ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ «Ոստիկանությունում ծառայության մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-913-13.09.2024-ՊԱ-011/0), «Փրկարար ծառայության մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-9131 -13.09.2024-ՊԱ-011/0), «Ոստիկանության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-9132 -13.09.2024-ՊԱ-011/0), «Բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-9133 -13.09.2024-ՊԱ-011/0), «Մասնագիտական կրթության եւ ուսուցման մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-9134 -13.09.2024-ՊԱ-011/0) եւ «Կրթության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-9135 -13.09.2024-ՊԱ-011/0) վերաբերյալ Կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Ոստիկանությունում ծառայության մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-913-13.09.2024-ՊԱ-011/0), «Փրկարար ծառայության մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-9131 -13.09.2024-ՊԱ-011/0), «Ոստիկանության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-9132 -13.09.2024-ՊԱ-011/0), «Բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-9133 -13.09.2024-ՊԱ-011/0), «Մասնագիտական կրթության եւ ուսուցման մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-9134 -13.09.2024-ՊԱ-011/0) եւ «Կրթության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-9135 -13.09.2024-ՊԱ-011/0) (այսուհետ միասին` Նախագծերի փաթեթ) մասնագիտական փորձաքննության են ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչությունում: Նախագծերի փաթեթը ենթարկվել է իրավական, ֆինանսատնտեսագիտական, սոցիալական փորձաքննության: Ստորեւ ներկայացվում է մասնագիտական փորձաքննության եզրակացությունը, ինչպես նաեւ Նախագծերի փաթեթին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին տեղեկանքը: Իրավական փորձաքննության արդյունքները
Նախագծերի փաթեթի՝ Հայաստանի Հանրապետության օրենքների պահանջներին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը. 1. «Ոստիկանությունում ծառայության մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի 14-րդ հոդվածի 2-րդ մասում «ենթաօրենսդրական» բառից հետո առաջարկում ենք լրացնել «նորմատիվ իրավական» բառերը՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 15-րդ հոդվածի 1-ին մասի պահանջը, ինչպես նաեւ նույն օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով սահմանված հասկացությունը: Նույն դիտարկումը վերաբերելի է նաեւ «Փրկարար ծառայության մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի (այսուհետ՝ Նախագիծ) 16-րդ հոդվածի 2-րդ մասում նշված «ենթաօրենսդրական» բառին: 2. Նախագծի 8-րդ հոդվածով «Փրկարար ծառայության մասին» օրենքում (այսուհետ՝ Օրենք) կատարվող փոփոխությունների արդյունքում ուժը կորցրած են ճանաչվում Օրենքի 32-րդ հոդվածով սահմանված՝ փրկարարական ծառայության անցնելու մասին պայմանագրի վերաբերյալ կարգավորումները, իսկ 9-րդ հոդվածով՝ Օրենքի 61-րդ հոդվածի 1-ին մասի «բ.1» կետը, որով որպես փրկարարական ծառայությունից ազատելու հիմք սահմանված է փրկարարական ծառայության անցնելու մասին պայմանագրի խախտումը: Հիմք ընդունելով վերոգրյալը, ինչպես նաեւ՝ այն հանգամանքը, որ Օրենքի 61-րդ հոդվածի 1-ին մասի «ժգ» կետով սահմանված է պայմանագրի ժամկետը լրանալու կամ պայմանագրի գործողության դադարման դեպքում փրկարարական ծառայությունից ազատելու հիմք՝ առաջարկում ենք Նախագծի 9-րդ հոդվածով ուժը կորցրած ճանաչել նաեւ Օրենքի 61-րդ հոդվածի 1-ին մասի «ժգ» կետը: 3. Նախագծի 12-րդ հոդվածով Օրենքի նոր խմբագրությամբ շարադրվող 68-րդ հոդվածով այսուհետ սահմանվում են Լիազոր մարմնի ուսումնական հաստատությունում ուսուցման վերաբերյալ կարգավորումներ, որոնք ուժի մեջ են մտնում Նախագծի պաշտոնական հրապարակման հաջորդող օրվանից մոտ մեկ ամիս անց: Հատկանշական է, որ Օրենքի գործող դրույթներով Լիազոր մարմնի ուսումնական հաստատությունում ուսուցումը կարգավորվում է Օրենքի 70-րդ հոդվածով, որը, Նախագծի 14-րդ հոդվածի եւ 16-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն, ուժը կորցրած է ճանաչվելու Նախագծի պաշտոնական հրապարակման հաջորդող օրվանից: Այսպես՝ Նախագծի 12-րդ հոդվածով Օրենքի 68-րդ հոդվածի նոր խմբագրությամբ շարադրվելու եւ Նախագծի 14-րդ հոդվածով Օրենքի 70-րդ հոդվածի ուժը կորցրած ճանաչվելու ժամկետները միմյանց հետ համակարգված չլինելու արդյունքում Օրենքի 70-րդ հոդվածի ուժը կորցրած է ճանաչվում ավելի վաղ քան Նախագծի 12-րդ հոդվածով Օրենքի նոր խմբագրությամբ շարադրվող 68-րդ հոդվածը ուժի մեջ է մտնում, հետեւաբար՝ Լիազոր մարմնի ուսումնական հաստատությունում ուսուցման հետ կապված հարաբերությունները մոտ մեկ ամիս Օրենքի որեւէ դրույթով կարգավորված չեն լինում: 4. «Ոստիկանության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածից առաջարկում ենք հանել «(այսուհետ՝ Օրենք)» բառերը՝ հիմք ընդունելով այն հանգամանքը, որ այդ նախագծում «Օրենք» կրճատ տարբերակն այլեւս չի կիրառվում: Միաժամանակ՝ առաջարկում ենք շտկել «Ոստիկանության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածում նշված «Ոստիկանության մասին» օրենքի հերթական համարը՝ «ՀՕ-177-Ն» համարը փոխարինելով «ՀՕ-177» համարով: Այս առաջարկը բխում է «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 18-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջից: Եզրահանգում
Ամփոփելով փորձաքննության արդյունքները՝ ներկայացված առաջարկությունների հիման վրա, անհրաժեշտ է ապահովել Նախագծերի փաթեթով սահմանված իրավակարգավորումների համապատասխանությունը «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի պահանջներին: Միաժամանակ՝ հաշվի առնելով Նախագծերի փաթեթը հանձնաժողովի արտահերթ նիստի օրակարգում ընդգրկվելու հետեւանքով ժամանակի սղության գործոնները՝ նշենք, որ բացակայել է այն համապարփակ փորձաքննության ենթարկելու հնարավորությունը: Ուստի սույն եզրակացությունը չի բացառում Նախագծերի փաթեթի լրացուցիչ ուսումնասիրության եւ քննարկման արդյունքում նոր առաջարկությունների, դիտողությունների եւ եզրահանգումների ներկայացում:
ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ Կատարող՝ Ա. Ղազարյան (հեռ.` 011-513-248), 26.09.2024թ.
Նախագծերի փաթեթին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին Նախագծերի փաթեթին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:
ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ Կատարող՝ Ա. Ղազարյան (հեռ.` 011-513-248), 26.09.2024թ.
Ներկայացված Նախագծերի փաթեթով առաջարկվում է ոստիկանության համակարգում բարեփոխումների իրականացում, որի արդյունքում նախատեսվում է նոր կադրեր ներգրավելու քաղաքականության փոփոխություն՝ նախապատվությունը տալով միջազգային չափորոշիչներին համապատասխանող կադրերին: Մասնավորապես, նախատեսվում է օրենքով սահմանել ոստիկանության եւ փրկարար ծառայություններում կրթական ծրագրերի մակարդակները, դրանք իրականացնող ստորաբաժանման աշխատողների եւ սովորողների կարգավիճակը, ուսման ծախսերի հատուցման վերաբերյալ կարգավորումները եւ ուսումն ավարտելուց հետո պարտադիր ծառայության տարբերակված ժամկետներ: Նախագծերի փաթեթով առաջարկվում է նաեւ ոստիկանության եւ փրկարար ծառայության գործող ուսումնական հաստատությունների վերակազմակերպման արդյունքում ձեւավորել ՆԳՆ ենթակայությամբ գործող մեկ միասնական ուսումնական հաստատություն, ինչը, Նախագծերի փաթեթի հեղինակի կարծիքով, թույլ կտա ձեւավորել նոր ուսումնական հաստատության կառավարման միասնական արդյունավետ մոդել, ապահովել ուսումնական գործընթացի կազմակերպման միասնական մեթոդաբանություն եւ դրա շնորհիվ նորաստեղծ գերատեսչական ուսումնական հաստատության խնդիրներն ու գործունեությունը ներդաշնակեցնել ներքին գործերի նախարարության կողմից վարվող քաղաքականությանը, մասնավորապես՝ ՆԳՆ ենթակայության տակ գտնվող ծառայությունների կադրային պահանջարկը բավարարելուն: Նախագծերի փաթեթը ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրներ չի պարունակում: Նախագծերի փաթեթի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան: Եզրահանգում
Նախագիծը ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրների տեսանկյունից լրամշակման կարիք չունի:
ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ ԱՐԹՈՒՐ ԹԱՄԱԶՅԱՆ կատարող՝ առաջատար մասնագետ Ն. Առաքելյան 23.09.2024թ.
Կառավարության կողմից ներկայացվել են «Ոստիկանությունում ծառայության մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին», «Փրկարար ծառայության մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին», «Ոստիկանության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին», «Բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Մասնագիտական կրթության եւ ուսուցման մասին» օրենքում լրացում կատարելու մասին» եւ «Կրթության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերը (այսուհետ՝ Նախագծերի փաթեթ): Ըստ Նախագծերի փաթեթին կից ներկայացված հիմնավորման (այսուհետ՝ Հիմնավորում)՝ մինչեւ ներքին գործերի նախարարության (այսուհետ՝ ՆԳՆ) ձեւավորումը, ՀՀ ոստիկանության ենթակայությամբ գործել է «ՀՀ ոստիկանության կրթահամալիր» ՊՈԱԿ-ը, իսկ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության ենթակայությամբ՝ «Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիա» ՊՈԱԿ-ը: ՆԳՆ ձեւավորումից հետո վերոնշյալ երկու ՊՈԱԿ-ները Կառավարության համապատասխան որոշումներով հանձնվել են ՆԳՆ ենթակայությանը: Նախագծերի փաթեթով նախատեսվում են համապատասխան կարգավորումներ, համաձայն որոնց, առաջարկվում է ստեղծել անհրաժեշտ օրենսդրական հիմքեր ՆԳՆ ենթակայությամբ գործող միասնական ուսուսումնական հաստատության ստեղծման համար, ինչն, ըստ հեղինակի, թույլ կտա ձեւավորել նոր ուսումնական հաստատության կառավարման միասնական արդյունավետ մոդել, ապահովել ուսումնական գործընթացի կազմակերպման միասնական մեթոդաբանություն եւ դրա շնորհիվ նորաստեղծ գերատեսչական ուսումնական հաստատության խնդիրներն ու գործունեությունը ներդաշնակեցնել ՆԳՆ կողմից վարվող քաղաքականությանը, մասնավորապես՝ ՆԳՆ ենթակայության տակ գտնվող ծառայությունների կադրային պահանջարկը բավարարելուն: Նախագծերի փաթեթի վերաբերյալ կցանկանայինք ներկայացնել հետեւյալ նկատառումն ու առաջարկությունը. Հիմնավորման մեջ նշվում է, որ նախատեսվում է «Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիա» ՊՈԱԿ-ի եւ «ՀՀ ոստիկանության կրթահամալիր» ՊՈԱԿ-ի վերակազմակերպման արդյունքում ձեւավորել ՆԳՆ ենթակայությամբ գործող մեկ միասնական ուսումնական հաստատություն, մինչդեռ հստակեցված չէ վերը հիշատակված ՊՈԱԿ-ների շենք-շինությունների եւ աշխատակիցների հետագա կարգավիճակը: ««Ոստիկանությունում ծառայության մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի 2-րդ հոդվածով առաջարկվում է՝ «Ոստիկանությունում ծառայության մասին» օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասում «ուսումնական հաստատության» բառերից հետո լրացնել «իգական սեռի» բառերը, ինչի արդյունքում վերոնշյալ օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասը կունենա հետեւյալ խմբագրությունը. «Անկախ ազգությունից, ռասայից, սեռից, սոցիալական ծագումից, գույքային կամ այլ դրությունից ոստիկանությունում ծառայության կարող է անցնել Հայաստանի Հանրապետության 18-ից (բացառությամբ Լիազոր մարմնի ուսումնական հաստատության իգական սեռի դիմորդների) մինչեւ 35 տարեկան այն քաղաքացին, որը՝ 1) անցել է պարտադիր զինվորական ծառայություն (բացառությամբ իգական սեռի քաղաքացիների եւ «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքով սահմանված կարգով զինվորական ծառայությունից ազատվելու դեպքերի). 2) համապատասխանում է ոստիկանության ծառայողին ներկայացվող մասնագիտական, ֆիզիկական պատրաստականության եւ առողջական վիճակի հետ կապված պահանջներին»: Տարընկալումներից խուսափելու համար առաջարկում ենք վերանայել եւ հստակեցնել վերոնշյալ դրույթը. արդյո?ք նշված լրացումից բխում է, որ Լիազոր մարմնի ուսումնական հաստատության իգական սեռի դիմորդները կարող են անցնել ոստիկանությունում ծառայության մինչեւ 18 տարին լրանալը: Եզրահանգում
Հաշվի առնելով վերոնշյալ նկատառումը եւ առաջարկությունը՝ կարծում ենք, որ Նախագծերի փաթեթը սոցիալական հիմնախնդիրների տեսանկյունից լրացուցիչ հիմնավորման եւ լրամշակման կարիք ունի:
ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼ, ԿՐԹԱԿԱՆ, ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ՝ ԼԻԼԻԹ ՄԱՐԿՈՍՅԱՆ Կատարող՝ Մ. Դալլաքյան (հեռ.՝ 011-513-235, 12-35) 26.09.2024թ.
|