ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ

«Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Թունիսի Հանրապետության կառավարության միջեւ դիվանագիտական անձնագիր ունեցող անձանց համար վիզայի պահանջի վերացման մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-864-14.06.2024-ԱՀ-011/0) վերաբերյալ

Կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Թունիսի Հանրապետության կառավարության միջեւ դիվանագիտական անձնագիր ունեցող անձանց համար վիզայի պահանջի վերացման մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-864-14.06.2024-ԱՀ-011/0) (այսուհետ՝ Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչությունում: 

Նախագիծը ենթարկվել է իրավական, ֆինանսատնտեսագիտական, սոցիալական փորձաքննության: 

Ստորեւ ներկայացվում է մասնագիտական փորձաքննության եզրակացությունը, ինչպես նաեւ Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին տեղեկանքը:






Իրավական փորձաքննության արդյունքները

Նախագծի՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության եւ օրենքների պահանջներին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը.

Միջազգային պայմանագիրն Ազգային ժողովի վավերացմանը ներկայացնելու նպատակով իրավասու մարմնի կողմից ապահովվող «Միջազգային պայմանագրերի մասին» օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով նախատեսված Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության կողմից ներկայացվող եզրակացությունը՝ միջազգային պայմանագրի վավերացման (դրան միանալու) կամ հաստատման արտաքին քաղաքական նպատակահարմարության մասին, Նախագծին կից ներկայացված փաստաթղթերում բացակայում է:


Եզրահանգում

Ամփոփելով փորձաքննության արդյունքները՝ կարող ենք նշել, որ Նախագիծը Հայաստանի Հանրապետության Սահմանադրության տեսանկյունից խնդրահարույց նորմեր չի պարունակում: 

Միաժամանակ առաջարկում ենք ներկայացված դիտարկման հիման վրա Նախագծին կից ապահովել «Միջազգային պայմանագրերի մասին» օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով նախատեսված փաստաթղթերի ամբողջականությունը: 
 


ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ

Կատարող՝ Լ. Պետրոսյան (հեռ.` 011-513-248)

27.06.2024թ. 


ՏԵՂԵԿԱՆՔ

Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին

Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:
 


ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ

Կատարող՝ Լ. Պետրոսյան (հեռ.` 011-513-248)

27.06.2024թ.





Ֆինանսատնտեսագիտական փորձաքննության արդյունքները

Նախագծով առաջարկվում է վավերացնել 2023 թվականի դեկտեմբերի 5-ին ստորագրված «Հայաստանի Հանրապետության Կառավարության եւ Թունիսի Հանրապետության Կառավարության միջեւ դիվանագիտական անձնագիր ունեցող անձանց համար վիզայի պահանջի վերացման մասին» համաձայնագիրը (այսուհետ՝ Համաձայնագիր), որի նպատակն է դյուրացնել երկու պետությունների՝ դիվանագիտական անձնագիր ունեցող անձանց ուղեւորությունների ընթացակարգերը: Յուրաքանչյուր Կողմի պետության՝ վավեր դիվանագիտական անձնագիր ունեցող քաղաքացիները ազատվում են մյուս Կողմի պետության տարածք մուտք գործելու նպատակով վիզա ձեռք բերելու պարտականությունից՝ տարանցման կամ առաջին մուտքի օրվանից 180 (հարյուր ութսուն) օրվա ընթացքում 90 (իննսուն) օրը չգերազանցող ժամկետով այնտեղ մնալու համար: Յուրաքանչյուր Կողմի պետության՝ վավեր դիվանագիտական անձնագիր ունեցող քաղաքացիները մյուս Կողմի պետության տարածք մուտք են գործում միջազգային երթեւեկության համար նախատեսված ցանկացած սահմանային անցակետով: Յուրաքանչյուր Կողմի պետության՝ վավեր դիվանագիտական անձնագիր ունեցող այն քաղաքացիները, որոնք նպատակ ունեն մյուս Կողմի պետության տարածքում մնալու 90 օրը գերազանցող ժամկետով, պետք է ստանան մուտքի վիզա՝ ընդունող Կողմի պետության ներպետական օրենսդրության համապատասխան:

Համաձայնագրի մեջ Հայաստանի Հանրապետության համար ֆինանսական պարտավորություններ նախատեսող՝ եկամուտների նվազեցման կամ ծախսերի ավելացման հանգեցնող դրույթներ առկա չեն:

Նախագիծը ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրներ չի պարունակում:

Նախագծի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան: 


Եզրահանգում

Նախագիծը ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրների տեսանկյունից լրամշակման կարիք չունի:
 



ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                                 ԱՐԹՈՒՐ ԹԱՄԱԶՅԱՆ 

18.06.2024թ.






Սոցիալական փորձաքննության արդյունքները

Նախագծով առաջարկվում է վավերացնել 2023 թվականի դեկտեմբերի 5-ին ստորագրված «Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Թունիսի Հանրապետության կառավարության միջեւ դիվանագիտական անձնագիր ունեցող անձանց համար վիզայի պահանջի վերացման մասին» համաձայնագիրը (այսուհետ՝ Համաձայնագիր), որի նպատակն է դյուրացնել երկու պետությունների՝ դիվանագիտական անձնագիր ունեցող անձանց ուղեւորությունների ընթացակարգերը:

Համաձայնագիրը կազմված է նախաբանից եւ 9 հոդվածից:

Համաձայնագրով Հայաստանի Հանրապետությունը, փոխադարձության հիման վրա, ստանձնում է մի շարք պարտավորություններ, մասնավորապես.

  • Թունիսի Հանրապետության՝ վավեր դիվանագիտական անձնագիր ունեցող քաղաքացիներին ազատել Հայաստանի Հանրապետության տարածք մուտք գործելու նպատակով վիզա ձեռք բերելու պարտականությունից՝ տարանցման կամ առաջին մուտքի օրվանից 180 (հարյուր ութսուն) օվա ընթացքում 90 (իննսուն) օրը չգերազանցող ժամկետով Հայաստանի Հանրապետությունում մնալու համար (հոդված 1, մաս 1),
  • ապահովել Թունիսի Հանրապետության՝ վավեր դիվանագիտական անձնագիր ունեցող քաղաքացիների մուտք գործելը Հայաստանի Հանրապետության տարածք՝ միջազգային երթեւեկության համար նախատեսված ցանկացած սահմանային անցակետով (հոդված 1, մաս 2),
  • ապահովել, որ Թունիսի Հանրապետության՝ վավեր դիվանագիտական անձնագիր ունեցող այն քաղաքացիները, որոնք հավատարմագրված են Հայաստանի Հանրապետության տարածքում դիվանագիտական կամ հյուպատոսական գործառույթներ իրականացնելու համար, ինչպես նաեւ նրանց հետ համատեղ բնակվող՝ վերջիններիս ընտանիքների անդամները Հայաստանի Հանրապետության տարածք մուտք գործելուց հետո՝ 30 (երեսուն) օրվա ընթացքում, անցնեն հաշվառման անհրաժեշտ ընթացակարգերը (հոդված 2), եւ այլն:

Նշենք, որ Նախագծի ընդունման արդյունքում կապահովվեն Համաձայնագրի ուժի մեջ մտնելու համար նախատեսված ընթացակարգերը:

Նախագիծը սոցիալ, կրթական, առողջապահական հիմնախնդիրներ չի պարունակում:

Նախագծի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:


Եզրահանգում

Նախագիծը սոցիալ, կրթական, առողջապահական հիմնախնդիրների տեսանկյունից լրամշակման կարիք չունի:
 


ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼ, ԿՐԹԱԿԱՆ,

ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ

ԲԱԺՆԻ ՊԵՏ                                                                    ԼԻԼԻԹ ՄԱՐԿՈՍՅԱՆ

Կատարող՝   Լ. Սարգսյան (հեռ.՝ 011 513-270, 12-70)

24.06.2024թ.