ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ

«Բռնի տեղահանված եւ Հայաստանի Հանրապետություն տեղափոխված Արցախի Հանրապետության ժողովրդի կենսագործունեության կազմակերպման պայմանների ուսումնասիրություն իրականացնող քննիչ հանձնաժողովի անդամների թիվը սահմանելու մասին» Ազգային ժողովի որոշման նախագծի (փաստաթղթային կոդ` Պ-928-26.09.2024--012/0) վերաբերյալ

Ազգային ժողովի պատգամավորներ Սեյրան Օհանյանի, Արծվիկ Մինասյանի, Մհեր Մելքոնյանի, Արման Ղազարյանի, Գեղամ Մանուկյանի, Գառնիկ Դանիելյանի, Գեղամ Նազարյանի, Թադեւոս Ավետիսյանի, Արմենուհի Կյուրեղյանի, Լեւոն Քոչարյանի, Արթուր Խաչատրյանի, Քրիստինե Վարդանյանի, Արգիշտի Գեւորգյանի, Ագնեսա Խամոյանի, Աղվան Վարդանյանի, Արթուր Սարգսյանի, Տարոն Մարգարյանի, Մարտուն Գրիգորյանի, Հայկ Մամիջանյանի, Արմեն Գեւորգյանի, Տիգրան Աբրահամյանի, Էլինար Վարդանյանի, Աննա Գրիգորյանի, Ասպրամ Կրպեյանի, Իշխան Սաղաթելյանի, Արփինե Վարդանյանի, Մհեր Սահակյանի, Լիլիթ Գալստյանի, Զեմֆիրա Միրզոեւայի, Աշոտ Սիմոնյանի, Իրինա Գասպարյանի եւ Աննա Մկրտչյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Բռնի տեղահանված եւ Հայաստանի Հանրապետություն տեղափոխված Արցախի Հանրապետության ժողովրդի կենսագործունեության կազմակերպման պայմանների ուսումնասիրություն իրականացնող քննիչ հանձնաժողովի անդամների թիվը սահմանելու մասին» Ազգային ժողովի որոշման նախագիծը (փաստաթղթային կոդ` Պ-928-26.09.2024--012/0) (այսուհետ՝ Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչությունում: 

Նախագիծը ենթարկվել է ֆինանսատնտեսագիտական փորձաքննության: 






Ֆինանսատնտեսագիտական փորձաքննության արդյունքները

Նախագծով, հիմք ընդունելով Սահմանադրության 108-րդ հոդվածի 2-րդ մասը եւ առաջնորդվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 20-րդ հոդվածի 4-րդ մասով եւ  «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 11-րդ հոդվածի 2-րդ մասով, առաջարկվում է «Բռնի տեղահանված եւ Հայաստանի Հանրապետություն տեղափոխված Արցախի Հանրապետության ժողովրդի կենսագործունեության կազմակերպման պայմանների ուսումնասիրություն իրականացնող քննիչ հանձնաժողովի» անդամների թիվը սահմանել տասնյոթ: 

Նախագիծը ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրներ չի պարունակում:

Նախագծի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան: 


Եզրահանգում

Նախագիծը ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրների տեսանկյունից լրամշակման կարիք չունի:
 


ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                               ԱՐԹՈՒՐ ԹԱՄԱԶՅԱՆ  

կատարող՝ առաջատար մասնագետ Ն. Առաքելյան 

30.09.2024թ.