաջարկում է՝ - երկարաձգել 2023թ.-ի նոյեմբերի 22-ին ընդունված թիվ ՀՕ-374-Ն օրենքի անցումային դրույթով նախատեսված ժամկետը, - սահմանել Լեռնային Ղարաբաղի կուտակային համակարգում ձեւավորված կենսաթոշակային խնայողությունները Հայաստանի Հանրապետությունում գործող կենսաթոշակային ֆոնդեր տեղափոխելու հնարավորությունը: Նախագծերի փաթեթի վերաբերյալ առաջարկություններ եւ դիտողություններ չկան: Նախագծերի փաթեթով առաջարկվող փոփոխության եւ լրացման ընդունումը սոցիալական առումով կունենա դրական ազդեցություն: Եզրահանգում
Նախագծերի փաթեթը սոցիալ, կրթական, առողջապահական հիմնախնդիրների տեսանկյունից լրամշակման կարիք չունի:
ՍՈՑԻԱԼ, ԿՐԹԱԿԱՆ, ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ Կատարող` Ա. Գալստյան (հեռ. 011-513-235), (12-35) 30.05.2024թ.
|