ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ

«Ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-1235-29.12.2025-ՊԱ-011/0) վերաբերյալ

Կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-1235-29.12.2025-ՊԱ-011/0) (այսուհետ՝ Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչությունում: 

Նախագիծը ենթարկվել է իրավական, ֆինանսատնտեսագիտական, սոցիալական փորձաքննության: 

Ստորեւ ներկայացվում է մասնագիտական փորձաքննության եզրակացությունը, ինչպես նաեւ Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին տեղեկանքը:







Իրավական փորձաքննության արդյունքները

Նախագիծը՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության (այսուհետ՝ Սահմանադրություն) եւ օրենքների պահանջներին համապատասխանության տեսանկյունից խնդրահարույց նորմեր չի պարունակում:


Եզրահանգում 

Ամփոփելով փորձաքննության արդյունքները՝ կարող ենք նշել, որ Նախագծում Սահմանադրության եւ օրենքների պահանջների տեսանկյունից խնդրահարույց նորմեր առկա չեն:



ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ

Կատարող՝ Գ. Մուրադյան (հեռ.` 011-513-248)

16.01.2026թ.


ՏԵՂԵԿԱՆՔ

Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին

Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:



ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ

Կատարող՝ Գ. Մուրադյան (հեռ.` 011-513-248)

16.01.2026թ.







Ֆինանսատնտեսագիտական փորձաքննության արդյունքները

Ներկայացված Նախագծով առաջարկվում է «Ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման մասին» օրենքում կատարել լրացումներ եւ փոփոխություններ, համաձայն որի, նախատեսվում է   հստակեցնել անձի՝ տրանսպորտային միջոց վարելու հակացուցում ունեցող առողջական վիճակով պայմանավորված՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքի ինքնաշխատ դադարեցման իրավական հիմքերը: Միաժամանակ, նախատեսվում է վարելու իրավունքի դադարեցման վերաբերյալ տվյալ անձի տեղեկանալու մասին կարգավորում: Առաջարկվում է ՀՀ ներքին գործերի նախարարության հաշվեկշռում առկա տրանսպորտային միջոցների տեխնիկական զննությունն իրականացնել ՀՀ ներքին գործերի նախարարության իրավասու ստորաբաժանման միջոցով:

Նախագիծը   ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրներ չի պարունակում:

Նախագծի   վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան: 

Եզրահանգում

Նախագիծը  ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրների տեսանկյունից լրամշակման կարիք չունի:



ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                              ԱՐԹՈՒՐ ԹԱՄԱԶՅԱՆ  

կատարող՝ առաջատար մասնագետ Ն. Առաքելյան 

09.01.2026թ.






Սոցիալական փորձաքննության արդյունքները

ՀՀ կառավարության կողմից ներկայացված Նախագծով առաջարկվում է լրացումներ եւ փոփոխություններ կատարել «Ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման մասին» օրենքում:

Համաձայն ներկայացվող լրացումների եւ փոփոխությունների, կհստակեցվեն տրանսպորտային միջոց վարելու հակացուցում ունեցող անձի առողջական վիճակով պայմանավորված՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքի ինքնաշխատ դադարեցման իրավական հիմքերը: Ըստ այդմ, առաջարկվող հստակեցումները հնարավորություն կտան բացառել տրանսպորտային միջոց վարելու բժշկական հակացուցում ունեցող առողջական վիճակով տրանսպորտային միջոցներ վարելու այն դեպքերը, երբ անձի մոտ այդ առողջական վիճակն ի հայտ է եկել վարելու իրավունքը ստանալուց հետո:

Նախագծով, միաժամանակ, նախատեսվում է վարելու իրավունքի դադարեցման վերաբերյալ տվյալ անձի տեղեկանալու (վարելու իրավունքը դադարելու վերաբերյալ տվյալ անձը տեղեկացվում է տրանսպորտային միջոցների պետական գրանցման-հաշվառման էլեկտրոնային հարթակի իր անձնական էջում, էլեկտրոնային փոստին կամ բջջային հեռախոսահամարին հաղորդագրությամբ ստանալու միջոցով) մասին կարգավորում: Առաջարկվում է ՀՀ ներքին գործերի նախարարության հաշվեկշռում առկա տրանսպորտային միջոցների տեխնիկական զննությունն իրականացնել ՀՀ ներքին գործերի նախարարության իրավասու ստորաբաժանման միջոցով:

Նախագծի վերաբերյալ առաջարկություններ եւ դիտողություններ չկան:


Եզրահանգում

Նախագծով առաջարկվող լրացումների եւ փոփոխությունների ընդունումը սոցիալական հիմնախնդիրների տեսանկյունից կունենա դրական ազդեցություն: 

Նախագիծը սոցիալ, կրթական, առողջապահական հիմնախնդիրների տեսանկյունից լրամշակման կարիք չունի:



ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ

ՍՈՑԻԱԼ, ԿՐԹԱԿԱՆ, ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                               Լ. Մարկոսյան 

Կատարող` Ա. Գալստյան (հեռ. 011-513-235), (12-35)

16.01.2026թ.