ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ «Մտավոր սեփականության իրավունքների` առեւտրին առնչվող հայեցակետերի մասին համաձայնագիրը փոփոխող արձանագրության վավերացման մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-870-18.06.2024-ՏՀ-011/0) վերաբերյալ Կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Մտավոր սեփականության իրավունքների` առեւտրին առնչվող հայեցակետերի մասին համաձայնագիրը փոփոխող արձանագրության վավերացման մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-870-18.06.2024-ՏՀ-011/0) (այսուհետ` Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչությունում: Նախագիծը ենթարկվել է իրավական, ֆինանսատնտեսագիտական, սոցիալական փորձաքննության: Ստորեւ ներկայացվում է մասնագիտական փորձաքննության եզրակացությունը, ինչպես նաեւ Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին տեղեկանքը: Իրավական փորձաքննության արդյունքները Նախագծում առկա չեն Սահմանադրությանը հակասող նորմեր, հիմք` (Ազգային ժողովի պաշտոնական կայքում հրապարակված նախագիծը): Օրենքների պահանջների համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը. «Մտավոր սեփականության իրավունքների` առեւտրին առնչվող հայեցակետերի մասին համաձայնագիրը փոփոխող արձանագրության վավերացման մասին» Նախագծին կից ներկայացված Հայաստանի Հանրապետության ֆինանսներ նախարարության կողմից տրված եզրակացության մեջ բացակայում է « Միջազգային պայմանագրերի մասին » օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով նախատեսված միջազգային պայմանագրով եկամուտների նվազեցման կամ ծախսերի ավելացման հանգեցնող դրույթների եւ տվյալ տարվա համար Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի ընդունած « Պետական բյուջեի մասին » օրենքում չներառված պարտավորությունների մասին տեղեկատվությունը: Եզրահանգում Ամփոփելով փորձաքննության արդյունքները` կարող ենք նշել, որ Նախագիծը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը: Միաժամանակ անհրաժեշտ է ապահովել Նախագծին կից «Միջազգային պայմանագրերի մասին» օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով նախատեսված տեղեկատվությունը:
ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ Կատարող` Մ. Վասիլյան (հեռ.՝ 011-513-616) 01.07.2024թ.
Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:
ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ Կատարող` Մ. Վասիլյան (հեռ.՝ 011-513-616) 01.07.2024թ.
Նախագծով առաջարկվում է վավերացնել 2005 թվականի դեկտեմբերի 6-ին ստորագրված «Մտավոր սեփականության իրավունքների՝ առեւտրին առնչվող հայեցակետերի մասին համաձայնագիրը փոփոխող արձանագրությունը» (այսուհետ՝ Արձանագրություն), որն իրավական հիմք է տալիս ԱՀԿ անդամ երկրներին հատուկ հարկադրական լիցենզիաներ տրամադրելու բացառապես՝ մատչելի ջեներիկ դեղամիջոցների արտադրության եւ արտահանման համար այլ անդամ երկրներ, որոնք չեն կարող արտադրել իրենց հիվանդների համար բավարար քանակությամբ անհրաժեշտ դեղամիջոցներ: Արձանագրության նպատակն է զարգացող եւ քիչ զարգացած երկրների համար ապահովել թանկարժեք դեղորայքի հասանելիությունը ստեղծված արտակարգ իրավիճակների վերացման նպատակով, այն իրավունք է տալիս դեղամիջոցների ոչ բավարար արտադրական հզորություն ունեցող ԱՀԿ անդամ երկրներին արտակարգ իրավիճակների դեպքում դիմել ԱՀԿ այլ անդամի՝ իր երկրին անհրաժեշտ քանակությամբ դեղորայք ապահովելու համար: Արձանագրությունը նախատեսում է նաեւ հարկադիր լիցենզիայի հիման վրա արտադրված դեղորայքի արտահանման մեխանիզմ, որի առավելությունը տեղական արտադրողների կողմից արտոնագրված թանկարժեք դեղամիջոցի արտադրության իրականացումն է դրա կարիքը ունեցող երկրի համար: Արձանագրության մեջ Հայաստանի Հանրապետության համար ֆինանսական պարտավորություններ նախատեսող՝ եկամուտների նվազեցման կամ ծախսերի ավելացման հանգեցնող դրույթներ առկա չեն: Նախագիծը ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրներ չի պարունակում: Նախագծի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան: Եզրահանգում
Նախագիծը ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրների տեսանկյունից լրամշակման կարիք չունի:
ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ ԱՐԹՈՒՐ ԹԱՄԱԶՅԱՆ 20.06.2024թ.
ՀՀ կառավարության կողմից ներկայացված Նախագծով առաջարկվում է վավերացնել 2005 թվականի դեկտեմբերի 6-ին ստորագրված «Մտավոր սեփականության իրավունքների՝ առեւտրին առնչվող հայեցակետերի մասին համաձայնագիրը փոփոխող արձանագրությունը» (այսուհետ՝ Արձանագրություն): Արձանագրությունը ստորագրվել է 2005թ. դեկտեմբերի 6-ին՝ Ժնեւում՝ ստեղծված արտակարգ իրավիճակների վերացման նպատակով զարգացող եւ նվազ զարգացած երկրների համար թանկարժեք դեղորայքի հասանելիությունն ապահովելու նպատակով: Համաձայն Արձանագրության վավերացման նպատակահարմարության վերաբերյալ հիմնավորման՝ Արձանագրությունը լրացվել է «Մտավոր սեփականության իրավունքների՝ առեւտրին առնչվող հայեցակետերի մասին» Առեւտրի համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) համաձայնագիրը (ԹՐԻՓՍ համաձայնագիր) նոր՝ 31 bis հոդվածով եւ հավելվածով: Ըստ 31 bis հոդվածի եւ ԹՐԻՓՍ համաձայնագրի հավելվածի, դրույթների կիրառումն իրավունք է տալիս դեղամիջոցների ոչ բավարար արտադրական հզորություն ունեցող ԱՀԿ անդամ երկրներին արտակարգ իրավիճակների դեպքում դիմել ԱՀԿ այլ անդամի՝ իր երկրին անհրաժեշտ քանակությամբ դեղորայք ապահովելու համար: Հարկ է նշել, որ Արձանագրությունը նախատեսում է նաեւ հարկադիր լիցենզիայի հիման վրա արտադրված դեղորայքի արտահանման մեխանիզմ, որի առավելությունը տեղական արտադրողների կողմից արտոնագրված թանկարժեք դեղամիջոցի արտադրության իրականացումն է դրա կարիքն ունեցող երկրի համար: Նախագծի վերաբերյալ առաջարկություններ եւ դիտողություններ չկան: Նախագծով առաջարկվող Արձանագրության վավերացումը սոցիալական առումով կունենա չեզոք ազդեցություն: Եզրահանգում Նախագիծը սոցիալ, կրթական, առողջապահական հիմնախնդիրների տեսանկյունից լրամշակման կարիք չունի:
ՍՈՑԻԱԼ, ԿՐԹԱԿԱՆ, ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ Լ. Մարկոսյան Կատարող` Ա. Գալստյան (հեռ. 011-513-235), (12-35) 26.06.2024թ.
|