ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-1232-29.12.2025-ՊԻ-011/0) վերաբերյալ Կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-1232-29.12.2025-ՊԻ-011/0) (այսուհետ՝ Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչությունում: Նախագիծը ենթարկվել է իրավական, ֆինանսատնտեսագիտական, սոցիալական փորձաքննության: Ստորեւ ներկայացվում է մասնագիտական փորձաքննության եզրակացությունը, ինչպես նաեւ Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին տեղեկանքը: Իրավական փորձաքննության արդյունքները
Նախագիծը Հայաստանի Հանրապետության Սահմանադրության եւ օրենքների պահանջներին համապատասխանության տեսանկյունից խնդրահարույց նորմեր չի պարունակում: Եզրահանգում
Ամփոփելով փորձաքննության արդյունքները՝ կարող ենք նշել, որ Նախագծով սահմանված կարգավորումներում Հայաստանի Հանրապետության Սահմանադրության եւ օրենքների պահանջների տեսանկյունից խնդրահարույց նորմեր առկա չեն:
ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ Կատարող՝ Լ. Պետրոսյան (հեռ.` 011-513-248) 19.01.2026թ.
Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:
ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ Կատարող՝ Լ. Պետրոսյան (հեռ.` 011-513-248) 19.01.2026թ.
Ներկայացված Նախագծով առաջարկվում է Հյաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 3-րդ հոդվածի 17-րդ կետում լրացում կատարել, համաձայն որի, հանցագործությունն ավարտված է համարվում կաշառքը կամ ապօրինի վարձատրությունը տալու՝ առաջարկելու, խոստանալու կամ տրամադրելու պահից: Ինչպես նաեւ առաջարկվում է ՀՀ քրեական օրենսգրքի 87-րդ հոդվածի 6-րդ եւ 7-րդ մասերում հղում կատարել նաեւ անչափահասներին վաղեմության ժամկետն անցնելու հետեւանքով քրեական պատասխանատվությունից ազատելու իրավանորմին: Նախագիծը ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրներ չի պարունակում: Նախագծի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան: Եզրահանգում Նախագիծը ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրների տեսանկյունից լրամշակման կարիք չունի:
ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ ԱՐԹՈՒՐ ԹԱՄԱԶՅԱՆ կատարող՝ առաջատար մասնագետ Ն. Առաքելյան 09.01.2026թ.
Ներկայացված Նախագծով առաջարկվում է լրացումներ եւ փոփոխություն կատարել Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում: Նախագծի ընդունման անհրաժեշտությունը նախ եւ առաջ պայմանավորված է նրանով, որ ՀՀ քրեական օրենսգրքի 436-րդ հոդվածով նախատեսված կաշառք տալու հանցակազմի առարկա կաշառքի չափերի հստակեցման կապակցությամբ առկա է օրենսդրական բաց, որի կապակցությամբ Վճռաբեկ դատարանը Սարգիս Գրիգորյանի վերաբերյալ թիվ ՀԿԴ/0054/01/22 քրեական գործով 2024 թվականի հուլիսի 26-ի նախադեպային որոշմամբ իրավական դիրքորոշում է արտահայտել: Ըստ Նախագծին կից ներկայացված հիմնավորման՝ այն հանցակազմերում, որտեղ կաշառք տալու (մասնավոր ոլորտում կաշառք տալու) եւ ապօրինի վարձատրություն տալու խոշոր եւ առանձնապես խոշոր չափեր են նախատեսված, այդ չափերի բացահայտման առումով առկա է օրենսդրական բաց, որը կարող է լրացվել միայն օրենսդրական փոփոխություն կատարելով: ՈՒստի եւ, ելնելով վերոգրյալից առաջարկվում է՝ ՀՀ քրեական օրենսգրքի 3-րդ հոդվածի 17-րդ կետում լրացում կատարել, այն է՝ «հանցավոր ճանապարհով ձեռք բերված» բառերից հետո լրացնել «տրված» բառը, որն իրենից ենթադրում է խոստանալ, առաջարկել կամ տրամադրել: Նախագծով առաջարկվում է նաեւ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 83-րդ հոդվածի 7-րդ մասն ուժը կորցրած ճանաչել, ինչպես նաեւ ՀՀ քրեական օրենսգրքի 87-րդ հոդվածի 6-րդ եւ 7-րդ մասերում հղում կատարել նաեւ անչափահասներին վաղեմության ժամկետն անցնելու հետեւանքով քրեական պատասխանատվությունից ազատելու իրավանորմին: Նախագծի ընդունման արդյունքում կլուծվի այն օրենսդրական բացը, որին Վճռաբեկ դատարանն անդրադարձել է վերոնշյալ նախադեպային որոշմամբ: Նախագծի վերաբերյալ առաջարկություններ եւ դիտողություններ չկան: Եզրահանգում
Նախագիծը սոցիալ, կրթական, առողջապահական հիմնախնդիրների տեսանկյունից լրամշակման կարիք չունի:
ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼ, ԿՐԹԱԿԱՆ, ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ՝ ԼԻԼԻԹ ՄԱՐԿՈՍՅԱՆ Հեռ. /011/ 513 235 ներք. /1618/ 14.01.2026թ.
|