ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ

«Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-856-04.06.2024-ՊԱ-011/0) եւ «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-8561-04.06.2024-ՊԱ-011/0) վերաբերյալ

Կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-856-04.06.2024-ՊԱ-011/0) եւ «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-8561-04.06.2024-ՊԱ-011/0) (այսուհետ միասին` Նախագծերի փաթեթ) մասնագիտական փորձաքննության են ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական  վարչությունում:

Նախագծերի փաթեթը ենթարկվել է իրավական, ֆինանսատնտեսագիտական, սոցիալական փորձաքննության: 

Ստորեւ ներկայացվում է մասնագիտական փորձաքննության եզրակացությունը, ինչպես նաեւ Նախագծերի փաթեթին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության  մասին տեղեկանքը:







Իրավական փորձաքննության արդյունքները

Նախագծերի փաթեթի` Հայաստանի Հանրապետության Սահմանադրության եւ օրենքների պահանջներին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը.

1. «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի 6-րդ հոդվածի վերնագիրն առաջարկում ենք հանել՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 14-րդ հոդվածի 8-րդ մասի պահանջը, այն է. «Օրենսդրական ակտի հոդվածները ունենում են վերնագրեր, բացառությամբ փոփոխություն կամ լրացում նախատեսող օրենսդրական ակտերի»:


Եզրահանգում

Ամփոփելով փորձաքննության արդյունքները՝ կարող ենք նշել, որ Նախագծերի փաթեթով սահմանված կարգավորումներում Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը հակասող նորմեր առկա չեն:

Միաժամանակ՝ առաջարկում ենք ներկայացված դիտարկման հիման վրա ապահովել Նախագծերի փաթեթով սահմանված կարգավորումների համապատասխանությունը «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի պահանջին:
 


ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                          ԶԵՄՖԻՐԱ ՀՈՎԱՍԱՓՅԱՆ

Կատարող` Ա. Ղազարյան (հեռ.` 011-513-248)

24.06.2024թ.


ՏԵՂԵԿԱՆՔ

Նախագծերի փաթեթին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին

Նախագծերի փաթեթին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:
 


ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                         ԶԵՄՖԻՐԱ ՀՈՎԱՍԱՓՅԱՆ

Կատարող` Ա. Ղազարյան (հեռ.` 011-513-248)

24.06.2024թ.






Ֆինանսատնտեսագիտական փորձաքննության արդյունքները

Ներկայացված Նախագծերի փաթեթով առաջարկվում է 

հստակեցնել նույն զորամասում եղբայրների ծառայության կազմակերպման, նախարարության կողմից սահմանված պայմաններում եւ վայրում զինվորական ծառայություն անցնելու պայմանագիր կնքած քաղաքացիների նկատմամբ օրենքով սահմանված հետեւանքի կիրառման պայմանները, հատկացված ծառայողական բնակարանն անհատույց սեփականության իրավունքով ստանալու հնարավորություն է ընձեռել նաեւ ՀՀ պաշտպանության մարտական գործողություններին մասնակցելու կամ հակառակորդի հետ շփման գծում մարտական հերթապահության կամ հատուկ առաջադրանք կատարելու ժամանակ կամ հակառակորդի նախահարձակ գործողության հետեւանքով ժամանակավորապես ոչ պիտանի ճանաչվելու հիմքով պայմանագրային զինվորական ծառայությունից արձակված եւ զինվորական ծառայության հետ պատճառական կապով հաշմանդամության զինվորական կենսաթոշակի իրավունք ձեռք բերած սպաների համար, կատարել մի շարք տեխնիկական բնույթի փոփոխություններ, ինչպես նաեւ հստակեցնել պայմանագրային զինվորական ծառայությունից արձակված եւ չօգտագործված արձակուրդի օրեր ունեցող ու դրանց համար հատուցում չստացած կամ մասնակի ստացած նախկին զինծառայողների կողմից հատուցումը հաշվարկելու նպատակով ներկայացված դիմումներով վարչարարության իրականացման հետ կապված հարաբերությունները:

Նախագծերի փաթեթը ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրներ չի պարունակում:

Նախագծերի փաթեթի  վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:


Եզրահանգում

Նախագծերի փաթեթը ֆինանսատնտեսագիտական հիմնահարցերի տեսանկյունից լրամշակման կարիք չունի:
 



ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                         ԱՐԹՈՒՐ ԹԱՄԱԶՅԱՆ 

(հեռ.` 011 513-668)

06.06.2024թ.





Սոցիալական փորձաքննության արդյունքները

1. Նախագծերի փաթեթով առաջարկվում է փոփոխություններ եւ լրացումներ կատարել «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում (այսուհետ նաեւ՝ Օրենք) համապատասխան լրացում կատարելով նաեւ «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքում:

Նախագծերի փաթեթի ընդունումը պայմանավորված է միեւնույն զորամասում եղբայրների ծառայության կազմակերպման, Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության կողմից սահմանված պայմաններում եւ վայրում զինվորական ծառայություն անցնելու պայմանագիր կնքած քաղաքացիների նկատմամբ Օրենքով սահմանված հետեւանքի կիրառման պայմանները, ինչպես նաեւ չօգտագործված արձակուրդի օրերի համար հատուցում չստացած կամ մասնակի ստացած նախկին զինծառայողների կողմից հատուցումը հաշվարկելու նպատակով ներկայացված դիմումներով վարչարարության իրականացման հետ կապված հարաբերությունները հստակեցնելու անհրաժեշտությամբ:

Նախագծերի փաթեթով  առաջարկվում է՝

- պարտադիր զինվորական ծառայության զորակոչվող եղբորը նշանակել ծառայության շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության մեջ գտնվող եղբոր ծառայության վայրի զորամաս, եթե վերջինիս ծառայության ժամկետը չի գերազանցել 18 ամիսը,

- չօգտագործված արձակուրդի օրերի համար հատուցում չստացած կամ մասնակի ստացած նախկին զինծառայողների կողմից հատուցումը հաշվարկելու նպատակով ներկայացված դիմումներով վարչարարության իրականացման ժամկետը երկարացնել, 

- հատկացված ծառայողական բնակարանն անհատույց սեփականության իրավունքով ստանալու հնարավորություն ընձեռել նաեւ Հայաստանի Հանրապետության պաշտպանության մարտական գործողություններին մասնակցելու կամ հակառակորդի հետ շփման գծում մարտական հերթապահության կամ հատուկ առաջադրանք կատարելու ժամանակ կամ հակառակորդի նախահարձակ գործողության հետեւանքով ժամանակավորապես ոչ պիտանի ճանաչվելու հիմքով պայմանագրային զինվորական ծառայությունից արձակված եւ զինվորական ծառայության հետ պատճառական կապով հաշմանդամության զինվորական կենսաթոշակի իրավունք ձեռք բերած սպաներին,

- Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության հետ քաղաքացիաիրավական բնույթի պայմանագիր կնքած քաղաքացիների նկատմամբ Օրենքի 54-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված հետեւանքը չկիրառել պայմանագրի գործողության ընթացքում ստացած վնասվածքի կամ ձեռք բերած հիվանդության հետեւանքով քաղաքացու՝ առողջական վիճակի պատճառով զինվորական ծառայության համար ոչ պիտանի կամ ժամանակավորապես ոչ պիտանի ճանաչվելու կամ Օրենքի 21-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով սահմանված շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայությունից ազատման իրավունք  ձեռք բերելու դեպքերում եւ այլն:

2. Ընդհանուր առմամբ, սոցիալական տեսանկյունից, Նախագծերի փաթեթի ընդունումը, մեր կարծիքով, կարող է ունենալ դրական նշանակություն: Սակայն, Նախագծերի փաթեթում ներառված «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի (այսուհետ նաեւ՝ Նախագիծ) վերաբերյալ կցանկանայինք ներկայացնել հետեւյալ նկատառումը:

2.1. Նախագծի 1-ին հոդվածով առաջարկվում է «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի 34-րդ հոդվածի 4-րդ մասը լրացնել նոր նախադասությամբ. «Սույն մասի համաձայն ներկայացված դիմումներով վարչարարությունն իրականացվում է ըստ նախկին զինծառայողների պայմանագրային զինվորական ծառայությունից արձակվելու տարիների հերթականության՝ առավելագույնը 90 օրացուցային օրվա ընթացքում, եւ հատուցումը վճարվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով այդ նպատակով հատկացված միջոցների շրջանակներում:»: Այսինքն, Նախագծով առաջարկվում է չօգտագործված արձակուրդի օրերի համար հատուցում չստացած կամ մասնակի ստացած նախկին զինծառայողների կողմից հատուցումը հաշվարկելու նպատակով ներկայացված դիմումներով վարչարարության իրականացման ժամկետը երկարացնել մինչեւ 90 օրացուցային օր:

Նախագծերի փաթեթին կից ներկայացված հիմնավորմամբ՝ Նախագծով առաջարկվող լրացման անհրաժեշտությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ նկատվում է զինվորական ծառայությունից զորացրվողների աճի միտում` զորացրման շրջանակներում չօգտագործված արձակուրդի օրերի դիմաց հատուցում ստանալու նկատառումներից ելնելով, միաժամանակ շատ կարճ ժամանակահատվածում ներկայացված դիմումների քանակը հնարավորություն չի տալիս պահպանել վարչարարության առավելագույն 30 օրացուցային ժամկետը:

Վերը նշված հիմնավորումը միանգամայն հասկանալի է, սակայն, մյուս կողմից, վարչարարության իրականացման ժամկետը մինչեւ 90 օրացուցային օր երկարաձգելը, կարծում ենք, զինծառայողների սոցիալական վիճակի բարելավման տեսանկյունից կարող է բացասական ազդեցություն ունենալ, քանի որ վերջիններս նյութական միջոց ձեռք բերելու ակնկալիք ունեն ողջամիտ ժամկետում (մինչեւ 30 օրացուցային օր), իսկ մինչեւ 90 օրացուցային օր երկարաձգելու դեպքում ենթադրվում է, որ չօգտագործված արձակուրդի օրերի դիմաց հատուցումը կարող է տրամադրվել օրինակ 85-րդ կամ 90-րդ օրը (ինչը, մեր կարծիքով, ողջամիտ ժամկետ չի կարող համարվել): 

Նման պայմաններում (վարչարարության իրականացման ժամկետը մինչեւ 90 օրացուցային օր նախատեսելը), հնարավոր է, որ ժամկետը երկարաձգելու դեպքում հասանելիք գումարը չծառայի անձի կողմից իր համար նախատեսված օրինակ առողջության վերականգման  կամ այլ նպատակին:

Ուստի, ըստ մեզ, անհրաժեշտ է ոչ թե վարչարարության իրականացման ժամկետը երկարացնել մինչեւ 90 օրացուցային օր, այլ միջոցներ ձեռնարկել վարչարարությունը պատշաճ կերպով իրականացնելու համար, որպեսզի վերջիններս չօգտագործված արձակուրդի օրերի դիմաց հատուցումը ստանան ժամանակին:

Հաշվի առնելով վերոգրյալը, կարծում ենք, չօգտագործված արձակուրդի օրերի համար հատուցում չստացած կամ մասնակի ստացած նախկին զինծառայողների կողմից հատուցումը հաշվարկելու նպատակով ներկայացված դիմումներով վարչարարության իրականացման ժամկետը մինչեւ 90 օրացուցային օր նախատեսելը քննարկման կարիք ունի:


Եզրահանգում

Ընդհանուր առմամբ, Նախագծերի փաթեթի ընդունումը, մեր կարծիքով, կարող է ունենալ դրական նշանակություն:

Միաժամանակ, հաշվի առնելով վերը նշված նկատառումը, կարծում ենք, Նախագծերի փաթեթում ներառված «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը լրամշակման կարիք ունի:
 



ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼ, ԿՐԹԱԿԱՆ,

ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ  ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ 

ԲԱԺՆԻ ՊԵՏ՝                                                            ԼԻԼԻԹ ՄԱՐԿՈՍՅԱՆ 

Կատարող՝  Ս. Համբարձումյան   (հեռ. 011-513-360)

11.06.2024թ.