ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ

«Եվրասիական տնտեսական միության շրջանակներում գյուղատնտեսական արտադրանքի պահեստային վկայագրերի թողարկման (տրման), շրջանառության եւ մարման կանոնների մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-865-17.06.2024-ՏԵ-011/0) վերաբերյալ

Կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Եվրասիական տնտեսական միության շրջանակներում գյուղատնտեսական արտադրանքի պահեստային վկայագրերի թողարկման (տրման), շրջանառության եւ մարման կանոնների մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-865-17.06.2024-ՏԵ-011/0) (այսուհետ` Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչությունում: 

Նախագիծը ենթարկվել է իրավական, ֆինանսատնտեսագիտական, սոցիալական փորձաքննության: 

Ստորեւ ներկայացվում է մասնագիտական փորձաքննության եզրակացությունը, ինչպես նաեւ Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին տեղեկանքը:






Իրավական փորձաքննության արդյունքները

Նախագիծը Հայաստանի Հանրապետության Սահմանադրության եւ օրենքների պահանջներին համապատասխանության տեսանկյունից խնդրահարույց նորմեր չի պարունակում:


Եզրահանգում

Ամփոփելով փորձաքննության արդյունքները՝ կարող ենք նշել, որ Նախագծում Հայաստանի Հանրապետության Սահմանադրության եւ օրենքների պահանջների տեսանկյունից խնդրահարույց նորմեր առկա չեն:
 


ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ

Կատարող` Ն.Ներսիսյան (հեռ.` 011-513-248)

27.06.2024թ.



ՏԵՂԵԿԱՆՔ

Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության մասին

«Եվրասիական տնտեսական միության շրջանակներում գյուղատնտեսական արտադրանքի պահեստային վկայագրերի թողարկման (տրման), շրջանառության եւ մարման կանոնների մասին» համաձայնագրով նախատեսված է Եվրասիական տնտեսական միության շրջանակներում պահեստային վկայագրերի թողարկման (տրման), շրջանառության եւ մարման իրավահարաբերությունների կանոնակարգումը: Հարկ ենք համարում նշել, որ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված չեն պահեստային վկայագրերի վերաբերյալ իրավահարաբերությունները կարգավորող նորմեր: Հետեւաբար, կարծում ենք՝ Նախագծի ընդունմամբ կառաջանա օրենքի փոփոխության կամ նոր օրենքի ընդունման անհրաժեշտություն:

«Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 92-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն` «Եթե որոշում է ընդունվում միջազգային պայմանագիրը վավերացնելու մասին, եւ, համաձայն Կառավարության տեղեկանքի, համապատասխան պայմանագրից բխում է, որ պետք է ընդունվի նոր օրենք, կամ փոփոխություններ կատարվեն գործող օրենքում, ապա Կառավարությունը «Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված ժամկետում Ազգային ժողովի քննարկմանն է ներկայացնում համապատասխան օրենքում փոփոխություններ կատարելու կամ նոր օրենք ընդունելու մասին օրենքի նախագծեր:»:

«Միջազգային պայմանագրերի մասին» օրենքի 18-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն` «Եթե Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրից բխում է, որ պետք է ընդունվի նոր օրենք կամ փոփոխություններ կատարվեն գործող օրենքում, ապա Կառավարությունը միջազգային պայմանագրի ուժի մեջ մտնելուց հետո` երեք ամսվա ընթացքում, օրենքով սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի քննարկմանն է ներկայացնում օրենքում փոփոխություններ կատարելու կամ նոր օրենք ընդունելու մասին օրենքի նախագիծ:»:

Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:
 


ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ

Կատարող` Ն.Ներսիսյան (հեռ.` 011-513-248)

27.06.2024թ.





Ֆինանսատնտեսագիտական փորձաքննության արդյունքները

Նախագծով առաջարկվում է վավերացնել 2023 թվականի հուլիսի 31-ին Մոսկվայում ստորագրված «Եվրասիական տնտեսական միության շրջանակներում գյուղատնտեսական արտադրանքի պահեստային վկայագրերի թողարկման (տրման), շրջանառության եւ մարման կանոնների մասին» համաձայնագիրը (այսուհետ՝ Համաձայնագիր), որը կանոնակարգում է Եվրասիական տնտեսական միության շրջանակներում պահեստային վկայագրերի թողարկման (տրման), շրջանառության եւ մարման հետ կապված իրավահարաբերությունները եւ սահմանում է պահեստային վկայագրերի նկատմամբ ներկայացվող պահանջները: Համաձայնագրով, մասնավորապես, սահմանվում են պահեստային վկայագրերի շրջանառության եւ մարման միասնական մոտեցումները, գյուղատնտեսական արտադրանքի որակական ու քանակական հաշվառման առանձնահատկությունները եւ պահպանման կանոնները, կարգավորվում են պահեստի եւ գյուղատնտեսական արտադրանքի սեփականատիրոջ միջեւ հարաբերությունները, ապահովվում է պահեստային վկայագրերի եւ պահեստների վերաբերյալ տեղեկատվության հասանելիությունը:

Համաձայնագրում Հայաստանի Հանրապետության համար եկամուտների նվազեցման հանգեցնող դրույթներ առկա չեն, սակայն ըստ ՀՀ Ֆինանսների նախարարության տեղեկությունների՝ Համաձայնագրի 9-րդ հոդվածի 4-րդ կետով սահմանվել է, որ. «Անդամ պետությունն ապահովում է այն գյուղատնտեսական արտադրանքի որակի փորձաքննության անցկացումը, որի համար անդամ պետության տարածքում թողարկվում (տրվում) են պահեստային վկայագրերը», եւ որի հետ կապված կարող է առաջանալ ՀՀ պետական բյուջեից լրացուցիր ծախսերի կատարման անհրաժեշտություն:

Նախագիծը ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրներ չի պարունակում:

Նախագծի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան: 


Եզրահանգում

Նախագիծը ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրների տեսանկյունից լրամշակման կարիք չունի:
 


ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                                 ԱՐԹՈՒՐ ԹԱՄԱԶՅԱՆ 

19.06.2024թ.





Սոցիալական փորձաքննության արդյունքները

Նախագծով առաջարկվում է վավերացնել 2023 թվականի հուլիսի 31-ին Մոսկվայում ստորագրված՝ «Եվրասիական տնտեսական միության շրջանակներում գյուղատնտեսական արտադրանքի պահեստային վկայագրերի թողարկման (տրման), շրջանառության եւ մարման կանոնների մասին» համաձայնագիրը (այսուհետ՝ Համաձայնագիր): 

Համաձայնագրով, մասնավորապես, սահմանվում են պահեստային վկայագրերի շրջանառության եւ մարման միասնական մոտեցումները, գյուղատնտեսական արտադրանքի որակական ու քանակական հաշվառման առանձնահատկությունները եւ պահպանման կանոնները, կարգավորվում են պահեստի եւ գյուղատնտեսական արտադրանքի սեփականատիրոջ միջեւ հարաբերությունները, ապահովվում է պահեստային վկայագրերի եւ պահեստների վերաբերյալ տեղեկատվության հասանելիությունը:

Համաձայնագրի գործարկումը կնպաստի ԵԱՏՄ շրջանակներում գյուղատնտեսական արտադրանքի պահեստային վկայագրերի օգտագործման փորձի ընդլայնմանը եւ դրանց կայուն շրջանառությանը՝ ապահովելով գյուղատնտեսական արտադրանքի շուկայի գործունեության թափանցիկությունը:

Նախագծի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:


Եզրահանգում

Նախագիծը սոցիալական հիմնախնդիրների տեսանկյունից լրամշակման կարիք չունի:
 


ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼ, ԿՐԹԱԿԱՆ, ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ

 ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ՝                                                     ԼԻԼԻԹ ՄԱՐԿՈՍՅԱՆ 

Կատարող՝   Մ. Դալլաքյան (հեռ.՝ 011-513-235, 12-35)

21.06.2024թ.