ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ

«Փողերի լվացման եւ ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին»  օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-1093-30.05.2025-ՖՎ-011/0),  Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-10931 -30.05.2025-ՖՎ-011/0), «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին»  ՀՕ-268-ն օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-10932 -30.05.2025-ՖՎ-011/0), «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-10933 -30.05.2025-ՖՎ-011/0), «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-10934 -30.05.2025-ՖՎ-011/0), «Փաստաբանության մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-10935 -30.05.2025-ՖՎ-011/0), «Բանկերի եւ բանկային գործունեության մասին»  օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-10936 -30.05.2025-ՖՎ-011/0), «Ապահովագրության եւ ապահովագրական գործունեության մասին»  օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-10937 -30.05.2025-ՖՎ-011/0), «Արժեթղթերի շուկայի մասինե օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-10938 -30.05.2025-ՖՎ-011/0), «Արժութային կարգավորման եւ արժութային վերահսկողության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-10939 -30.05.2025-ՖՎ-011/0), «Գրավատների եւ գրավատնային գործունեության մասին»  օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-109310 -30.05.2025-ՖՎ-011/0), «Ներդրումային ֆոնդերի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-109311 -30.05.2025-ՖՎ-011/0), «Վարկային կազմակերպությունների մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-109312 -30.05.2025-ՖՎ-011/0) եւ «Վճարահաշվարկային համակարգերի եւ վճարահաշվարկային կազմակերպությունների մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-109313 -30.05.2025-ՖՎ-011/0)  վերաբերյալ

Կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Փողերի լվացման եւ ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին»  օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-1093-30.05.2025-ՖՎ-011/0),  Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-10931 -30.05.2025-ՖՎ-011/0), «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին»  ՀՕ-268-ն օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-10932 -30.05.2025-ՖՎ-011/0), «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-10933 -30.05.2025-ՖՎ-011/0), «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-10934 -30.05.2025-ՖՎ-011/0), «Փաստաբանության մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-10935 -30.05.2025-ՖՎ-011/0), «Բանկերի եւ բանկային գործունեության մասին»  օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-10936 -30.05.2025-ՖՎ-011/0), «Ապահովագրության եւ ապահովագրական գործունեության մասին»  օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-10937 -30.05.2025-ՖՎ-011/0), «Արժեթղթերի շուկայի մասինե օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-10938 -30.05.2025-ՖՎ-011/0), «Արժութային կարգավորման եւ արժութային վերահսկողության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-10939 -30.05.2025-ՖՎ-011/0), «Գրավատների եւ գրավատնային գործունեության մասին»  օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-109310 -30.05.2025-ՖՎ-011/0), «Ներդրումային ֆոնդերի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-109311 -30.05.2025-ՖՎ-011/0), «Վարկային կազմակերպությունների մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-109312 -30.05.2025-ՖՎ-011/0) եւ «Վճարահաշվարկային համակարգերի եւ վճարահաշվարկային կազմակերպությունների մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-109313 -30.05.2025-ՖՎ-011/0)  (այսուհետ միասին` Նախագծերի փաթեթ) մասնագիտական փորձաքննության են ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական  վարչությունում:

Նախագծերի փաթեթը ենթարկվել է ֆինանսատնտեսագիտական փորձաքննության: 







Ֆինանսատնտեսագիտական փորձաքննության արդյունքները

Ներկայացված Նախագծերի փաթեթով առաջարկվում է «Փողերի լվացման եւ ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին», ինչպես նաեւ հարակից այլ օրենքերում կատարել մի շարք փոփոխություններ եւ լրացումներ, որի արդյունքում, ըստ կենտրոնական բանկի, փողերի լվացման եւ ահաբեկչության ֆինանսավորման (ՓԼ/ԱՖ) դեմ պայքարին առնչվող օրենսդրական կարգավորումներն ավելի կհամապատասխանեցվեն Եվրոպայի խորհրդի ՄԱՆԻՎԱԼ հանձնախմբի (այսուհետ՝ ՄԱՆԻՎԱԼ) Ֆինանսական միջոցառումների աշխատանքային խմբի (ՖԱԹՖ) հանձնարարականներով նախատեսված պահանջներին, կհարթվեն գործնականում բացահայտված որոշ իրավակիրառ խնդիրներ, կհստակեցվի հաշվետվություն տրամադրող անձանց՝ Օրենքով նախատեսված պարտականությունների ծավալը: Նախագծերի ընդունման արդյունքում կսահմանվեն նաեւ ֆինանսական հաստատությունների ղեկավարների, նշանակալից մասնակիցների, իրական շահառուների եւ նրանց փոխկապակցված անձանց անաղարտության ապահովման վերաբերյալ պահանջներ:

Մասնավորապես, առաջարկվում է՝ 

- ՖԱԹՖ-ի հանձնարարականներին չհակասող ծավալով կրճատել հաշվետվություն տրամադրող անձանց ցանկը (օրինակ՝ ցանկից կհանվեն արվեստի գործերի դիլերները, սակարկության կազմակերպիչները եւ անհատ աուդիտորները), հստակեցնել վերահսկող մարմնի եւ իրական շահառուի հասկացությունները, վերանայել տրաստի հասկացությունը, տրաստ եւ իրավաբանական անձ հասկացությունների հարաբերակցությունը եւ այլն, 

- հստակեցնել ռիսկերի գնահատման արդյունքների փաստաթղթավորման եւ պահպանման պահանջները, ինչպես նաեւ փաստաթղթերի պահպանման ժամկետները, 

- ռիսկերի ազգային գնահատման արդյունքների, ինչպես նաեւ ֆինանսական բնույթի հանցանքների տիպաբանությունների զարգացման միջազգային եւ ազգային միտումներին ճկուն կերպով եւ ժամանակին արձագանքելու նպատակով բարձր եւ ցածր ռիսկի չափանիշները նախատեսել ենթաօրենսդրական ակտերով եւ ըստ անհրաժեշտության փոփոխել՝ ապահովելով արդյունավետ կանխարգելիչ միջոցառումների իրականացումը,

- Օրենքից հանել լիցենզավորում չպահանջող գործունեությամբ զբաղվող անձանց հաշվառման պարտականությունից ազատող նորմը,

- ահաբեկչության կամ զանգվածային ոչնչացման զենքի տարածման ֆինանսավորման հետ կապված անձանց ցանկերի կազմման, գույքի սառեցմանն, անձանց ցանկերից հանելու եւ գույքի ապասառեցմանն առնչվող հարցերը կարգավորել համալիր կերպով ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի կողմից ընդունման ենթակա ենթաօրենսդրական ակտով, 

- Օրենքում ավելացնել համապատասխան տեղեկությունների փոխանցման վերաբերյալ դրույթ,

- հստակեցնել ՀՀ տարածքում գտնվող անձանց պարտականությունները ՄԱԿ ԱԽ-ի բանաձեւերով եւ դրանց համաձայն հրապարակված ներպետական ցանկերում ներառված անձանց մասով: Մասնավորապես, Օրենքով նախատեսվելու է ահաբեկչության կամ զանգվածային ոչնչացման զենքի տարածման հետ կապված անձանց կամ նրանց հետ փոխկապակցված անձանց գույքի ծավալը, որը ենթակա է սառեցման, ինչպես նաեւ գույքի այն ծավալը, որը չի կարող հասանելի դարձվել ահաբեկչության կամ զանգվածային ոչնչացման զենքի տարածման հետ կապված անձանց կամ նրանց հետ փոխկապակցված անձանց եւ այլն:

Նախագծերի փաթեթը ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրներ չի պարունակում:

Նախագծերի փաթեթի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:


Եզրահանգում

Նախագծերի փաթեթը ֆինանսատնտեսագիտական հիմնահարցերի տեսանկյունից լրամշակման կարիք չունի:



ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                             ԱՐԹՈՒՐ ԹԱՄԱԶՅԱՆ 

(հեռ.` 011 513-668)

12.06.2025թ.