ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ

«Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-858-10.06.2024-ՏՀ-011/0) վերաբերյալ

Կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքի  նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-858-10.06.2024-ՏՀ-011/0)  (այսուհետ՝ Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչությունում: 

Նախագիծը ենթարկվել է իրավական, ֆինանսատնտեսագիտական, սոցիալական փորձաքննության: 

Ստորեւ ներկայացվում է մասնագիտական փորձաքննության եզրակացությունը, ինչպես նաեւ Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին տեղեկանքը:


Իրավական փորձաքննության արդյունքները

Նախագիծը` Հայաստանի Հանրապետության Սահմանադրության եւ օրենքների պահանջներին համապատասխանության տեսանկյունից խնդրահարույց նորմեր չի պարունակում:

Միաժամանակ առաջարկում ենք Նախագծի 3-րդ հոդվածի վերնագիրը եւ համարակալումը  հանել՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 14-րդ հոդվածի 8-րդ մասի եւ 3-րդ մասի պահանջները:


Եզրահանգում

Ամփոփելով փորձաքննության արդյունքները՝ կարող ենք նշել, որ Նախագծով սահմանված կարգավորումներում Հայաստանի Հանրապետության Սահմանադրության եւ օրենքների պահանջներին համապատասխանության տեսանկյունից խնդրահարույց նորմեր  առկա չեն:
 


ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                     ԶԵՄՖԻՐԱ ՀՈՎԱՍԱՓՅԱՆ

(հեռ.` 011-513-248)

21.06.2024թ.


ՏԵՂԵԿԱՆՔ

Նախագծերի փաթեթին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին

Նախագծին առնչվող այլ օրենքների եւ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:
 


ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                    ԶԵՄՖԻՐԱ ՀՈՎԱՍԱՓՅԱՆ

(հեռ.` 011-513-248)

21.06.2024թ.





Ֆինանսատնտեսագիտական փորձաքննության արդյունքները

Ներկայացված Նախագծով առաջարկվում է օրենսդրական հիմքեր սահմանել ապահովելու բարեխիղճ հարկատուների իրավունքների պաշտպանությունը, մասնավորապես՝ կարգավորելով այն դեպքերը, երբ հարկ վճարողը անշարժ գույքի հարկի գծով իր հարկային պարտավորություններն ամբողջությամբ կատարել է, սակայն օրենքով եւ Հարկային օրենսգրքով սահմանված գնահատման կարգերով հաշվարկվող բանաձեւերում շինության կամ հողամասի մակերեսի կամ գործակիցների մեծությունների փոփոխման արդյունքում անշարժ գույքի հարկով հարկման բազայի փոփոխման, ինչպես նաեւ բազայի լրամշակման հետեւանքով առաջացած հարկի նկատմամբ հաշվարկվում են տույժեր: Նախագծի ընդունման արդյունքում բարեխիճ հարկ վճարողները կվճարեն փոփոխված (ավելացված) հարկի գումարը, սակայն նրանց նկատմամբ սահմանված կոնկրետ ժամկետներում տույժեր չեն հաշվարկվի:

Նախագիծը ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրներ չի պարունակում: 

Նախագծի  վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:


Եզրահանգում

Նախագիծը ֆինանսատնտեսագիտական հիմնահարցերի տեսանկյունից լրամշակման կարիք չունի:
 


ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                              ԱՐԹՈՒՐ ԹԱՄԱԶՅԱՆ 

(հեռ.` 011 513-668)

11.06.2024թ.




Սոցիալական փորձաքննության արդյունքները

ՀՀ կառավարության կողմից ներկայացված Նախագծով առաջարկվում է լրացումներ կատարել «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում»: Ներկայացված օրենսդրական նախաձեռնությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ 2011թ. ներդրված «Հայաստանի անշարժ գույքի տեղեկատվական համակարգ»-ում (այսուհետ՝ էլեկտրոնային համակարգ) բոլոր անշարժ գույքերի վերաբերյալ տվյալները մուտքագրվել են 2011 թվականի ընթացքում եւ տվյալների թվայնացված չլինելու  հետեւանքով մուտքագրվել են թերի կամ անճշտություններով: 

Նախագծով առաջարկվող լրացումները միտված են ապահովելու բարեխիղճ հարկատուների իրավունքների պաշտպանությանը, քանի որ գործող իրավակարգավորումներով, տվյալների բազայում առկա անճշտությունների հետեւանքով պայմանավորված, բարեխիղճ հարկատուն սահմանված ժամկետներում կատարում է իր հարկային պարտավորություններն ամբողջությամբ (անշարժ գույքի հարկի գծով), սակայն ինքնաշխատ եղանակով ենթարկվում է պատասխանատվության՝ տույժերի առաջացման տեսքով:

Նախագծի վերաբերյալ առաջարկություններ եւ դիտողություններ չկան:


Եզրահանգում

Նախագծի ընդունման արդյունքում, հեղինակն ակնկալում է, որ բարեխիճ հարկ վճարողները կվճարեն փոփոխված (ավելացված) հարկի գումարը, սակայն նրանց նկատմամբ սահմանված կոնկրետ ժամկետներում տույժեր չեն հաշվարկվի:

Նախագծով առաջարկվող լրացումների ընդունումը սոցիալական հիմնախնդիրների տեսանկյունից կունենա դրական ազդեցություն: 

Նախագիծը սոցիալ, կրթական, առողջապահական հիմնախնդիրների տեսանկյունից լրամշակման կարիք չունի:
 


ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ

ՍՈՑԻԱԼ, ԿՐԹԱԿԱՆ, ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                               Լ. Մարկոսյան 

Կատարող` Ա. Գալստյան (հեռ. 011-513-235), (12-35) 

19.06.2024թ.