ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ

«Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» սահմանադրական օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-927-26.09.2024-ՊԻ-011/0), «Կուսակցությունների մասին» սահմանադրական օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-9271 -26.09.2024-ՊԻ-011/0), «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-9272 -26.09.2024-ՊԻ-011/0), «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-9273 -26.09.2024-ՊԻ-011/0), «Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների եւ անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-9274 -26.09.2024-ՊԻ-011/0), «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքում լրացում եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-9275 -26.09.2024-ՊԻ-011/0), «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-9276 -26.09.2024-ՊԻ-011/0), «Պետական տուրքի մասին» օրենքում լրացում եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-9277 -26.09.2024-ՊԻ-011/0), «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-9278 -26.09.2024-ՊԻ-011/0), «Հանրաքվեի մասին» սահմանադրական օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-9279 -26.09.2024-ՊԻ-011/0), «Տեղական հանրաքվեի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացում  կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-92710 -26.09.2024-ՊԻ-011/0), «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքը չեղյալ ճանաչելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-92711 -26.09.2024-ՊԻ-011/0), «Տեղական հանրաքվեի մասին» օրենքում լրացում եւ փոփոխություններ կատարելու մասին օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-92712 -26.09.2024-ՊԻ-011/0), «Հանրաքվեի մասին» սահմանադրական օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» սահմանադրական օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-92713 -26.09.2024-ՊԻ-011/0), «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» սահմանադրական օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-92714 -26.09.2024-ՊԻ-011/0), «Բանկային գաղտնիքի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-92715 -26.09.2024-ՊԻ-011/0), «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» օրենքում լրացում եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-92716 -26.09.2024-ՊԻ-011/0), «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-92717 -26.09.2024-ՊԻ-011/0) վերաբերյալ

Կառավարության  կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» սահմանադրական օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-927-26.09.2024-ՊԻ-011/0), «Կուսակցությունների մասին» սահմանադրական օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-9271 -26.09.2024-ՊԻ-011/0), «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-9272 -26.09.2024-ՊԻ-011/0), «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-9273 -26.09.2024-ՊԻ-011/0), «Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների եւ անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-9274 -26.09.2024-ՊԻ-011/0), «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքում լրացում եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-9275 -26.09.2024-ՊԻ-011/0), «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-9276 -26.09.2024-ՊԻ-011/0), «Պետական տուրքի մասին» օրենքում լրացում եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-9277 -26.09.2024-ՊԻ-011/0), «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-9278 -26.09.2024-ՊԻ-011/0), «Հանրաքվեի մասին» սահմանադրական օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-9279 -26.09.2024-ՊԻ-011/0), «Տեղական հանրաքվեի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացում  կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-92710 -26.09.2024-ՊԻ-011/0), «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքը չեղյալ ճանաչելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-92711 -26.09.2024-ՊԻ-011/0), «Տեղական հանրաքվեի մասին» օրենքում լրացում եւ փոփոխություններ կատարելու մասին օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-92712 -26.09.2024-ՊԻ-011/0), «Հանրաքվեի մասին» սահմանադրական օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» սահմանադրական օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-92713 -26.09.2024-ՊԻ-011/0), «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» սահմանադրական օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-92714 -26.09.2024-ՊԻ-011/0), «Բանկային գաղտնիքի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-92715 -26.09.2024-ՊԻ-011/0), «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» օրենքում լրացում եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-92716 -26.09.2024-ՊԻ-011/0), «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-92717 -26.09.2024-ՊԻ-011/0) (այսուհետ միասին` Նախագծերի փաթեթ) մասնագիտական փորձաքննության են ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական  վարչությունում:

Նախագծերի փաթեթը ենթարկվել է իրավական, ֆինանսատնտեսագիտական, սոցիալական փորձաքննության: 

Ստորեւ ներկայացվում է մասնագիտական փորձաքննության եզրակացությունը, ինչպես նաեւ Նախագծերի փաթեթին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության  մասին տեղեկանքը:







Իրավական փորձաքննության արդյունքները

Նախագծերի փաթեթի՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության (այսուհետ՝ Սահմանադրություն) եւ օրենքների պահանջներին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը.

1. «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» սահմանադրական օրենքի նախագծի (այսուհետ՝ Նախագիծ) 3-րդ հոդվածով Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքում (այսուհետ՝ Օրենսգիրք) լրացվող նոր՝ 7.1-ին հոդվածի 3-րդ մասի 2-րդ եւ 3-րդ պարբերություններում սահմնավում է ռազմական եւ արտակարգ դրություն հայտարարվելու դեպքում ընտրական գործընթացի կասեցման եւ վերսկսման վերաբերյալ իրավադրույթներ, մասնավոորապես. «Եթե ռազմական կամ արտակարգ դրությունը հայտարարվել է Ազգային ժողովի կամ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների թեկնածուներ առաջադրելու համար նախատեսված ժամկետի սկսվելուց հետո մինչեւ ընտրությունների քվեարկության նախնական արդյունքները ամփոփելու եւ դրանք արձանագրությամբ վավերացնելու պահը, ապա ռազմական կամ արտակարգ դրություն հայտարարվելու պահից ընտրական գործընթացն իրավունքի ուժով համարվում է կասեցված, որից հետո ընտրական գործընթացի վերսկսումը պարտադիր ենթադրում է նոր քվեարկության կազմակերպում եւ անցկացում:

Եթե ռազմական կամ արտակարգ դրությունը հայտարարվել է Ազգային ժողովի կամ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների քվեարկության նախնական արդյունքները ամփոփելու եւ դրանք արձանագրությամբ վավերացնելու պահից հետո մինչեւ համապատասխանաբար՝ նորընտիր Ազգային ժողովի կազմավորվումը, ավագանու ձեւավորումը, կամ մեծամասնական ընտրակարգով ընտրությունների արդյունքները մարզպետին ներկայացնելը, ապա ռազմական կամ արտակարգ դրություն հայտարարվելու պահից ընտրական գործընթացն իրավունքի ուժով համարվում է կասեցված՝ բացառությամբ սույն հոդվածով նախատեսված՝ ընտրությունների քվեարկության նախնական արդյունքները ամփոփելու եւ դրանք արձանագրությամբ վավերացնելու պահին հաջորդող ընտրական գործընթացի փուլերին վերաբերող առանձնահատուկ դեպքերի: Ընտրությունների քվեարկության նախնական արդյունքները ամփոփելու եւ դրանք արձանագրությամբ վավերացնելու պահից հետո կասեցված ընտրական գործընթացի դեպքում սույն օրենսգրքի 53-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով նախատեսված իրերի պահպանման կարգը սահմանում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովը:»:

Նախագծի մեջբերված կարգավորումները նախատեսում են ընտրական գործընթացի կասեցման հնարավորություն, որից հետո ընտրական գործընթացի վերսկսումը պարտադիր ենթադրում է ընտրական գործընթացի փուլերից միայն մեկի առկայություն, այն է ՝ նոր քվերակության կազմակերպում եւ անցկացում,: 

Սահմանադրության 91-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն. «Ռազմական կամ արտակարգ դրության ժամանակ Ազգային ժողովի ընտրություն չի անցկացվում: Այս դեպքում Ազգային ժողովի հերթական ընտրությունն անցկացվում է ռազմական կամ արտակարգ դրության ավարտից ոչ շուտ, քան հիսուն, եւ ոչ ուշ, քան վաթսունհինգ օր հետո:»:

Հարկ ենք համարում նշել, որ Օրենսգրքի բովանդակության համապարփակ վերլուծությունից բխում է, որ «հերթական ընտրություն» հասկացությունը բացի քվեարկության կազմակերպումից եւ անցկացումից ներառում է նաեւ ընտրական գործընթացի մի շարք այլ փուլեր, օրինակ՝ ընտրություներին մասնակցող կուսակցությունների ընտրական ցուցակների, թեկնածուների գրանցումը, նախընտրական քարոզչությունը, նախընտրական հիմնադրամի ձեւավորումը, ընտրական հանձնաժոողովների ձեւավորումը եւ այլն: Այսինքն՝ «ընտրություն» եզրույթը պետք է հասկանալ լայն իմաստով, որպես պետական մարմինների ձեւավորման նպատակով միմյանց հաջորդող տարբեր փուլերից բաղկացած եւ քվեարկությամբ ավարտվող միջոցառում: Ուստի Սահմանադրության 91-րդ հոդվածի 2-րդ մասում ամրագրված ռազմական կամ արտակարգ դրության ժամանակ Ազգային ժողովի ընտրությունների անցկացման արգելքը, ինչպես նաեւ հերթական ընտրության անցկացումը ռազմական կամ արտակարգ դրության ավարտից հետո սահմանադրական պահանջը վերաբերում է բոլոր փուլերին՝ ընտրությունների նշանակումից մինչեւ քվեարկության կազմակերպումը եւ անցկացումը: Հիմք ընդունելով վերոգրյալն՝ կարծում ենք, որ ցանկացած փուլում գտնվող Ազգային ժողովի ընտրությունները Սահմանադրության 91-րդ հոդվածի ուժով դադարեցվում են ռազմական կամ արտակարգ դրության հայտարարման դեպքում, իսկ ռազմական եւ արտակարգ դրության ավարտից հետո օրենսդրությամբ նախատեսված համապատասխան ժամկետներում ընտրությունն անցկացվում է ներառելով իր բոլոր փուլերը (այդ թվում օրինակ՝ նախընտրական քարոզչությունը): Նշված վերլուծության համատեքստում նշենք, որ Նախագծով նախատեսված ընտրական գործընթացի կասեցման եւ վերսկսման վերաբերյալ իրացադրույթնեհո, կարծում ենք, կարող են խնդրահարույց լինել Սահմանադրության 91-րդ հոդվածով նախատեսված ռազմական կամ արտակարգ դրության ժամանակ Ազգային ժողովի ընտրությունների անցկացման արգելքի, ինչպես նաեւ հերթական ընտրությունը միայն ռազմական կամ արտակարգ դրության ավարտից հետո անցկացնելու տեսանկյունից:

2. Նախագծի 3-րդ հոդվածով Օրենսգրքում լրացվող նոր՝ 7.1-ին հոդվածի 4-րդ մասի համաձայն. «4. Ազգային ժողովի ընտրությունների դեպքում ռազմական կամ արտակարգ դրության հայտարարվելու պահից կասեցված ընտրական գործընթացը վերսկսվում է ռազմական կամ արտակարգ դրության ավարտից հետո, այն հաշվարկով, որ  ընտրությունները անցկացվեն ռազմական կամ արտակարգ դրության ավարտից ոչ շուտ, քան 50, եւ ոչ ուշ, քան 65 օր հետո: Ազգային ժողովի ընտրությունների քվեարկության նախնական արդյունքները ամփոփելու եւ դրանք արձանագրությամբ վավերացնելուց հետո կասեցված ընտրական գործընթացը վերսկսվում է ռազմական կամ արտակարգ դրության ավարտից հետո: Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ռազմական կամ արտակարգ դրության ավարտից ոչ ուշ, քան 7 օրվա ընթացքում պատճառաբանված որոշում է կայացնում ընտրական գործընթացի վերսկսման մասին, որում նշում է կատարվում ընտրական գործընթացը վերսկսելու օրվա եւ ընտրական գործընթացի այն պահի վերաբերյալ, որից պետք է շարունակվի ընտրական գործընթացը, կամ Ազգային ժողովի ընտրական գործընթացի դադարեցված լինելու մասին եւ դրանց մասին հանդես է գալիս հայտարարությամբ:»:

Հարկ ենք համարում նշել, որ թեեւ մեջբերված իրավադրույթը վերաբերում է ընտրական գործընթացի կասեցմանը եւ վերսկսմանը, սակայն Կենտրոնական ընտրական հանձնաժողովը կարող է պատճառաբանված որոշում կայացնել Ազգային ժողովի ընտրական գործընթացի դադարեցված լինելու մասին: Հասկանալի չէ՝ ռազմական կամ արտակարգ դրության ավարտից հետո կասեցված ընտրական գործընթացի վերսկսման փուլում Կենտրոնական ընտրական հանձնաժողովին Ազգային ժողովի ընտրական գործընթացի դադարեցված լինելու մասին որոշման կայացման իրավազորության վերապահումը: Հիմք ընդունելով վերոգրյալն՝ առաջարկում ենք վերանայել Նախագծի 3-րդ հոդվածով Օրենսգրքում լրացվող նոր՝ 7.1-ին հոդվածի 4-րդ մասում սահմանված իրավակարգավումը՝ քննարկվող հատվածով:

Նույն դիտարկումը վերաբերելի է նաեւ Նախագծի 3-րդ հոդվածով Օրենսգրքում լրացվող նոր՝ 7.1-ին հոդվածի 12-րդ մասի 2-րդ եւ 3-րդ պարբերություններին:

3. Օրենսգրքի 8-րդ հոդվածի 8-րդ մասով սահմանված է. «Ընտրողները սույն օրենսգրքով սահմանված կարգով տեղեկացվում են ընտրական հանձնաժողովների կազմերի, գտնվելու վայրերի, աշխատաժամերի, ընտրողների ցուցակներում տեղ գտած անճշտությունների վերաբերյալ դիմումներ տալու ժամկետների, թեկնածուների առաջադրման եւ գրանցման ժամկետների, քվեարկության օրվա, տեղի, ժամանակի, քվեարկության եւ ընտրությունների արդյունքների մասին»: Նախագծի 4-րդ հոդվածի 5-րդ կետով Օրենսգրքի 8-րդ հոդվածի 8-րդ մասը նոր խմբագրությամբ շարադրելու արդյունքում ընտրողներն այլեւս չեն տեղեկացվում քվեարկության տեղի եւ ժամանակի մասին: Նշենք, որ քվերակության տեղի եւ ժամանակի մասին տեղեկացված լինելը պարտադիր պայման է ընտրողների՝ իրենց ընտրական իրավունքից օգտվելու համար: Հետեւաբար՝ առաջարկում ենք Նախագծի 4-րդ հոդվածի 5-րդ կետով Օրենսգրքի 8-րդ հոդվածի՝ նոր խմբագրությամբ շարադրվող 8-րդ մասը խմբագրել այնպես, որ ապահովվի քվեարկության տեղի եւ ժամանակի մասին ընտրողների իրազեկվածությունը, հատկապես՝ երբ Նախագծերի փաթեթին կից ներկայացված հիմնավորման 1.3-րդ կետով նշված է, որ դրա մասին ընտրողների իրազեկվածությունը հանդիսանում է Նախագծերի փաթեթի ներկայացման նպատակներից: 

4. Օրենսգրքի 8.1-ին հոդվածի 2-րդ մասի առաջին նախադասությամբ սահմանված է, որ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի համացանցային կայքում գրանցվելիս հասարակական կազմակերպությունները Կենտրոնական ընտրական հանձնաժողովից ստանում են մշտական օգտահաշիվ, որի միջոցով կարող են իրականացնել հետագա գրանցումները: Նախագծի 5-րդ հոդվածի 1-ին կետով Օրենսգրքի 8.1-ին հոդվածի 2-րդ մասի առաջին նախադասությունից «հասարակական» բառը հանելու արդյունքում ստացվում է, որ ցանկացած կազմակերպություն, անկախ դրա կազմակերպաիրավական ձեւից, այդ թվում նաեւ՝ առեւտրային կազմակերպություն, կարող է գրանցվել Կենտրոնական ընտրական հանձնաժողովի համացանցային կայքում: Հատկանշական է, որ Օրենսգրքի դրույթների վերլուծությունից հասկանալի չէ, թե ցանկացած կազմակերպությանը Կենտրոնական ընտրական հանձնաժողովի համացանցային կայքում գրանցվելու հնարավորություն ընձեռելը ինչ նպատակ է հետապնդում:

5. Նախագծի 13-րդ հոդվածի 2-րդ կետով նախատեսվում է Օրենսգրքի 18-րդ հոդվածի 4-րդ մասն ուժը կորցրած ճանաչել: Հարկ ենք համարում նշել, որ «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք սահմանադրական օրենքում լրացում եւ փոփոխություններ կատարելու մասին» 2024 թվականի սեպտեմբերի 10-ի ՀՕ-335-Ն օրենքի 4-րդ հոդվածով նախատեսվել եւ ուժը կորցած է ճանաչվել Օրենսգրքի 18-րդ հոդվածի 4-րդ մասը: Հիմք ընդունելով վերոգրյալը նշենք, որ Նախագծի 13-րդ հոդվածի 2-րդ կետով նախատեսված փոփոխությունը չի կարող իրականացվել:

6. Նախագծի 22-րդ հոդվածով նախատեսվող Օրենսգրքի 26-րդ հոդվածի  նոր խմբագրությամբ շարադրվող 3-րդ մասով սահմանված է. «Ընտրություններին մասնակցող կուսակցության (կուսակցությունների դաշինքի) նախընտրական հիմնադրամը ձեւավորվում է այդ կուսակցության (դաշինքի անդամ կուսակցությունների) կատարած մուծումներից»:

Տվյալ դեպքում Նախագծով առաջարկվում է, կարգավորում առ այն, որ կուսակցության (կուսակցությունների դաշինքի) նախընտրական հիմնադրամը ձեւավորվում է այդ կուսակցության (դաշինքի անդամ կուսակցությունների) կատարած մուծումներից, ինչի արդյունքում հասկանալի չէ, թե ինչու է բացառվում ընտրողների կամ թեկնածուների միջոցների հաշվին նախընտրական հիմնադրամի ձեւավորման հնարավորությունը: Հատկանշական է, որ թեկնածուների նախընտրական հիմնադրամի ձեւավորման համար, օրինակ, ընտրելու իրավունք ունեցող անձանց մուծումներ կատարելու հնարավորություն նախատեսված է: Կարծում ենք քննարկվող փոփոխության կատարման անհրաժեշտությունը լրացուցիչ հիմնավորման կարիք ունի: 

7. Նախագծի 32-րդ հոդվածի 3-րդ կետով Օրենսգրքի 43-րդ հոդվածում լրացվող նոր՝ 8.3-րդ մասի 2-րդ նախադասության համաձայն. «(…)Կրկնակի ատեստավորման արդյունքներով ատեստավորման հանձնաժողովի կողմից զբաղեցրած պաշտոնին չհամապատասխանելու մասին որոշում ընդունվելուց հետո՝ եռօրյա ժամկետում ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի անդամի լիազորությունները վաղաժամկետ դադարեցվում են Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից:»: 

Վերոնշյալ իրավադրույթը հակասություն է առաջացնում Նախագծի 34-րդ հոդվածի 2-րդ կետի «բ» ենթակետով Օրենսգրքի 45-րդ հոդվածի 7-րդ մասում լրացվող նոր՝ երկրորդ նախադասությամբ սահմանված իրավակարգավորման հետ, որի համաձայն. «Կրկնակի ատեստավորման արդյունքներով զբաղեցրած պաշտոնին չհամապատասխանելու մասին որոշում ընդունված լինելու դեպքում ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի անդամի լիազորությունները կարող են վաղաժամկետ դադարեցվել Կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամների ընդհանուր թվի ձայների առնվազն 2/3-ով ընդունված որոշմամբ:»:

Այսպես՝ մի դեպքում Կենտրոնական ընտրական հանձնաժողովը պարտավորվում է ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի անդամի լիազորությունները վաղաժամկետ դադարեցնել եռօրյա ժամկետում, եթե ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի անդամի վերաբերյալ կրկնակի ատեստավորման արդյունքներով զբաղեցրած պաշտոնին չհամապատասխանելու մասին որոշում է կայացվել (իմպերատիվ պահանջ է): Մյուս դեպքում՝ կրկնակի ատեստավորման արդյունքներով զբաղեցրած պաշտոնին չհամապատասխանելու մասին որոշում ընդունված լինելու դեպքում ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի անդամի լիազորությունների վաղաժամկետ դադարեցումը որոշվում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամների ընդհանուր թվի ձայների առնվազն 2/3-ով ընդունված որոշմամբ(հայեցողական լիազորություն):

Հիմք ընդունելով վերոգրյալն՝ առաջարկում ենք վերանայել Նախագծի նշված դրույթները ներքին հակասությունները բացառելու նպատակով:

Միաժամանակ նշենք, որ Օրենսգրքի 45-րդ հոդվածի 6-րդ մասում նախտեսված է ընտրական հանձնաժողովի անդամի լիազորությունների վաղաժամկետ դադարեցման հիմքերի սպառիչ ցանկը:

8. Նախագծի 36-րդ հոդվածի 3-րդ կետով Օրենսգրքի 50-րդ հոդվածի 1.1-ին մասի առաջին նախադասության մեջ կատարվող փոփոխության արդյունքում այն ունենում է հետեւյալ բովանդակությունը. «Քվեարկությունից հետո երկրորդ օրը՝ վերահաշվարկի դիմում ներկայացնելու համար սահմանված վերջնաժամկետի ավարտից հետո՝ մինչեւ վերահաշվարկի աշխատանքները սկսելու ժամկետը, ընտրատարածքային ընտրական հանձնաժողովն իր նիստում Կենտրոնական ընտրական հանձնաժողովի սահմանած կարգով իրականացված վիճակահանությամբ պատահականության սկզբունքով ընտրում է իրենց սպասարկման տարածքում գտնվող երեք ընտրական տեղամաս, որտեղ գրանցված քվեարկության արդյունքները պետք է վերահաշվարկվեն ընտրատարածքային ընտրական հանձնաժողովների կողմից»: Քննարկվող նորմում կատարվող փոփոխության արդյունքում, կարծում ենք, վերահաշվարկման համար դրանով սահմանված ժամկետը, այն է՝ քվեարկությունից հետո երկրորդ օրը՝ վերահաշվարկի դիմում ներկայացնելու համար սահմանված վերջնաժամկետի ավարտից հետո՝ մինչեւ վերահաշվարկի աշխատանքները սկսելու ժամկետը, շարադրվում է անհարկի բարդեցված տարբերակով: Այսպես՝ քննարկվող նորմում նշված ժամկետը հասկանալու համար անհրաժեշտ է Օրենսգրքի 50-րդ հոդվածի առանձին դրույթների ուսումնասիրությունից հասկանալ, թե որն է համարվում քվեարկությունից հետո երկրորդ օրը՝ վերահաշվարկի դիմում ներկայացնելու համար սահմանված վերջնաժամկետի ավարտ, ինչպես նաեւ՝ թե որն է համարվում վերահաշվարկի աշխատանքները սկսելու ժամկետի սկզիբ: Հիմք ընդունելով այն հանգամանքը, որ միայն Օրենսգրքի 50-րդ հոդվածի 1-ին մասի երկրորդ պարբերության եւ նույն հոդվածի 6-րդ մասի վերլուծությունից է պարզ դառնում, որ քվեարկությունից հետո երկրորդ օրը՝ վերահաշվարկի դիմում ներկայացնելու համար սահմանված վերջնաժամկետի ավարտը ժամը 11:00-ն է, իսկ վերահաշվարկի աշխատանքները սկսելու ժամկետը 14:00-ն է՝ առաջարկում ենք քննարկվող դրույթը դարձնել ընթերցողի համար առավելագույնս մատչելի եւ հստակ՝ Նախագծի 36-րդ հոդվածի 3-րդ կետում «վերահաշվարկի դիմում ներկայացնելու համար սահմանված վերջնաժամկետի ավարտից հետո՝ մինչեւ վերահաշվարկի աշխատանքները սկսելու ժամկետը» բառերը փոխարինելով «ժամը 11:00-ից մինչեւ 14:00-ը» ձեւակերպմամբ:

9. Նախագծի 40-րդ հոդվածով նախատեսվում է Օրենսգրքի 58-րդ հոդվածը լրացնել նոր՝ 5-րդ մասով, որի համաձայն՝ ընտրությունների ժամանակ տեսողության  խնդիրներ ունեցող անձանց կողմից ինքնուրույն քվեարկելու համար տեղամասային ընտրական հանձնաժողովներն ապահովվում են լրացուցիչ միջոցներով (բրայլյան կաղապարներով եւ այլն), իսկ մեծամասնական ընտրակարգով ընտրվող համայնքի ղեկավարի եւ ավագանու անդամի ընտրությունների ժամանակ՝ նաեւ խոշորացույցներով: 

Տվյալ դեպքում պարզ չէ, թե ինչով է պայմանավորված մի դեպքում տեսողության  խնդիրներ ունեցող ընտրողներին ապահովել լրացուցիչ միջոցներով (բրայլյան կաղապարներով եւ այլն), իսկ մեծամասնական ընտրակարգով ընտրվող համայնքի ղեկավարի եւ ավագանու անդամի ընտրությունների ժամանակ՝ նույն խնդիրն ունեցող քվեարկողների համար նախատեսել ոչ միայն լրացուցիչ միջոցներ, այլեւ խոշորացույց: 

Ելնելով վերոգրյալից՝ անհրաժեշտ է յուրաքանչյուր պարագայում սահմանել հնարավոր բոլոր միջոցների առկայության ապահովումը տեսողության խնդիրներ ունեցող անձանց կողմից ինքնուրույն քվեարկելու համար եւ տվյալ միջոցների առկայությունը չպայմանավորել ընտրության տեսակով:

10. Նախագծի 71-րդ հոդվածով Օրենսգրքի՝ նոր խմբագրությամբ շարադրվող 128-րդ հոդվածի 8-րդ մասով սահմանված է. «Ընտրություններին մասնակցող կուսակցությունների ընտրական ցուցակների գրանցումը կատարվում է քվեարկության օրվանից ոչ շուտ, քան 35, եւ ոչ ուշ, քան 30 օր առաջ»: Հիմք ընդունելով այն հանգամանքը, որ վերոնշյալ դրույթի ձեւակերպումից բխում է, որ այն տարածվում է բոլոր համայնքներում (այդ թվում նաեւ՝ Երեւանում) համամասնական ընտրակարգով անցկացվող համայնքների ավագանիների արտահերթ ընտրությունների նկատմամբ, ինչպես նաեւ այն հանգամանքը, որ այն իր մեջ կլանում է նույն հոդվածի 6-րդ մասով սահմանվող կարգավորումը՝ առաջարկում ենք Նախագծի 71-րդ հոդվածով Օրենսգրքի՝ նոր խմբագրությամբ շարադրվող 128-րդ հոդվածի 6-րդ մասը հանել: Նշենք, որ այս դիտարկումը բխում է «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 13-րդ հոդվածի 8-րդ մասի եւ 17-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջներից:

11. Նախագծի 83-րդ հոդվածով Օրենսգրքի 145-րդ հոդվածը շարադրվում է հետեւյալ բովանդակությամբ. «Սույն օրենսգրքում կուսակցությանը վերաբերող բոլոր նորմերը, բացառությամբ 4-րդ, 8-րդ, 20-րդ, 20.1-ին, 21-րդ, 26-րդ, 27-րդ, 28-րդ, 29-րդ, 35-րդ, 44-րդ, 59-րդ, 61-րդ, 71-րդ, 74-րդ, 75-րդ, 81-րդ, 83-րդ, 84-րդ, 85-րդ, 86-րդ, 87-րդ, 88-րդ, 89-րդ, 90-րդ, 91-րդ, 92-րդ, 95-րդ, 97-րդ, 98-րդ, 129-րդ, 130-րդ, 132-րդ, 133-րդ, 135-րդ, 139-րդ եւ 141-րդ հոդվածներում առկա նորմերի, վերաբերում են նաեւ կուսակցությունների դաշինքին»: Վերը մեջբերված դրույթից բխում է, որ Օրենսգրքի 4-րդ հոդվածով սահմանված նորմերը չեն վերաբերում կուսակցությունների դաշինքին, այն դեպքում, երբ Օրենսգրքի 4-րդ հոդվածով սահմանվում են ազատ ընտրական իրավունքի վերաբերյալ կարգավորումներ, եւ այդ կարգավորումների՝ կուսակցությունների դաշինքին չվերաբերելու պարագայում առկա է Օրենսգրքով սահմանված դրույթների՝ Սահմանադրությանը չհամապատասխանելու խնդիր: Հիմք ընդունելով վերոգրյալը, ինչպես նաեւ այն հանգամանքը, որ Նախագծի 83-րդ հոդվածով Օրենսգրքի 145-րդ հոդվածը նոր խմբագրությամբ շարադրելու արդյունքում այդ հոդվածում նշված  բազմաթիվ դրույթներ սահմանում են կուսակցությունների դաշինքներին վերաբերող կարգավորումներ՝ առաջարկում ենք Նախագծի 83-րդ հոդվածը խմբագրել:

12. «Պետական տուրքի մասին» օրենքում լրացում եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի 3-րդ հոդվածով նախատեսվում է ուժը կորցրած ճանաչել «Պետական տուրքի մասին» օրենքի 26-րդ հոդվածի 3.1-ին մասը, որով սահմանված է. «Նույնականացման քարտ տալու համար պետական տուրքի վճարումից ազատվում են աղքատության ընտանեկան նպաստ ստացող ընտանիքի անդամ` Հայաստանի Հանրապետության քաղաքացիները եւ առաջին անգամ նույնականացման քարտ ստացող Հայաստանի Հանրապետության այն քաղաքացիները, որոնք 16 տարին լրանալուց հետո չեն ստացել Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագիր»: Հատկանշական է, որ վերոնշյալ փոփոխությունը չի վերաբերում Նախագծերի փաթեթի բովանդակությանը եւ, նշյալ փոփոխությանը Նախագծերի փաթեթին կից ներկայացված հիմնավորմամբ անդրադարձ չկատարելու պարագայում հասկանալի չէ, նշված նախագծի վերաբերելիությունը կամ կապը Նախագծերի փաթեթին:

13. «Հանրաքվեի մասին» սահմանադրական օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» սահմանադրական օրենքի նախագծի 5-րդ հոդվածում առաջարկում ենք «հասարակական կազմակերպությունները» բառերը փոխարինել «հասարակական այն կազմակերպությունները» բառերով՝ հիմք ընդունելով այն հանգամանքը, որ քննարկվող նորմով հղում կատարվող դրույթում «հասարակական կազմակերպությունները» բառեր առկա չեն:

14. Միաժամանակ՝ նշենք, որ Նախագծում առկա են մի շարք վրիպակներ եւ շարադասական անհամապատասխանություններ, որոնք շտկման կարիք ունեն (օրինակ՝ Նախագծի 46-րդ հոդվածով Օրենսգրքի 67-րդ հոդվածի 14-րդ մասում առկա վրիպակը, Նախագծի 5-րդ հոդվածի 3-րդ կետով նախատեսված փոփոխություն կատարելու ձեւը եւ այլն): 


Եզրահանգում

Ամփոփելով փորձաքննության արդյունքները՝ կարող ենք նշել, որ Նախագծերի փաթեթով սահմանված դրույթները կարող են խնդրահարույց լինել Սահմանադրության 91-րդ հոդվածին համապատասխանության տեսանկյունից:

Միաժամանակ առաջարկում ենք ներկայացված դիտարկումների հիման վրա ապահովել Նախագծերի փաթեթով սահմանված կարգավորումների հիմնավորվածությունը, ինչպես նաեւ համապատասխանությունը միմյանց եւ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի պահանջներին:

Հաշվի առնելով Նախագծերի փաթեթի ծավալը՝ նշենք, որ սույն եզրակացությունը չի բացառում Նախագծերի փաթեթի լրացուցիչ ուսումնասիրության եւ քննարկման արդյունքում նոր առաջարկությունների, դիտողությունների եւ եզրահանգումների ներկայացում:



ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                         ԶԵՄՖԻՐԱ  ՀՈՎԱՍԱՓՅԱՆ 

Կատարողներ՝ Ն. Ներսիսյան (հեռ.` 011-513-248),

Ա. Ղազարյան (հեռ.` 011-513-248),

Լ. Պետրոսյան (հեռ.` 011-513-248)

17.10.2024թ.



ՏԵՂԵԿԱՆՔ

Նախագծերի փաթեթին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին

Նախագծերի փաթեթին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:
 


ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                        ԶԵՄՖԻՐԱ  ՀՈՎԱՍԱՓՅԱՆ 

Կատարողներ՝ Ն. Ներսիսյան (հեռ.` 011-513-248),

Ա. Ղազարյան (հեռ.` 011-513-248),

Լ. Պետրոսյան (հեռ.` 011-513-248)

17.10.2024թ.





Ֆինանսատնտեսագիտական փորձաքննության արդյունքները

Ներկայացված Նախագծերի փաթեթով առաջարկվում է հստակեցնել, վերանայել կամ վերաիմաստավորել ՀՀ Ընտրական օրենսգրքի (ինչպես նաեւ դրան հարակից մի շարք օրենքների) բազմաթիվ դրույթներ, որոնք վերաբերում են ընտրական իրավունքի սկզբունքներին, արտակարգ եւ ռազմական դրության դեպքում ընտրությունների նշանակմանը եւ անցկացմանը, ընտրությունների հրապարակայնությանը, ընտրողների իրազեկմանը, ընտրական ցուցակներում եւ քվեարկությանը այլ համայնքի կամ այլ բնակավայրի հաշվառում ունեցող, տեխնիկական սարքավորումը սպասարկող մասնագետների, ինչպես նաեւ տեղաշարժման (հենաշարժական) դժվարություններ ունեցող անձանց ընդգրկմանը ընտրական ցուցակներում եւ քվեարկությունը, ըստ հաշվառման վայրի ընտրողների ցուցակից հանելու եւ ըստ գտնվելու վայրի ընտրական տեղամասի ընտրողների ցուցակում ընդգրկելու վերաբերյալ տեղեկանքի տրամադրմանը, էլեկտրոնային եղանակով ընտրողների ցուցակներում ընդգրկվելու դիմում ներկայացնելու հնարավորությանը, ընտրողների ցուցակներին ներկայացվող պահանջներին, ընտրողների ցուցակներն ընտրական հանձնաժողովներին եւ տեղամասային կենտրոնի տարածքը տիրապետողին տրամադրմանը, ընտրողների ցուցակների մատչելիությանը, Վերահսկիչ-վերստուգիչ ծառայության գործառույթներին, կուսակցություններին առնչվող ֆինանսական գործընթացների թափանցիկությանը, Կենտրոնական ընտրական հանձնաժողովի աշխատակազմում քաղաքացիական ծառայության առանձնահատկություններին եւ այլն: Առաջարկվում է համապատասխան փոփոխություններ եւ լրացումներ կատարել նաեւ ՀՀ Ընտրական օրենսգրքի հետ առնչվող օրենքներում:

Ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրների տեսանկյունից հարկ ենք համարում ուշադրություն հրավիրել Նախագծերի փաթեթի կազմում ընդգրված՝ «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի (այսուհետ՝ Նախագիծ) որոշ դրույթների վրա:

1. Նախագծի 22-րդ հոդվածով առաջարկվում է ամբողջությամբ վերաշարադրել ՀՀ Ընտրական օրենսգրքի 26-րդ հոդվածը, որի նոր շարադրանքի 3-րդ մասով սահմանվում է, որ. «Ընտրություններին մասնակցող կուսակցության (կուսակցությունների դաշինքի) նախընտրական հիմնադրամը ձեւավորվում է այդ կուսակցության (դաշինքի անդամ կուսակցությունների) կատարած մուծումներից:», այն դեպքում, երբ գործող կարգավորումների համաձայն, որպես կուսակցության (կուսակցությունների դաշինքի) նախընտրական հիմնադրամի ձեւավորման աղբյուրներ, սահմանված են նաեւ ընտրություններին մասնակցող կուսակցության (կուսակցությունների դաշինքի) ընտրական ցուցակում ընդգրկված թեկնածուի կատարած նվիրատվությունները եւ ընտրելու իրավունք ունեցող անձանց նվիրատվությունները: Այսինքն, առերեւույթ էականորեն սահմանափակվում են ընտրությունների ժամանակ ֆիզիկական անձանց կողմից կուսակցությունների նախընտրական քարոզարշավների համար մուծումներ կատարելու աղբյուրները, թեեւ մյուս կողմից՝ նման հնարավորությունը, բայց արդեն որպես ընդհանուր առմամբ կուսակցությանը տրվող նվիրատվություն, սահմանված է «Կուսակցությունների մասին» օրենքի 24-րդ հոդվածի 2-րդ մասի ինչպես գործող, այնպես էլ Նախագծերի փաթեթով առաջարկվող այդ մասի նոր խմբագրությամբ: Խնդիրը կայանում է նրանում, որ ֆիզիկական անձանց կողմից կուսակցությունների (կուսակցությունների դաշինքներին) ֆինանսապես աջակցելու մոտիվացիան եւ անհրաժեշտությունը ծագում են հենց ընտրությունների ժամանակ, ուստի կարելի է փաստել, որ թեեւ գոյություն ունի ընդհանուր առմամբ կուսակցությունների ֆինանսական միջոցներ հատկացնելու հնարավորություն՝ անկախ նրանից՝ թե տվյալ ժամանակահատվածում լինելու են ընտրություններ, թե ոչ, առաջարկվող փոփոխությունները կարող են ոչ միայն առերեւույթ, այլեւ փաստացի սահմանափակել ֆիզիկական անձանց կողմից նախընտրական հիմնադրամներ կատարվող մուծումների ծավալները, ինչն էլ առաջին հերթին բացասաբար կազդի հատկապես ֆինանսական համեմատաբար փոքր հնարավորություններ ունեցող եւ պետական ֆինանսավորում չստացող կուսակցությունների մասնակցային հնարավորությունների վրա: 

Մյուս կողմից, տվյալ մոտեցումը էականորեն նվազեցնում է նաեւ ընտրություններին մասնակցող կուսակցությունների նախընտրական հիմնադրամների ձեւավորման թափանցիկության մակարդակը, քանի որ տարիներ շարունակ կուսակցությունների կողմից ստացվող ֆիզիկական անձանց նվիրատվությունների վերաբերյալ տեղեկատվությունը չի հրապարակվում կամ հրապարակվում է տարեկան հաշվետվության տեսքով, ինչն էլ այդ տեղեկատվությունը դարձնում է ոչ այնքան արդիական կամ հետաքրքիր, իսկ հենց ընտրությունների ժամանակ կուսակցությունների նախընտրական հիմնադրամներին կատարվող մուծումների վերաբերյալ տեղեկատվությունը շատ արդիական եւ պահանջարկ ունեցող տեղեկատվություն է իրենից ներկայացնում: Տվյալ երեւույթի վրա մեր կողմից կատարվող շեշտադրումը պայմանավորված է այն հանգամանով, որ Նախագծերի փաթեթի հիմնավորման մեջ հատուկ կարեւորություն է տրված ընտրական գործընթացների թափանցիկության ապահովմանը, եւ որը համարվում է Նախագծերի տվալ փաթեթի հիմնական նպատակներից մեկը: Հետեւաբար, հաշվի առնելով այն հանգամանքը, որ կուսակցությունների նախընտրական հիմնադրամներին ֆիզիկական անձանց կողմից կատարվող մուծումները ոչ թե սկզբունքորեն արգելվում են, այլ ընդամենը այդ գործընթացը դարձնում են անուղղակի՝ նվազեցնելով այդ գործընթացի թափանցիկության մակարդակը, առաջարկում ենք վերաիմաստավորել տվյալ մոտեցումը եւ առնվազն պահպանել գործող իրավակարգավորումներով ֆիզիկական անձանց համար սահմանված հնարավորությունները:

2. Նախագծով (դրա մի շարք հոդվածներով) առաջարկվում է Ընտրական օրենսգրքի ամբողջ տեքստում «նվիրատվություն» բառը եւ դրա հոլովաձեւերը փոխարինել «մուծում» բառով եւ դրա հոլովաձեւերով, այնինչ՝ Նախագծերի փաթեթի կազմում ընդգրկվված՝ «Կուսակցությունների մասին» սահմանադրական օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագծի 4-րդ հոդվածով առաջարկվող՝ այդ օրենքի 24-րդ հոդվածի 2-րդ մասի նոր շարադրանքում նույն իմաստով նորից օգտագործվում է «նվիրատվություն» հասկացությունը: Հետեւաբար, առաջարկում ենք Նախագծերի փաթեթի կազմում ընդգրկված բոլոր նախագծերում միեւնույն իմաստով կիրառել նույն հասկացությունները, իսկ ավելի կոնկրետ՝ «Կուսակցությունների մասին» սահմանադրական օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագծի 4-րդ հոդվածով առաջարկվող՝ այդ օրենքի 24-րդ հոդվածի 2-րդ մասը համապատասխանեցնել  «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծին: 


Եզրահանգում

Նախագծերի փաթեթը ֆինանսատնտեսագիտական հիմնահարցերի տեսանկյունից որոշ լրամշակման կարիք ունի:



ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                         ԱՐԹՈՒՐ ԹԱՄԱԶՅԱՆ 

(հեռ.` 011 513-668)

07.10.2024թ.





Սոցիալական փորձաքննության արդյունքները

Ներկայացված Նախագծերի փաթեթով առաջարկվում է փոփոխություններ եւ լրացումներ կատարել «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքում՝ փոփոխություններ եւ լրացումներ կատարելով նաեւ հարակից մի շարք օրենքներում: 

Ակնկալվում է, որ Նախագծերի փաթեթի ընդունմամբ հնարավոր կլինի կարգավորել նախորդ ընտրությունների ժամանակ ի հայտ եկած խնդիրները, նպաստել ընտրական համակարգի շարունակական կատարելագործմանը, Հայաստանում ձեւավորված ժողովրդավարության ամրապնդմանն ու բարելավմանը: Նախագծերի փաթեթի ընդունումը նաեւ կնպաստի ընտրությունների պատշաճ կազմակերպման հնարավորությունների ստեղծմանը, նախընտրական քարոզչության ֆինանսական թափանցիկության ապահովմանը եւ դրա նկատմամբ արդյունավետ վերահսկողությանը, ընտրական գործընթացներին հաշմանդամություն ունեցող անձանց, ինչպես նաեւ տեղաշարժման (հենաշարժական) խնդիր ունեցող անձանց մասնակցության մատչելիությանը: 

Նախագծերի փաթեթի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան: 


Եզրահանգում

Նախագծերի փաթեթը սոցիալական հիմնահարցերի տեսանկյունից լրամշակման կարիք չունի:
 



ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼ, ԿՐԹԱԿԱՆ, ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ՝                                       ԼԻԼԻԹ ՄԱՐԿՈՍՅԱՆ 

Հեռ. /011/ 513 235  ներք. /1618/

16.10.2024թ.