ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ «Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքից արտահանվող ապրանքների ծագումը որոշելու ներդաշնակեցված համակարգի մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-873-20.06.2024-ՏԵ-011/0) վերաբերյալ Կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքից արտահանվող ապրանքների ծագումը որոշելու ներդաշնակեցված համակարգի մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-873-20.06.2024-ՏԵ-011/0) (այսուհետ` Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչությունում: Նախագիծը ենթարկվել է իրավական, ֆինանսատնտեսագիտական, սոցիալական փորձաքննության: Ստորեւ ներկայացվում է մասնագիտական փորձաքննության եզրակացությունը, ինչպես նաեւ Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին տեղեկանքը: Իրավական փորձաքննության արդյունքները
Նախագիծը Հայաստանի Հանրապետության Սահմանադրության եւ օրենքների պահանջներին համապատասխանության տեսանկյունից խնդրահարույց նորմեր չի պարունակում: Եզրահանգում
Ամփոփելով փորձաքննության արդյունքները՝ կարող ենք նշել, որ Նախագծում Հայաստանի Հանրապետության Սահմանադրության եւ օրենքների պահանջների տեսանկյունից խնդրահարույց նորմեր առկա չեն:
ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ ԶԵՄՖԻՐԱ ՀՈՎԱՍԱՓՅԱՆ Կատարող` Ն.Ներսիսյան (հեռ.` 011-513-248) 04.07.2024թ.
Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:
ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ ԶԵՄՖԻՐԱ ՀՈՎԱՍԱՓՅԱՆ Կատարող` Ն.Ներսիսյան (հեռ.` 011-513-248) 04.07.2024թ.
Նախագծով առաջարկվում է վավերացնել 2023 թվականի դեկտեմբերի 4-ին Մոսկվայում ստորագրված «Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքից արտահանվող ապրանքների ծագումը որոշելու ներդաշնակեցված համակարգի մասին» համաձայնագիրը (այսուհետ՝ Համաձայնագիր), որի հիմնական նպատակն է համակարգել եւ միավորել երրորդ երկրներ արտահանվող ապրանքների ծագման երկրի որոշման հետ կապված բոլոր հարցերը, կարգավորել ապրանքների ծագման հավաստագրեր տրամադրող կազմակերպությունների գործունեությունը, վերացնել նշված ոլորտում առկա իրավական բացերը, այդ թվում՝ անհրաժեշտության դեպքում հաստատել ապրանքների ծագումը ապրանքների ծագման երկրի կողմից որոշված եւ արտահանման ժամանակ կիրառվող ոչ սակագնային միջոցների ներդրման եւ արտահանման մաքսատուրքերի դեպքում: Համաձայնագրով սահմանվում են անդամ պետություններից երրորդ երկրներ, որոնք չունեն ապրանքների ծագումը որոշելու իրենց «ներմուծման» կանոնները, արտահանվող ապրանքների ոչ արտոնյալ ծագումը որոշելու համար կանոններ: Այդ կանոնները կիրառվելու են անդամ պետությունների լիազոր մարմինների կողմից ապրանքների ծագման հավաստագրեր տրամադրելու համար, որոնք հետագայում օգտագործվելու են արտաքին տնտեսական գործունեության մասնակիցների կողմից՝ մի շարք երրորդ երկրներ ներմուծելիս իրենց ապրանքների ծագումը հաստատելու համար: Համաձայնագրի դրույթներով Եվրասիական տնտեսական հանձնաժողովին ընձեռվում է Հատուկ կանոններ սահմանելու լիազորություն, որոնք կիրառվելու են Միության մաքսային տարածքից ապրանքների արտահանման շրջանակներում անդամ պետությունների մաքսային մարմնի կողմից ապրանքների ծագումը հաստատելու անհրաժեշտության դեպքում, որն անհրաժեշտ է միայն այն ապրանքների համար, որոնց նկատմամբ կիրառվում են կարգավորման առանձին միջոցներ եւ միայն կարգավորման այդպիսի առանձին միջոցների գործողության ժամանակահատվածում: Հատուկ կանոններն անհրաժեշտ են ապրանքների ծագումից կախված արգելքների եւ սահմանափակումների պահպանումը, ինչպես նաեւ հետագայում արտահանման մաքսատուրքերի վճարումը վերահսկելու համար: ՀՀ Ֆինանսների նախարարության տեղեկատվության համաձայն, քանի որ ՀՀ կառավարության 30.12.2010թ. N1772-Ն որոշման՝ ապրանքի երկրի ծագման հավաստագրի տրամադրման եւ հավաստագրի տրամադրման համար պահանջվող փաստաթղթերի ստացման էլեկտրոնային համակարգի ներդրման գործառույթը վերապահված է ՀՀ առեւտրաարդյունաբերական պալատին (վերջինս հանդիսանում է Լիազորված մարմին), ուստի համաձայնագրի ընդունումը չի հանգեցնի ՀՀ պետական բյուջեից լրացուցիչ միջոցների հատկացման անհրաժեշտության (այդ թվում՝ վերիֆիկացման էլեկտրոնային համակարգերի ստեղծման ու շահագործման հանձնման առումով): Միաժամանակ, Համաձայնագրում եկամուտների նվազեցում նախատեսող դրույթներ առկա չեն: Նախագիծը ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրներ չի պարունակում: Նախագծի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան: Եզրահանգում
Նախագիծը ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրների տեսանկյունից լրամշակման կարիք չունի:
ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ ԱՐԹՈՒՐ ԹԱՄԱԶՅԱՆ (հեռ.՝ 011 513-668) 26.06.2024թ.
Նախագծով առաջարկվում է վավերացնել 2023 թվականի դեկտեմբերի 4-ին Մոսկվայում ստորագրված՝ «Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքից արտահանվող ապրանքների ծագումը որոշելու ներդաշնակեցված համակարգի մասին» համաձայնագիրը (այսուհետ՝ Համաձայնագիր), որի հիմնական նպատակն է համակարգել եւ միավորել երրորդ երկրներ արտահանվող ապրանքների ծագման երկրի որոշման հետ կապված բոլոր հարցերը, կարգավորել ապրանքների ծագման հավաստագրեր տրամադրող կազմակերպությունների գործունեությունը, վերացնել նշված ոլորտում առկա իրավական բացերը՝ այդ թվում, անհրաժեշտության դեպքում հաստատել ապրանքների ծագումը ապրանքների ծագման երկրի կողմից որոշված եւ արտահանման ժամանակ կիրառվող ոչ սակագնային միջոցների ներդրման եւ արտահանման մաքսատուրքերի դեպքում: Նախագծի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան: Եզրահանգում
Նախագիծը սոցիալական հիմնախնդիրների տեսանկյունից լրամշակման կարիք չունի:
ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼ, ԿՐԹԱԿԱՆ, ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ՝ ԼԻԼԻԹ ՄԱՐԿՈՍՅԱՆ Կատարող՝ Մ. Դալլաքյան (հեռ.՝ 011-513-235, 12-35) 27.06.2024թ.
|