ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ

«Կայունացման եւ զարգացման եվրասիական հիմնադրամի հիմնադրման մասին» 2009 թվականի հունիսի 9-ի պայմանագրում փոփոխություններ կատարելու մասին» արձանագրությունը վավերացնելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-951-25.10.2024-ՖՎ-011/0) վերաբերյալ

Կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Կայունացման եւ զարգացման եվրասիական հիմնադրամի հիմնադրման մասին» 2009 թվականի հունիսի 9-ի պայմանագրում փոփոխություններ կատարելու մասին» արձանագրությունը վավերացնելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-951-25.10.2024-ՖՎ-011/0) (այսուհետ՝ Նախագիծ)մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչությունում: 

Նախագիծը ենթարկվել է իրավական, ֆինանսատնտեսագիտական, սոցիալական փորձաքննության: 

Ստորեւ ներկայացվում է մասնագիտական փորձաքննության եզրակացությունը, ինչպես նաեւ Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին տեղեկանքը:





Իրավական փորձաքննության արդյունքները

Նախագծով սահմանված կարգավորումները Հայաստանի Հանրապետության Սահմանադրության եւ օրենքների պահանջներին համապատասխանության տեսանկյունից խնդրահարույց նորմեր չեն պարունակում:


Եզրահանգում

Ամփոփելով փորձաքննության արդյունքները՝ կարող ենք նշել, որ Նախագծով սահմանված կարգավորումներում Հայաստանի Հանրապետության Սահմանադրության եւ օրենքների համապատասխանության տեսանկյունից խնդրահարույց նորմեր առկա չեն: 
 


ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                     ԶԵՄՖԻՐԱ  ՀՈՎԱՍԱՓՅԱՆ 

Կատարող՝ Լ. Պետրոսյան (հեռ.` 011-513-248)

08.11.2024թ. 


ՏԵՂԵԿԱՆՔ

Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին

Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:



ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                     ԶԵՄՖԻՐԱ  ՀՈՎԱՍԱՓՅԱՆ 

Կատարող՝ Լ. Պետրոսյան (հեռ.` 011-513-248)

08.11.2024թ.  
 



Ֆինանսատնտեսագիտական փորձաքննության արդյունքները

Ներկայացված Նախագծով առաջարկվում է վավերացնել 2024 թվականի հունիսի 26-ին ստորագրված՝ «Կայունացման եւ զարգացման եվրասիական հիմնադրամի հիմնադրման մասին» 2009 թվականի հունիսի 9-ի պայմանագրում փոփոխություններ կատարելու մասին» արձանագրությունը (այսուհետ՝ Արձանագրություն): Կայունացման եւ զարգացման եվրասիական հիմնադրամը (այսուհետ՝ Հիմնադրամ) ստեղծվել է Հայաստանի Հանրապետության, Բելառուսի Հանրապետության, Ղազախստանի Հանրապետության, Ղրղզստանի Հանրապետության, Ռուսաստանի Դաշնության եւ Տաջիկստանի Հանրապետության կողմից 2009 թվականի հունիսի 9-ի «Կայունացման եւ զարգացման եվրասիական հիմնադրամի հիմնադրման մասին» պայմանագրով (այսուհետ՝ Պայմանագիր): 

Հիմնադրամի հիմնական նպատակը անդամ պետությունների տնտեսական եւ ֆինանսական կայունության ամրապնդմանը նպաստելն է: Հիմնադրամի միջոցները տրամադրվում են ԱՄՆ դոլարով կամ եվրոյով: Հիմնադրամի մասնակից պետությունների ազգային արժույթի օգտագործումը նախատեսված չէ վերջինիս հիմնադիր փաստաթղթերով: Հաշվառման արժույթը ԱՄՆ դոլարն է: 

Արձանագրության հավելվածի՝ «Կայունացման եւ զարգացման եվրասիական հիմնադրամի կանոնադրության» (այսուհետ՝ Կանոնադրություն) 23-րդ հոդվածով սահմանվում են հարկային եւ մաքսային արտոնություներ, որի հետ կապված ՀՀ պետական բյուջեի եկամուտների վրա կարող է ունենալ բացասական ազդեցություն: Միաժամանակ Կանոնադրությամբ կապիտալի փոփոխություն, այդ թվում՝ ՀՀ կողմից կատարվող ներդրման  (մեկ մլն. ԱՄՆ դոլար) չափի փոփոխություն նախատեսված չէ, ուստր Արձանագրության վավերացումը ՀՀ բյուջեի համար լրացուցիչ ծախսեր չի առաջացնի: 

Նախագիծը ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրներ չի պարունակում:

Նախագծի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան: 


Եզրահանգում

Նախագիծը ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրների տեսանկյունից լրամշակման կարիք չունի:
 


ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                       ԱՐԹՈՒՐ ԹԱՄԱԶՅԱՆ 

կատարող՝ առաջատար մասնագետ Ն. Առաքելյան

30.10.2024թ.




Սոցիալական փորձաքննության արդյունքները

Նախագծով առաջարկվում է վավերացնել 2024 թվականի հունիսի 26-ին ստորագրված «Կայունացման եւ զարգացման եվրասիական հիմնադրամի հիմնադրման մասին» 2009 թվականի հունիսի 9-ի պայմանագրում (այսուհետ՝ Պայմանագիր) փոփոխություններ կատարելու մասին» Արձանագրությունը (այսուհետ՝ Արձանագրություն)՝ Պայմանագրում Արձանագրությամբ սահմանված խմբագրությամբ փոփոխություններ կատարելու նպատակով;

Արձանագրությունը ստորագրվել է Բելառուսի Հանրապետության, Ղազախստանի Հանրապետության, Ղրղզստանի Հանրապետության, Ռուսաստանի Դաշնության, Տաջիկստանի Հանրապետության եւ Հայաստանի Հանրապետության միջեւ, որոնք հանդիսանում են Կայունացման եւ զարգացման եվրասիական հիմնադրամի (այսուհետ՝ Հիմնադրամ) հիմնադիր պետություններ:

Արձանագրությամբ նախատեսված փոփոխությունների արդյունքում Հիմնադրամին շնորհվում է միջազգային ֆինանսական կազմակերպության կարգավիճակ եւ վերջինս ճանաչվում է Հիմնադրամի միջոցների կառավարիչ գործողություններ իրականացնելիս Եվրասիական զարգացման բանկի կողմից ընդունված կամ ձեռք բերված իրավունքների, պարտավորությունների, ակտիվների եւ այլ գույքի լիիրավ իրավահաջորդ:

Արձանագրությամբ նաեւ սահմանվում է մասնակից պետությունների ազգային արժույթներով նախագծերի եւ ծրագրերի ֆինանսավորման հնարավորություն:

Նշենք, որ Պայմանագրի 6-րդ հոդվածի համաձայն՝ բոլոր փոփոխությունները կատարվում են Հիմնադրամի հիմնադիր պետությունների փոխադարձ համաձայնությամբ եւ ձեւակերպվում են առանձին արձանագրություններով:

Ընդհանուր առմամբ Արձանագրության ստորագրումը միտված է մասնակից երկրներում ֆինանսական կայունության ապահովման հարցում Հիմնադրամի դերի ամրապնդմանը, ինչպես նաեւ վերջինիս ներդրումային հնարավորությունների արդյունավետ օգտագործմանը:

Նախագիծը սոցիալ, կրթական, առողջապահական հիմնախնդիրներ չի պարունակում:

Նախագծի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:


Եզրահանգում

Նախագիծը սոցիալ, կրթական, առողջապահական հիմնախնդիրների տեսանկյունից լրամշակման կարիք չունի:
 


ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼ, ԿՐԹԱԿԱՆ,

ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ

ԲԱԺՆԻ ՊԵՏ                                                                     ԼԻԼԻԹ ՄԱՐԿՈՍՅԱՆ

Կատարող՝   Լ. Սարգսյան (հեռ.՝ 011 513-270, 12-70)

06.11.2024թ.