ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ «Կշիռների եւ չափերի միջազգային բյուրոյին (ԿՉՄԲ/BIPM» ասոցացված անդամ դառնալու մասին» եւ «Օրենսդրական չափագիտության միջազգային կազմակերպությանը (ՕՉՄԿ/OIML)» թղթակցային անդամ դառնալու մասին» նամակ-համաձայնագրերը վավերացնելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-1240-09.01.2026-ՏՀ-011/0) վերաբերյալ Կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Կշիռների եւ չափերի միջազգային բյուրոյին (ԿՉՄԲ/BIPM» ասոցացված անդամ դառնալու մասին» եւ «Օրենսդրական չափագիտության միջազգային կազմակերպությանը (ՕՉՄԿ/OIML)» թղթակցային անդամ դառնալու մասին» նամակ-համաձայնագրերը վավերացնելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-1240-09.01.2026-ՏՀ-011/0) (այսուհետ` Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչությունում: Նախագիծը ենթարկվել է իրավական, ֆինանսատնտեսագիտական, սոցիալական փորձաքննության: Ստորեւ ներկայացվում է մասնագիտական փորձաքննության եզրակացությունը, ինչպես նաեւ Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին տեղեկանքը: Իրավական փորձաքնության արդյունքները
Նախագիծը Հայաստանի Հանրապետության Սահմանադրության եւ օրենքների պահանջներին համապատասխանության տեսանկյունից խնդրահարույց նորմեր չի պարունակում: Եզրահանգում
Ամփոփելով փորձաքննության արդյունքները՝ կարող ենք նշել, որ Նախագծով սահմանված կարգավորումներում Հայաստանի Հանրապետության Սահմանադրության եւ օրենքների պահանջների տեսանկյունից խնդրահարույց նորմեր առկա չեն: ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ Կատարող` Մ.Սարգսյան (հեռ.՝ 011-513-248) 19.01.2026թ. ՏԵՂԵԿԱՆՔ Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:
ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ Կատարող` Մ.Սարգսյան (հեռ.՝ 011-513-248) 19.01.2026թ.
Ներկայացված Նախագծով առաջարկվում է վավերացնել «Կշիռների եւ չափերի միջազգային բյուրոյին (ԿՉՄԲ/BIPM)» ասոցացված անդամ դառնալու մասինե եւ «Օրենսդրական չափագիտության միջազգային կազմակերպությանը (ՕՉՄԿ/OIML)» թղթակցային անդամ դառնալու մասին նամակ-համաձայնագրերը (այսուհետ՝ Համաձայնագրեր), որոնցով՝ - կապահովի միջազգային առեւտրի խթանումը, քանի որ նշված կազմակերպություններին անդամակցությունը երաշխավորում է չափումների միջազգային համադրելիությունը, ինչը կարեւոր է արտահանման եւ ներմուծման գործընթացներում տեխնիկական խոչընդոտների նվազեցման համար, - կստեղծվեն հավասար մրցակցային պայմաններ, որի արդյունքում հայ արտադրողները հնարավորություն կստանան մուտք գործել արտասահմանյան շուկաներ՝ առանց կրկնակի փորձարկումների կամ չափումների վկայագրերի, - կբարձրանա ներդրումների գրավչության մակարդակը, քանի որ անդամակցության արդյունքում միջազգային չափագիտության պահանջներին համապատասխան չափման համակարգը կավելացնի վստահությունը տնտեսական միջավայրի նկատմամբ՝ նպաստելով ներդրումների ներգրավմանը, - կբարելավի չափումների ճշգրտության մակարդակը եւ կապահովվի ոլորտի համապատասխանությունը ԵՄ պահանջներին, - կնպաստի օրենսդրական չափագիտության ոլորտի բարելավմանը՝ ստեղծելով վստահելի եւ թափանցիկ չափման համակարգ: Համաձայն ՀՀ Ֆինանսների նախարարության տեղեկատվության, Համաձայնագրերով առկա են Հայաստանի Հանրապետության համար ֆինանսական պարտավորություններ նախատեսող դրույթներ, որոնք կարող են հանգեցնել ՀՀ պետական բյուջեի ծախսերի ավելացմանը, մասնավորապես` կապված նշված կազմակերպություններին անդամակցության տարեկան անդամավճարների հետ: Նախագիծը ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրներ չի պարունակում: Նախագծի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան: Եզրահանգում
Նախագիծը ֆինանսատնտեսագիտական հիմնահարցերի տեսանկյունից լրամշակման կարիք չունի:
ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ ԱՐԹՈՒՐ ԹԱՄԱԶՅԱՆ (հեռ.` 011 513-668) 14.01.2026թ.
Նախագծով առաջարկվում է վավերացնել ««Կշիռների եւ չափերի միջազգային բյուրոյին (ԿՉՄԲ/BIPM)» ասոցացված անդամ դառնալու մասին» եւ «Օրենսդրական չափագիտության միջազգային կազմակերպությանը (ՕՉՄԿ/OIML)» թղթակցային անդամ դառնալու մասին» նամակ-համաձայնագրերը: ԿՉՄԲ/BIPM նամակ-համաձայնագիրն ստորագրվել է 2025 թվականի մարտի 18-ին՝ ԿՉՄԲ/BIPM ասոցացված անդամ դառնալու նպատակով, իսկ ՕՉՄԿ/OIML նամակ համաձայնագիրը հաստատվել է 2025 թվականի ապրիլի 2-ին՝ 2025 թվականից ՕՉՄԿ/OIML-ի թղթակցային անդամ դառնալու նպատակով: ԿՉՄԲ/BIPM նամակ-համաձայնագրի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությանն առընթեր «Ստանդարտացման եւ չափագիտության ազգային մարմին» փակ բաժնետիրական ընկերությունը պատասխանատու կլինի առնչվող բոլոր հարցերում Հայաստանի Հանրապետությանը ներկայացնելու համար: ՕՉՄԿ/OIML նամակ-համաձայնագրի համաձայն՝ Էկոնոմիկայի նախարարությունը պատասխանատու է օրենսդրական չափագիտության ոլորտում քաղաքականության մշակման համար, իսկ «Ստանդարտացման եւ չափագագիտության ազգային մարմին» ՓԲԸ-ն իրականացնում է օրենսդրական չափագիտության ոլորտի քաղաքականությունը: Հայաստանի Հանրապետության անդամակցությունը OIML-ին (International Organization of Legal Metrology) եւ BIPM-ին (Bureau International des Poids et Mesures) կապահովի միջազգային կապերի խթանումը (քանի որ OIML եւ BIPM անդամակցությունը երաշխավորում է չափումների միջազգային համադրելիությունը), կստեղծի հավասար մրցակցության պայմաններ, կնպաստի ներդրումների ներգրավմանը, կապահովի չափումների ճշգրտության բարելավում, ոլորտի համապատասխանեցումը ԵՄ ստանդարտներին եւ այլն: Վերոնշյալի արդյունքում Հայաստանի անդամակցությունը կբարձրացնի նաեւ մեր երկրի միջազգային վարկանիշը տեխնիկական ոլորտում՝ դառնալով կապող օղակ Կովկասում՝ միջազգային չափագիտության համակարգերում: Նախագծի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան: Եզրահանգում
Նախագիծը սոցիալ, կրթական, առողջապահական հիմնախնդիրների տեսանկյունից լրամշակման կարիք չունի:
ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼ, ԿՐԹԱԿԱՆ, ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ ԼԻԼԻԹ ՄԱՐԿՈՍՅԱՆ Կատարող՝ Լ. Սարգսյան (հեռ.՝ 011 513-270, 12-70) 16.01.2026թ.
|