ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ «Հաշտարարության մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-1071-12.05.2025-ՊԻ-011/0) եւ «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-1071.1-12.05.2025-ՊԻ-011/0) վերաբերյալ Կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Հաշտարարության մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծն (փաստաթղթային կոդ` Կ-1071-12.05.2025-ՊԻ-011/0) եւ «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-1071.1-12.05.2025-ՊԻ-011/0) (այսուհետ միասին` Նախագծերի փաթեթ) մասնագիտական փորձաքննության են ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչությունում: Նախագծերի փաթեթը ենթարկվել է իրավական, ֆինանսատնտեսագիտական, սոցիալական փորձաքննության: Ստորեւ ներկայացվում է մասնագիտական փորձաքննության եզրակացությունը, ինչպես նաեւ Նախագծերի փաթեթին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին տեղեկանքը: Իրավական փորձաքննության արդյունքները
Նախագծերի փաթեթի` Հայաստանի Հանրապետության Սահմանադրության (այսուհետ` Սահմանադրություն) եւ օրենքների պահանջներին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը. 1. «Հաշտարարության մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի (այսուհետ՝ Նախագիծ) 14-րդ հոդվածի համաձայն՝ «Օրենքում «հաշտարար» բառերից առաջ լրացնել «արտոնագրված» բառը:»: Ցանկանում ենք նախ նշել, որ Նախագծի 14-րդ հոդվածում անհրաժեշտ է հղում կատարել ոչ միայն «հաշտարար» բառին, այլ նաեւ նրա բոլոր հոլովաձեւերին: Նախագծի 14-րդ հոդվածով նախատեսվող մոտեցումը պետք է ապահովել նաեւ Նախագծի տեքստում եւ «հաշտարար» բառի բոլոր հոլովաձեւերից առաջ օգտագործել «արտոնագրված» բառը՝ հետագայում ինկորպորացումից հետո խնդիրներից խուսափելու նպատակով: Հավելենք նաեւ, որ այս փոփոխությունը անհրաժեշտություն է առաջացնում «հաշտարար» բառը փոխարինել «արտոնագրված հաշտարար» բառերով նաեւ այլ օրենքներում (օրինակ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքում), որտեղ «հաշտարար» բառը կունենա «Հաշտարարության մասին» օրենքով (այսուհետ՝ Օրենք) սահմանված միտքը՝ ապահովելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 15-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջը, այն է՝ «Նորմատիվ իրավական ակտում միեւնույն միտքն արտահայտելիս կիրառվում են միեւնույն բառերը, տերմինները կամ բառակապակցությունները` որոշակի հերթականությամբ:»: 2. Նախագծի 15-րդ հոդվածի վերնագիրն առաջարկում ենք հանել՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 14-րդ հոդվածի 8-րդ մասում սահմանված պահանջը, այն է՝ «Օրենսդրական ակտի հոդվածները ունենում են վերնագրեր, բացառությամբ փոփոխություն կամ լրացում նախատեսող օրենսդրական ակտերի:»: 3. Նախագծի 15-րդ հոդվածի 2-րդ մասում առաջարկում ենք «ենթաօրենսդրական ակտերը» արտահայտությունն առաջարկում ենք փոխարինել «ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերը» արտահայտությամբ՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով սահմանված հասկացությունը: Եզրահանգում
Ամփոփելով փորձաքննության արդյունքները՝ կարող ենք նշել, որ Նախագծով սահմանված կարգավորումներում Սահմանադրության տեսանկյունից խնդրահարույց նորմեր առկա չեն: Միաժամանակ, ներկայացված առաջարկությունների հիման վրա, անհրաժեշտ է ապահովել Նախագծերի փաթեթով սահմանված իրավակարգավորումների համապատասխանությունը միմյանց, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի պահանջներին:
ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ ԶԵՄՖԻՐԱ ՀՈՎԱՍԱՓՅԱՆ Կատարող՝ Գ. Մուրադյան (հեռ.` 011-513-248) 27.05.2025թ.
Նախագծերի փաթեթին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին Նախագծերի փաթեթին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:
ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ ԶԵՄՖԻՐԱ ՀՈՎԱՍԱՓՅԱՆ Կատարող՝ Գ. Մուրադյան (հեռ.` 011-513-248) 27.05.2025թ.
Ներկայացված Նախագծերի փաթեթով առաջարկվում է ներդնել Հայաստանի Հանրապետությունում հաշտարարության ինստիտուտի բարեփոխմանն ուղղված իրավակարգավորումներ, մասնավորապես՝ առաջարկվում է սահմանել համահաշտարարության եզրույթը եւ իրականացման առանձնահատկությունները, Արդարադատության նախարարության կողմից դիմումների եւ պահանջագրերի ստացման դեպքում հաշտարար նշանակելիս նաեւ մշտապես գործող հաշտարարական հաստատություն նշանակելու հնարավորություն, մշտապես գործող հաշտարարական հաստատության կողմից իր հաշտարարական կանոններում հաշտարարության սկզբի վերաբերյալ այլ կարգավորումներ սահմանելու հնարավորություն, մշտապես գործող հաշտարարական հաստատության կողմից սահմանված ծախսերը հաշտարարության հետ կապված ծախսերի ցանկում ներառելու հնարավորություն, ամբողջությամբ կամ մասնակի առցանց հաշտարարություն իրականացնելու դեպքում հաշտության համաձայնությունը էլեկտրոնային եղանակով ստորագրելու հնարավորություն եւ այլն: Նախագծերի փաթեթը ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրներ չի պարունակում: Նախագծերի փաթեթի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան: Եզրահանգում
Նախագծերի փաթեթը ֆինանսատնտեսագիտական հիմնահարցերի տեսանկյունից լրամշակման կարիք չունի:
ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ ԱՐԹՈՒՐ ԹԱՄԱԶՅԱՆ (հեռ.` 011 513-668) 14.05.2025թ.
1. Նախագծերի փաթեթով առաջարկվում է լրացումներ եւ փոփոխություններ կատարել «Հաշտարարության մասին» օրենքում, համապատասխան լրացումներ եւ փոփոխություն կատարելով նաեւ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքում: Նախագծերի փաթեթի ընդունումը պայմանավորված է Հայաստանի Հանրապետությունում հաշտարարության ինստիտուտը զարգացնելու, ինչպես նաեւ դատարանների ծանրաբեռնվածությունը թեթեւացնելու անհրաժեշտությամբ: Նախագծերի փաթեթին կից ներկայացված հիմնավորմամբ՝ խնդիրը կայանում է նրանում, որ գործող օրենսդրությամբ սահմանված չեն «համահաշտարարություն» հասկացությունը, հաշտարարությունը խթանող գործիքակազմերը, նախատեսված չեն համահաշտարարության վերաբերյալ իրավակարգավորումներ, օտարերկրյա ֆիզիկական եւ իրավաբանական անձանց մասնակցությամբ հաշտության համաձայնությունները Հայաստանի Հանրապետությունում հաստատելու, ինչպես նաեւ առցանց հաշտարարության իրականացման դեպքում հաշտության համաձայնությունը էլեկտրոնային եղանակով ստորագրելու հնարավորություններ եւ այլն: Նախագծերի փաթեթի հեղինակի կողմից առաջարկվում է՝
Նախագծերի փաթեթի վերաբերյալ առաջարկություններ եւ դիտողություններ չկան: Եզրահանգում
Նախագծերի փաթեթը սոցիալ, կրթական, առողջապահական հիմնահարցերի տեսանկյունից լրամշակման կարիք չունի:
ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼ, ԿՐԹԱԿԱՆ, ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ՝ ԼԻԼԻԹ ՄԱՐԿՈՍՅԱՆ Կատարող՝ Ս. Համբարձումյան (հեռ. 011-513-360) 23.05.2025թ.
|