ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ

 «Ինտերնետով հրապարակային եւ անհատական ծանուցման մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-1250-26.01.2026-ՊԻ-011/0), «Բանկերի եւ բանկային գործունեության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-12501 -26.01.2026-ՊԻ-011/0), «Բանկերի, վարկային կազմակերպությունների, ներդրումային ընկերությունների, կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձանց, ներդրումային ֆոնդի կառավարիչների եւ ապահովագրական ընկերությունների սնանկության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-12502 -26.01.2026-ՊԻ-011/0), «Գրավատների եւ գրավատնային գործունեության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-12503 -26.01.2026-ՊԻ-011/0), «Կենսաապահովման նվազագույն զամբյուղի եւ կենսաապահովման նվազագույն բյուջեի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-12504 -26.01.2026-ՊԻ-011/0), «Վճարահաշվարկային համակարգերի եւ վճարահաշվարկային կազմակերպությունների մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-12505 -26.01.2026-ՊԻ-011/0), «Սնանկության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-12506 -26.01.2026-ՊԻ-011/0), «Ապահովագրության եւ ապահովագրական գործունեության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-12507 -26.01.2026-ՊԻ-011/0), «Արժեթղթերի շուկայի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-12508 -26.01.2026-ՊԻ-011/0), «Ապահովված հիպոտեկային պարտատոմսերի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-12509 -26.01.2026-ՊԻ-011/0), «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմում պետական ծառայության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-125010 -26.01.2026-ՊԻ-011/0), «Ավտոտրանսպորտային միջոցների օգատգործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-125011 -26.01.2026-ՊԻ-011/0), «Ներդրումային ֆոնդերի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-125012 -26.01.2026-ՊԻ-011/0), «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման եւ փորձաքննության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-125013 -26.01.2026-ՊԻ-011/0), «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-125014 -26.01.2026-ՊԻ-011/0), «Հանրության գերակա շահերի ապահովման նպատակով սեփականության օտարման մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-125015 -26.01.2026-ՊԻ-011/0), «Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-125016 -26.01.2026-ՊԻ-011/0) եւ «Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-125017 -26.01.2026-ՊԻ-011/0) վերաբերյալ

Կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Ինտերնետով հրապարակային եւ անհատական ծանուցման մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-1250-26.01.2026-ՊԻ-011/0), «Բանկերի եւ բանկային գործունեության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-12501 -26.01.2026-ՊԻ-011/0), «Բանկերի, վարկային կազմակերպությունների, ներդրումային ընկերությունների, կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձանց, ներդրումային ֆոնդի կառավարիչների եւ ապահովագրական ընկերությունների սնանկության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-12502 -26.01.2026-ՊԻ-011/0), «Գրավատների եւ գրավատնային գործունեության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-12503 -26.01.2026-ՊԻ-011/0), «Կենսաապահովման նվազագույն զամբյուղի եւ կենսաապահովման նվազագույն բյուջեի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-12504 -26.01.2026-ՊԻ-011/0), «Վճարահաշվարկային համակարգերի եւ վճարահաշվարկային կազմակերպությունների մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-12505 -26.01.2026-ՊԻ-011/0), «Սնանկության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-12506 -26.01.2026-ՊԻ-011/0), «Ապահովագրության եւ ապահովագրական գործունեության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-12507 -26.01.2026-ՊԻ-011/0), «Արժեթղթերի շուկայի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-12508 -26.01.2026-ՊԻ-011/0), «Ապահովված հիպոտեկային պարտատոմսերի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-12509 -26.01.2026-ՊԻ-011/0), «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմում պետական ծառայության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-125010 -26.01.2026-ՊԻ-011/0), «Ավտոտրանսպորտային միջոցների օգատգործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-125011 -26.01.2026-ՊԻ-011/0), «Ներդրումային ֆոնդերի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-125012 -26.01.2026-ՊԻ-011/0), «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման եւ փորձաքննության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-125013 -26.01.2026-ՊԻ-011/0), «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-125014 -26.01.2026-ՊԻ-011/0), «Հանրության գերակա շահերի ապահովման նպատակով սեփականության օտարման մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-125015 -26.01.2026-ՊԻ-011/0), «Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-125016 -26.01.2026-ՊԻ-011/0) եւ «Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-125017 -26.01.2026-ՊԻ-011/0)  (այսուհետ միասին` Նախագծերի փաթեթ) մասնագիտական փորձաքննության են ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական  վարչությունում:

Նախագծերի փաթեթը ենթարկվել է իրավական, ֆինանսատնտեսագիտական, սոցիալական փորձաքննության: 

Ստորեւ ներկայացվում է մասնագիտական փորձաքննության եզրակացությունը, ինչպես նաեւ Նախագծերի փաթեթին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության  մասին տեղեկանքը:






Իրավական փորձաքննության արդյունքները

Նախագծերի փաթեթի` Հայաստանի Հանրապետության Սահմանադրության (այսուհետ՝ Սահմանադրություն) եւ օրենքների պահանջներին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը.

1. «Բանկերի եւ բանկային գործունեության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածում առաջարկում ենք «5-րդ մասում» բառերը փոխարինել «5-րդ չհամարակալված պարբերությունում» բառերով՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 14-րդ հոդվածի 3-րդ մասում սահմանված դրույթը, որի համաձայն. «Օրենսդրական ակտերում հոդվածները բաժանվում են «մասեր» կոչվող միայն համարակալված պարբերությունների:»:

2. «Բանկերի եւ բանկային գործունեության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի 4-րդ հոդվածում առաջարկում ենք հղումը հստակեցնելու նպատակով «59-րդ հոդվածում» բառերը փոխարինել «59-րդ հոդվածի 1-ին մասում» բառերով՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 17-րդ հոդվածի 4-րդ մասը, այն է. «Հղումները կատարվում են հստակ եւ ուղղակի:»։

3. «Բանկերի, վարկային կազմակերպությունների, ներդրումային ընկերությունների, կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձանց, ներդրումային ֆոնդի կառավարիչների եւ ապահովագրական ընկերությունների սնանկության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի վերնագրում առաջարկում ենք «ԼՐԱՑՈՒՄՆԵՐ» բառը փոխարինել «ԼՐԱՑՈՒՄ» բառով՝ հիմք ընդունելով այն հանգամանքը, որ նշված նախագծով կատարվում է միայն մեկ լրացում։ Սույն առաջարկը բխում է «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասում սահմանված դրույթից, համաձայն որի. «Նորմատիվ իրավական ակտը ունենում է վերնագիր, որը համապատասխանում է նորմատիվ իրավական ակտի բովանդակությանը:»։

4. «Կենսաապահովման նվազագույն զամբյուղի եւ կենսաապահովման նվազագույն բյուջեի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածով կաատարվող փոփոխության տեքստից առաջարկում ենք հանել «, ինչպես նաեւ այդ մասին իրականացնում է հրապարակային ծանուցում» բառերը՝ հիմք ընդունելով այն հանգամանքը, որ կենսաապահովման նվազագույն բյուջեի չափի հրապարակումը Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում ինքնին հրապարակային ծանուցման իրականացումն է։ Սույն պնդման հիմքում դրված է «Ինտերնետով հրապարակային եւ անհատական ծանուցման մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածով «Ինտերնետով հրապարակային եւ անհատական ծանուցման մասին» օրենքի նոր խմբագրությամբ շարադրվող 3-րդ հոդվածի 1-ին մասում սահմանված դրույթը, այն է. «Օրենքով կամ նորմատիվ իրավական այլ ակտով սահմանված այն դեպքերում, երբ նախատեսվում է հրապարակային ծանուցում, հրապարակային ծանուցումը պետք է տեղադրվի կայքում:» (կայքը՝ «Ինտերնետով հրապարակային եւ անհատական ծանուցման մասին» օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքն է, որը գտնվում է համացանցի http://www.azdarar.am/ հասցեում)։ Հիմք ընդունելով վերոգրյալն՝ առաջարկում ենք քննարկվող փոփոխության տեքստում բացառել անհիմն կրկնությունը։

Նույն դիտարկմամբ առաջարկում ենք.

1) «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմում պետական ծառայության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածով «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմում պետական ծառայության մասին» օրենքի 15-րդ հոդվածի 2-րդ մասում նախատեսված փոփոխության տեքստից հանել «եւ իրականացնում է հրապարակային ծանուցում» բառերը։

2) վերանայել «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման եւ փորձաքննության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածի 2-րդ կետով «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման եւ փորձաքննության մասին» օրենքի 28-րդ հոդվածի 6-րդ մասում նախատեսված լրացումը, որի անհրաժեշտությունը, կարծում ենք՝ բացակայում է։

5. «Սնանկության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածի 1-ին կետով «Սնանկության մասին» օրենքի 46-րդ հոդվածի 6-րդ մասում «հրապարակում է իրավաբանական անձանց պետական գրանցման մասին տվյալներ հրապարակող մամուլում» բառերը նախատեսվում է փոխարինել «այդ մասով իրականացնում է հրապարակային ծանուցում» բառերով: Ուստի առաջարկում ենք «Սնանկության մասին» օրենքի 46-րդ հոդվածի 6-րդ մասում սահմանված դրույթի հստակության ապահովման նպատակով երկրորդ նախադասության «հրապարակումից հետո» բառը եւս փոխարինել «հրապարակային ծանուցումից հետո» բառերով։

Նույն դիտարկմամբ առաջարկում ենք «Սնանկության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի 3-րդ հոդվածով «Սնանկության մասին» օրենքի 70-րդ հոդվածի 2-րդ մասում նախատեսված փոփոխության հետ միաժամանակ նույն հոդվածի 3-րդ մասում «հրապարակումից հետո» բառերը եւս փոխարինել «հրապարակային ծանուցումից հետո» բառերով։

6. «Արժեթղթերի շուկայի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի 6-րդ հոդվածի 2-րդ կետով «Արժեթղթերի շուկայի մասին» օրենքի 93-րդ հոդվածի 8-րդ մասում նախատեսվում է «առնվազն 3000 տպաքանակով հանրապետական տարածում ունեցող օրաթերթում» բառերը փոխարինել «ներդրումային ընկերության ինտերնետային կայքում, ինչպես նաեւ http://www.azdarar.am հասցեում գտնվող՝ Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում» բառերով:

«Արժեթղթերի շուկայի մասին» օրենքի 93-րդ հոդվածի գործող 8-րդ մասում եւ՛ առաջին նախադասությունը, եւ՛ երկրորդ նախադասությունը պարունակում են «առնվազն 3000 տպաքանակով հանրապետական տարածում ունեցող օրաթերթում» բառերը, ուստի անհրաժեշտ է հստակեցնել հղումը՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 17-րդ հոդվածի 4-րդ մասը:

Ըստ Նախագծերի փաթեթին կից ներկայացված Գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ տեղեկանքի փոփոխությունը նախատեսվում է կատարել «Արժեթղթերի շուկայի մասին» օրենքի 93-րդ հոդվածի 8-րդ մասի միայն 1-ին նախադասությունում: Ուստի հարկ ենք համարում նշել հետեւյալը.

«Արժեթղթերի շուկայի մասին» օրենքի 93-րդ հոդվածի գործող 8-րդ մասում սահմանված է. «Յուրաքանչյուր հերթի պահանջի բավարարումն սկսելուց առաջ լուծարային հանձնաժողովն առնվազն 3000 տպաքանակով հանրապետական տարածում ունեցող օրաթերթում հրապարակում է տեղեկություններ տվյալ հերթի պահանջների բավարարման վայրի, կարգի եւ ժամկետների մասին: Պահանջների բավարարման վայրին, կարգին եւ ժամկետներին վերաբերող հիմնական տեղեկությունները, ինչպես նաեւ դրանց փոփոխություններն իրավաբանական ուժ են ստանում առնվազն 3000 տպաքանակով հանրապետական տարածում ունեցող օրաթերթում հրապարակվելու հաջորդ օրվանից:»:

Հարկ է նկատել, որ քննարկվող փոփոխությամբ պահանջների բավարարման վայրի, կարգի եւ ժամկետների վերաբերյալ տեղեկությունների հրապարակման եղանակը փոխվում է, մինչդեռ պահանջների բավարարման վայրին, կարգին եւ ժամկետներին վերաբերող հիմնական տեղեկությունների, ինչպես նաեւ դրանց փոփոխությունների իրավաբանական ուժ ստանալու պահը մնում է նույնը, այն է՝ առնվազն 3000 տպաքանակով հանրապետական տարածում ունեցող օրաթերթում հրապարակվելու հաջորդ օրը: 

Նշված տեղեկությունների հրապարակման եւ դրա իրավական հետեւանքների միջեւ հստակ, ուղղակի եւ տրամաբանական կապի ապահովման, ինչպես նաեւ «Արժեթղթերի շուկայի մասին» օրենքի 93-րդ հոդվածի 8-րդ մասում սահմանված իրավանորմի համակարգային ամբողջականության ապահովման նպատակով առաջարկում ենք «Արժեթղթերի շուկայի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի 6-րդ հոդվածի 2-րդ կետով «Արժեթղթերի շուկայի մասին» օրենքի 93-րդ հոդվածի 8-րդ մասում նախատեսված փոփոխության հետ միաժամանակ վերանայել նաեւ «Արժեթղթերի շուկայի մասին» օրենքի 93-րդ հոդվածի 8-րդ մասի երկրորդ նախադասությունը՝ տեղեկությունների իրավաբանական ուժ ստանալու պահը համապատասխանեցնելով տեղեկությունների հրապարակման նոր եղանակին:

7. «Ապահովված հիպոտեկային պարտատոմսերի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածում «Ապահովված հիպոտեկային պարտատոմսերի մասին» օրենքի լրիվ անվանման հիշատակումից առաջարկում ենք հանել «Հայաստանի Հանրապետության» բառերը՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 18-րդ հոդվածի 3-րդ մասում սահմանված դրույթը, այն է. «Օրենքի լրիվ անվանումը հիշատակելիս հետեւյալ հաջորդականությամբ ներառվում են օրենքի վերնագիրը, օրենքի ընդունման տարին, ամիսը (տառերով), ամսաթիվը, հերթական համարը եւ «օրենք» բառը:»։

8. «Ավտոտրանսպորտային միջոցների օգատգործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածում առաջարկում ենք շտկել վրիպակը, այն է՝ «.»բառերը » կետադրական նշանները եւ բառը հանել։

9. «Ներդրումային ֆոնդերի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի 5-րդ հոդվածի 2-րդ կետով «Ներդրումային ֆոնդերի մասին» օրենքի 81-րդ հոդվածի 8-րդ մասում նախատեսվում է «հանձնաժողովն առնվազն 3000 տպաքանակով հանրապետական տարածում ունեցող մամուլում» բառերը փոխարինել «հանձնաժողովը կառավարչի պաշտոնական ինտերնետային կայքում, ինչպես նաեւ http://www.azdarar.am հասցեում գտնվող՝ Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում» բառերով:

 Հարկ ենք համարում նշել, որ «Ներդրումային ֆոնդերի մասին» օրենքի 81-րդ հոդվածի 8-րդ մասի երկրորդ նախադասությամբ սահմանված է պահանջների բավարարման վայրին, կարգին եւ ժամկետներին վերաբերող հիմնական տեղեկությունների, ինչպես նաեւ դրանց փոփոխությունների իրավաբանական ուժ ստանալու պահը, այն է՝ առնվազն 3000 տպաքանակով հանրապետական տարածում ունեցող մամուլում հրապարակվելու հաջորդ օրվանից։ Ուստի անհարժեշտ է քննարկվող փոփոխության հետ միաժամանակ վերանայել «Ներդրումային ֆոնդերի մասին» օրենքի 81-րդ հոդվածի 8-րդ մասի երկրորդ նախադասությունը՝ տեղեկությունների իրավաբանական ուժ ստանալու պահը համապատասխանեցնելով տեղեկությունների հրապարակման նոր եղանակին:

10. «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին եւ 2-րդ կետերում սահմանված կանոնների համաձայն. «Նորմատիվ իրավական ակտում փոփոխությունները կատարվում են նրա առանձին`

1) բառեր, թվեր կամ կետադրական նշաններ այլ բառերով, թվերով կամ կետադրական նշաններով փոխարինելու միջոցով.

2) բառեր, թվեր կամ նախադասություններ հանելու միջոցով.»։ 

Այսպես՝ նորմատիվ իրավական ակտում փոփոխությունը կատարվում է բառերը կա՛մ հանելու, կա՛մ այլ բառերով փոխարինելու միջոցով, ուստի առաջարկում ենք «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման եւ փորձաքննության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածի 1-ին կետում «հանել» բառը հանել։

11. «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման եւ փորձաքննության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի 2-րդ հոդվածի վերնագիրն առաջարկում ենք հանել՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 14-րդ հոդվածի 8-րդ մասում սահմանված դրույթը, այն է. «Օրենսդրական ակտի հոդվածները ունենում են վերնագրեր, բացառությամբ փոփոխություն կամ լրացում նախատեսող օրենսդրական ակտերի:»։

12. «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման եւ փորձաքննության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի 2-րդ հոդվածի 2-րդ մասում առաջարկում ենք «ենթաօրենսդրական» բառից հետո լրացնել «նորմատիվ իրավական» բառերը՝ հիմք ընդունելով «Նորմատիվ  իրավական ակտերի մասին» օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետում սահմանված հասկացությունը, ինչպես նաեւ նույն օրենքի 15-րդ հոդվածի 1-ին մասում սահմանված դրույթը. որի համաձայն. «Նորմատիվ իրավական ակտում կիրառվում են նորմատիվ իրավական ակտերով սահմանված կամ հանրածանոթ հասկացություններ կամ տերմիններ:»:

13. «Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածով նախատեսվում է Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքի 1-ին հոդվածում «տպագրվում է առնվազն 1000 տպաքանակ ունեցող տպագիր միջոցներում» բառերը փոխարինել «հրապարակվում է http://www.azdarar.am հասցեում գտնվող՝ Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում» բառերով:

Հարկ ենք համարում նշել, որ «Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» 2025 թվականի նոյեմբերի 13-ի ՀՕ-380-Ն օրենքի 1-ին հոդվածի 1-ին կետով Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքի 1-ին հոդվածի 1-ին մասի յոթերորդ պարբերության «հասարակայնության ծանուցում» հասկացությունից հանվել է «, որը տպագրվում է առնվազն 1000 տպաքանակ ունեցող տպագիր միջոցներում» բառերը։

Հիմք ընդունելով վերոգրյալն՝ առաջարկում ենք վերանայել «Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը։


Եզրահանգում

Ամփոփելով փորձաքննության արդյունքները՝ կարող ենք նշել, որ Նախագծերի փաթեթով սահմանված կարգավորումներում Հայաստանի Հանրապետության Սահմանադրության տեսանկյունից խնդրահարույց նորմեր առկա չեն: 

Միաժամանակ, ներկայացված առաջարկությունների հիման վրա, անհրաժեշտ է ապահովել Նախագծերի փաթեթով սահմանված իրավակարգավորումների համապատասխանությունը միմյանց եւ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքին:



ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ 

Կատարող՝ Ն. Ներսիսյան (հեռ.` 011-513-248)

16.02.2026թ.

ՏԵՂԵԿԱՆՔ

Նախագծերի փաթեթին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին

Նախագծերի փաթեթին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:



ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ 

Կատարող՝ Ն. Ներսիսյան (հեռ.` 011-513-248)

16.02.2026թ.






Ֆինանսատնտեսագիտական փորձաքննության արդյունքները

Ներկայացված Նախագծերի փաթեթով առաջարկվում է վերացնել ծանուցումները, այլ բնույթի փաստաթղթային հրապարակումներից բխող տեղեկատվությունը որոշակի տպաքանակ ունեցող մամուլում հրապարակելու պարտադիր պահանջը, այն փոխարինելով www.azdarar.am հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում կատարվող եւ (կամ) այս կամ այն կազմակերպության ինտերնետային կայքում հրապարակմամբ, ելնելով այն հանգամանքից, որ տպագիր մամուլը կորցրել է իր նախկին տարածումն ու դերակատարումը, հրապարակման գործընթացը բավականին ծախսատար է եւ հրապարակումները ներկայումս չեն կարող համարվել արդյունավետ եւ հասանելի ձեւ տեղեկատվության տարածման համար: Առաջարկվող կարգավորումները կհանգեցնեն հրապարակման գործընթացի արդիականացմանը եւ իրենց արդյունավետությունը կորցրած իրավակարգավորումների փոխարինմանը ժամանակին առավել համահունչ եւ կիրառելի իրավակարգավորումներով: Նախագծերի փաթեթի ընդունմամբ ակնկալվում է պետական բյուջեում եկամուտների աճ, քանի որ azdarar.am կայքում հրապարակային ծանուցման տեղադրման համար մատուցվող ծառայության համար (բացառությամբ «Ինտերնետով հրապարակային եւ անհատական ծանուցման մասին» օրենքով նախատեսված որոշ դեպքերի), պետական բյուջե գանձվում է վճար:

Նախագիծը   ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրներ չի պարունակում:

Նախագծի   վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան: 


Եզրահանգում

Նախագիծը  ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրների տեսանկյունից լրամշակման կարիք չունի:



ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                           ԱՐԹՈՒՐ ԹԱՄԱԶՅԱՆ  

կատարող՝ առաջատար մասնագետ Ն. Առաքելյան 

05.02.2026թ.






Սոցիալական փորձաքննության արդյունքները

Ներկայացված Նախագծերի փաթեթով առաջարկվում է փոփոխություն կատարել «Ինտերնետով հրապարակային եւ անհատական ծանուցման մասին» օրենքում, ինչպես նաեւ փոփոխություններ եւ լրացումներ կատարել մի շարք հարակից օրենքներում:

Առաջարկվող կարգավորումների ընդունման արդյունքում կվերացվի ծանուցումները, ինչպես նաեւ այլ բնույթի փաստաթղթային հրապարակումներից բխող տեղեկատվությունը որոշակի տպաքանակ ունեցող մամուլում հրապարակելու վերաբերյալ պարտադիր պահանջը՝ այն փոխարինելով հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում կատարվող եւ/կամ այս կամ այն կազմակերպության ինտերնետային կայքում հրապարակմամբ, ինչը կհանգեցնի  հրապարկման գործընթացի արդիականացմանը եւ իրենց արդյունավետությունը կորցրած իրավակարգավորումների փոխարինմանը ժամանակին համահունչ եւ կիրառելի իրավակարգավորումներով: 

Նախագծերի փաթեթի վերաբերյալ առաջարկություններ եւ դիտողություններ չկան:


Եզրահանգում

Նախագծերի փաթեթը սոցիալ, կրթական, առողջապահական հիմնախնդիրների տեսանկյունից լրամշակման կարիք չունի: 



ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼ, ԿՐԹԱԿԱՆ,

ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ

ԲԱԺՆԻ ՊԵՏ                                                         ԼԻԼԻԹ ՄԱՐԿՈՍՅԱՆ

Հեռ. /011/ 513 235 /Ներք. 1618/

05.02.2026թ.