ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ

«Հայաստանի Հանրապետության ու Վերակառուցման եւ զարգացման միջազգային բանկի միջեւ «Հայաստանի զբոսաշրջության եւ մարզային ենթակառուցվածքների ծրագիր» վարկային համաձայնագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագծի      (փաստաթղթային կոդ` Կ-1247-23.01.2026-ՖՎ-011/0) վերաբերյալ

Կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Հայաստանի Հանրապետության ու Վերակառուցման եւ զարգացման միջազգային բանկի միջեւ «Հայաստանի զբոսաշրջության եւ մարզային ենթակառուցվածքների ծրագիր» վարկային համաձայնագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-1247-23.01.2026-ՖՎ-011/0) (այսուհետ` Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչությունում: 

Նախագիծը ենթարկվել է իրավական, ֆինանսատնտեսագիտական, սոցիալական փորձաքննության: 

Ստորեւ ներկայացվում է մասնագիտական փորձաքննության եզրակացությունը, ինչպես նաեւ Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին տեղեկանքը:






Իրավական փորձաքննության արդյունքները

Նախագիծը Հայաստանի Հանրապետության Սահմանադրության եւ օրենքների պահանջներին համապատասխանության տեսանկյունից խնդրահարույց նորմեր չի պարունակում: 


Եզրահանգում

Ամփոփելով փորձաքննության արդյունքները՝ կարող ենք նշել, որ Նախագծով սահմանված կարգավորումներում Հայաստանի Հանրապետության Սահմանադրության եւ օրենքների պահանջների տեսանկյունից խնդրահարույց նորմեր առկա չեն: 


ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ 

Կատարող` Լ.Պետրոսյան (հեռ.՝ 011-513-248) 

                  Մ.Սարգսյան (հեռ.՝ 011-513-248)

30.01.2026թ.


ՏԵՂԵԿԱՆՔ

Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին

Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:



ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ 

Կատարող` Լ.Պետրոսյան (հեռ.՝ 011-513-248) 

                  Մ.Սարգսյան (հեռ.՝ 011-513-248)

30.01.2026թ.





Ֆինանսատնտեսագիտական փորձաքննության արդյունքները

Ներկայացված Նախագծով առաջարկվում է վավերացնել 2025թ. հուլիսի 22-ին եւ հուլիսի 23-ին ստորագրված Հայաստանի Հանրապետության ու Վերակառուցման եւ զարգացման միջազգային բանկի միջեւ «Հայաստանի զբոսաշրջության եւ մարզային ենթակառուցվածքների ծրագիր» վարկային համաձայնագիրը (այսուհետ՝ Համաձայնագիր): Ծրագրի նպատակներն են բարելավել կլիմայակայուն ենթակառուցվածքների հասանելիությունը եւ ավելացնել Ծրագրում ընդգրկված կլաստերների տեղական տնտեսություններում զբոսաշրջության ներդրումը: Համաձայնագրով նախատեսվում է Հայաստանի Հանրապետությանը տրամադրել 96.400.000 եվրո: Վարկի մարման ժամկետը 21 տարի է, որից արտոնյալը՝ 9 տարի: Վարկի մարումները կատարվելու են հավասարաչափ կիսամյակային վճարումներով, ընդ որում. առաջին մարումը՝ 2034թ. հունիսի 1-ին, իսկ վերջինը՝ 2045թ. դեկտեմբերի 1-ին: Վարկի սպասարկման եւ մարման արժույթը եվրո է, իսկ վարկի տոկոսադրույքի տեսակը՝ լողացող: Վարկի սպասարկման գծով վճարումները կատարվում են կիսամյակային կտրվածքով՝ յուրաքանչյուր տարվա հունիսի 1-ին եւ դեկտեմբերի 1-ին: Միանվագ կոմիսիոն վճարը վարկի գումարի 0.25%-ի չափով է, որը պետք է վճարվի ոչ ուշ քան Համաձայնագրի ուժի մեջ մտնելուց 60 օրվա ընթացքում: Տոկոսադրույքի ռիսկը կառավարելու համար Վարկառուն հնարավորություն ունի փոխել լողացող բազիսային տոկոսադրույքը դրան համարժեք ֆիքսված տոկոսադրույքի: Վարկային միջոցների մասհանումների վերջնաժամկետը  31.08.2030 թվականն է:

Նախագծի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան: 


Եզրահանգում

Նախագիծը ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրների տեսանկյունից լրամշակման կարիք չունի:



ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                          ԱՐԹՈՒՐ ԹԱՄԱԶՅԱՆ 

կատարող՝ առաջատար մասնագետ Ն. Առաքելյան

29.01.2026թ.





Սոցիալական փորձաքննության արդյունքները

Նախագծով առաջարկվում է վավերացնել 2025 թվական հուլիսի 22-ին եւ հուլիսի 23-ին  ստորագրված Հայաստանի Հանրապետության եւ Վերակառուցման եւ զարգացման միջազգային բանկի միջեւ «Հայաստանի զբոսաշրջության եւ մարզային ենթակառուցվածքների ծրագիր» վարկային համաձայնագիրը (այսուհետ՝ Համաձայնագիր):

Համաձայնագրով նախատեսվում է Վերակառուցման եւ զարգացման միջազգային  բանկի (այսուհետ՝ Բանկ) կողմից Հայաստանի Հանրապետությանը տրամադրել իննսունվեց միլիոն չորս հարյուր հազար եվրո գումար՝ Հայաստանի զբոսաշրջության եւ մարզային ենթակառուցվածքների ծրագրի (այսուհետ՝ Ծրագիր)  ֆինանսավորմանն աջակցելու նպատակով:

Համաձայնագրի ուժի մեջ մտնելու վերջնաժամկետ է նախատեսվում վերջինիս ստորագրման ամսաթվից հետո 180 (հարյուր ութսուն) օրը: Ծրագրի ավարտի ժամկետ է սահմանվում 2030 թվականի օգոստոսի 31-ը: 

Ծրագրի նպատակներն են կլիմայակայուն ենթակառուցվածքների հասանելիության բարելավումը եւ Հայաստանում Ծրագրի կողմից աջակցվող կլաստերների տեղական տնտեսությունում զբոսաշրջության ունեցած ներդրման ավելացումը: Մասնավորապես, Ծրագիրը կօժանդակի զբոսաշրջության առանձնացված կլաստերներից յոթին՝ խթանելով գինու, առողջարանային, արկածային, մշակութային, կրթական եւ էկոզբոսաշրջությունը Արարատի, Վայոց ձորի, Շիրակի, Տավուշի եւ Սյունիքի մարզերում: 

ՀՀ Էկոնոմիկայի նախարարությունը  հանդիսանում է Ծրագրի ընդհանուր համակարգման եւ քաղաքականության աջակցության պատասխանատուն, իսկ Ծրագրի իրականացումը վերապահված է Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամին:

Նախագծի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:


Եզրահանգում

Նախագիծը սոցիալ, կրթական, առողջապահական հիմնախնդիրների տեսանկյունից լրամշակման կարիք չունի:



ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼ, ԿՐԹԱԿԱՆ,

ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ

ԲԱԺՆԻ ՊԵՏ                                                      ԼԻԼԻԹ ՄԱՐԿՈՍՅԱՆ

Կատարող՝   Լ. Սարգսյան (հեռ.՝ 011 513-270, 12-70)

03.02.2026թ.