ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ

«Առեւտրաարդյունաբերական պալատների մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-1225-23.12.2025-ՏՀ-011/0), «Պետական տուրքի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-12251 -23.12.2025-ՏՀ-011/0), «Մաքսային կարգավորման մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-12252 -23.12.2025-ՏՀ-011/0), «Կառավարության կառուցվածքի եւ գործունեության մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-12253 -23.12.2025-ՏՀ-011/0) եւ «Գործունեության իրականացման ծանուցման մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-12254 -23.12.2025-ՏՀ-011/0) վերաբերյալ

Կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Առեւտրաարդյունաբերական պալատների մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-1225-23.12.2025-ՏՀ-011/0), «Պետական տուրքի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-12251 -23.12.2025-ՏՀ-011/0), «Մաքսային կարգավորման մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-12252 -23.12.2025-ՏՀ-011/0), «Կառավարության կառուցվածքի եւ գործունեության մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-12253 -23.12.2025-ՏՀ-011/0) եւ «Գործունեության իրականացման ծանուցման մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-12254 -23.12.2025-ՏՀ-011/0) (այսուհետ միասին` Նախագծերի փաթեթ) մասնագիտական փորձաքննության են ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական  վարչությունում:

Նախագծերի փաթեթը ենթարկվել է իրավական, ֆինանսատնտեսագիտական, սոցիալական փորձաքննության: 

Ստորեւ ներկայացվում է մասնագիտական փորձաքննության եզրակացությունը, ինչպես նաեւ Նախագծերի փաթեթին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության  մասին տեղեկանքը:






Իրավական փորձաքննության արդյունքները

Նախագծերի փաթեթի՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության եւ օրենքների պահանջներին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը.

1. «Պետական տուրքի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի (այսուհետ` Նախագիծ) վերնագրում առաջարկում ենք «ԼՐԱՑՈՒՄ» բառը փոխարինել «ԼՐԱՑՈՒՄՆԵՐ» բառով՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ Նախագծով նախատեսվում է «Պետական տուրքի մասին» օրենքում (այսուհետ` Օրենք) կատարել մի քանի լրացում: Սույն առաջարկը բխում է «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասից, որով սահմանված է. «Նորմատիվ իրավական ակտը ունենում է վերնագիր, որը համապատասխանում է նորմատիվ իրավական ակտի բովանդակությանը»:

2. Նախագծի 1-ին հոդվածով նախատեսվում է Օրենքի 20-րդ հոդվածում լրացնել նոր՝ 71-74-րդ կետեր, մինչդեռ «Պետական տուրքի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» 2025 թվականի նոյեմբերի 13-ի ՀՕ-393-Ն օրենքով (որն ընդունվել է, բայց դեռեւս չի ինկորպորացվել) Օրենքի 20-րդ հոդվածում արդեն իսկ սահմանված են 71-74-րդ կետեր: Վերոգրյալը հիմք ընդունելով՝ առաջարկում ենք փոխել քննարկվող նորմում նշված դրույթների համարակալումները:

3. Նախագծի 1-ին հոդվածով Օրենքի 20-րդ հոդվածում լրացվող բոլոր նոր ծառայությունների համար սահմանվում է տարեկան տուրք, մինչդեռ այդ ծառայություններից առնվազն ապրանքի ծագման երկրի հավաստագրի փոխարինումը կամ վերջինիս կրկնօրինակի տրամադրումը իրենցից ներկայացնում են ծառայություններ, որոնք ոչ թե շարունակվում են իրականցվել ողջ տարվա ընթացքում, այլ՝ իրականացվում են մեկ անգամ եւ ավարտվում են կրկնօրինակի տրամադրման կամ հավաստագրի փոխարինման փաստով: Հետեւաբար հասկանալի չէ, թե վերոնշյալ դեպքերում ինչու է նախատեսվում պետական տուրքի վճարում տարեկան կտրվածքով:

4. «Մաքսային կարգավորման մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածով «Մաքսային կարգավորման մասին» օրենքի 14-րդ հոդվածի 3-րդ մասը նոր խմբագրությամբ շարադրելու արդյունքում դրանով սահմանվում է Կառավարության համար նոր լիազորող նորմ՝ փորձաքննության մարմիններին ներկայացվող պահանջները եւ փորձագետների որակավորման ու քննության անցկացման կարգը սահմանելու վերաբերյալ: Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 13-րդ հոդվածի 5-րդ մասով սահմանված կարգավորումը՝ առաջարկում ենք «Մաքսային կարգավորման մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի 2-րդ հոդվածով սահմանել նաեւ, թե Կառավարությունը ինչ ժամկետում պետք է սահմանի վերոնշյալ կարգը:

5. «Գործունեության իրականացման ծանուցման մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածից առաջարկում ենք հանել «(այսուհետ` Օրենք)» բառերը՝ հիմք ընդունելով այն հանգամանքը, որ «Օրենք» կրճատ տարբերակն այդ նախագծում այլեւս չի կիրառվում: Սույն դիտարկումը բխում է «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 21-րդ հոդվածի 4-րդ մասի պահանջից:


Եզրահանգում

Ամփոփելով փորձաքննության արդյունքները՝ կարող ենք նշել, որ Նախագծերի փաթեթով սահմանված կարգավորումներում Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը հակասող նորմեր առկա չեն:

Միաժամանակ առաջարկում ենք ներկայացված դիտարկումների հիման վրա ապահովել Նախագծերի փաթեթով սահմանված կարգավորումների համապատասխանությունը «Պետական տուրքի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» 2025 թվականի նոյեմբերի 13-ի ՀՕ-393-Ն օրենքի եւ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի պահանջներին:



ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ

Կատարող՝ Ա. Ղազարյան (հեռ.` 011-513-248)

13.01.2026թ.


ՏԵՂԵԿԱՆՔ

Նախագծերի փաթեթին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին

Նախագծերի փաթեթին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:



ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ

Կատարող՝ Ա. Ղազարյան (հեռ.` 011-513-248)

13.01.2026թ.






Ֆինանսատնտեսագիտական փորձաքննության արդյունքները

Նախագծերի փաթեթով (այսուհետ՝ Փաթեթ) առաջարկվում է ապրանքի ծագման հավաստագրի տրամադրման իրավասությունը վերապահել Էկոնոմիկայի նախարարությանը, ինչով պայմանավորված անհրաժեշտություն է առաջացել «Առեւտրաարդյունաբերական պալատների մասին» օրենքում ուժը կորցրած ճանաչել 6-րդ հոդվածի 1-ին մասի «է» կետը, ինչպես նաեւ լրացում կատարել «Գործունեության իրականացման ծանուցման մասին» ՀՀ օրենքում, որով ծանուցման ենթակա գործունեության տեսակների ցանկում ավելացվում է ապրանքի ծագման երկրի որոշման փորձաքննության գործունեության բնագավառը:

Փաթեթը ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրներ չի պարունակում:

Փաթեթի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան: 

Եզրահանգում

Փաթեթը ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրների տեսանկյունից լրամշակման կարիք չունի:



ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                        ԱՐԹՈՒՐ ԹԱՄԱԶՅԱՆ 

գլխավոր մասնագետ Գ. Կիրակոսյան 

(հեռ.՝ 011 513-603) 

08.01.2026թ.






Սոցիալական փորձաքննության արդյունքները

Կառավարության կողմից ներկայացված Նախագծերի փաթեթով առաջարկվում է փոփոխություն կատարել «Առեւտրաարդյունաբերական պալատների մասին» օրենքում, ինչպես նաեւ լրացում կատարել «Պետական տուրքի մասին», «Հայաստանի Հանրապետության մաքսային կարգավորման մասին», «Գործունեության իրականացման ծանուցման մասին», «Կառավարության կառուցվածքի եւ գործունեության մասին» օրենքներում:

Նախագծերի փաթեթի կարգավորման հիմնական նպատակը ապրանքի ծագման հավաստագրերի տրամադրման եւ ծագման երկրի որոշման փորձաքննության գործընթացների իրավական, կազմակերպչական եւ գործառութային բարելավումն է՝ ապահովելով դրանց պարզ, հստակ, կանխատեսելի եւ միասնական կիրառումը:   Նախատեսվող կարգավորումները միտված են նաեւ գործող իրավական դաշտի բացերի եւ հակասությունների վերացմանը, վարչարարական բեռի նվազեցմանը, ինչպես նաեւ ոլորտում պետական լիազորությունների եւ պատասխանատվության հստակ տարանջատմանը:

Նախագծերի փաթեթի վերաբերյալ առաջարկություններ եւ դիտողություններ չկան:


Եզրահանգում

Նախագծերի փաթեթը սոցիալ, կրթական, առողջապահական հիմնախնդիրների տեսանկյունից լրամշակման կարիք չունի:



ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼ, ԿՐԹԱԿԱՆ, ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ՝                                       ԼԻԼԻԹ ՄԱՐԿՈՍՅԱՆ 

Հեռ. /011/ 513 235  ներք. /1618/

05.01.2026թ.