ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ «Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության հաստատման վերաբերյալ» ՀՀ Ազգային ժողովի հայտարարության նախագծի (փաստաթղթային կոդ` Խ-1159-01.10.2025-ԱՀ-013/0) վերաբերյալ Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության հաստատման վերաբերյալ» ՀՀ Ազգային ժողովի հայտարարության նախագիծը (փաստաթղթային կոդ` Խ-1159-01.10.2025-ԱՀ-013/0) (այսուհետ՝ Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչությունում: Նախագիծը ենթարկվել է ֆինանսատնտեսագիտական փորձաքննության: Ֆինանսատնտեսագիտական փորձաքննության արդյունքները
Ներկայացված Նախագծով առաջարկվում է հավանություն տալ ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության կողմից ներկայացված «Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության հաստատման վերաբերյալ» վերտառությամբ ԱԺ հայտարարության նախագծին: Նախագիծը ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրներ չի պարունակում: Նախագծի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան: Եզրահանգում
Նախագիծը ֆինանսատնտեսագիտական հիմնահարցերի տեսանկյունից լրամշակման կարիք չունի:
ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ ԱՐԹՈՒՐ ԹԱՄԱԶՅԱՆ (հեռ.` 011 513-668) 02.10.2025թ.
|