ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ

«Հայաստանի Հանրապետության եւ ՕՊԵԿ-ի միջազգային զարգացման հիմնադրամի միջեւ «Կանաչ, դիմակայուն եւ ներառական զարգացման երկրորդ ծրագիր» վարկային համաձայնագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-972-28.11.2024-ՖՎ-011/0) վերաբերյալ

Կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Հայաստանի Հանրապետության եւ ՕՊԵԿ-ի միջազգային զարգացման հիմնադրամի միջեւ «Կանաչ, դիմակայուն եւ ներառական զարգացման երկրորդ ծրագիր» վարկային համաձայնագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-972-28.11.2024-ՖՎ-011/0) (այսուհետ՝ Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչությունում: 

Նախագիծը ենթարկվել է իրավական, ֆինանսատնտեսագիտական, սոցիալական փորձաքննության: 

Ստորեւ ներկայացվում է մասնագիտական փորձաքննության եզրակացությունը, ինչպես նաեւ Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին տեղեկանքը:






Իրավական փորձաքննության արդյունքները

Նախագծով սահմանված կարգավորումները Հայաստանի Հանրապետության Սահմանադրության եւ օրենքների պահանջներին համապատասխանության տեսանկյունից խնդրահարույց նորմեր չեն պարունակում:


Եզրահանգում

Ամփոփելով փորձաքննության արդյունքները՝ կարող ենք նշել, որ Նախագծով սահմանված կարգավորումներում Հայաստանի Հանրապետության Սահմանադրության եւ օրենքների համապատասխանության տեսանկյունից խնդրահարույց նորմեր առկա չեն: 
 


ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                            ԶԵՄՖԻՐԱ  ՀՈՎԱՍԱՓՅԱՆ 

Կատարող՝ Լ. Պետրոսյան (հեռ.` 011-513-248)

03.12.2024թ. 


ՏԵՂԵԿԱՆՔ

Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին

Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:
 


ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                          ԶԵՄՖԻՐԱ  ՀՈՎԱՍԱՓՅԱՆ 

Կատարող՝ Լ. Պետրոսյան (հեռ.` 011-513-248)

03.12.2024թ.






Ֆինանսատնտեսագիտական փորձաքննության արդյունքները

Ներկայացված Նախագծով առաջարկվում է վավերացնել Հայաստանի Հանրապետության եւ ՕՊԵԿ-ի միջազգային զարգացման հիմնադրամի միջեւ 2024 թվականի նոյեմբերի 5-ին եւ նոյեմբերի 12-ին ստորագրված «Կանաչ, դիմակայուն եւ ներառական զարգացման երկրորդ ծրագիր» վարկային համաձայնագիրը (այսուհետ՝ Համաձայնագիր), որով նախատեսվում է ՀՀ-ին տրամադրել 50 մլն եվրո արժողությամբ բյուջետային աջակցության վարկ, եւ որի նպատակն է խթանել Հայաստանում կանաչ, դիմակայուն եւ ներառական զարգացումը՝ նպաստելով կլիմայի փոփոխության մեղմացմանն ու հարմարվողականությանը, բարելավելով շրջակա միջավայրի կառավարումը եւ էներգաարդյունավետությունը, ապահովելով հավասարության ավելի բարձր մակարդակ եւ խթանելով մարդկային կապիտալի զարգացումը, ինչպես նաեւ՝ ամրապնդելով կառավարումը:

Վարկի տրամադրման պայմաններն են՝ 

- վարկի գումար՝ 50.000.000,

- վարկի արժույթ՝ եվրո,

- տոկոսադրույքը՝ տոկոսների հաշվարկման ցանկացած ժամանակահատվածի համար համարվում է այն դրույքաչափը, որը կազմում է 6 ամսյա Euribor + առհանված եւ չվաճարված գումարների նկատմամբ տարեկան հաշվեգրված 1.56 տոկոս (2024թ. նոյեմբերի 29-ի դրությամբ կազմում է 2.695 %), 

- կոմիսիոն վճար՝ չառհանված գումարի նկատմամբ՝ տարեկան 0.25 տոկոս,

- միանվագ կոմիսիոն վճար՝ վարկի գումարի 0.25 տոկոսի չափով, որը վճարվում է Համաձայնագրի ուժի մեջ մտնելուց հետո 90 օրվա ընթացքում,

- վարկը ենթակա է մարման կիսամյակային վճարումների տեսքով:

Նախագիծը ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրներ չի պարունակում:

Նախագծի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:


Եզրահանգում

Նախագիծը ֆինանսատնտեսագիտական հիմնահարցերի տեսանկյունից լրամշակման կարիք չունի:



ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                            ԱՐԹՈՒՐ ԹԱՄԱԶՅԱՆ 

(հեռ.` 011 513-668)

03.12.2024թ.





Սոցիալական փորձաքննության արդյունքները

Նախագծով առաջարկվում է վավերացնել Հայաստանի Հանրապետության եւ ՕՊԵԿ-ի միջազգային զարգացման հիմնադրամի միջեւ 2024 թվականի նոյեմբերի 5-ին եւ նոյեմբերի 12-ին ստորագրված «Կանաչ, դիմակայուն եւ ներառական զարգացման երկրորդ ծրագիր» վարկային համաձայնագիրը (այսուհետ Համաձայնագիր)՝ Համաձայնագրի 1-ին hավելվածում սահմանված ծրագրին (այսուհետ` Ծրագիր) աջակցելու համար ֆինանսավորում տրամադրելու նպատակով:

Համաձայնագրով նախատեսվում է Հայաստանի Հանրապետությանը տրամադրել 50 մլն (հիսուն միլիոն) եվրո բյուջետային աջակցության վարկ:

Ծրագրի նպատակն է խթանել Հայաստանում կանաչ, դիմակայուն եւ ներառական զարգացումը՝ նպաստելով կլիմայի փոփոխության հետեւանքների մեղմացմանն ու հարմարվողականությանը, ապահովելով հավասարության ավելի բարձր մակարդակ եւ խթանելով մարդկային կապիտալի զարգացումը, բարելավելով շրջակա միջավայրի կառավարումը եւ էներգաարդյունավետությունը, ինչպես նաեւ ամրապնդելով կառավարումը:

Համաձայնագիրն ունի երեք հավելված ՝ Հավելված 1. «Ծրագրի նկարագրություն», Հավելված 2. «Վարկի տրամադրումը», Հավելված 3. «Աստիճանական մարումը»:

Վարկավորման պայմաններն են՝

Վարկի գումար՝ 50 մլն եվրո (հիսուն միլիոն),
Վարկի մասհանման արժույթ՝ եվրո,
Վարկային միջոցների մասհանման եղանակ՝ մեկ մասհանման հայտի միջոցով,
Վարկի տարեկան տոկոսադրույք՝ լողացող, 6-ամսյա EURIBOR + 1.56%,
Վարկի մարման ժամկետ՝ 18 տարի, որից արտոնյալը՝ 5 տարի,
Պարտավորության վճար՝ տարեկան 0.25% դրույքաչափ, հաշվարկվում է վարկի չմասհանված գումարի նկատմամբ Համաձայնագրի ստորագրումից 60 օր հետո,
Միանվագ կոմիսիոն վճար՝ վարկի գումարի 0.25%-ի չափով, որը պետք է վճարվի ոչ ուշ, քան Համաձայնագրի ուժի մեջ մտնելուց 90 օրվա ընթացքում,
Վարկի սպասարկման գծով վճարումները կատարվելու են կիսամյակային կտրվածքով՝ յուրաքանչյուր տարվա հունիսի 15-ին եւ դեկտեմբերի 15-ին,
Մայր գումարի մարումն իրականացվելու է սկսած 2029թ. դեկտեմբերի 15-ից մինչեւ 2041թ.  դեկտեմբերի 15-ը՝ վարկի գումարի 3.84%-ի չափով, իսկ 2042թ. հունիսի 15-ին՝ վարկի գումարի 4%-ի չափով,
Վարկային միջոցների օգտագործման վերջնաժամկետ՝ 2025թ. հունիսի 30:
Ծրագիրն իրականացվում է Համաշխարհային բանկի հետ համատեղ, հետեւաբար, բարեփոխումների շրջանակը եւս նույնական է Համաշխարհային բանկի եւ Հայաստանի Հանրապետության միջեւ 2024թ. մայիսի 23-ին ստորագրված վարկային համաձայնագրի քաղաքականության աղյուսակի հետ:

Նախագիծը սոցիալ, կրթական, առողջապահական հիմնախնդիրներ չի պարունակում:

Նախագծի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:


Եզրահանգում

Նախագիծը սոցիալ, կրթական, առողջապահական հիմնախնդիրների տեսանկյունից լրամշակման կարիք չունի:
 


ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼ, ԿՐԹԱԿԱՆ,

ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ

ԲԱԺՆԻ ՊԵՏ                                                        ԼԻԼԻԹ ՄԱՐԿՈՍՅԱՆ

Կատարող՝   Լ. Սարգսյան (հեռ.՝ 011 513-270, 12-70)

03.12.2024թ.