ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ «Եվրասիական տնտեսական միության եւ դրա անդամ պետությունների՝ մի կողմից, եւ Մոնղոլիայի՝ մյուս կողմից, միջեւ ժամանակավոր առեւտրային համաձայնագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-1237-29.12.2025-ՏԵ-011/0) վերաբերյալ Կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Եվրասիական տնտեսական միության եւ դրա անդամ պետությունների՝ մի կողմից, եւ Մոնղոլիայի՝ մյուս կողմից, միջեւ ժամանակավոր առեւտրային համաձայնագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-1237-29.12.2025-ՏԵ-011/0) (այսուհետ` Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչությունում: Նախագիծը ենթարկվել է իրավական, ֆինանսատնտեսագիտական, սոցիալական փորձաքննության: Ստորեւ ներկայացվում է մասնագիտական փորձաքննության եզրակացությունը, ինչպես նաեւ Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին տեղեկանքը: Իրավական փորձաքնության արդյունքները
Նախագիծը Հայաստանի Հանրապետության Սահմանադրության եւ օրենքների պահանջներին համապատասխանության տեսանկյունից խնդրահարույց նորմեր չի պարունակում: Եզրահանգում
Ամփոփելով փորձաքննության արդյունքները՝ կարող ենք նշել, որ Նախագծով սահմանված կարգավորումներում Հայաստանի Հանրապետության Սահմանադրության եւ օրենքների պահանջների տեսանկյունից խնդրահարույց նորմեր առկա չեն:
ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ Կատարող` Մ. Սարգսյան (հեռ.՝ 011-513-248) 12.01.2026թ.
Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:
ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ Կատարող` Մ. Սարգսյան (հեռ.՝ 011-513-248) 12.01.2026թ.
Նախագծով առաջարկվում է վավերացնել 2025 թվականի հունիսի 27-ին Մինսկում ստորագրված Եվրասիական տնտեսական միության եւ դրա անդամ պետությունների՝ մի կողմից, եւ Մոնղոլիայի՝ մյուս կողմից, միջեւ ժամանակավոր առեւտրային համաձայնագիրը: Վերջինիս նպատակն է ազատականացնել եւ պարզեցնել Կողմերի միջեւ ապրանքների առեւտուրը, այդ թվում՝ սակագնային եւ ոչ սակագնային խոչընդոտների նվազեցման միջոցով, աջակցել տնտեսական եւ առեւտրային փոխգործակցությանը, ինչպես նաեւ խրախուսել առեւտրի ընդլայնումը եւ բազմազանեցումը: Համաձայնագիրը կարգավորում է իրավական եւ հորիզոնական պարտավորությունները, փոխադարձ առեւտրի դյուրացումն ու խթանումը, մաքսային կարգավորումը, սանիտարական եւ բուսասանիտարական միջոցառումները, էլեկտրոնային առեւտուրը, վեճերի լուծումը եւ այլ բնագավառներին առնչվող խնդիրներ: Համաձայնագիրը սահմանում է նաեւ կողմերի սակագնային պարտավորությունների ցանկը, ապրանքների ծագումը որոշելու կանոնները, Համաձայնագրի գործողության շրջանակում տեղեկատվության փոխանակման հետ կապված առանձնահատկությունները եւ այլն: Նախագիծը ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրներ չի պարունակում: Նախագծի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան: Եզրահանգում
Նախագիծը ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրների տեսանկյունից լրամշակման կարիք չունի:
ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ ԱՐԹՈՒՐ ԹԱՄԱԶՅԱՆ կատարող՝ գլխավոր մասնագետ Գ. Կիրակոսյան (հեռ.՝ 011 513-603) 14.01.2026թ.
Նախագծով առաջարկվում է վավերացնել 2025 թվականի հունիսի 27-ին Մինսկում ստորագրված «Եվրասիական տնտեսական միության եւ դրա անդամ պետությունների՝ մի կողմից, եւ Մոնղոլիայի՝ մյուս կողմից, միջեւ ժամանակավոր առեւտրային համաձայնագիրը» (այսուհետ՝ Համաձայնագիր)՝ սակագնային եւ ոչ սակագնային խոչընդոտները նվազեցնելու կամ վերացնելու միջոցով Կողմերի միջեւ տնտեսական եւ առեւտրային համագործակցությանն աջակցելու, ինչպես նաեւ Կողմերի միջեւ առեւտրի ընդլայնումը եւ բազմազանեցումը խրախուսելու նպատակով: Համաձայնագրի կիրարկման արդյունքում նախատեսվում է ապահովել Համաձայնագրի Կողմերի միջեւ առեւտրի ընդլայնում եւ դիվերսիֆիկացում, ինչպես նաեւ բարձրացնել ԵԱՏՄ անդամ պետությունների ապրանքների մրցունակությունը մոնղոլական շուկայում՝ ավելացնելով արտահանման ծավալները: Մոնղոլական շուկայի բացումը Հայաստանի արտահանողներին կապահովի Հայաստանից արտահանվող այնպիսի ապրանքների մատակարարման ավելի մրցունակ պայմաններ, ինչպիսիք են ծխախոտը, կոնյակը, շոկոլադը, հանքային ջուրը, պահածոյացված մրգերը: Նախագծի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան: Եզրահանգում
Նախագիծը սոցիալ, կրթական, առողջապահական հիմնախնդիրների տեսանկյունից լրամշակման կարիք չունի:
ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼ, ԿՐԹԱԿԱՆ, ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ ԼԻԼԻԹ ՄԱՐԿՈՍՅԱՆ Կատարող՝ Լ. Սարգսյան (հեռ.՝ 011 513-270, 12-70) 12.01.2026թ.
|