ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ «Միջազգային արեւային դաշինքի (ՄԱԴ) հիմնադրման մասին» շրջանակային համաձայնագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-867-17.06.2024-ՏՀ-011/0) վերաբերյալ Կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Միջազգային արեւային դաշինքի (ՄԱԴ) հիմնադրման մասին» շրջանակային համաձայնագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-867-17.06.2024-ՏՀ-011/0) (այսուհետ՝ Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչությունում: Նախագիծը ենթարկվել է իրավական, ֆինանսատնտեսագիտական, սոցիալական փորձաքննության: Ստորեւ ներկայացվում է մասնագիտական փորձաքննության եզրակացությունը, ինչպես նաեւ Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին տեղեկանքը: Իրավական փորձաքննության արդյունքները
Նախագծով սահմանված կարգավորումները Հայաստանի Հանրապետության Սահմանադրության եւ օրենքների պահանջներին համապատասխանության տեսանկյունից խնդրահարույց նորմեր չեն պարունակում: Եզրահանգում
Ամփոփելով փորձաքննության արդյունքները՝ կարող ենք նշել, որ Նախագծով սահմանված կարգավորումներում Հայաստանի Հանրապետության Սահմանադրության եւ օրենքների համապատասխանության տեսանկյունից խնդրահարույց նորմեր առկա չեն:
ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ Կատարող՝ Լ. Պետրոսյան (հեռ.` 011-513-248) 01.07.2024թ.
Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:
ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ Կատարող՝ Լ. Պետրոսյան (հեռ.` 011-513-248) 01.07.2024թ.
Նախագծով առաջարկվում է վավերացնել 2023 թվականի նոյեմբերի 16-ին Հայաստանի Հանրապետության կողմից ստորագրված «Միջազգային արեւային դաշինքի (ՄԱԴ) հիմնադրման մասին» շրջանակային համաձայնագիրը (այսուհետ՝ Համաձայնագիր), որի նպատակը արեւային էներգետիկայի զարգացման ոլորտում համատեղ ջանքերի ներդրումն է՝ տեխնոլոգիաների, նորարությունների, ֆինանսավորման ներդաշնակեցման միջոցով եւ առկա խոչընդոտները համակարգված ձեւով վերացնելու նպատակով՝ բարեկեցության, էներգետիկ անվտանգության եւ ժողովուրդների կայուն զարգացման ապահովման համար: ՀՀ Ֆինանսների նախարարության տեղեկությունների համաձայն՝ Համաձայնագիրը (մասնավորապես՝ դրա 10-րդ հոդվածը) կարող է հանգեցնել ՀՀ պետական բյուջեի եկամուտների նվազեցման (կապված ՄԱԴ-ի Քարտութղարության արտոնությունների հետ): Նախագիծը ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրներ չի պարունակում: Նախագծի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան: Եզրահանգում
Նախագիծը ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրների տեսանկյունից լրամշակման կարիք չունի:
ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ ԱՐԹՈՒՐ ԹԱՄԱԶՅԱՆ ?ատարող՝ գլխավոր մասնագետ Գ. Կիրակոսյան (հեռ.՝ 011 513-603) 19.06.2024թ.
Նախագծով առաջարկվում է վավերացնել 2023 թվականի նոյեմբերի 16-ին Հայաստանի Հանրապետության կողմից ստորագրված «Միջազգային արեւային դաշինքի (ՄԱԴ) հիմնադրման մասին» շրջանակային համաձայնագիրը (այսուհետ՝ Համաձայնագիր): Համաձայնագրի նպատակը Միջազգային արեւային դաշինքի ստեղծումն է, որի միջոցով Համաձայնագրի կողմերը միասին կդիմակայեն իրենց կարիքներին համապատասխան արեւային էներգիայի ընդլայնման հիմնական ընդհանուր մարտահրավերներին: Միջազգային արեւային դաշինքին միանալը հնարավորություն կստեղծի Հայաստանին ներգրավված լինելու արեւային էներգետիկայի զարգացման միջազգային գործընթացներին, ծանոթանալ ոլորտի զարգացման նորագույն տեխնոլոգիաներին, ներկայացնել ներդրումային ծրագրերը ինչպես միջազգային ներդրողներին, այնպես էլ մասնագիտական, գիտական համայնքին: Նախագծի վերաբերյալ առաջարկություններ եւ դիտողություններ չկան: Եզրահանգում
Նախագիծը սոցիալական հիմնախնդիրների տեսանկյունից լրամշակման կարիք չունի:
ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼ, ԿՐԹԱԿԱՆ, ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ Կատարող՝ Ս. Համբարձումյան (հեռ. 011-513-360) 20.06.2024թ.
|