ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ «Ինտերնետով հրապարակային եւ անհատական ծանուցման մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-1168-17.10.2025-ՊԻ-011/0), «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-11681 -17.10.2025-ՊԻ-011/0), «Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-11682 -17.10.2025-ՊԻ-011/0), «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-11683 -17.10.2025-ՊԻ-011/0), «Պրոբացիայի մասին» օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-11684 -17.10.2025-ՊԻ-011/0), «Վարչարարության հիմունքների եւ վարչական վարույթի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-11685 -17.10.2025-ՊԻ-011/0), «Տնտեսական մրցակցության եւ սպառողների շահերի պաշտպանության մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-11686 -17.10.2025-ՊԻ-011/0), «Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների եւ անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-11687 -17.10.2025-ՊԻ-011/0), «Լիցենզավորման մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-11688 -17.10.2025-ՊԻ-011/0), «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-11689 -17.10.2025-ՊԻ-011/0), «Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-116810 -17.10.2025-ՊԻ-011/0), «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-116811 -17.10.2025-ՊԻ-011/0), «Ապրանքային նշանների մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-116812 -17.10.2025-ՊԻ-011/0), «Աշխարհագրական նշումների մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-116813 -17.10.2025-ՊԻ-011/0), «Արտոնագրերի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-116814 -17.10.2025-ՊԻ-011/0), «Արդյունաբերական դիզայնի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-116815 -17.10.2025-ՊԻ-011/0), «Սելեկցիոն նվաճումների պահպանության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-116816 -17.10.2025-ՊԻ-011/0), «Քաղաքաշինության բնագավառում իրավախախտումների համար պատասխանատվության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-116817 -17.10.2025-ՊԻ-011/0), «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-116818 -17.10.2025-ՊԻ-011/0) , «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-116819 -17.10.2025-ՊԻ-011/0), «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-116820 -17.10.2025-ՊԻ-011/0), «Գործունեության իրականացման ծանուցման մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-116821 -17.10.2025-ՊԻ-011/0), «Կատարողական վարույթի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-116822 -17.10.2025-ՊԻ-011/0), «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման եւ անցկացման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-116823 -17.10.2025-ՊԻ-011/0), «Բնապահպանական վերահսկողության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-116824 -17.10.2025-ՊԻ-011/0) եւ «Սնանկության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-116825 -17.10.2025-ՊԻ-011/0) վերաբերյալ Կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Ինտերնետով հրապարակային եւ անհատական ծանուցման մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-1168-17.10.2025-ՊԻ-011/0), «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» օրենքի նախագծը (փաստաթղթային կոդ` Կ-11681 -17.10.2025-ՊԻ-011/0), «Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծը (փաստաթղթային կոդ` Կ-11682 -17.10.2025-ՊԻ-011/0), «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» օրենքի նախագծը (փաստաթղթային կոդ` Կ-11683 -17.10.2025-ՊԻ-011/0), «Պրոբացիայի մասին» օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» օրենքի նախագծը (փաստաթղթային կոդ` Կ-11684 -17.10.2025-ՊԻ-011/0), «Վարչարարության հիմունքների եւ վարչական վարույթի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծը (փաստաթղթային կոդ` Կ-11685 -17.10.2025-ՊԻ-011/0), «Տնտեսական մրցակցության եւ սպառողների շահերի պաշտպանության մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծը (փաստաթղթային կոդ` Կ-11686 -17.10.2025-ՊԻ-011/0), «Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների եւ անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծը (փաստաթղթային կոդ` Կ-11687 -17.10.2025-ՊԻ-011/0), «Լիցենզավորման մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծը (փաստաթղթային կոդ` Կ-11688 -17.10.2025-ՊԻ-011/0), «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծը (փաստաթղթային կոդ` Կ-11689 -17.10.2025-ՊԻ-011/0), «Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծը (փաստաթղթային կոդ` Կ-116810 -17.10.2025-ՊԻ-011/0), «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծը (փաստաթղթային կոդ` Կ-116811 -17.10.2025-ՊԻ-011/0), «Ապրանքային նշանների մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծը (փաստաթղթային կոդ` Կ-116812 -17.10.2025-ՊԻ-011/0), «Աշխարհագրական նշումների մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծը (փաստաթղթային կոդ` Կ-116813 -17.10.2025-ՊԻ-011/0), «Արտոնագրերի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծը (փաստաթղթային կոդ` Կ-116814 -17.10.2025-ՊԻ-011/0), «Արդյունաբերական դիզայնի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծը (փաստաթղթային կոդ` Կ-116815 -17.10.2025-ՊԻ-011/0), «Սելեկցիոն նվաճումների պահպանության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-116816 -17.10.2025-ՊԻ-011/0), «Քաղաքաշինության բնագավառում իրավախախտումների համար պատասխանատվության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-116817 -17.10.2025-ՊԻ-011/0), «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-116818 -17.10.2025-ՊԻ-011/0), «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-116819 -17.10.2025-ՊԻ-011/0), «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-116820 -17.10.2025-ՊԻ-011/0), «Գործունեության իրականացման ծանուցման մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-116821 -17.10.2025-ՊԻ-011/0), «Կատարողական վարույթի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-116822 -17.10.2025-ՊԻ-011/0), «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման եւ անցկացման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-116823 -17.10.2025-ՊԻ-011/0), «Բնապահպանական վերահսկողության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-116824 -17.10.2025-ՊԻ-011/0) եւ «Սնանկության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-116825 -17.10.2025-ՊԻ-011/0) (այսուհետ միասին` Նախագծերի փաթեթ) մասնագիտական փորձաքննության են ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչությունում: Նախագծերի փաթեթը ենթարկվել է իրավական, ֆինանսատնտեսագիտական, սոցիալական փորձաքննության: Ստորեւ ներկայացվում է մասնագիտական փորձաքննության եզրակացությունը, ինչպես նաեւ Նախագծերի փաթեթին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին տեղեկանքը: Իրավական փորձաքննության արդյունքները
Նախագծերի փաթեթի` Հայաստանի Հանրապետության Սահմանադրության եւ օրենքների պահանջներին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը. 1. «Ինտերնետով հրապարակային եւ անհատական ծանուցման մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի (այսուհետ՝ Նախագիծ) 1-ին հոդվածի 2-րդ կետով նախատեսվում է «Ինտերնետով հրապարակային եւ անհատական ծանուցման մասին» օրենքի (այսուհետ՝ Օրենք) 2-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ. «2) հրապարակային ծանուցում՝ Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում հրապարակված տեղեկատվություն»: Ինչի արդյունքում փոխվում է Օրենքում կիրառվող «հրապարակային ծանուցում» հասկացության սահմանումը եւ այսուհետ կիրառվում է միայն Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում հրապարակված տեղեկատվություն իմաստով: Վերոգրյալը հիմք ընդունելով՝ նշենք, որ Օրենքի դրույթների միջեւ հակասությունները բացառելու նպատակով անհրաժեշտ է համապատասխան փոփոխություն կատարել Օրենքի 3-րդ հոդվածում, որով սահմանված է. «Օրենքով կամ նորմատիվ իրավական այլ ակտով սահմանված այն դեպքերում, երբ նախատեսվում է հրապարակային ծանուցում` տեղեկատվությունը մամուլում հրապարակելու միջոցով, հրապարակային ծանուցումը պետք է տեղադրվի նաեւ կայքում»: 2. Նախագծի 4-րդ հոդվածն ամբողջությամբ բաղկացած է չհամարակալված պարբերություններից, ինչը հակասում է «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 14-րդ հոդվածով սահմանված համարակալման վերաբերյալ դրույթներին: Առաջարկում ենք Նախագծի 4-րդ հոդվածը խմբագրել՝ հաշվի առնելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 14-րդ հոդվածի պահանջները: Նույն դիտարկումը վերաբերելի է նաեւ Նախագծի 3-րդ հոդվածի չհամարակլված պարբերությանը: 3. Նախագծի 5-րդ հոդվածով Օրենքի՝ նոր խմբագրությամբ շարադրվող 10-րդ հոդվածի 2-րդ մասի վերջին նախադասությունն առաջարկում ենք հանել՝ հիմք ընդունելով այն հանգամանքը, որ այն նույնությամբ կրկնում է նույն հոդվածի 1-ին մասի վերջին նախադասությունը: Սույն առաջարկը բխում է «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 13-րդ հոդվածի 8-րդ մասի պահանջից: 4. Նախագծից բխող նոր ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերի առկայության պարագայում անհրաժեշտ է առաջնորդվել «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 13-րդ հոդվածի 5-րդ մասով եւ Նախագծով սահմանել, թե երբ պետք է նշված ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտն ընդունվի: Միաժամանակ՝ հարկ է նկատել, որ Նախագծով վերջինիս ուժի մեջ մտնելու ժամկետի բացակայության պարագայում, Նախագիծն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը՝ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 23-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն: 5. Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 94-րդ հոդվածի 4-րդ մասի գործող կարգավորումների համաձայն՝ ներկայումս դատական ծանուցագրերն ուղարկվում են հետեւյալ եղանակներով. 1) ուղարկվում է պատվիրված նամակով` հանձնման մասին ծանուցմամբ. 2) հանձնվում է առձեռն. 3) ուղարկվում է էլեկտրոնային հաղորդակցության միջոցով Օրենսգրքի 97-րդ հոդվածով սահմանված կարգով: «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածով նախատեսվում է Օրենսգրքի 94-րդ հոդվածի 4-րդ մասում լրացնել նոր կետ դատական ծանուցագիրն Օրենքի 10-րդ հոդվածով սահմանված կարգով ուղարկելու վերաբերյալ, որը գործելու է Օրենսգրքով արդեն իսկ նախատեսված եղանակներին զուգահեռ: Հարկ է նկատել, որ Օրենքի 10-րդ հոդվածով նախատեսվում է քաղաքացիական դատավարությունում ծանուցումների իրականացման նոր՝ այլընտրանքային ընթացակարգ, որտեղ ծանուցումների դասական եղանակները գործում են այլ կերպ, քան նախատեսված է Օրենսգրքի գործող նորմերով: Սակայն այս նոր՝ այլընտրանքային ընթացակարգի համար նախատեսված չեն կիրառության կոնկրետ դեպքեր: Այսինքն «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածով Օրենսգրքի 94-րդ հոդվածի 4-րդ մասում կատարվող լրացման արդյունքում քաղաքացիական դատավարության ընթացքում ծանուցումներն իրականացնելիս իրավակիրառը կարող է բախվել ծանուցումների ընթացակարգի ընտրության խնդրի՝ չունենալով հստակ կողմնորոշիչներ: Ելնելով վերոգրյալից՝ առաջարկում ենք հստակեցնել Նախագծերի փաթեթով սահմանված դրույթներն այնպես, որ դատական ծանուցումներն ուղարկելիս իրավակիրառին հասկանալի լինի, թե երբ են կիրառվում Օրենսգրքի 97-րդ հոդվածով սահմանված ընթացակարգերը, եւ երբ՝ Օրենքի 10-րդ հոդվածով սահմանված ընթացակարգերը: Հատկանշական է, որ նույն խնդիրն առկա է նաեւ Նածագծերի փաթեթի այլ նախագծերում: 6. Նախագծերի փաթեթի մի շարք դրույթներում առկա «ՀՀ» հապավումն առաջարկում ենք հանել՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 18-րդ հոդվածի 3-րդ մասի, ինչպես նաեւ՝ 21-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջները: 7. «Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածից առաջարկում ենք հանել «(այսուհետ՝ Օրենսգիրք)» բառերը՝ հիմք ընդունելով այն հանգամանքը, որ «Օրենսգիրք» կրճատ տարբերակն այդ նախագծում չի կիրառվում: Եզրահանգում
Ամփոփելով փորձաքննության արդյունքները՝ առաջարկում ենք ներկայացված դիտարկումների հիման վրա ապահովել Նախագծերի փաթեթով սահմանված կարգավորումների հստակությունը, դրանց համապատասխանությունը միմյանց, ինչպես նաեւ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի պահանջներին: Միաժամանակ, հաշվի առնելով Նախագծերի փաթեթի ծավալուն լինելու գործոնը, ինչպես նաեւ այն հանգամանքը, որ Նախագծերի փաթեթի՝ Ազգային ժողովի նիստի օրակարգում ընգրկվելու արդյունքում չի պահպանվել օրենսդրությամբ սահմանված իրավական փորձաքննություն իրականացնելու 21-օրյա ժամկետը, նշենք, որ սույն եզրակացությունը չի բացառում Նախագծերի փաթեթի լրացուցիչ ուսումնասիրության եւ քննարկման արդյունքում նոր առաջարկությունների, դիտողությունների եւ եզրահանգումների ներկայացում:
ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ Կատարող` Ա. Ղազարյան (հեռ.` 011-513-248) 04.11.2025թ.
Նախագծերի փաթեթին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին Նախագծերի փաթեթին առնչվող այլ օրենքների եւ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:
ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ Կատարող` Ա. Ղազարյան (հեռ.` 011-513-248) 04.11.2025թ.
Ներկայացված Նախագծերի փաթեթով առաջարկվում է պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների կողմից իրականացվող ծանուցումները ֆիզիկական, ինչպես նաեւ իրավաբանական անձանց եւ անհատ ձեռնարկատերերին իրականացնել բացառապես էլեկտրոնային եղանակով: Որպես էլեկտրոնային եղանակ Նախագծերի փաթեթով առաջարկվում է ֆիզիկական անձանց համար ծանուցումներ ստանալու միջոցը սահմանել ֆիզիկական անձանց պաշտոնական էլեկտրոնային փոստը, որին տրվում է նոր ձեւակերպում «Ինտերնետով հրապարակային եւ անհատական ծանուցման մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծում, իսկ իրավաբանական անձանց եւ անհատ ձեռնարկատերերի համար Հարկային օրենսգրքով սահմանված հարկային մարմնի հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային կառավարման համակարգի անձնական էջը: Առաջարկվում է նաեւ հարակից բոլոր օրենքներում կատարել համապատասխան փոփոխություններ եւ լրացումներ՝ «Ինտերնետով հրապարակային եւ անհատական ծանուցման մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի դրույթների կիրարկման ապահովման նպատակով: Նախագծերի փաթեթը ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրներ չի պարունակում: Նախագծերի փաթեթի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան: Եզրահանգում
Նախագծերի փաթեթը ֆինանսատնտեսագիտական հիմնահարցերի տեսանկյունից լրամշակման կարիք չունի:
ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ ԱՐԹՈՒՐ ԹԱՄԱԶՅԱՆ (հեռ.` 011 513-668) 21.10.2025թ.
ՀՀ կառավարության կողմից ներկայացված Նախագծերի փաթեթով առաջարկվում է փոփոխություններ եւ լրացումներ կատարել «Ինտերնետով հրապարակային եւ անհատական ծանուցման մասին» օրենքում, համապատասխան փոփոխություններ եւ լրացումներ կատարելով նաեւ հարակից՝ «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքում», «Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքում», «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում», «Պրոբացիայի մասին», «Վարչարարության հիմունքների եւ վարչական վարույթի մասին», «Տնտեսական մրցակցության եւ սպառողների շահերի պաշտպանության մասին», «Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների եւ անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին», «Լիցենզավորման մասին», «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում», «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին», «Ապրանքային նշանների մասին», «Աշխարհագրական նշումների մասին», «Արտոնագրերի մասին», «Արդյունաբերական դիզայնի մասին», «Սելեկցիոն նվաճումների պահպանության մասին», «Քաղաքաշինության բնագավառում իրավախախտումների համար պատասխանատվության մասին», «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին», «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին», «Տեսալսողական մեդիայի մասին», «Գործունեության իրականացման ծանուցման մասին», «Կատարողական վարույթի մասին», «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման եւ անցկացման մասին», «Բնապահպանական վերահսկողության մասին» եւ «Սնանկության մասին» օրենքներում: Նախագծերի փաթեթով հեղինակն առաջարկում է պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների կողմից հասցեագրվող ծանուցումները, ֆիզիկական, իրավաբանական անձանց եւ անհատ ձեռնարկատերերին իրականացնել բացառապես էլեկտրոնային եղանակով: Մասնավորապես, որպես էլեկտրոնային եղանակ, հեղինակն առաջարկում է ֆիզիկական անձանց համար ծանուցումներ ստանալու միջոց սահմանել վերջիններիս պաշտոնական էլեկտրոնային փոստը, իսկ իրավաբանական անձանց եւ անհատ ձեռնարկատերերի համար՝ հարկային մարմնի հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային կառավարման համակարգի անձնական էջը: Ըստ այդմ, ֆիզիկական անձը կհամարվի պատշաճ ծանուցված պաշտոնական էլեկտրոնային փոստ մուտք գործելու պահից: Ծանուցումը էլեկտրոնային փոստում տեղադրվելուց երեք օր հետո էլեկտրոնային հավաստման բացակայության դեպքում ծանուցումը պատվիրված նամակով կուղարկվի անձի հաշվառման հասցեով: Այնուհետեւ, ֆիզիկական անձին պատվիրված նամակը ուղարկելուց յոթ օր հետո, եթե բացակայում է ստանալու հավաստումը, ինչպես նաեւ ֆիզիկական անձի փոստային նամակը ստանալուց հրաժարվելը, ծանուցումը կիրականացվի հրապարակային ծանուցման միջոցով: Նախագծերի փաթեթով առաջարկվող փոփոխությունների եւ լրացումների ընդունման դեպքում հեղինակն ակնկալում է. 1. Պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների կողմից իրավաբանական անձանց եւ անհատ ձեռնարկատերերին, ինչպես նաեւ ֆիզիկական անձանց ծանուցումներն իրականացվելու են հարկային մարմնի հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային կառավարման համակարգի անձնական էջի կամ ֆիզիկական անձանց պաշտոնական էլեկտրոնային փոստի միջոցով՝ ծանուցման գործընթացը դարձնելով դյուրին: 2. Անհատական եւ հրապարակային ծանուցումը տեղադրելը, հարկային մարմնի հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային կառավարման համակարգի անձնական էջ եւ պաշտոնական էլեկտրոնային փոստ մուտք գործելը եւ ծանուցումը կարդալը հավաստելու, ծանուցման հետ ցանկացած գործողություն կատարելու վերաբերյալ տեղեկությունները հաշվառելու (լոգավորման) եւ լոգերը պահպանելու կարգը սահմանում է Կառավարությունը: 3. Սահմանվելու է պատշաճ ծանուցման պահ՝ ֆիզիկական անձանց դեպքում՝ պաշտոնական էլեկտրոնային փոստ մուտք գործելու պահը, իրավաբանական անձանց դեպքում՝ հարկային մարմնի հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային կառավարման համակարգի անձնական էջ ծանուցումը տեղադրելուն օրվան հաջորդող երրորդ օրը: 4. Իրավաբանական անձանց եւ անհատ ձեռնարկատերերին հնարավորություն է տրվում իրականացնելու ծանուցում էլեկտրոնային եղանակով այլ իրավաբանական եւ ֆիզիկական անձանց ու անհատ ձեռնարկատերերին, եթե վերջիններս միացած են «Հանրային տեղեկությունների մասին» օրենքով սահմանված տվյալների փոխանակման շերտին: Նախագծերի փաթեթի վերաբերյալ առաջարկություններ եւ դիտողություններ չկան: Եզրահանգում
Նախագծերի փաթեթով առաջարկվող փոփոխությունների եւ լրացումների ընդունումը սոցիալական հիմնախնդիրների տեսանկյունից կունենա դրական ազդեցություն: Նախագծերի փաթեթը սոցիալ, կրթական, առողջապահական հիմնախնդիրների տեսանկյունից լրամշակման կարիք չունի:
ՍՈՑԻԱԼ, ԿՐԹԱԿԱՆ, ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ Լ. Մարկոսյան Կատարող` Ա. Գալստյան (հեռ. 011-513-235), (12-35) 22.10.2025թ.
|