ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Պ-973-28.11.2024-ՏՏԳՇ-011/0) վերաբերյալ Ազգային ժողովի պատգամավորներ Վլադիմիր Վարդանյանի, Անուշ Քլոյանի, Էմմա Պալյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Պ-973-28.11.2024-ՏՏԳՇ-011/0) (այսուհետ՝ Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչությունում: Նախագիծը ենթարկվել է ֆինանսատնտեսագիտական փորձաքննության: Ֆինանսատնտեսագիտական փորձաքննության արդյունքները
Ներկայացված Նախագծով առաջարկվում է «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 27-րդ հոդվածը լրացնել նոր դրույթով, որով կկարգավորվեն Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ համայնքի ավագանու լիազորությունների վաղաժամկետ դադարեցման եւ տվյալ համայնքի ղեկավար կամ նրա պաշտոնակատար չլինելու դեպքում համայնքի ղեկավարի պաշտոնակատար նշանակելու հարցը: Նախագիծը ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրներ չի պարունակում: Նախագծի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան: Եզրահանգում
Նախագիծը ֆինանսատնտեսագիտական հիմնահարցերի տեսանկյունից լրամշակման կարիք չունի:
ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ ԱՐԹՈՒՐ ԹԱՄԱԶՅԱՆ (հեռ.` 011 513-668) 04.12.2024թ.
|